Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվել է ավտոմեքենա

Փետրվար 18,2013 08:11

Փետրվարի 18-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Արսեն Բարսեղյան ծնվ.1977թ.) և «ՎԱԶ 21014» մակնիշի 18ՍԼ403 պետհամարանիշով ավտոմեքենաները (վարորդ Նարեկ Ավետիսյան ծնվ.1988թ.):
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Ն.Ավետիսյանը և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Հռիփսիմե Բալեյանը (ծնվ.1991թ.), Կարինե և Գրիշա Ավետիսյանները (ծնվ.1959թ. և ծնվ.2011թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728