Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Կեղտոտ ապակիների հետեւից Սերժ Սարգսյանի նկարն է՝ դեպի իբրեւ թե ապահով Հայաստան»

Փետրվար 11,2013 20:19

 Աժ պատգամավորը  Հայաստանի արդի վիճակը մշուշոտ համարեց

Փետրվարի 11-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական այցով Տավուշի մարզում էր: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Աժ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Իջեւան քաղաքի  մերձակա Գետահովիտի գյուղամիջում ելույթ ունենալով՝ Զարուհի Փոստանջյանը մատնացույց արեց իրենց դիմաց գտնվող, չգործող երկհարկանի խանութը (որտեղ տեղակայված է  Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը) եւ ասաց.«Տեսնում ենք այս դիմացի պատկերը, կեղտոտ ապակիների հետեւից  Սերժ Սարգսյանի նկարն է՝ դեպի  իբրեւ թե ապահով Հայաստան: Կեղտոտ այդ ապակիների հետեւից մենք այդ ապահով Հայաստանը չենք տեսնում, մենք տեսնում ենք ուղղակի մշուշի մեջ, խավարի  մեջ Հայաստան, որն այսօր, ցավոք սրտի, մեր ներկայիս Հայաստանն է: Բոլորս երեւի մեր մեղքի բաժինն ունենք, որ այսօր այս վիճակում ենք հայտնվել: Բայց նաեւ պիտի ասեմ, որ մենք ունենք նաեւ հնարավորություն մեր սխալներն ուղղելու՝ճիշտ ընտրություն կատարելու եւ գնալու դեպի այն հայրենիքը, այն մեր երազած հայրենիքը, որը պատկանելու է մեզ՝ յուրաքանչյուրիս: Փետրվարի 18-ին մենք ունենք այդ հնարավորությունը՝ բեկում մտցնելու մեր պատմության մեջ»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728