Օրվա լրահոսը
Հուշարձանագետ. «Օտարազգի պատգամավորները Ադրբեջանն անվանել են բարբարոս երկիր» (Տեսանյութ)
«Ջուղա» ֆիլմը ադրբեջանցիների հայհոյանքներին է «արժանացել» «Ջուղա» ֆիլմը նկարահանվել է 2006թ-ին, սակայն վիրտուալ շնորհանդեսը կազմակերպվեց ամիսներ առաջ: Հետաքրքիր է, որ ֆիլմի հայերեն տարբերակը սկզբում ուներ մի քանի հարյուր դիտում, իսկ ֆիլմի շուրջ աղմուկ բարձրանալուց հետո` մի քանի հազար: Ֆիլմը դիտել են անգամ աֆրիկյան երկրներից,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ապա
Ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ, տուժեց՝ Պարույր Հայրիկյանը
Հաճելի է, որ ոմանց համար աննկատ է մնում, բայց մենք վաղուց արդեն ակտիվացել ենք։
Չդիմանալով ստորացուցիչ վերաբերմունքին` ինքնաձիգով կրակել է իր վրա
Միայն բարեբախտությամբ է, որ Վեդի քաղաքի բնակիչ, N զորամասի շարքային զինծառայող Հովսեփ Ավդալյանն ինքնասպանության փորձից` ինքնաձիգով իր կրծքավանդակի ձախ մասին կրակելուց հետո ողջ է մնացել: Կատարվածի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Հովհաննիսյանին: Քննությամբ պարզվել է, որ նա հանդիսանալով թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, պաշտոնատար անձ, անցել է իր լիազորությունների սահմանները, կատարել իշխանազանցություն: Մասնավորապես` հայհոյել է
Բագրատյանին. «Ընտրողները գիտխորհրդի անդամ չեն, դու էլ դիսերտացիա չես պաշտպանում»
Քաղտեխնոլոգը հեգնում է նախագահի ընդդիմադիր թեկնածուներին Այսօր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հենարան» ակումբում քննադատեց Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը՝ ասելով, որ բարեւելն ու մազ կտրելը լուրջ չի ընկալվում: Եթե դու նախորդ 5 տարվա մեջ ոչ մի բանով աչքի չես ընկել, չես կարող քեզ լավ ներկայացնել վերջին օրերին. «Ընտրությունը քննություն է: Եթե դու լավ չես պարապել, չես կարող հանձնել
Հիասթափված Հայաստան
Բրիտանական «Guardian» օրաթերթը «Հիասթափված Հայաստանում նախագահը պատրաստվում է վերընտրության» վերնագրով երեկվա հոդվածում անդրադարձել է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Հոդվածագիրը, մասնավորապես, նշում է, թե «կարծես գրեթե կասկած չկա, թե ինչպիսին կլինեն նախագահական ընտրությունների արդյունքները»։ «Հունվարի 21-ին սկսված պաշտոնական քարոզարշավը հազիվ թե իրարանցում առաջացնի այդ երկրի հիսաթափված ընտրազանգվածի շրջանում։ Դատելով ամեն ինչից՝ ընտրություններում ֆավորիտը Հայաստանի
Արմեն Բադալյան. «Հայրիկյանի քիլլերին ֆայլաբազարից էին բռնել»
Քաղտեխնոլոգը՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին «Տարօրինակ միջադեպ էր»,- այսօր «Հենարան» ակումբում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը այսպես ներկայացրեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Նա հեգնեց. «Ասում են ճնշեցին…բան: Նախ, ճնշում են ուժեղին, իսկ Հայրիկյանն այն ուժը չունի, որ իրեն ուզենան ճնշեն: Մահափորձ, պետականության խորհդանիշ՝ պետականության խորհրդանիշը դրոշն է, բայց Պարույր Հայրիկյանը մեր անկախության խորհրդանիշը չի,
Արգիշտի Կիվիրյանի վրա հարձակման գործը կասեցվել է
2009թ. ապրիլի 30-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, իր տան շքամուտքի մոտ անհայտ անձինք հարձակվել էին Armenia Today (Արմենիա Թուդեյ) ինտերնետային լրատվամիջոցի համակարգող Արգիշտի Կիվիրյանի վրա։ Դեպքից անցել է 4 տարի, սակայն հանցագործները մնացել են անպատիժ։ Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլի 30-ի լուսաբացին անհայտ անձինք դաժան ծեծի էին ենթարկել ու այնուհետեւ կրակել Armenia Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան
Երկուսուկես ամիս առաջ զոհված փաստաբանը պաշտպանո՞ւմ է ամբաստանյալին
Ինչու՞ «Դատալեքսում» փոփոխությունները ժամանակին չեն արվում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է 2012թ. փետրվարի 23-ին մարտական հենակետում շարքային Իգնատ Ենգիբարյանի կողմից շարքային Ա. Ադիբեկյանի սպանության գործով դատավարությունը: Սույն գործով դատական հերթական նիստը նշանակվածէ փետրվարի 8-ին: Դատական տեղեկատվական «Դատալեքս» կայքում նշված է, որ այս գործով ամբաստանյալին պաշտպանում է փաստաբան Սամվել Շարբաթյանը, իսկ մեղադրանքը պաշտպանում է
Կողոպտչին հայտնաբերեցին Դիլիջանում
Փետրվարի 6-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցին հարակից գերեզմանատան տարածքից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Սամվել Պ.-ին, որը փետրվարի 5-ից հետախուզմում էր կողոպուտի մեղադրանքով: Սամվել Պ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն
Հայրիկյանի դեմ մահափորձի վարկածների հավանականության աստիճանը
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը շարունակում է հանելուկային մնալ։ Մահափորձից անցել է մեկ շաբաթ, եւ այս ընթացքում որեւէ փոքրիկ դետալ անգամ չի պարզվել, որ կարող էլ լույս սփռել այն հարցի վրա, թե ով է կանգնած դրա հետեւում։ Միևնույն ժամանակ՝ շարունակում են ի հայտ գալ նորանոր վարկածներ, դրսի ուժերի կողմից, ՀՀ իշխանությունների կողմից,
ՀՀՇ-ն միանշանակ կողմ է Տեր-Պետրոսյանի առաջարկին
Նույնիսկ` լուծարվելու գնով Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է ՀԱԿ-ի հիմքով` նոր կուսակցություն ձեւավորելու հնարավորության մասին: «Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպական ձևին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձևավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը և Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղծումը Շարժման անդամ-կուսակցությունների
Անդրիաս Ղուկասյանին ծաղրողներն արդեն սկսել են մտավախությամբ վերաբերվել
Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո ակնհայտ դարձավ, որ առկա իրավիճակում անգամ մեկ հոգին կարող է հասարակության մեջ այնպիսի կայծ առաջացնել, որը մարելու համար Սերժ Սարգսյանը գուցե ստիպված լինի շատ ավելի մեծ ջանքեր գործադրել, քան նույն Գագիկ Ծառուկյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին խաղից հանելու դեպքում
Ադրբեջանում արշավ ընդդեմ ԵԽԽՎ-ի պատգամավորների
Ադրբեջանի մոտ մեկ տասնյակ ազդեցիկ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունները արշավ են նախաձեռնում` ընդդեմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այն պատգամավորների, որոնք տապալեցին երկրում քաղբանտարկյալների վիճակին նվիրված զեկույցի ընդունումը հեղինակավոր այս կառույցի ձմեռային նստաշրջանի ընթացքում: Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի կազմած բանաձեւի նախագծի դեմ քվեարկեցին Վեհաժողովի միանգամից 125 պատգամավորներ: Նրանցից միայն վեցն էին ներկայացնում Ադրբեջանը` մնացյալը Եվրամիության
Լիլիթ Գալոյանը բարելավում է դիրքերը
Շախմատի Մոսկվայի բաց առաջնության կանանց մրցաշարում հայաստանցի Լիլիթ Գալոյանը հինգերորդ տուրում առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Ավդեենկոյի նկատմամբ եւ բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում: Նա 4,0 միավորով բարձրացել է 16-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԺԿ-ն ոգեւորված չէ Տեր-Պետրոսյանի առաջարկով, իսկ ՍԴՀԿ-ն…
Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ի հիմքով նոր կուսակցություն ստեղծելու առաջարկն այդքան էլ ոգեւորիչ չէ՞ «Իմ անձնական կարծիքն է` չեմ կարծում, որ էդպես լինի, մեզ համար չի դա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը` ՀԱԿ-ը կուսակցության վերաձեւելու տարբերակին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում այդ առիթով շրջանառվող լուրերն այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հաստատել է ՀԱԿ
«Երբեք չմեռնես. ահա թե ինչ կասեմ քեզ». մահացել է գրող Հովհաննես Գրիգորյանը
Երկարատեւ եւ ծանր հիվանդության հետեւանքով փետրվարի 7-ի լուսաբացին մահացել է հայ ժամանակակից ականավոր գրող Հովհաննես Գրիգորյանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքով` այժմ աշխատանքներ են տարվում թաղման կառավարական հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ: Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 7-ին: Նրա բանաստեղծական սիրված ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության», «Բոլորովին ուրիշ աշուն»,
Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելը մահացու մեղք է ՀՀՇ անդամի համար
Գրել ենք ՀՀՇ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի նախընտրական շտաբի պետ Հենրիկ Ավագյանի հետ կատարվածի մասին, ում կուսակցությունից հեռացրել են Բագրատյանին սատարելու համար։ ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը երեկ մեր թղթակցի խնդրանքով հակիրճ մեկնաբանեց ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Արտաշատի տարածքային կառույցի տվյալ որոշումը։ «Արտաշատի տարածքային կառույցը գործել է լրիվ կանոնադրական սահմաններում,
Քվեաթերթիկի տակ գրելու է՝ առաքյալի սիրտ, իմաստասեր գլուխ, ադամանդ ճակատ
Գուցե ուղղակի գնամ ու քվեաթերթիկի տակ գրեմ Գարեգին Նժդեհից որեւէ միտք ու դուրս գամ։
VITAMIN Ա
– Մեր ինտերնետն էնքան վատն ա, որ ըտենց էլ չիմացանք՝ Դեդ Հասանին ով ա խփել: – Մեր ինտերնետն էնքան վատն ա, որ ըտենց էլ չիմացանք՝ գեներալ Մանվելն իրա կաբինետի ռեմոնտը պրծա՞վ, թե՝ չէ: – Այ ախպեր, ձերն ուրեմն վաբշե ինտերնետ չի:
Ջրահեղձվել է Ուկրաինայի քաղաքացի
Փետրվարի 6-ին, ժամը 17.32-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճից՝ Հայրավանք գյուղի մոտակա լողափից, տեղի բնակիչները դուրս են բերել տղամարդու դի: Պարզվել է, որ լճից դուրս է բերվել 1963 թ. ծնված Ալեքսանդր Տրախտենբերգի (Ուկրաինայի քաղաքացի) ջրահեղձված դին: ԱԻՆ
Ձյուն և անձրև
Հանրապետության տարածքում` Փետրվարի 7-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` անձրև: Փետրվարի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի գիշերը կբարձրանա 5-7, 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը, 9-11-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-5
Տարբերությունը կես միավոր է
Մոսկվայում ընթացող շախմատի «Moscow Open 2013» փառատոնի հինգերորդ տուրից հետո «A» խմբում հանդես եկող մեր հանրապետության ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշ ունի միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Չնայած նա 4,0 միավորով ընթանում է 15-րդ հորիզոնականում, սակայն ընդամենը կես քայլ է ետ մնում առաջատարներից: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը վեցերորդ տուրից առաջ 3,5 միավոր է վաստակել եւ 27-րդ տեղում է:
Դեսպանը մեղավոր չէ
Հայաստանում Լեհաստանի դեսպան Ռաչինսկու երեկվա հարցազրույցը իսկական փոթորիկ էր առաջացրել հայ քաղաքական դաշտում: Առավոտից սոցիալական ցանցերն էին հեղեղված այդ նյութի քննարկումներով, օրվա երկրորդ կեսին խոսակցությունը տեղափոխվեց խորհրդարան: Անշուշտ, ոչ մի նորություն պարոն դեսպանը չէր բացահայտել, սակայն օտարերկրացու հայացքը, այն էլ՝ դիվանագետի, եւ հետաքրքիր էր, եւ սթափեցնող: Կարդալիս մտածում էիր՝ Տեր աստված, ուրեմն այս ամենը ոչ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարից չեն վերցնի
ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հայտարարել է, թե կազմակերպության գործկոմի առաջիկա նիստում (2013 թ. մայսին) աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման համար նոր երկրի ընտրության հարց չի դրվի: Վերջին շրջանում բարձացած աղմուկը, թե Քաթարն ընտրվել է ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կաշառվածության հետեւանքով, լրատվամիջոցներին հիմք են տվել ենթադրելու, թե նոր քվեարկություն է անցկացվելու: Սակայն աշխարհի գլխավոր ֆուտբոլային կազմակերպիչ Զեպպ
Աղետ իշխանության համար
Հայաստանի իշխանությունը փորձում է իր հավատամքը դարձնել այն, որ անցկացնում է Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրությունները, և այդ ընտրությունները լինելու են միջազգային չափանիշներին համապատասխան: Բացառությամբ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի, իշխանությունները քարոզարշավի ընթացքը գրեթե իդեալական են գնահատում: Սակայն այս իդիլիայի մեջ նրանք մոռանում են մի բան: Միջազգային մակարդակի ընտրությունների կարևորագույն առանձնահատկություններից մեկը բանավեճն է: Սա
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը վերածվի մեկ միասնական կուսակցության»
Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում։
Բախվել է արգելապատնեշին և շրջվել
Փետրվարի 6-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքերում Մխչյան գյուղ տանող կամրջի վրա «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1990 թ. ծնված Դ. Ջաշինյանը և
Թունավորում
Փետրվարի 7-ին, ժամը 08.10-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 6-ին, ժամը 20.20-ի սահմաններում թունավորման նախանշաններով անգիտակից վիճակում Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Հերմոն գյուղի բնակիչ` 1956 թ. ծնված Հ. Հարությունյանը: Ժամը 00.00-ին տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: ԱԻՆ
Աճ՝ դանդաղման ռիսկով
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում տնտեսական աճի ընթացիկ տարվա կանխատեսումը բարձրացրել է 0,3-տոկոսային կետով՝ մինչև 4,3%։ Աճի տեմպի դանդաղման ռիսկերի թվում ԱՄՀ-ն նշում է արտաքին տնտեսական ցնցումները, քաղաքական անորոշություններն ու տարածաշրջանային հնարավոր կոնֆլիկտները։ Ըստ հիմնադրամի մասնագետների՝ դրամի փոխարժեքի ճշգրտումը պետք է իրականացվի միջնաժամկետ կտրվածքով, իսկ դրամի՝ մինչ այս արձանագրված չափավոր արժեզրկումը այս տարի կնպաստի ընթացիկ
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը
Փետրվարի 6-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի-Խոր Վիրապ ճանապարհահատվածին հարակից ջրանցքն ավտոմեքենա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ չբացահայտված հանգամանքերում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին հարակից ոռոգման ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2109» մակնիշի 34 ՕՏ 766 պետհամարանիշով ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝
















































