Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում հունիսին կքննարկվի դատական գործ՝ ընդդեմ ՀՀ-ի

Հունիսի 4-6-ը ԵԽ նախարարների խորհուրդը՝ ԵԽ 47 անդամ երկրների ներկայացուցիչները, կուսումնասիրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներն ու որոշումների կատարման ընթացքը: Այդ ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի շրջանակներում քննության կենթարկվեն մի շարք երկրների դեմ ներկայացված հայցեր, այդ թվում նաև ՀՀ-ի դեմ ներկայացված մի դատական հայց: ԵԽ-ի կայքից ծանոթացանք ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ներկայացված այդ

Արցախը որպես առաձին երկիր առաջին անգամ կմասնակցի «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնին

«Մայիսի 28-ին Երևանում կբացվի «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնը: Այն կազմակերպել է Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը (CANC) »,-այս մասին այսօր Golden Tulip հյուրանոցում ասաց Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի` 80 ֆիլմերից փառատոնի վերջնական փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմ աշխարհի 24 երկրներից , այդ թվում՝ Հայաստանից և

Լրագրողները թոնրում վրացական պուրի թխեցին (Տեսանյութ)

Շվեդական Fojo Media Institute-ի նախաձեռնությամբ մայիսի 22-26-ը Վրաստանում կայացավ միջազգային լրագրողական սեմինար՝ «Մեդիան» եւ իշխանությունը» թեմայով, որտեղ ներկայացված էին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Շվեդիան, Ուկրաինան, Բելառուսը: Բացի բուն աշխատանքայինից, լրագրողների համար գեղարվեստական մաս էլ էր նախատեսված: Այդ շրջանակում այցելություն եղավ վրացական գինու մառան, որտեղ վրացի խոհարարը ցույց էր տալիս՝ ինչպես վրացական պուրի թխել թոնրում: Բելառուս եւ

«Այդ տարածքում համայնքի 330 ծուխն էլ հողամաս ունեն, բոլորն էլ վնասներ կրել են»

Լոռու մարզի Լեջան, Ամրակից ու Ագարակ համայնքներում հակակարկտային կայանքներ չկան

ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիացի սենատորներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոժեին: Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հյուրերին ծանոթացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված խնդիրներին: ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում

Մայիսի 26-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Ստեփանավանի  բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ,  Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգման են  ենթարկել  1984 թ. ծնված Էդվարդ Ս.-ի վարած «ԶԻԼ-43161» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 12 խմ փայտանյութով: Էդվարդ Ս.-ն նշված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը ձեռք

«Մեզ՝ հայերիս, միավորում է ցեղասպանությունն ու օտարամոլությունը». Ռեժիսոր

Փարիզում մեկ միլիոնանոց երթ է տեղի ունենում համասեռամոլների ամուսնության ու երեխա որդեգրելու իրավունքի համար, իսկ Կաննում գլխավոր մրցանակը տալիս են լեսբուհիների սիրո մասին պատմող ֆիլմին: Ախր, էդ մեկ-երկու տարեկան երեխան չի հասկանում, չի կարող ընդդիմանալ իրեն որդեգրած համասեռամոլ ծնողներին

Երևանում վրաերթի է ենթարկվել 2-ամյա երեխա

Մայիսի 26-ին, ժամը 13.20-ին, «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 105/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Քոչարյանը «Գեյ շքերթի» եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի վերաբերյալ գնահատականները պատվիրված է համարում

Գեյ շքերթի հետ կապված գտնվում ենք դատական գործընթացի մեջ, եթե չեմ սխալվում, դատը դեռ չի սկսվել, եւ դատարանը պետք է որոշի: Այդ կազմակերպության ելույթները կարելի է դիտարկել նաեւ որպես միջամտություն դատական գործընթացի մեջ:

ԱԺ պատգամավորի` «ՄԱՊ-ի Ալիկի» դաշտերն էլ են կարկուտից տուժել, բայց նրան օգնություն պետք չէ (Տեսանյութ)

Ալեքսան Պետրոսյան. « Կարկուտը նույն երկրաշարժն է` գյուղատնտեսության մեջ: Այսօր 65 հազար մարդ օրվա հացի կարիք ունի»:

Կեցություն, ուսման վարձ, աշխատանք.Սիրիահայ ուսանողների հիմնական խնդիրները

«Հայաստանում այսօր ուսանում է մոտավորապես 4000 սփյուռքահայ ուսանող, որոնցից 250-ը սիրիահայ են: Մեր նպատակը երիտասարդների արագ ինտեգրումն է հասարակության մեջ»,-այսօր այս մասին «Ելակետ» ակումբում ասաց «Սփյուռքահայ ուսանողների խորհրդի» նախագահ Սամվել Մկոյանը: Ըստ բանախոսի` նախնական հաշվարկով սիրիահայ ուսանողների 60-ից 70 տոկոսը հաստատվել են Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում, ինչը պայմանավորված է այդ երկրում առկա պատերազմով: Վերջինիս

Թովմա Մաթևոսյանի սպանության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Գուգարքի քննչական բաժանմունքի և Վանաձորի բաժնի ծառայողների  ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և  բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 25-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության Լոռու մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով Տիգրան Մ. Տվյալներով` հայտնել է, որ ինքը գտնվում է Վրաստանում և 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում: Նույն

«Վլադիմիրի բանտից» մինչեւ լիրիկական պոեզիա

Aravot.am-ի հետ զրույցում Առաջին հանրապետության օրվա հռչակման առիթով գրող, հրապարակախոս, խորհրդային այլախոհ, նախկին քաղբանտարկյալ Մերուժանը հիշեց 1962թ.՝ Գարեգին Նժդեհի վախճանից ուղիղ 6 տարի անց, իր եւ վեց համախոհ մտավորականների, այդ թվում՝ Վիգեն Բաբայանի, Խաչիկ Սաֆարյանի, Կարապետ Քիրամիդջյանի եւ մյուսների ձերբակալումն ու 5 տարվա ազատազրկման դատապարտվելը՝ հանուն այսօրվա անկախ հանրապետության կայացման: Մեր զրուցակցի խոսքերով՝ իր ստեղծագործական

Հենրիխ Մխիթարյանն ու Գայտանան երգեցին «Ով սիրուն, սիրունը» (Տեսանյութ)

Դեռ մինչեւ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտը, Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի «Շախտյորի» երկրպագու, թխամորթ փոփ երգչուհի Գայտանան հայտարարել էր, որ եթե Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում 25 գոլ խփի, ինքը «Շախտյորի» օրհներգը կերգի հայերեն: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կատարեց Գայտանայի «ցանկությունը»: Վերջինս էլ տեր կանգնեց իր խոստմանը: Սակայն, քանի որ «Շախտյորի» օրհներգի տեքստի հայերեն տարբերակը չկար,

Նկարված չեն Հայաստանի, հայ ազգի գլխավոր հերոսների մասին շարժանկարները

Կարծես բեմադրիչներին չար կախարդական փայտիկի հարվածով փոխարինեցին, և հիմա նրանք այլևս չգիտեն, որ շարժանկարները պետք է գեղարվեստական լինեն, քանի որ ոչ մի հերոսություն և հետաքրքրություն չկա նրանում, որ բեմադրիչը կյանքը ներկայացնում է այնպիսին, ինչպիսին այն կա իրականության մեջ:

Տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ագարակ քաղաքին

Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել ագարակցիներին: Բնակիչների պատմելով՝ ժամը 20:40 րոպեից սկսած մոտ 20 րոպե տեղացած ուժեղ կարկուտը գրեթե ամբողջությամբ գետնին է թափել պտղատու ծառերի բերքը, կոտրատել ծառերի ճյուղերը, բնակիչներին թողնելով առանց բերքի: Ագարակցիներից շատերը չեն հիշում, որ նախկինում նման ուժեղ կարկուտ տեղացած լինի Ագարակում, սակայն բնակիչներից

Վարչապետի առանձնատունը՝ գյուղապետարան չունեցող գյուղում

Վարչապետ Տ. Սարգսյանը Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում առանձնատուն է կառուցում: Այդ մասին իմացանք, երբ  գյուղացիներից մեկը թվում էր իրենց գյուղի տեսարժան վայրերը: Առանձնատան մոտ էինք, երբ դիմացի սեփական տնից դուրս եկավ գյուղացիներից մեկը և որպես «վարչապետի հարևան»`մանրամասնեց, որ թեև դա Տ. Սարգսյանի առանձնատունն է, բայց նրան գյուղում երբևէ չեն տեսել, իսկ շինարարական աշխատանքներին հետևում է

Լեւոն Ջավախյան. «Ցուցադրական հայրենասերներն իրենց «բարեմասնությունները» օգտագործում էին կարիերիստական նկրտումներում»

Այստեղ զոհը միայն հայ սպան չէ, իրական զոհը Ռամիլ Սաֆարովն է: Նա իր հետագա կյանքն այդպես էլ ապրելու է ստի եւ կեղծիքի մեջ: Նա իր հայրենիքի այլասերված զավակն է:

Գրիգորի Այվազյան. «Մենք չենք գործում նախագահի կամ ԱԳՆ-ի ուղղորդությամբ» (Տեսանյութ)

«Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրություններին մեր մասնակցությունն օրինական է: Ոչ մի պարագայում չենք նահանջի: Ադրբեջանահայերի բոլոր զրկանքների համար պատասխանատու է Ադրբեջանն ու այժմ եկել է հատուցման պահը: Մենք մտել ենք մրցապայքարի մեջ, որ Ադրբեջանը վերադարձնենք իր հայ իրավատերերին: Եթե անգամ Արբեջանի ընդդիմադիր ուժերը ինքնաբացարկ հայտնեն, մենք միեւնույն է՝ կշարունակենք պայքարը արդարության եւ ճշմարտության հաղթանակի համար, քանի

WWF-ը, Ամուլսարը ու Արքայազն Չարլզը՝ մեկ խճանկարում (Տեսանյութ)

Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հարցը շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը ՀՀ Բնապահապանության նախարարությանը ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) ՀՀ Կարմիր գրքումգրանցված բույսերի և կենդանիների մասին առանձնապես չէր նշել: Հավանաբար ձեռնտու չէր նշել այն, ինչ Վայրի բնության հիմնադրամի` WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը վերջերս ներկայացրեց՝ կապված Ամուլսարում իրենց

Նաիրի Հունանյանը հոգեկան խանգարում չի ստացել

Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հոգեկան վիճակը վատ է: Նրան այցելում են հոգեբույժներ, նա հրաժարվում է եղունգները կտրել, մազերը հարդարել, սափրվել: Այս լուրը ճշտելու համար դիմեցինք ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանին: Գոռ Ղլեչյանն ասաց. «Չգիտեմ, ովքեր ինչ նպատակ են հետապնդում նման ստահոդ լուրերը տարածելով: Հունանյանին

Պաշտոնական Բաքվի արձագանքը Գրիգորի Այվազյանի` Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցությանը (Տեսանյութ)

Այսօր «Հենարան» ակումբում «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցելու հայտի վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքին՝ ասաց, որ դա դեռ պաշտոնական արձագանքը չէ: «Հայ-ադրբեջանական հակամարտությանն անհրաժեշտ է հիշեցնել մոռացված պատկերը: Մենք մտել ենք գործընթացի մեջ, որ վերահաստատենք հին ճշմարտությունը եւ մենք երբեք չենք հրաժարվի այս երկրի նկատմամբ ունեցած մեր իրավունքներից»,- նշեց

Ալեքսանդր Արզումանյան. «ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»

Պատգամավորը գտնում է, որ Սերգեյ Լավրովի հայտարարությունն է արտառոց՝ ոչ հարիր ռազմավարական գործընկերոջը

Պոլսահայ գրողին սպառնում են Դինքի նման սպանել

armedia.am. Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան, հրապարակախոս, Սևան Նիշանյանի նկատմամբ սպառնալիքներ են տարածվել համացանցում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am լրատվական կայքը: Ըստ լրատվամիջոցի՝ Twitter միկրոբլոգում Ֆուրքան Ջոշքուներ անունով օգտատերը հետևյալ գրառումն է արել. «Սևան Նիշանյան «Ակոս» թերթի շենքի դիմաց ճակատից խփված քո էլ ընկնելու ժամանակը մոտ է: Խելացի եղի´ր»: Նույն օգտատերի մեկ այլ թվիթը նույնպես ուշագրավ է. «Ակոս» թերթում բոլոր գրողներն

Ոստիկանախեղդ ընտրություններ Ախուրիկում. դարձյալ հաղթել է ՀՀԿ-ական կին գյուղապետը

Ոստիկանները շարք են կանգնել ու այնպես են շրջափակել դպրոցի շենքը, որտեղ տեղի էին ունենում ընտրությունները, որ թվացել է , թե ընդդիմության միտինգ է ներսում, զգուշանում են:

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունն անդրադառնում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման և այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը։ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան և հավանության արժանացրեցին արդի միջազգային հարցերի

Պետական մարմինները չեն կարող նվազեցնել անտառի համար ռիսկերը գազի գնի բարձրացման պատճառով

Գազի գնի բարձրացման պատճառով Հայաստանը կարող է հայտնվել 90-ականների իրավիճակում, երբ ամենուր հատվում էր անտառը: Եւ պետական պատասխանատու մարմինները չունեն միջոցներ, որպեսզի նվազեցնեն ռիսկերը: Արդեն հիմա որպես վառելիք անտառի սպառումը Հայաստանում անվերահսկելի ոլորտ է: Եթե ուշադրություն դարձնենք պետական մարմինների հետեւողական հայտարարություններին, ապա ապօրինի անտառահատումները կրճատվել են խիստ հսկողության արդյունքում: «Անտառային մոնիտորինգի պետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ

«ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացը հնարավոր է գերակտիվացման փուլ մտնի». Արմեն Մարտիրոսյան

«Ակնհայտ էր դեռեւս նախագահական ընտրություններից հետո, որ ղարաբաղյան թեմայի շուրջ ակտիվացում է լինելու: Այդպիսի ընտրություններից հետո, որտեղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը գնահատական էր տվել, որ սա կուսակցապետություն է, եւ այսպիսի երկրում բնականաբար չեն կարող լինել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, որքան էլ բառեր մոգոնեն, պարզ է, որ այդպիսի ընտրություններից հետո եթե գերտությունները շնորհավորում են եւ շնորհավորանքից հետո ԼՂՀ

Սևան Նշանյանը միայնակ չէ

Սևան Նշանյանը մեղադրվելով Իսլամական առասպելաբանությունը մահմեդականների նման չմեկնաբանելու մեջ դատապարտվել է 13,5 ամիս ազատազրկման: «Օմեր Խայամ» բանաստեղծության պատճառով Ֆազըլ Սայի  ազատազրկումից հետո, այս անգամ էլ գրող, լեզվաբան, հետազոտող Նշանյանի ձերբակալությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում սունի իսլամական անհանդուրժողականությունը ոչ միայն տարածված է այլև պետական մակարդակով վերածվել է պաշտոնական դիրքորոշման: Շվեցարիայում սիրիացիների հետ  հանդիպման ընթացքում, Շվեցարիայի խորհրդարանի

Կարինե Հակոբյանը՝ Վաչե Գաբրիելյանին ի պատասխան. «Ոչ թե նպաստն է բարձր, այլ աշխատավարձն է ցածր»

«Եթե մենք տալիս ենք նպաստ, ապա դա լավ է, քանի որ իջեցնում է աղքատության մակարդակը: Սակայն եթե նպաստի մակարդակը մոտենում է նվազագույն աշխատավարձին, ապա հարց է ծագում, ինչի՞ պիտի ես աշխատեմ, եթե նույն գումարը կստանամ՝ որպես նպաստ»,-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն «Արմնյուզ»-ի «Բանաձև» հաղորդման ընթացքում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել՝ հավելելով, որ ծրագիրը թիրախային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031