Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանին. «Բա իհարկե, ոչ մի գործ չի կարելի կիսատ թողել»

Փետրվար 05,2013 13:03

Երեկ Արարատի մարզում Վազզեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հայտարարել է, թե սատարում է Սերժ Սարգսյանին, որովհետեւ նա «գործ է արել, եւ այդ գործը կիսատ է մնացել»։

«ՉԻ» – Սերժ Սարգսյանն, իհարկե, իսկապես «գործ է արել»։ Նրա նախագահության հինգ տարիների րնթացքում Հայաստանից արտագաղթել է 260 հազար մարդ, աղքատությանը հասել է 35 տոկոսի, երկրի արտաքին պարտքը հասել է 4,5 միլիարդի եւ այլն։ Բայց նրա գործը կիսատ է մնացել։ Այ, եթե եւս հինգ տարի շարունակի նույն ոգով՝ Հայաստանից հեռացածների թիվը կհասնի  520 հազարի, աղքատության մակարդակը՝ 70 տոկոսի, արտաքին պարտքը՝ 9 միլիարդի, եւ այդպես շարունակ։ Հիմա, ահա, Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ պետք է Սերժ Սարգսյանին անպայման տա՛լ այդ հնարավորությունը: Բա իհարկե, ոչ մի գործ չի կարելի կիսատ թողել։

Ի դեպ, ասվածր միայն գործին չի վերաբերում։ Մարդիկ կան, ովքեր նույնիսկ իրենց պատժաժամկետներն ավարտին չեն հասցնում եւ կեսից ընդհատում են։ Կարծում ենք՝ այստեղ նույնպես պետք է հետեւողական լինել։ Համենայն դեպս՝ Արմեն Սարգսյանը երեւի շատ է ափսոսում, որ իրեն հնարավորություն չեն տվել ավարտին հասցնել գործը:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728