Լրահոս
Օրվա լրահոսը

Չբացառեց, որ Անդրիաս Ղուկասյանը հանի իր թեկնածությունը

Փետրվար 05,2013 15:52

«Այս պահին ինքը ընտրապայքարին չի մասնակցում, բայց թեկնածություն հանելու մասին մինչեւ ամսի 8-ը պետք է որոշում ընդունի: Ինչքան տեղյակ եմ՝ պայքարը շարունակելու է, բայց հնարավոր է՝ այլ տարբերակներ լինեն»,- այսօր «Peeplemeter » ակումբում ասաց Ա. Ղուկասյանի շտաբի պետ Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքերով, եթե անգամ պարոն Ղուկասյանը թեկնածությունը չհանի, ապա ընտրություններին մասնակցելու է ինստիտուցիոնալ եւ ոչ թե քվե ստանալու համար:

Պարոն Գրիգորյանը նաեւ ասաց, որ եթե պարոն Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու համար ՍԴ դիմելու որոշում ընդուներ, պարոն Ղուկասյանը հնարավոր է՝ դադարեցներ հացադուլը, որովհետեւ Ա. Ղուկասյանը պատրաստակամություն էր հայտնել դուրս գալ հացադուլից, եթե նոր ընտրություններ նշանակվեին՝ համատեղ պայքար սկսելու պայմանով:

Նա պարոն Հայրիկյանի ու Ղուկասյանի միջեւ համագործակցության եզրեր չի տեսնում, որովհետեւ. «Իրականում Հայրիկյանը դիմել էր ոչ թե համագործակցության առաջարկով, այլ քաղաքական քայլ կատարելու համար: Նոր համագործակցության եզրեր այս պահին չեմ տեսնում, որովհետեւ պայքարի նպատակներն այլ ուղով են ընթանում: Պարոն Հայրիկյանը գնում է ընտրությունների, իսկ Անդրիաս Ղուկասյանը ընտրությունները չի ճանաչում, դրանք համարում է շինծու»:

Առողջապահության նախարարությունից էլ պարոն Ղուկասյանի առողջականով հետաքրքրվել են միայն երեկ՝ հացադուլի 15-րդ օրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728