Օրվա լրահոսը

«Ես շատ կցանկանայի, որ Ջահուկյանի բառարանը արտասահման չհասներ». Լավրենտի Հովհաննիսյան

«Տարին մեզ համար հոբելյանական է. բոլոր միջոցառումները կլինեն ավանդական և նվիրված են ՀՀ ԳԱԱ 70–ամյակին: Ավանդական է նաև հանրապետական գիտական նստաշրջանը»,- այսօր այս մասին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում Ջահուկյանական ընթերցումներ հանրապետական գիտական նստաշրջանի ընթացքում ասաց ՀՀԳ բաժանմունքի ակադեմիկոս Յու. Սուվարյանը: ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը հիշելով Գևորգ Ջահուկյանին ասաց. «Մեծերի մասին խոսելը

ՀՔԾ պետը՝ ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի եւ այլ աղմկահարույց գործերի մասին

Հատված «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալությանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի տված հարցազրույցից:  Օրերս հայտնի դարձավ մի աղմկահարույց գործի մասին, խոսքը ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի մասին է, որի համատեքստում շատ է շրջանառվում Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Ընդ որում, քրեական գործի մասին սկսվեց խոսվել նրա պաշտոնանկությունից հետո եւ մամուլում քննադատություն հնչեց ուղղված Հատուկ քննչական ծառայությանը, թե ինչու ժամանակին

04/23 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, քաղաքացի Լ.Միրզոյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է

Հայց ընդդեմ քաղաքացուհու եւ «ATV» հեռուստաընկերության

Հայցը վերաբերում է «Կիսաբաց պատուհաններ» հաղորդաշարում հայտարարվածին

Անդրեաս Բորգեաս. «Ղարաբաղը արժանի է ճանաչման»

«Ազատություն» ռադիոկայան. Ֆրեզնոյի քաղաքային շրջանում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձեւի նախաձեռնող Անդրեաս Բորգեասը, չնայած թուրքական եւ ադրբեջանական կողմերի բազմաթիվ սպառնալիքներին, ոչ միայն վերահաստատում է իր կարծիքը, այլեւ փորձում դրանով վարակել հնարավորինս շատերին: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ամերիկացի պաշտոնյան հայտարարեց, որ Ղարաբաղը արժանի է ճանաչման : «Եվ եթե մենք չկարողանանք այնպես անել, որ Վաշինգտոնը

Armenian Mirror-Spectator. Ամերիկահայ կին ոստիկանն իր շներին հայերեն է սովորեցնում

Կոնկորդի ոստիկան Սիլվիա Թումայանը 1999թ. կարողացավ շուն վարժեցնելու իր կիրքը համատեղել քաղաքացիներին օգնելու իր պարտականությունների հետ: Գրում է «Արմենիա միրոր-սփեքթաթոր» թերթը: Թումայանը միշտ երազում էր Կոնկորդում առաջինը սկսել K-9 ծրագիրը (ոստիկանական շներ). «Ես միշտ K-9 ոստիկան լինելու մեծ ձգտում եմ ունեցել», ասում է նա: Վարժեցնելով առաջին K-9-ը շանը՝ Թումայանը ինքնուրույն հիմնադրեց ծրագիրը, իսկ շան անունը

«Reincarnation» և «3.33» խմբերի «Վերադարձ»-ի ու դրա արձագանքների մասին

  «Reincarnation» և «3.33» խմբերի բազմահազարանոց երկրպագուների նախընտրած երգերի ցանկում ավելացավ ևս մեկ համատեղ աշխատանք: Երգը կոչվում է «Վերադարձ», այն տունդարձի կոչ է բոլոր հայերին: Արձագանքներ, ինչպես յուրաքանչյուր երգի ժամանակ, այս անգամ էլ եղան: Youtube-ում և խմբերի ֆեյսբուքյան էջերում կարծիքների ու մեկնաբանությունների հոսք է. «Շատ գեղեցիկ երգ է, շա՜տ», «Ինչպես միշտ ընտիր է», «Վերադառնան ինչ

«Լավ նկարներ անելու համար ինձ պետք է 3 բան` լավ երաժշտություն, լուսանկարչական ապարատ և մենակ մնալու հնարավորություն». Ռոբերտ Լի Քրին

Մեր քաղաքում հաճախ կտեսնենք երիտասարդների, ովքեր միշտ լուսանկարչական ապարատով են: Շատերի համար այն ավելի շատ աքսեսուար է, էլ  ավելի ոճային երևալու համար: Իսկ ահա Ռոբերտ Լի Քրինը (Robert Lee Currin), ով ծնվել է Նյու Յորքում, բայց 7 տարեկանից ապրում է Հայաստանում իր կյանքը չի պատկերացնում առանց լուսանկարչական ապարատի: Ինչպես ինքն է ասում՝ լավ նկարներ անելու

Ջրահեղձման դեպք Ջանֆիդա գյուղում

Մայիսի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդն ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն ընկած վայրից 2 կմ հեռավորության վրա Մարգարա ջրանցքից դուրս են բերել 1954 թ. ծնված Մ. Մուրադյանի դին: ԱԻՆ

Դանակի հարվածներ…

Մայիսի 21-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով  բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Ավետիք Յ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Ավետիք Յ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Սահմանապահների փողոցի թիվ 5 հասցեում գտնվող լողավազանի դիմաց, վիճաբանության ժամանակ, Ավետիք

Ուղևորը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ վարորդը դիմել է փախուստի

Մայիսի 21-ին, ժամը 22.50-ին, Երևան-Սևան ճաապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել   «ՎԱԶ-21099», «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶ-33022», «Ֆորդ Տրանզիտ», «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, իսկ «ՎԱԶ-21099»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Բողոքի ակցիա Վանաձորում

Այսօր Վանաձորի Արցախ պուրակում մի խումբ քաղաքացիները, որոնց թիվը հասնում էր 60-ի, բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ գազի գնի բարձրացման։ Մտահոգ քաղաքացիները երթով շարժվեցին Լոռու մարզպետարան։ Քաղաքացիները պահանջում էին հանդիպում մարզպետի հետ, մինչդեռ բնակիչների հետ հանդիպմանը եկավ մարզպետի տեղակալը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ինչ՞ու են լռում ՀՀ բնապահապանության նախարարությունն ու ոստիկանությունը

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմում են ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին  Ս. թ. մայիսի 3-ին գրավոր դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարին, կապված դեռևս անցյալ տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի Պաղջուր (Խաչաղբյուր) գետի հովտում կատարված բնապահպանական խախտումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Մեր դիմելու նպատակն

414.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մայիսի 22-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.1 դրամ:

Գյումրու ՍԱՊԾ տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով նախաքննությունն ավարտվել է

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձանց:

«Ադրբեջանի կողմից խաղ էր` միջազգային լսարանի արձագանքը ստուգելու համար». Սարգիս Ասատրյան

Մայիսի 3-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական կայքը անդրադարձ էր կատարել «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» օրինագծին, որով խիստ սահմանափակումներ է նախատեսվում ոչ միայն Ադրբեջանի, այլև օտերկրյա քաղաքացիների համար: Ըստ «ԱՊԱ»-ի, փաստաթղթի 7-րդ հոդվածում նշված էր. «Ադրբեջանի քաղաքացիները (բացառությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին մասնակցող կառույցների ներկայացուցիչների, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների և Միլի Մեջլիսի կողմից համապատասխան թույլտվություն ստացած անձանց),

Արամ Հարությունյան. «Հավատանք, որ փոխենքն, ըստ էության, նշանակում էր՝ չհավատաք, որ կփոխվենք»

«Իշխանությունը ժողովրդից ընդհանրապես տարանջատված է: Արտագաղթի տեմպերն այս ընտրություններից հետո՝ շատ մեծացավ, ժողովուրդը հասկացավ, որ այս ընտրություններից հետո էլ ոչինչ չփոխվեց: Եվ այն կարգախոսը, որ ասում էին հավատանք որ փոխենք, ըստ էության նշանակում էր չհավատաք, որ կփոխվենք, քանի որ կառավարության կազմից սկսած, ամեն ինչ նույնն է: Հայաստանում ապագան չբեր է, ժողովուրդն այստեղ ապագա չի տեսնում,

Նախագահի նախկին թեկնածուն հաղորդում է տվել կողոպուտի կապակցությամբ

ՀՀ նախագահի թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը մայիսի 20-ին հաղորդում է տվել «1-02»-ով, իր բնակարանի՝ Արտաշատի Ոստան գյուղի 21 տան կողոպուտի, վնասարարությունների կապակցությամբ: Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ նա հայտնեց, որ օրեր առաջ գնացել է Ոստանի իր տուն, որը հայտնաբերել է ամբողջովին անճանաչելի վիճակում: Ռոբերտ Սիմոնյանն ասաց, որ 2001թ.-ից առանց դատարանի որոշման ապօրինի կնքվել

Վահան Հովհաննիսյանը՝ Աշոտյանին. «Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ կարտագաղթեք»

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց իր տեսակետը կառավարության ծրագրի մասին. «Եթե տարիներ առաջ կառավարության ծրագիր կամ բյուջե ներկայացնելիս ասում էին՝ տղերք, մենք լավն ենք, հետո պրոգրես եղավ, սկսեցին ասել՝ տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք: Հիմա պրոգրեսն ակնհայտ է՝ տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, բայց եկեք համագործակցենք:

Ուժեղ քամին Սյունիք համայնքին 5 մլն դրամի վնաս է հասցրել, բնակիչներն ակնկալում են պետության աջակցությունը

Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում  տեղում ստեղծված հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է օրեր առաջ ուժեղ քամու հետեւանքով համայնքի Սյունիք, Սզնակ եւ Դիցմայրի գյուղերում հասցված վնասի չափը: Ըստ Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի՝  ընդհանուր վնասի չափը կազմել է մոտ 5 մլն դրամ: Նշենք, որ մայիսի 20-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով մեծ ավերածություններ են եղել այստեղ. տների, անասնագոմերի, համայնքային

Hyurriyet. «Թուրքահայ գրողը դատապարտվել է 13 ամսվա ազատազրկման»

Ստամբուլի դատարանը թուրքահայ գրող Սևան Նիշանյանին դատապարտել է 58 շաբաթվա ազատազրկման՝ իր բլոգում Մուհամամեդ մարգարեին վիրավորելու համար: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Պատիժը չի կարող փոխարինվել տուգանքով, սակայն Նիշանյանը բողոքարկելու հնարավորություն ունի: Անցյալ տարի նա իր բլոգում գրել էր. «Մենք պետք է պայքարենք ատելության քարոզի դեմ, իսկ մի արաբ լիդերի ծաղրելը, թե նա հարյուրավոր տարիներ առաջ

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում

Մայիսի 20-ին Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան եւ Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութա-լուսավորչական միությունը: Ա.Խաչատրյանի ստեղծագործություններով հանդես եկավ «Նեմիգա» համերգային նվագախումբը: Հնչեցին հատվածներ Ա.Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայից, «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից: Միջոցառմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարարի առաջին

Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ

Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը, ստեղծել 2, 3 կամ 4 հոգուց բաղկացած խումբ և օրական 20 դրամի դիմաց խմբի ներսում խոսել անսահմանափակ: Orange-ի կանխավճարային, ինչպես նաև Դելֆին, Պանտերա և Թիթեռ ամսական բաժանորդագրությունների ներկա և նոր բաժանորդները կարող են ստեղծել «Իրար հետ» փաթեթ և այնտեղ ներառել ում ցանկանան՝

«Վերջին դասը»` մայիսի 24-ին

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 25.05.2012 թվականի հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի պլանների»` մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: Հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն  «Վերջին դասի» միջոցառումներ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն  

Լեւոն Զուրաբյան. «Այս կառավարության խոսքը գրոշի արժեք չունի»

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարության ծրագրի մասին խմբակցության կարծիքը ներկայացնելիս ասաց. «Կառավարության ծրագրի ներկայացումը, համաձայն մեր կառավարության տրամաբանության, առիթ է ԱԺ-ում վստահության քվե ստանալու համար: Նախ, այս կառավարության խոսքը գրոշի արժեք չունի, որովհետեւ մինչեւ այս երբեւէ ծրագրերը չեն իրականացրել»: Նա ասաց, որ այդպես էլ քաղաքապետից, ոչ էլ վարչապետից չեն լսել մի հոդաբաշխ

«Ծնողներիս ներել չեմ կարողանում». Մի աղջկա պատմություն

  Ընդամենը 4 տարեկան էր, երբ ծնողներն առաջին անգամ ամուսնալուծվեցին: Այդ ժամանակ դեռ չէր հասկանում, թե անըդհատ կռիվների պատճառը որն է, միայն ականատես էր լինում վեճերին, որոնք անպայման ավարտվում էին ծեծով: Մեկ տարի մոր ծնողների տանը ապրելուց հետո դարձյալ վերդառնում են հոր տուն: Սակայն ոչինչ չէր փոխվել. կռիվները շարունակվում էին, հայրն օրերով տուն չէր գալիս:

Ադրբեջանին կարգի կհրավիրե՞ն

ԵԽԽՎ կազմակերպած «Ազգային խորհրդարանների դերը Եվրոպայում մեդիա կարգավորման հարցերում» համաժողովի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչ իրավապաշտպանը հարց ուղղեց, թե ինչ քայլեր են մտադիր ձեռնարկել այն կապակցությամբ, որ Ադրբեջանում պատասխանատվություն է նախատեսվում համացանցում հասցված վիրավորանքի համար: ԵՄ մեդիա ազատության բազմակարծության փորձագետների խմբի անդամ Բեն Համերսլեյն ասաց, թե հումորային պատասխան ունի այս հարցին. «Սկսենք արդեն իսկ մարդասիրական օգնություն ուղարկել

33-ամյա վարորդը հայտարարում էր, որ իրավունք ունի ոչ սթափ վիճակում մեքենա վարել

Այսօր՝ մայիսի 22-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Կոտայքի մարզում ուժեղացված ծառայություն կատարելու ժամանակ կանգնեցրել են 33-ամյա Արտակ Կոլյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com -ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա նշված ավտոմեքենան վարում է ոչ սթափ վիճակում, և երբ բժշկական փորձաքննության է ենթարկվել, դա հաստատվել է։ 3

«Էնդեմիկ իշխանն» անհետանում է (Տեսանյութ)

Բարդուխ Գաբրիելյան. «Մանրաձուկը  բաց են թողնում, որսագողերն էլ հետեւից որսում են»: «Սիգ ձնկատեսակի պաշար այսօր Սեւանա լճում գրեթե գոյություն չունի»: Այսօր «Ելակետ» ակումբում ասաց Կենսաբազմազանության  կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նրա խոքերով` «Մենք առաջարկել ենք ձկնկիթ բերվի Ռուսաստանից եւ բաց թողնվի Սեւանա լիճ, բայց պահպանության հարցերը եթե էլի չլուծվեն, նույն վիճակը կլինի ինչ

Ստեփան Սաֆարյան. «Թող ոչ թե մեկ ամսվա աշխատավարձը, այլ մեկ տարվա փայաբաժինը փոխանցեն արմավիրցիներին»

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցելու է կարկուտից տուժած արմավիրցիներին օգնելու համար բացվելիք հաշվեհամարին: Այնուհետև հորդորեց պատգամավորներին՝ իրենց «սուրբ պարտքը» կատարեն եւ օգնեն գյուղացիներին: Aravot.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազանից, ում անունը բազում բիզնեսների հետ է կապվում, հետաքրքրվեց` նա իր աշխատավարձը փոխանցելո՞ւ է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031