Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին «գրավեց»մարզպետարանը

Փետրվար 11,2013 19:27

 Նա մարզպետին հորդորեց ազատ ընտրություններ անցկացնել

Փետրվարի 11-ին նախընտրական այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ  նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, խորհրդարանի նախկին պատգամավոր, ծագումով Տավուշի մարզից Ստյոպա Սաֆարյանը: Առաջին հանդիպումը Իջեւան քաղաքի կենտրոնում` Շատրվանների հրապարակում էր: Իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այցելելու է  Տավուշի մարզպետին,  իր այցը «բարեկամական է» :

Ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը իջեւանցի  մի քանի դեռատի աղջիկների եւ լրագրողների ուղեկցությամբ ոտքով այցելեց մարզպետարան, մտավ մարզպետի աշխատասենյակ: Նա   մարզպետ Արմեն Ղուլարյանին հորդորեց, որ   այս անգամ ընտրությունները ազատ անցկացվեն,  դա Սահմանադրության պահանջն է: 14 տարի որպես մարզպետ պաշտոնավարող, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանն ասաց, որ իրենք միշտ էլ առաջնորդվել են ՀՀ Սահմանադրությամբ, որ երբեւէ  Սահմանադրության եւ օրենքների խախտում թույլ չեն տվել: Րաֆֆի  Հովհաննիսյանն ասաց,  որ բոլոր մարդիկ սխալական են, մարզպետն էլ հակադարձեց,թե  իրենք սխալներ թույլ չեն տալիս: Ր.Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ 20 տարիներին ընտրությունները խախտումներով են եղել: Ա. Ղուլարյանն առարկեց` դա ձեր կարծիքն է: «Դա իրականություն է»,-հակադարձեց  մարզպետի աշխատասենյակում գտնվող Զարուհի Փոստանջյանը:«Ես կարծում եմ ձեր հանդիպման վայրն այլ տեղ է, տիկին, կարող եք այնտեղ միտինգ անել»,-Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին խորհուրդ տվեց մարզպետը:

Վերջում Ր. Հովհաննիսյանը, հիշեցնելով , որ մարզպետը ընտրությունների անցկացման  համար  օրենքի առաջ պատասխան է տալու, մարզպետին մաղթեց   բարի  ծառայություն եւ  բարի ընտրություն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728