Օրվա լրահոսը
ՃՏՊ՝ Օրբելի եղբայրներ փողոցում
Մայիսի 27-ին, ժամը 00.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 65 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 31 ՍD 382 պետհամարանիշի և «Պրադո լենդ կռուզեր» մակնիշի 33 ՍՍ 338 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Պրադո լենդ կռուզեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1995 թ. ծնված Է. Թորոսյանը տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ
Բան Կի-մունը «Հըզբոլա»-ին կոչ է անում չխառնվել Սիրիայի հակամարտությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լիբանանին եւ մասնավորապես լիբանանյան «Հըզբոլա» շարժմանը կոչ է անում չխառնվել Սիրիայի հակամարտությանը: Անցած շաբաթ «Հըզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալան հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կողմնակիցները հակամարտում են Սիրիայում: Նա խոստացել էր հաղթել ապստամբներին, ովքեր դուրս են եկել այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ: Նաիրա Բուլղադարյան «Ազատություն» ռադիոկայան
Ավտոմեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ
Մայիսի 27-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում: Հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼԼ 511 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից երթևեկելի գոտի, որը
Հայ հրաձիգները՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Մայիսի 23-ին Մյունխենում մեկնարկել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են աշխարհի 78 երկրների շուրջ 700 մարզիկներ: Հայաստանն այս մրցումներում ներկայացնում են Իրինա Աղաջանյանը, Սվետլանա Տիգրանյանը, Հրաչ Բաբայանը եւ Քրիստիան Լաուերը: Վերջինը գերմանացի է եւ առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Նա վերջերս է ամուսնացել Իրինա Աղաջանյանի հետ եւ տեղափոխվել Հայաստան: Մեր
Սամվել Նիկոյանը` մարտիմեկյան նոր հանձնաժողով չստեղծելու մասին. «Մեր գործընկերները բաց են թողել ժամանակը»
Այսօր լրագրողները մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի պաշտոնը ղեկավարած Սամվել Նիկոյանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին ու մերժեցին ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հեղինակած օրինագիծը:
Կաննի լավագույն ֆիլմը` «Ադելի կյանքը»
Ֆրանսիայի Կանն քաղաքում ավարտվել է 66-րդ կինոփառատոնը: Փառատոնի ժյուրիի նախագահ, ամերիկացի ռեժիսոր Ստիվեմ Սպիլբերգը հայտարարել է որ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել թունիսյան ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Աբդուլթիֆա Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիմլը:
Այսօր աշխատանքային օր չի, ինձ մի անհանգստացրեք
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Մինասյանը անհանգստանալ չի ուզում:
Երկրպագուն հարձակվել է բեյսբոլիստի վրա եւ փորձել գողանալ նրա ձեռնոցը
ԱՄՆ-ում «Կանզաս-Սիթի Ռոյալս» եւ «Լոս-Անջելես Էնջելս» բեյսբոլային թիմերի հանդիպման ժամանակ մի երկրպագու դուրս է պրծել խաղադաշտ, հարձակվել Լոս-Անջելեսի պիտչերի (գնդակը նետողի) վրա եւ փորձել գողանալ նրա պարկաձեռնոցը: Այդ արարքի համար ֆանատին սպասվում է $ 300-500 տուգանք: Նրան նաեւ կարգելվի երեք տարի հաճախել բեեյսբոլի հանդիպումներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Նիկոյանի «շենացող» ծննդավայրում կանայք տղամարդկանց կարոտով են ապրում (տեսանյութ)
Էնքան շենացող է, որ 2000 ընտրողից 1000-ը հավերժ գյուղում չէ, տղամարդկանց երեսը կանայք չեն տեսնում
Ազատամարտիկ. Առանց ռուսի երկու օր չենք դիմանա, ազնիվ խոսք
Ազատամարտիկ Մուշեղ Նավոյան. «Վառոդի հոտը շնչած մարդը ` անկախ կուշտ կամ սոված լինելուց, Աստված պիտի կանչի, որ խաղաղություն լինի»
Աշխարհի ամենամեծ ամսագիրը
«Visionaire» ամսագրի անցած տարվա նոյեմբեր ամսի համարը գրանցեց ռեկորդ և հայտնվեց Գինեսի գրքում: 92/124 չափերով հրատարակված համարի կազմում պատկերված էր Լեդի Գագան: Աշխարհի ամենակեղտոտ գետն է համարվում Ինդոնեզիայի Յավա կղզում գտնվող Ցիտարիում (Citarum) գետը: Դեռ տարիներ առաջ այս գետը համարվում էր երկրի տեսարժան վայրերից մեկը, բայց այսօր արդեն այն լցված է հարյուրավոր տոննաների հասնող աղբով,
Հենրիխ Մխիթարյանը 25-րդ գոլը խփեց «Շախտյորի» կազմում
Այս պահին Դոնեցկի «Դոնբաս Արենայում» ընթացող ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության եզրափակիչ՝ 30-րդ, տուրում «Շախտյոր» հյուրընկալել է «Մետալուրգին» եւ հաղթում է 3-0 հաշվով: Հանքափորների կազմում երկրորդ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սա Ուկրաինայի լավագույն ռմբարկուի 25-րդ գոլն է այդ երկրի ընթացիկ առաջնությունում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արաս Օզբիլիսը «Կուբանում» իրեն երջանիկ է զգում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Р-Спорт»-ին հայտարարել է, թե ամառային տրանսֆերի ժամանակ մտադիր չէ փոխել ակումբը: «Ես մեկ այլ ակումբում իմ ապագայի մասին չեմ մտածում, քանի որ «Կուբանում» ինձ երջանիկ եմ զգում», – ասել է Օզբիլիսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 17-ամյա աղջիկը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն
Մնացած տուժածները տեղափոխվել են Գյումրի
Սառնաղբյուրցիները աղն ու հացը թողել են թուրքերի կոկորդին (ֆոտոշարք)
Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները օգտակար են եղել Բաշ Ապարանի եւ Սարդարապատի հաղթանակների համար:
Հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների ցանկի չափանիշները հստակ չեն
Հայաստանի Հանրապետությունում պետական առողջապահական ծախսերի մակարդակը միջազգային չափանիշներով անբավարար է:
Կոտայքի մարզում դի է հայտնաբերվել
Մայիսի 25-ին, ժամը 12:31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի թիվ 8 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ե հեռախոսի զանգերին, անհրաժեշտ է օգնություն: Այս աթիռով ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1962 թ.
Նոր կարկտահարություն Արմավիրի մարզում
Մայիսի 25-ին, ժամը 19:59-ին Արմավիրի մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում կարկուտ է տեղում: ՀՀ ԱԻ նախարարության տեղեկացմամբ, Ամասիայի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղում տեղացած կարկուտի պատճառած վնասների չափերը ճշտվում են:
Հայաստանի առաջատար գրոսմայստերները մեկնում են Խանտի Մանսիյսկ
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը Խամտի Մանսիյսկում հունիսի 6-ից 10-ը կմասնակցեն արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին: Առաջնությունների պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ մասնակցության հայտ արդեն ներկայացրել են 18 երկրների ավելի քան 70 շախմատիստներ: Սպասվում է, որ հանդես կգան նաեւ համաշխարհային շախմատի գերաստղեր Մագնուս
Կարկտահարություն Տավուշի մարզում
Մայիսի 26-ին, ժամը 16:35-ին Տավուշի փրկարարները տեղեկատվություն են ստացել, որ ժամը 15:35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան եւ Ազատամուտ գյուղերը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանը, գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
«Ճանաչիր Երեւանը» մրցույթ-հեծանվավազք (ֆոտոշարք)
Մայիսի 26-ին Շահումյան հրապարակից մեկնարկեց «Ճանաչիր Երեւանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը
Գոհաբանական մաղթանք Հայաստանի անկախութեան 95-ամեակին առիթով Ատրպատականի հայոց թեմում (ֆոտոշարք)
Կիրակի 26 Մայիս 2013-ին, յընթացս Ս. եւ Ան¬մահ պատարագի, Լիլաւայի «Ս. Սարգիս» եկեղեցում կատարւեց Գոհաբանական Մաղթանք, Հայաստանի Անկախութեան 95-րդ տարեդարձի առիթով:
«Ես ուզում էի ցույց տալ աշխարհը իմ գույներով». Էմին Արիստակեսյան
Այսօր Retro cafe-ում երիտասարդ լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը ներկայացրեց իր առաջին` «Իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը: Ինչպես իր բացման խոսքում նշեց «Ես» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը` Էմինի միայն մարդ տեսակը համեստ, զուսպ և շատ նպատակասլաց, խոսում է այն մասին, որ այն գեները, որը ունի Էմին Արիստակեսյան լուսանկարիչը, չի հանգստացել, դեպքեր են լինում, երբ գենը հանգստանում է, այս
«Երկնագույն սաղավարտները»
Միավորված ազգերի կազմակերպությունը մայիսի 29-ին նշում է Խաղաղարարի միջազգային օրը:
Հայաստանում անտառային հրդեհների դեպքերն աճել են հինգ անգամ
ՀՀ կառավարության մայիսի 29-ի հերթական նիստի օրակարգի նախագծի համաձայն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկում է հաստատել «Անտառային եւ այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը եւ համալիր միջոցառումների ցանկը»:
18-ը` մեկում զորախաղեր
Մոտ ժամանակներս Հորդանանում կկազմակերպվեն զորախաղեր, որոնց կմասնակցեն…18 տարբեր երկրների զորամիավորումներ: Զորախաղերի անցկացման ժամկետ դեռ չի նշվում, սակայն պարզ է, որ դրան մասնակցելու են Հորդանանի, Լիբանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Քաթարի, ԱՄՆ, Կանադայի, Լեհաստանի, Չեխիայի, Իտալիայի եւ այլ երկրների զորքերը:
Ռոնալդուն գերազանցել է Մեսսիին
Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու
Ինչպե՞ս ենք արժանանում հակառակ սեռի ուշադրությանը
Բոլոր ժամանակներում էլ մարդը կարիք ունի ուշադրության, սակայն դրա համար մտածված, նաև՝ ցուցադրական գործողությունների մարդիկ դիմում են հիմնականում դեռահասության տարիքում, երբ դեռևս ինքնահաստատման կարիք ունեն: Զրուցելով մի քանի երիտասարդների հետ՝ փորձեցինք պարզել, թե ինչ հիմնական քայլերի են դիմում դեռահասության տարիքում՝ հակառակ սեռի ուշադրությունն ու համակրանքը շահելու համար: Հիմնականում երիտասարդները նշում են, որ իրենք ինչ-որ քայլեր
Սարդարապատի ճակատամարտ 95
Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի եւ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջեւ: Սարդարապատիհերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:
Google, Twitter, Facebook. Նոր ծառայությունների ավելացման ու պակասեցման մասին
Ոչ այնքան հայտնի Nextdoor բջջային սոցիալական ցանցը միավորում է հարևանությամբ ապրող մարդկանց: Ծրագիրը հնարավորություն է տալիս տեղեկանալ ողջ թաղամասի իրադարձությունների մասին, թեև այն դեռ հասանելի է միայն ԱՄՆ-ում, այս մասին հաղորդել է AllThingsD-ը: Սոցցանցը ուշադրություն է դարձնում նաև թաղամասի անվտանգությանը: Այն հնարավորություն է տալիս կիսվել ցանկացած վտանգավոր տեղաշարժի մասին: Հնարավոր է նաև արտակարգ հաղորդագրություն գրել,


















































