Օրվա լրահոսը
Աննախադեպ սկանդալ համաշխարհային ֆուտբոլում
Բացահայտվել է միջազգային քրեական ցանց, որը «պայմանավորված» խաղեր է կազմակերպել։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ինտերպոլը հայտնել է միջազգային ֆուտբոլում մոտ 380 «պայմանավորված» խաղերի բացահայտման մասին։ Եթե պարզվի, որ դա իսկապես տեղի է ունեցել, ապա համաշխարհային ֆուտբոլում կպայթի նախադեպը չունեցող սկանդալ։ Հետաքննության արդյունքների համաձայն, սկանդալի մեջ ներքաշված է մոտ 425 մարդ` կաշառված պաշտոնյաներ, խաղացողներ եւ քրեական
Ուղիղ միացում. Տիգրան Տեր-Եսայանը եւ Ստեփան Գրիգորյանը` «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 78-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը եւ «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Քննարկման թեման` որքանով էին իրավաչափ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին հետեւած գնահատականները եւ պետական կառույցների գործողությունները: https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Watch live streaming video from aravot at livestream.com –Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական
«Սեփական ժողովրդին սարքեցին «պրաստիտուտկա»՝ 5, 10, 15 հազար դրամանոց». Էդգար Բաղդասարյանը՝ նախընտրական ապատիայի մասին
«Մեդիալաբի» զրուցակիցը կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է: Թեման` նախընտրական շրջանում երկրում ստեղծված իրավիճակն ու տրամադրությունները: – Պարոն Բաղդասարյան, վերջին տարիներին հայ հասարակությունն անտարբեր է դարձել: Անգամ այս փուլում, երբ նախընտրական շրջան է, հասարակությունն ակտիվ չէ, ինչպես 2008 թվականին էր: Ինչո՞վ եք դա բացատրում: -Մարտի 1-ով, ինչո՞վ պետք է բացատրեմ: Եթե մենք 20 տարի տեսնում ենք, որ
«Եթե Հայրիկյանի մահափորձից առաջ այնպես էին անում, որ ընտրություններում Սերժ Սարգսյանը հանկարծ 90% չհավաքի, հիմա այնպես կանեն, որ ընտրությունները հանգիստ անցնեն». Ալեքսանդր Իսկանդարյան
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը կատարվել է ոչ պրոֆեսիոնալ ձեւով, ոչ պրոֆեսիոնալի ձեռքով եւ ձեռնտու չէ նախագահի այլ թեկնածուներին կամ քաղաքական այն ուժերին, որոնք չեն մասնակցում ընտրապայքարին: Նրա խոսքով` թեկնածուի վրա կատարված մահափորձը էական ազդեցություն չի ունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա, սակայն կփոխի ընտրությունների ընթացքը: ԱՊՀ երկրների
«Սահման» ֆիլմը ցուցադրվեց Քուինսլենդի արվեստի պատկերասրահում
2012-ը պատմական կարևորություն ունեցող տարեթիվ էր հայկական կինոյի պատմության համար, քանի որ մեր կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին անգամ հայկական կինոյի առջև իր դռները բացեց Լուվրի թանգարանը: Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ցուցադրվեց Լուվրում, որին ներկա էին ֆիլմի ռեժիսորն ու Հայաստանի կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հարություն Խաչատրյանին ֆրանսաբնակ կինոսերներին ներկայացրեց իրանցի նշանավոր
«Ճանաչելով Հայրիկյանին՝ բացառում եմ, որ մահափորձն իր կազմակերպածն է». Ազատ Արշակյան
Այսօր «Հայելի» ակումբում նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին, կարծիք հայտնեց, թե կատարվածը քաղաքական պրովոկացիա է. «Բարեբախտաբար Հայրիկյանը ողջ մնաց, Հայաստանի Հանրապետությունը, պլյուսացնելով մինուսները, դուրս կգա հաղթանակած, եւ կարծում եմ` իշխանություններն էլ դուրս կգան հաղթանակած: Ինչ վերաբերվում է կատարվածի վերաբերյալ Հայրիկյանի հայտարարությանը, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա
Հյուսիսայինի «Հին Էրիվան Հոլդինգը»՝ «Յունիբանկի» դեմ
Նյութական և դատավարական իրավունքների խախտման հիմքով ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությունը՝ ընդդեմ «Յունիբանկ» ՓԲ ընկերության: Դատական նիստը նշանակվել է փետրվարի 6-ին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը լսել է Հոլդինգի պահանջը, այն է՝ իրավունքը ճանաչելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և իրավունքը խախտող գործողությունները կանխելու մասին: 2007թ.
Սերժ Սարգսյանը մի բան է ասում, դիտորդներն ու թեկնածուները՝ այլ բան
Երեք օրվա ընթացքում երկու ասուլիս եմ արել, բայց, օրինակ, Հանրային հեռուստաընկերությունով ոչ մի անգամ չի լուսաբանվել: Կամ՝ Հայրիկյանի դեմ մահափորձը: Հավասար պայման կլինի, եթե բոլորի նկատմամբ էլ իրականացվի մահափորձ:
Պարույր Հայրիկյանը հայտնվել է Դոն Կիխոտի դերում
Պարույր Հայրիկյանին մի պահ թվաց, թե ինքն ավելին է, քան անկախ Հայաստանը, ուստի Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում հայտնվեց ոչ թե «Պառավաքարում», այլ իրականում՝ «Ագռավաքարում»։
Աղասի Արշակյանը Պարույր Հայրիկյանի հետ համաձայն չէ
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը անդրադարձավ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին: Նրա խոսքով` «Անկախ ամեն ինչից, թե ով է եղել կազմակերպիչը, դա խիստ դատապարտելի արարք է: Եզրակացություններ անել չեմ շտապի, որովհետեւ այստեղ սխալներ թույլ տալ չի կարելի, համապատասխան մարմինները պետք է ինտենսիվ աշխատեն,
Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է ՀՀԿ շտաբ ու նրանից անձնագրային տվյալներ չեն ուզել
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Աշտարակում զբոսնելու ընթացքում մտել է նաեւ Սերժ Սարգսյանի ու Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբները եւ աշխատողներին ազատ ընտրության կոչ արել։ «ՉԻ»- Ականատեսների վկայությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը «սաղ-սալամաթ» է դուրս եկել մրցակիցների շտաբներից։ Նույնիսկ մազերը չի խուզել։ Բայց քաղտեխնոլոգների կարծիքով՝ Րաֆֆին այս քայլով փորձել է բոլորովին այլ խնդիր լուծել եւ վրեժխնդիր լինել իր մրցակիցներից։
Լեւոն Շիրինյան. «Ինձ համար Հայրիկյանը ռեալ թեկնածու չէ»
Հայաստանի նախագահական ընտրությունները, թվում էր, բնականոն հունով կհասնեն իրենց վերջնագծին, սակայն թեկնածուներից Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը փոխեց շատերի ակնկալիքները։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ մեր զրույցը սկսեցինք այս դեպքի վերաբերյալ գնահատականներով։ – Շատ դժվար է հասկանալ, թե սա ինչի արդյունք է,- ասաց պարոն Շիրինյանը,- որովհետև Հայաստանում քրեածին իրավիճակ կա։ Քանի որ ոտնձգությունը նախագահի թեկնածուի հանդեպ է
Արման Մելիքյանի համար տարօրինակ է Հայրիկյանի որոշումը (Տեսանյութ)
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, պատասխանելով ընտրությունները հետաձգելու հավանականության մասին հարցին՝ ասաց, որ այդ հարցի վերաբերյալ համատեղ քննարկումների որեւէ առաջարկ չի ստացել: Ավելին. «Ինձ համար միեւնույն է`կհետաձգվեն այս ընտրությունները, թե կանցնեն ամսի 18-ին, որովհետեւ մեր մարտավարությունը ցանկացած պարագայում իր ուղին ունի: Բայց, ինձ համար տարօրինակ կլինի, եթե պարոն Հայրիկյանը գոնե այս
ԿԸՀ-ն փորձում է կանխել ընտրացուցակներին առնչվող խախտումները
Այսուհետեւ ընտրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից կարող են պարզել, թե իրենց հասցեում ովքեր են հաշվառված եւ ում անուններն են ընտրացուցակներում գրանցված: Այսօր հանձնաժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ սա արել են կանխելու ընտրությունների օրը քաղաքացիների արձանագրած խախտումները ընտրացուցակների վերաբերյալ. «Նախկինում էլ էր հնարավոր ստանալ այս տեղեկությունները, այժմ ավելի հեշտ եղանակով
Խփել չի կարելի թռչել. Ո՞վ ճիշտ տեղում կդնի «ստորակետը»
Ինչպես ԼՂ հարցում առհասարակ, այնպես էլ Ստեփանակերտի օդանավակայանի հավանական գործարկման կապակցությամբ պաշտոնական Բաքվի վիճակը նախանձելի չէ: Բանակցություններում տեղաշարժ նույնիսկ չի ուրվագծվում, իսկ Ստեփանակերտ թռչելիք քաղաքացիական «առաջին իսկ օդանավը խորտակելու» մասին իշխող վարչախմբի հայտարարությունները միջազգային հանրության մեջ ավելի են խորացրել Ադրբեջանի` որպես ոչ քաղաքակիրթ երկրի մասին պատկերացումները: Ստեղծված անբարենպաստ ֆոնը ցրելու փորձ երեկ արել է փոխարտգործնախարար
Արմեն Սարգսյանին. «Բա իհարկե, ոչ մի գործ չի կարելի կիսատ թողել»
Երեկ Արարատի մարզում Վազզեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հայտարարել է, թե սատարում է Սերժ Սարգսյանին, որովհետեւ նա «գործ է արել, եւ այդ գործը կիսատ է մնացել»։ «ՉԻ» – Սերժ Սարգսյանն, իհարկե, իսկապես «գործ է արել»։ Նրա նախագահության հինգ տարիների րնթացքում Հայաստանից արտագաղթել է 260 հազար մարդ, աղքատությանը հասել է 35 տոկոսի, երկրի արտաքին պարտքը
Արամ Կարապետյան. Մահափորձի վարկածներն անտրամաբանական են
Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հարցազրույցից: – Ձեզ համար տրամաբանակա՞ն է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին իր կողմից առաջ քաշված վարկածը, ըստ որի՝ իր մահափորձն իրականացրել են Ռուսական գաղտնի ծառայությունները, այն բանից հետո, երբ ինքը շեշտակի հարց է դրել, այլընտրանք չկա, գնում ենք Եվրոպա։ – Փառք Աստծո, Պարույր Հայրիկյանը
Ընտրությունները չեն հետաձգվի. հայտարարեց Հայրիկյանը (Տեսանյութ)
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ թեեւ Հայրիկյանի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջացել են մահափորձի հետեւանքով, բայց Հայրիկյանը չի դիմելու ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու համար : Ասուլիսի կեսից միացավ նաեւ պարոն Հայրիկյանը: «Եկա ընդամենն ասեմ, որ այստեղ եմ քաղաքական դաշտում նաեւ ֆիզիկապես: Թող ամեն հայ իմանա, որ
Գուրգեն Եղիազարյան. «Գովերգվում է գողական աշխարհն իր բարքերով»
Հատված ներքին գործերի քրեական հետախուզության և 7-րդ վարչության նախկին պետ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցից: – Նոր տրանսֆորմացիան գողական աշխարհի դեմ պայքարի նոր միջոցներ չհնարե՞ց։ – Մենք հնարավորություն չունենք լուրջ պայքարելու, որովհետև մեր ֆինանսավորումը և հանցագործ աշխարհի ֆինանսավորումը ծիծաղելի է համեմատելը։ Քրեական հետախուզության տեսուչն ապրում է պարտքից պարտք և օրվա չոր հացի խնդիր ունի լուծելու, հանցագործ աշխարհը
Արման Մելիքյան. «Այդպիսի մարդիկ մտել են անգամ մորս տուն»
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրապարակեց մի տվյալ, որը նրա կարծիքով, չի բացառվում, որ առաջիկայում իշխանություններն օգտագործեն սեփական շահի համար: Հիշեցնելով ԿԸՀ-ին ուղղված իր դիմումը, որում հորդորում էր ՏԻՄ մարմինների միջոցով պարզել, թե Հայաստանում քանի ընտրող է մնացել, թեկնածուն փաստում է, որ իր խորհրդին հետեւել են եւ բավականին լուրջ ու կազմակերպված
«Կամ Կամիկ»-ի մանկական պոռնոգրաֆիան աննկատ չմնաց
«Վկոնտակտե.ռու» սոցիալական կայքում կարդալով «Կամ Կամիկ» էջի անունը, շատերն, իրոք, կմտածեին, որ այն երեխաների համար է ստեղծված: Էջի անվանումը որևէ կերպ չի հուշում հանցագործության կամ պոռնոգրաֆիայի մասին: Մինչդեռ, ինչպես պարզվել է քննությամբ, Վեդի քաղաքի բնակիչ Կամսար Մնացականյանը նշված անվամբ իր անհատական էջը ծառայեցրել է հենց մանկական պոռնոգրաֆիայի տարածման նպատակին, ինչը, սակայն, աննկատ չի մնացել: Քննությամբ
Ուսուցչուհուն սպանելուց հետո էլ չհանգստացան
Սպանությունից 4 ամիս անց՝ նոյեմբերի 21-ին, հանցագործները թալանել են խեղդամահ արված քրոջ բնակարանը.
Հայ աշակերտուհին` ադրբեջանցիներին. «Իմ մեջ սերմացած չի թունոտ մտածելակերպ» (Տեսանյութ)
«Կուզենայի, որ նաեւ ադրբեջանցի աշակերտներ լինեին մեզ հետ, որպեսզի կարողանայի նրանց ապացուցել, որ իմ մեջ սերմնացած չի թունոտ մտածելակերպ, ես հավասար եմ վերաբերվում նրանց: Շատ ուրախ կլինեի նաեւ նրանց այստեղ տեսնել»-ասաց աշակերտուհին:
Պարույր Հայրիկյանը չի հետաձգում ընտրությունները
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հարիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: «Պարույր Հայրիկյանը բացառում է նոր ընտրությունների անցկացումը: Նա նաև չի դիմելու ՍԴ ընտրությունները երկշաբաթյա ժանկետով հետաձգելու համար»,- ասաց նա: Ասուլիսի կեսից անսպասելի ներս մտավ Պարույր
Քարոզարշավ. Ով երբ էր մոտ հաղթանակին
Նախագահի ընտրություններին նախորդող շրջանը Հայաստանում միշտ էլ սուր քաղաքական մթնոլորտում է անցել: 1991-ին Հայաստանում դեռեւս ոչ մի ընտրություն չէր կեղծվել: Հոկտեմբերի 16-ի նախագահի ընտրություններին նախորդել էր սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն: Նախընտրական մթնոլորտը սրվեց Շամշադինի շրջանի Պառավաքար գյուղում Պարույր Հայրիկյանի կողմնակիցների հանդիպումը տապալելով: Դաշնակցությունն օգտագործում էր հնարավորությունը՝ հանդիպելու բոլոր բուհերի ուսանողների հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ
Նախաքննությունը դեռ չսկսած՝ այն միահամուռ ջանքերով ուղարկվեց գրողի ծոցը
Զարմանքից է սկսվում գիտությունը, ինչպես հայտնի է դեռեւս Արիստոտելի ժամանակներից, իսկ զարմանալին տվյալ դեպքում այն է, որ մահափորձի լուրի հաստատումից բառացիորեն երկու-երեք ժամ անց արդեն Հանրապետության երկրորդ դեմք՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ կատարվածի թիկունքում կան քաղաքական ուժեր։ Սրան հետեւեց նաեւ կրթության նախարարի, հանրապետական մի քանի պատգամավորների եւ վերջապես, Հանրապետության նախագահ ինքնահռչակված անձի՝ Սերժ Սարգսյանի նմանատիպ
Պրոֆեսիոնա՞լ է եղել արդյոք Պարույր Հայրիկյանի վրա կրակողը. մասնագետի դիտարկումներ (Ֆոտոշարք)
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարած անձը հնարավոր է օգտագործած լինի «նագան» տիպի ռևոլվեր: Այս մասին 168.am-ին ասաց Ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած մի քրեագետ, ով չցանկացավ ներկայանալ: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23:20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի
Չկարողացան նույնիսկ Դեդ Հասանին փրկել, ուր մնաց՝ Պ. Հայրիկյանին
Թեւան Պողոսյանը վստահ է, որ մահափորձը հատուկ ծառայությունների կազմակերպածը չէ
Յուրա Մովսիսյանն առաջին գոլն է խփել «Սպարտակի» կազմում
«Sports.ru»-ն երեկ տեղեկացրել է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ՄԱԷ-ի «Ալ-Ջաֆրա» թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ գրավել է նրա դարպասը: «Սպարտակը» հաղթել է 2:0 հաշվով: Սա Մովսիսյանի առաջին գոլն է «Սպարտակի» կազմում: «Իմ առաջին խաղը, առաջին գոլը Մոսկվայի «Սպարտակի» կազմում», – գրել է ֆուտբոլիստը «Twitter»-ի իր էջում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վիկտոր Դալլաքյան. «Չի գործում թեկնածուների կողմից միմյանց ոչնչացնելու սկզբունքը»
Հատված ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հարցազրույցից: – Պարոն Դալլաքյան, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ կոպիտ խոսում քաղաքացիների հետ. հատկապես վերջին ժամանակահատվածում հայտնի «խիարը թարս է բուսնում» արտահայտությունն ինչո՞վ կբացատրեք։ – Ես 17 տարվա պատգամավորական փորձ ունեմ ու ասեմ, որ ընդհանրապես քարոզչության ընթացքում, ասենք, տարբեր երեւույթներ, տարբեր նրբերանգներ կարող են


















































