Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել է արգելապատնեշին և շրջվել

Փետրվար 07,2013 10:34

Փետրվարի 6-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքերում Մխչյան գյուղ տանող կամրջի վրա «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1990 թ. ծնված Դ. Ջաշինյանը և ուղևոր, 1992 թ. ծնված Վ. Թորոսյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ` 1988 թ. ծնված Ռ. Եղիազարյանը և 1991 թ. ծնված Ս. Զոհրաբյանը` Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել շարժիչի հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728