Օրվա լրահոսը

Բազմաթիվ զոհեր՝ Ռուսաստանի ածխի հանքահորերից մեկում պայթյունի հետևանքով

«Վորկուտինսկայա» ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 հանքագործ Ռուսաստանի իշխանությունների համաձայն, «Վորկուտինսկայա» ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 հանքագործ: Փրկարար ծառայությունների աշխատողներին հաջողվել է հանքից բարձրացնել զոհվածների տասը դի:Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ 800 մետր խորության վրա վթարի ենթարկված հատվածից հնարավոր եղավ փրկել ութ հանքագործի,

Զարուհի Փոստանջյան. «Կեղտոտ ապակիների հետեւից Սերժ Սարգսյանի նկարն է՝ դեպի իբրեւ թե ապահով Հայաստան»

 Աժ պատգամավորը  Հայաստանի արդի վիճակը մշուշոտ համարեց Փետրվարի 11-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական այցով Տավուշի մարզում էր: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Աժ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Իջեւան քաղաքի  մերձակա Գետահովիտի գյուղամիջում ելույթ ունենալով՝ Զարուհի Փոստանջյանը մատնացույց արեց իրենց դիմաց գտնվող, չգործող երկհարկանի խանութը (որտեղ տեղակայված է  Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը) եւ ասաց.«Տեսնում

Ամալյանը հերքում է, որ իրենից «վերեւ» Միքայել Մինասյան կա (Տեսանյութ)

ՀՌԱՀ նախագահը վստահեցնում է, որ միայն ինքն է կարգավորում ԶԼՄ-ների աշխատանքը Քննադատություններ կան, որ հեռուստաընկերությունները, որոնք ղեկավարվում են մեկ կենտրոնից, ընդդիմության թեկնածուների  քարոզարշավները լուսաբանելիս, կադրում ցուցադրում են քիչ թվով մարդիկ՝ հավաքված հոծ բազմությանը ցույց չտալով, եւ հատուկ չսափրված դեմքեր են ցույց տալիս՝ մանիպուլյացիայի դիմելով, իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին՝ կոստյումով, փողկապով բարեկիրթ մարդկանց: Այս մասին

Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ծեծե՞լ են, թե՞ գլխին սառույց է ընկել

Երեկ գլխի վրա ստացած վնասվածքներով  Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն են  տեղափոխել  Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գևորգ Ղուկասյանի որդի Նիկոլային: Վերջինիս գլխին, ըստ Գյումրիում շրջառվող  խոսակցությունների,  հարվածներ է հասցրել Գյումրիում հայտնի քավոր Հարութի որդին, ով, ի դեպ մտերմություն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ: Սակայն Նիկոլայը ոստիկանությանը տված իր ցուցմունքում  հայտնել  է, թե իր գլխին

Ձորը գլորված աղջկա գիտակցությունը տեղն է եւ կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր կեսօրին  Գորիս քաղաքի Օրբելի փողոցի մոտակա ձորը գլորված 14-ամյա աղջկա վիճակը այս պահին կայուն ծանր է գնահատվում:    14-ամյա Լ. Գ.-ն  Գորիսի բժշկական կենտրոնում  բժիշկների հսկողության տակ է գտնվում ներկա պահին եւ շարունակում է համապատասխան բուժօգնություն  ստանալ: Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գոռ Շեկունցի փոխանցմամբ`    տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, ունի թիակի եւ 12-րդ կողոսկրի կոտրվածք, գիտակցությունը

Րաֆֆին «գրավեց»մարզպետարանը

 Նա մարզպետին հորդորեց ազատ ընտրություններ անցկացնել Փետրվարի 11-ին նախընտրական այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ  նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, խորհրդարանի նախկին պատգամավոր, ծագումով Տավուշի մարզից Ստյոպա Սաֆարյանը: Առաջին հանդիպումը Իջեւան քաղաքի կենտրոնում` Շատրվանների հրապարակում էր: Իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այցելելու է  Տավուշի մարզպետին,  իր այցը

Կառուցվում է այգի՝ Բեն Լադենի հիշատակին

Պակիստանում այս ամսվա վերջին  սկսելու են կառուցել  այգի` նվիրված Ուսամա Բեն Լադենի հիշատակին, ճիշտ այն տարածքում, որտեղ  սպանվեց Ալ Քաիդայի առաջնորդը: Նախատեսված է, որ այգին ունենալու է 20 հա հողատարածք, որում ներկառուցվելու են նաեւ ռեստորան, ժամանցի սրահներ: Չնայած ղեկավարությունը հերքում է այն փաստը, որ այդ ամենն արվում է Բեն Լադենի սպանությունից հետո քաղաքի իմիջը  բարելավելու համար, բայց

Աշխարհի ամենամեծ սիգարն արժե 185.000 դոլար

Սիգարների անձնական հավաքածու ունեցող տղամարդ, պատվիրելով 750 դոլար արժողությամբ շուրջ 100 հազվագյուտ տեսակի սիգարներ, խնդրել է հատուկ իր հավաքուծի համար պատրաստել նաև ամենամեծ սիգարն աշխարհում: 185,000 դոլար արժողությամբ, 6 մետր երկարություն ունեցող սիգարի հումքը կբավականացներ մոտ 25000 սովորական չափի սիգարներ պատրաստելու համար:   Ռուս նշանավոր գիտնական Դմիտրի Մենդելեևը եղել է իրենց ընտանիքի վերջին 17-րդ երեխան:

Սիրիահայ ոսկերիչներին սեփական գործը հիմնելու առաջարկ արվեց

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի ոսկերչական գործարանում հանդիպում ունեցավ Հայաստանում գտնվող սիրիահայ ոսկերիչների հետ: Ողջունելով ներկաներին, նախարարը ուրախությամբ նշեց,  որ նրանք ցանկություն են հայտնում Հայաստանում իրենց գործը հիմնելու, միևնույն  ժամանակ չթաքցրեց իր մտահոգությունը հմուտ և իրենց գործում հաջողակ ոսկերիչների ժամանակավոր անգործության կապակցությամբ: Հ. Հակոբյանը հորդորեց Հայաստանում գտնվող սիրիահայերին, որ նրանք օր առաջ հիմնեն իրենց

Լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը՝ ԶԼՄ-ների դեմ նոր դատական հայցերի վերաբերյալ

Այս տարեսկզբին հայաստանյան լրագրողական կազմակերպություններն արձանագրեցին, որ 2012 թվականին ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակը զգալիորեն նվազել է։ Դա նկատեց նաեւ «Human Rights Watch» միջազգային կազմակերպությունը, որը օրեր առաջ հրապարակած զեկույցում նշել է, որ Հայաստանում լրատվամիջոցների դեմ քաղաքական շարժառիթներով նախաձեռնած`վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը դադարել են էական խնդիր լինելուց։ Մինչդեռ վերջերս քաղաքական շրջանակների եւ խոշոր

«Հասանք, պրծանք». Սերժ Սարգսյանը Նուբարաշենի հանդիպման ժամանակ խոսեց ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի

«Իբր պռոշը ճաքում է Ղարաբաղի համար»,-այսօր Երեւանի Նուբարաշեն վարչական համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ հեգնեց ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ընտրվելու հաջորդ իսկ պահին ինքը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությաւնը: Սերժ Սարգսյանը նկատեց, որ այդ քայլը Ղարաբաղի համար լուրջ վտանգ է ներկայացնում եւ

Նախորդ կյանք գոյություն ունի՞, թե` ոչ. Հավատո՞ւմ են մարդիկ դրան

Նախորդ կյանք գոյություն ունի՞, թե` ոչ, և ովքե՞ր կամ ինչե՞ր են եղել մարդիկ նախքան այս կերպարով ու տեսքով ծնվելը. գիտնականներն այս մասին շատ ուսումնասիրություններ են արել, ոմանք հավատում են դրան, ոմանք՝ ոչ: «Ես հավատում եմ, որ գոյություն ունի նախորդ կյանք, – ասում է 23-ամյա Ելենան, – ավելին, այդ մասին գրքեր էլ եմ կարդացել, ու գիտեմ

Daily Sundial. «Նորաձություն՝ հանուն ծնողազուրկ հայ երեխաների»

Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի Ալֆա Գամմա Ալֆա կանանց միությունը փետրվարի 9-ին նորաձևության բարեգործական ցուցադրություն էր կազմակերպել: Նպատակ ունենալով հավաքել 10 000 դոլար՝ «Հայ ծնողազուրկ երեխաների օգնության հիմնադրամ»-ին (ՀԾԵՕՀ), աշխարհի հայ ծնողազուրկ երեխաներին է օգնում:: ՀԾԵՕՀ-ն օգնում է ամբողջ աշխարհի հայ ծնողազուրկ երեխաներին: Հայտնում է «Դեյլի սանդայալ» պարբերականը: Ալֆա Գամմա Ալֆայի բարեգործական բաժնի ղեկավար Մարինե Փիլիպոսին պատմել է, որ

ՀՀ պաշտպանության նախարարություն – Հայաստանի ամերիկյան համալսարան. խորացող համագործակցություն

Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շրջանակում ս.թ.փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՀ-ի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը: Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը և Ա.Միրզախանյանը մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության՝ ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության

Ասպիրանտ. «Ավագ դպրոցը հեշտացնում է հետագա ուսումնական գործընթացը բուհում»

Լեւոն Ղազարյանը` ավագ դպրոցի առավելությունների մասին

Ինչպես Գեղամյանի, այնպես էլ Հայրիկյանի առևտուրը վերջում կերևա. հանրության գնահատականը

Երեկ ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով: Իսկ այսօր, առանց որեւէ պատճառաբանության, հետ վերցրեց դիմումը: Ինչպե՞ս է գնահատում հանրությունը Հայրիկյանի այս քայլը. փորձեցինք պարզել անցորդներից: Հարցման մասնակիցներից կեսից ավելին հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, առաջ քաշելով տարբեր պատճառներ (տրամադրություն չունեմ, շտապում եմ,

ՀՀԿ-ն Ժառանգությանը. Երբեք այդքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ

Մեկնաբանելով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությանը, որ, «ազատ եւ օրինական ընտրությունների դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղթի», ՀՀ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց. «Ծանոթանալով Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակի արտահայտած մտքին`ակամայից հիշեցի Գերմանիայի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի հետեւյալ խոսքերը. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»:

«Չի կարելի անել այնպես, ինչպես Հայրիկյանը» (Տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայիկյանի պահվածքը կարող է նաեւ զավեշտալի իրավիճակ ստեղծել մեր քաղաքական կյանքում: «Ա1+»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Սահմանադրական դատարանից Պարույր Հայրիկյանի` ընտրությունները հետաձգելու մասին դիմումի հետ վերցնելը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Չի կարելի այդ աստիճան անլրջացնել նախագահական ընտրությունների ընթացքում թեկնածուների պահվածքը եւ չի կարելի ընդհանրապես պետական ինստիտուտների նկատմամբ նման վերաբերմունք

Մարդիկ ընտրում են այնպիսի հոտեր, որոնք լրացնում են իրենց սեփական հոտը. Օծանելիքների մասին

ճիշտ ընտրված բույրը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը: Այն նաև պայմանավորում է անձի տրամադրությունը: Հնում օծանելիք կիրառել են մի շարք հիվանդություններ, օրինակ՝ գլխացավի, նյարդային հիվանդությունների դեմ: Օծանելիքը մեծ դեր է խաղում քաղաքակիրթ մարդկանց կյանքում: Կան անձինք, ովքեր նախընտրում են հակառակ սեռի օծանելիքի բույրը: 16-ամյա Մարտինը խոստովանում է ՝ նախ դատարկում է իր քույրերի օծանելիքները, այնուհետև իրենը.

Վրացական գինին վերադառնում է ռուսական շուկա

Շուրջ 60 վրացական ընկերություններ պատրաստ են գինի եւ հանքային ջուր արտահանել Ռուսաստան։ Այդ ընկերությունների ցանկը արդեն ներկայացվել է ռուսաստանյան «Ռոսպոտրեբնադզոր»-ին, այդ ընկերությունները նույնիսկ անցել են համապատասխան ստուգումներ եւ հիմնականում համապատասխանում են ներկայացված պահանջներին, այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին: Վրացական գինու առաքումը Ռուսաստան կասեցվել էր 2006 թվականից՝ քաղաքական պատճառներով, եւ

Նաիրա Զոհրաբյանը դժգոհություն հայտնեց վերջին շրջանում Եվրոպայի խորհրդում արժեքների ճգնաժամի վերաբերյալ

Փետրվարի 11-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի եւ նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ հետընտրական հնարավոր քաղաքական զարգացումներին: Նաիրա Զոհրաբյանը եւ Օլեքսանդր Պավլյուկը  քննարկեցին մայիսին Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդում նախարարների կոմիտեի նախագահության ստանձնման հարցը: Ըստ

Դատապարտյալը հրաժարվեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով այսօր հարցաքննվեց դատապարտյալ Լուսինե Ղևոնդյանը: Նա դատապարտվել է սպանության մայր գործով սպանությանը օժանդակելու մեղադրանքով: Ամբաստանյալի հարցաքննության կարգով հարցաքննված դատապարտյալը պնդեց իր դատաքննական ցուցմունքները, հայտարարեց, որ ավելացնելու ոչինչ չունի և հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին:

«Եթե չխոսենք մենաշնորհների մասին, կարող ենք խաչ քաշել մեր ապագայի վրա». Տնտեսագետ (Տեսանյութ)

«Մրցակցության խնդիրը Հայաստանում այնքան է արծարծվել, որ հոգնեցրել է բոլորին: Պատճառն այն է, որ մեր երկրում ներկայում մրցակցությունը բոլոր հարթություներում է վերացած կամ գտնվում է այդպիսի սպառնալիքի տակ: Ապրանքների ներմուծման մեջ մրցակցությունը պարզապես արմատախիլ է արված: Շարքային քաղաքացին իր երկրում ներմուծման իրավունքից գործնականում զրկված է»,- սա մի հատված է «Մենաշնորհները Հայաստանում» վերնագիրը կրող ուսումնասիրությունից: Այսօր

«Սիրիայից՝ Հայաստան. գտնված Հայրենիք»

«Սիրիայից՝ Հայաստան. գտնված Հայրենիք» ֆիլմը «Կամուրջ» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան) հայկական հրատարակության խմբագրության՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախ կատարած աշխատանքային այցի արգասիքն է: Այս ֆիլմի գլխավոր հերոսները Սիրիայից պատմական Հայրենիք տեղափոխված հայերն են: Սիրիայի պատերազմում զոհ դարձած այս ընտանիքները, թողնելով տարիներով կուտակած իրենց ունեցվածքը, ընկերներին ու հարազատներին, տեղափոխվել են Կովսական (Արցախ), որտեղ նորից սկսել են դասավորել իրենց

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի արժեքը փետրվարին իջեցվել է 10%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի գնի նվազեցման մասին: Համապատասխան «ՀԿԵ» ՓԲԸ ճկուն սակագնային քաղաքականությանը՝ տոմսերի գները փետրվարին կլինեն 10%-ով ցածր: Այսպիսով, Երևանից Թբիլիսի հասնելու համար պլացկարտ վագոնի ուղևորները փետրվարին կվճարեն 7 660 դրամ, կուպեի մեկ տոմսի արժեքը կկազմի 11 610 դրամ, իսկ ննջավագոնի մեկ տոմսը կարժենա 16 030 դրամ: «Հարավկովկասյան երկաթուղի»

Ավետյանի գլխի վնասվածքները՝ մահվան պատճառ

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի փորձագետ Գեւորգ Գաֆարյանը: Նա հրավիրվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքների պատճառով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով: Մինչ փորձագետին լսելը, հետազոտվեց դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, 8 թերթի վրա պատկերված նկարները: Ապա պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն նաեւ տուժողներ Արտակ

Կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտայի, Վ.Uուրենյանց, Ահարոնյան, Բաբայան, Հր.Ներսիսյան, Ա.Տիգրանյան, Գոգոլի, Դրոյի, Պ.Սևակի, Վարշավյան, Վ.Վահյան, Ռայնիսի, Դ.Անհաղթ, Կ.ՈՒլնեցու, Ռուբինյանց, Սարալանջի, Ծարավաղբյուրի, Վ.Փափազյան, Հասրաթյան, Չոլակյան, Գերցենի, Էմինեսկու, Նորաշխարհյան, Կամարակ փողոցների և հարակից տարածքների  ջրամատակարարումը: Ընկերությունը

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց միջազգային դիտորդների

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ գտնվող Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Իսրայելի խորհրդարանի անդամ Ալեքսանդր Ցինկերին եւ փորձագետ Աննա Չուրդովային (Չեխիա): Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նախընտրական գործընթացներին, քարոզարշավի ընթացքին: Երկուստեք կարեւորվեց արդար եւ

406.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 11-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,790,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.65 դրամ:

ԱՕԿՍ-ի շենքը կքանդե՞ն (Տեսանյութ)

Աբովյան 3 հասցեի շինարարությունը խախտումներով է. հուշարձանի պաշտպանության համար բողոքի ակցիա էր կազմակերպվել Այսօր «Մեր քաղաքը»  հանրային նախաձեռնության մասնակիցները կազմակերպել էին բողոքի ակցիա Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքի մոտ, ի պաշտպանություն հենց այդ շենքի, որը ըստ ակցիայի մասնակիցների,  պատմամշակութային արժեք է, իսկ նոր շինարարության արդյունքում այն նախատեսված է քանդել: «ԱՕԿՍ»-ի «պաշտպանների» պատմելով, իրենք դիմել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031