Օրվա լրահոսը

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Փետրվարի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Երվանդ Երզնկյան. Նվագախմբի «բոբոն» ես եմ

Կոմպոզիտորը նախընտրում է պահանջկոտ լինել  Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, որպես այդպիսին, ձեւավորվել է 1986 թ.-ին եւ այսօր նվագախմբի դիրիժորն ու ղեկավարն է Երվանդ Երզնկյանը: Նրա ղեկավարած նվագախումբը տարբեր տեղեր է համերգներով հանդես եկել, գոյատեւել ցուրտ ու մութ տարիներին, բայց եւ մի շարք հաջողություններ գրանցել: Դրանցից վերջինը նա ստացավ այսօր՝ արժանանալով «Իրավունք» օրաթերթի «Ոլորտի մեջ

Ռուսաստանի հայերի միության կայքում Սերժ Սարգսյանը 3-րդ տեղում է

Թեեւ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, բայց միության պաշտոնական կայքում քվեարկությունը նախասիրությունների այլ պատկեր է արձանագրում: Հարցին, թե նախագահի 8 թեկնածուներից ում եք պատրաստվում ընտրել, կայքի այցելուների 30.4 տոկոսը նախընտրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 29 տոկոսը քվեարկել է բոլորին դեմ, իսկ ՀՀԿ

ՀՀ նախագահը շնորհակալական նամակ է գրել սիրիահայ աշակերտին

«Ձեզ ակտիվություն, եռանդ, կազմակերպվածություն եմ ցանկանում, որպեսզի ավելի լավ սովորեք, նկարեք, երգեք ու արտասանեք»,-«Կիլիկյան» դպրոցի սիրիահայ աշակերտների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այսօր նախարարն այցելել էր «Կիլիկյան» դպրոց, որտեղ սովորում են Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաները: Նախարարի արդեն ավանդական դարձած այցելության նպատակն է հանդիպել դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ, ծանոթանալ ուսումնական գործընթացին,

Չբացառեց, որ Անդրիաս Ղուկասյանը հանի իր թեկնածությունը

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը իր թեկնածությունը հանելու որոշում դեռ չունի:

Հովսեփ Խուրշուդյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իր ընտանիքով չի հարստանալու, երբ որ դառնա նախագահ

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր «Սլաք» ակումբում ասաց, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրությունները չհետաձգելու հետ կապված որոշումը իր իրավունքների սահմանում է. «Մեզ համար ընդունելի կլիներ նրա ցանկացած որոշում, մենք հարգանքով ենք վերաբերվում նրա որոշմանը եւ մաղթում շուտափույթ վերադարձ դեպի նախընտրական պրոցես»: Խուրշուդյանը անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրին՝ ասաց. «Կարեւորը

Աղվան Վարդանան «Պարույր Հայրիկյանը ցնցում տարած, շոկի մեջ գտնվող մարդ է»

ՀՅԴ-ական պատգամավորը նաեւ հումոր արեց`առաջարկելով Սահմանադրության մեջ, բացի անհաղթահարելի խոչընդոտ ձեւակերպումից, ավելացնել նաեւ «անսպասելի խթան» տերմինը:

Ստյոպա Սաֆարյան. «Բոլորի համար պարզ էր, որ պրոցեսը գնում է դեպի ՍԴ չդիմելուն»

Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը դա երազ չէ, օդ ու ջրի պես անհրաժեշտ է ժողովրդին:

Նախընտրական քարոզչության համար առավել շատ ծախսել է ՀՀ գործող Նախագահը

Հանրապետության Նախագահի ութ թեկնածուներից հունվարի 31-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ չի բացել միայն Արման Մելիքյանը: Իսկ մեկ այլ թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հիմնադրամում հունվարի 31-ի դրությամբ ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել: Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն՝ հունվարի 31-ի դրությամբ ՀՀ նախագահի մնացած 6

Ահարոն Ադիբեկյան. «Խաչիկ Խաչատյանը չգիտի, թե ինքն ինչ պատմությունների մեջ է մտնում» (Տեսանյութ)

Սոցիոլոգը նույնիսկ օրաթերթին խորհուրդ տվեց դիմել Մարդու դատարան` 30 միլիոն դրամի պահանջով. «Երբ ցուլիկը մի հատ եզի հետ փորձում է կոտոշներով կռիվ անել, մի հատ պիտի կանխատեսի այս դատական համակարգի գործունեությունը»:

«Դասախոսներիցս մեկն ինձ ասաց՝ ջահել տղա ես, էս ի՞նչ թեմա ես վերցրել». Երիտասարդ օպերատորի մասին

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Արթուր Օրդոյանի լուսանկարչական տաղանդի մասին ձեզ պատմել ենք , այսօր կխոսենք արդեն Արթուրի նկարահանած ֆիլմերի մասին: Դրանցից առաջինը կոչվում է «Լռություն». «Քանի որ սովորում եմ կինոօպերատորական բաժնում, իմ վարպետի՝ պրն. Խաչատրյանի, հանձնարարությամբ նկարահանեցի վավերագրական ֆիլմ, նախ և առաջ օպերատորական վարպետության աստիճանը բարձրացնելու և հմտանալու համար, – պատմում է

Ինչպե՞ս ենք նշում ծննդյան տոները

18-ամյա Նոնան, ում 19-ամյակը կլրանա 2 ամսից, ասում է՝ երազում է դժբախտ ծննդյան օրվա մասին. «Միշտ ցանկացել եմ, որ այդ օրը լաց լինեմ, միայնակ, ոչ մեկ չշնորհավորի, փակված լինեմ սենյակումս ու հեկեկամ»: Չնայած նրա տարօրնակ ցանկությանը՝ աղջիկը հավաստիացնում է ՝ բոլոր տարեդարձները նշել է կամ տանը՝ բարեկամներին և ընկերներին հրավիրելով, կամ երևանյան կարաոկեներից մեկում: «Այ

Գրված և չգրված օրենքների խաչմերուկում

Մեր հանրապետության երկրորդ քաղաքն ապրում էր իր գեղեցիկ ու լուսավոր, ոմանց համար նույնքան տխուր ու անհետաքրքիր օրերից մեկը, երբ ես որոշեցի դուրս գալ  փողոց ու մի քիչ  թափառել:  Քայլում էի ու փորձում լսել, թե ինչ են խոսում համաքաղաքացիներս.   փորձում էի հասկանալ՝ ի՞նչ են մտածում, ի՞նչ  են խոսում, ի՞նչ են երազում ու ի՞նչ են բամբասում:

Ակցիա Նախագահականի մոտ

Երևանի կենցաղային քիմիայի գործարանի բաժնետերերը շարունակում են պայքարել իրենց բաժնետոմսերի տոկոսները ստանալու համար։ Նրանք 1995 թվականից բաժնետերեր են, սակայն մինչև օրս եկամուտ չեն ստացել: Նրանք 2 անգամ իրենց պահանջները արտահայտող պաստառներով ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Կառավարությունից նրանց պատասխանել էին,որ դիմեն դատարան: Այսօր, նախագահական նստավայրի դիմաց նրանք հավաքվել էին արդարության հասնելու ակնկալիքով: Գործարանի երկարամյա

Գործարկվել է «Թուրքագիտական պորտալը»

2013 թվականի փետրվարի 1-ից գործարկվել է «Թուրքագիտական պորտալը»:   Այն ստեղծվել է 2010 թվականից գործող «Թուրքագիտական բլոգի» հիման վրա: «Թուրքագիտական պորտալը» կոչված է համապարփակ, հետաքրքիր և օգտակար տեղեկություններ հաղորդել մեր դարավոր հակառակորդ Թուրքիայի մասին: «Թուրքագիտական պորտալում» հնարավոր կլինի գտնել Թուրքիայի վերաբերյալ նորությունների ամենօրյա լրահոս, հարցազրույցներ, հոդվածներ, գիտական աշխատանքներ, իսկ գրադարանն ու տեսադարանը մշտապես կհարստացվեն նոր

Կատարած վրաերթից 10 տարի անց վրացուն դատում են

Արդարադատությունից դժվար է խուսափել

Սերֆերը «սանձել» է ամենաբարձր ալիքը

Ամերիկացի սերֆեր Հարրեթ Մաքնամարան աշխարհի նոր ռեկորդ է սահմանել: Մարզիկը հունվարի վերջին օրերին Պորտուգալիայի Պրայա-դու-Նորտե ծովափում հաղթահարել է 30 մետր բարձրությամբ հսկայական ալիքը: Հիմա նրան մնում է միայն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել` «Գինեսի ռեկորդների» գրքում գրանցում ստանալու համար: Հետաքրքիր է, որ նախորդ ռեկորդը նույնպես գրանցված է նրա անվան դիմաց: 45-ամյա Մաքնամարան 2011 թվականին «սանձել» էր 24

Ինչպես երիտասարդ արվեստագետները չլքեն երկիրը

Կամ՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի «դեղատոմսերը» Հայաստանցի կոմպոզիտորները մշտապես հավաստիացնում են, որ իրենց ստեղծագործությունների պրեմիերաները ցանկանում են տեսնել հայրենիքում: Սակայն վերջին շրջանում նրանցից շատերի խոսքը գործի հետ չի համընկնում: Համակարծիք լինելով այս դիտարկման հետ, «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանն ասաց, որ, օրինակ,

Ֆլեշմոբ` նվիրված Անվտանգ համացանցի միջազգային օրվան (Ֆոտոշարք)

Այսօր նշվում է Անվտանգ համացանցի միջազգային օրը: Այդ առիթով «World vision» միջազգային բարեգործական կազմակերպությունը, «Flashmob division»-ի հետ համատեղ Հյուսիսային պողոտայում իրականացրեց ֆլեշմոբ: Ընթացքում երիտասարդները փուչիկներով գրեցին` Safeinternet.am: Այն կայք է, որտեղ տեղադրված են համացանցից անվտանգ օգտվելու բազմաթիվ նյութեր, ուսուցողական խաղեր… «World vision» Հայաստանի ներկայացուցիչ, երեխաների առցանց անվտանգության ծրագրի ղեկավար Ոսկան Ղազարյանն ասում է, որ իրենց

Մահացածի մարմինն այրելը չի մաքրում հոգին

Մայր աթոռ  Սուրբ Էջմիածնի միաբանը՝ դիակիզման մասին Օրերս Հայ առաքելական եկեղեցու «Մանանա» քրիստոնեական- երիտասարդական ծրագրի շրջանակում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ տեր Երեմիա աբեղա Աբգարյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միությունում խոսեց դիակիզումից։ Ներկայացնելով թեմայի նախապատմությունը՝ հայր սուրբը նշեց, որ դիակիզումը մեր իրականության մեջ նոր երեւույթ չէ. «Քրիստոսից դեռեւս շատ տարիներ առաջ հնագույն մարդիկ կրակն

Ադրբեջանական դիմադրություն եւ հայկական աստղագիտական հաղթանակ

Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունեց բանաձեւ, համաձայն որի Հայաստանն ընտրվեց Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ: Հայաստանին անդամագրելու գլխավոր հիմնավորումն է, որ սեփական տիեզերական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունեցող, բայց այդ ոլորտում բարձր գիտական ներուժ ունեցող պետություններն ավելի լայնորեն ներգրավվեն միջազգային տիեզերական գործակալությունների

Փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով

Հերթական դատական քննության հետաձգումը վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) կողմից ներկայացուցիչ չլինելու պատճառով՝ որպես պատասխանող կողմ: Արմեն Խաչատուրյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատաքննության հաջորդ լսումը նշանակվել է 2013 թվականի փետրվարի 13-ին: Արմենի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով, դատարանում որպես ներկայացուցիչ, Աստղիկ Ջանիկյանը միջնորդեց, որպեսզի դատը կրկին հետաձգվի եւ պարտավորեցվի

«Քյաբաբի մեջ՝ ափիոն»-ի գործը ավարտման փուլում է

Ամբաստանյալը շարունակում է պնդել, որ ինքը թմրանյութ չի մտցրել «Վանաձոր» ՔԿՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը օժանդակելու մեջ մեղադրվող վանաձորցի Աշոտ Էվոյանի դատաքննությունը: Գործը քննվում է «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վալերիկ Հովսեփյանն առանց իրացնելու

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի և ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանի կողմից ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ հարուցված դատական գործի վերաբերյալ

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն և ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանը դիմել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ §Ժողովուրդ թերթի խմբագրություն¦ ՍՊԸ-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի՝ կապված §Ժողովուրդ¦ օրաթերթում 11.12.12թ.-ին տպագրած «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվեր վաճառելու համար» հոդվածի հետ: Հայցվորները գտնում են, որ վիճահարույց հոդվածով խախտվել է

«Երկու ղարաբաղցիների» գործոնը համոզիչ չէ՞ր

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ռուսական մամուլին ծավալուն հարցազրույցներ են տվել, որոնցում ուշագրավ հայտարարություններ են արել: Սերժ Սարգսյանի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը «Կոմերսանտի» կայքում հրապարակված «Օգոնյոկ» ամսագրին տված հարցազրույցում պատասխանելով  հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, ով վերջերս բացատրելով նախագահի պաշտոնի համար պայքարում իր չմասնակցությունը՝ հիմնավորել էր, թե՝ «քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը

«Մեր ոգին ամուր է, մեզնից ոչ մեկը չի լքելու մարտի այս դաշտը»

ԱԺ պատգամավորի երգն ու ՀՀԿ թեկնածուի քարոզարշավը ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը, որը երեկ շարունակվեց Արարատի մարզում, ուղեկցվեց մի քանի ուշագրավ դրվագներով: Դրանցից ամենաառանցքայինը վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի փոքր եղբոր՝ Արամ Սարգսյանի հայտարարությունն էր այն մասին, որ առաջիկա նախագահական ընտրություններին ինքը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ավելին, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն

Լյարդո՞վ, թե՞ գլխով

Պարույր Հայրիկյանը կրկին խոսեց «չեկիստների» մասին՝ իր դեմ մահափորձի համատեքստում: Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ամբողջապես չեմ հասկանում, որովհետեւ «չեկիստ», «կագեբե», «գործակալ» բառերն օգտագործվում են տարբեր իմաստներով: Օրինակ՝ 94 թվականին, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ (այն ժամանակ սոցիալական ցանցեր եւ կայքեր չկային, եւ հայհոյանքների մեծ մասը հնչում էր բանավոր), արմատական ընդդիմադիր Աշոտ

Ամբաստանյալը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

Որդու սպանության դիմաց պատասխան սպանության գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Արտակ Մելքոնյանի դատարան չներկայացվելու պատճառով: Ինչպես դատարանին տեղեկացրեց ամբաստանյալի պաշտպան Ռազմիկ Թովմասյանը, նախօրեին Արտակ Մելքոնյանը առողջության կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, ամբաստանյալը ներկայումս նախավիրահատական բուժում է անցնում: Պաշտպանը դատարանին փոխանցեց նաև ամբաստանյալի դիմումն՝ ուղղված դատարանին, որով

ՓՄՁ վարկերը աննպատակ էլ են ծախսում

Եղել է դեպք, երբ անհատ ձեռնարկատերը մահացել է եւ վարկի մարումը ընտանիքի վրա է մնացել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկային միջոցների մի մասը, ինչպես այսօր, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հայտնեց  «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, տրամադրվել է մեր երկրում փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվող սուբյեկտներին: Ընդհանուր առմամբ, 100 սուբյեկտ է վարկավորվել,

Աննախադեպ սկանդալ համաշխարհային ֆուտբոլում

Բացահայտվել է միջազգային քրեական ցանց, որը «պայմանավորված» խաղեր է կազմակերպել։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ինտերպոլը հայտնել է միջազգային ֆուտբոլում մոտ 380 «պայմանավորված» խաղերի բացահայտման մասին։ Եթե պարզվի, որ դա իսկապես տեղի է ունեցել, ապա համաշխարհային ֆուտբոլում կպայթի նախադեպը չունեցող սկանդալ։ Հետաքննության արդյունքների համաձայն, սկանդալի մեջ ներքաշված է մոտ 425 մարդ` կաշառված պաշտոնյաներ, խաղացողներ եւ քրեական

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031