Օրվա լրահոսը

Պ.Հայրիկյան.«Ուզում են հայտարարել, թե Հայաստանում թեկնածուին քվեարկությունից առաջ են սպանում»

«Բոլոր նրանց, ովքեր որ հետաքրքրված են իմ առողջությամբ, խնդրում եմ չանհանգստանալ. թեպետ անկողնային վիճակում եմ, սակայն այնպիսի զգացում ունեմ, որ շուտով ոտքի վրա կլինեմ»,- նշեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի եթերում: Նա կրկին հիշեցրեց, որ իր դեմ մահափորձն այս փուլում հարված էր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: «Սա

ՀՀ նախագահի հետեւից բղավեց՝ «Հերիք ա դերասանություն անես, արյան ծարավ են դրանք» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելելու: Արդեն բժշկական կենտրոնից հեռանալու ժամանակ մի տարեց կին սկսեց բղավել՝ «Հերիք ա, հերիք ա  դերասանություն անես, արյան ծարավ են դրանք»: Aravot.am-ի հետ զրույցում էլ այդ տարեց կինը՝ Արցախ ուղարկելիք զենքի փորձարկումից զոհված Էդիկ Տոռոզյանի մայրը՝

Մանկատան նախկին սանը գողության ու ոստիկանությունում կրած ստորացումների մասին (տեսանյութ)

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռով Վանաձորի մանկատնից 2011 թվականին գողություն կատարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարված մանկատան նախկին սան Ռոման Կուդաշինը, անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցների հրաապարակումներին, իր  պատմությունն է ներկայացնում դեպքի հետ կապված «Մարտի յոթին` առավոտյան ժամը 8-ին, մեր տուն եկան ոստիկանության աշխատակիցները ու առանց բացատրելու` ինչ է եղել, ինձ տարան ոստիկանության բաժին: Հետաքրքրվեցի`

Նախագահի նախկին թեկնածուն դժգոհում է ՀՀ վարչապետի պատասխանից (Տեսանյութ)

Պավլիկ Սարգսյանը երաշխիքներ է ուզում վարչապետ Տիգրան Սարգսյանից   Այսօր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնում նախագահի չգրանցված թեկնածու Պավլիկ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ անվտանգության ի՞նչ երաշխիքներ են տալիս իշխանությունները: «Այդ հարցը Աստծուն են տալիս»,- պատասխանեց ՀՀ վարչապետը: «Այսինքն դուք իշխանության ներկայացուցիչ չե՞ք»,- հարցը շարունակեց Պ. Սարգսյանը: Ի պատասխան վարչապետը հավելեց. «Իշխանությունը օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները

Հրանտ Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանին. «Էդ ի՞նչ պահվածք էր գերեզմանատանը»

Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ «հաճախորդը նյարդայնացած է»   Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր կոչ է արել, որ նախագահի բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը եւ թողնեն Պարույր Հայրիկյանին՝ ստեղծված իրավիճակից հետո: Այսօր Ազատության հրապարակում, երբ  լրագրողները փոխանցեցին սա, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կատեգորիկ հայտարարեց. «Ես նման խաղերի մեջ չեմ մտնի երբե՛ք: Հետո ի՞նչ՝ հայտարարություն են

ՀՀ ոստիկանություն. «Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով չի կարելի մասնակցել ընտրությանը»

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 թ. հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր՝ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով

ՀՀ նախագահի ընտրությունների հետաձգումը կազդի Հայաստանի վարկանիշի վրա. PR մասնագետ

Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ «Ցանկացած նախագահական ընտրության ձախողում, որեւէ պատճառով կամ տապալում, ուղղակիորեն ազդում է երկրի վարկանիշի վրա» Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառով ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգելը ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի վարկանիշի վրա,  Aravot.am-ի հարցին  «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանն ասաց. «Ցանկացած նախագահական ընտրության ձախողում, որեւէ պատճառով կամ տապալում, ուղղակիորեն ազդում է երկրի վարկանիշի

Բագրատյանը՝ ոստիկաններին. «Էդ էր պակաս մեր շտաբում իրանք նստեն»

Պարույր Հայրիկյանին դիտարկում եմ գործընկեր, համարում եմ ահաբեկչության զոհ, հենց այդ պատճառով էլ պահանջում եմ հետաձգել ընտրությունները՝ իմանանաք ով է կանգնած ահաբեկչության հետեւում:

Բագրատյանի թիկնապահն ասես կանխազգացել է վտանգ

«Երբե՛ք»,- այսպես պատասխանեց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Aravot.am-ի այն հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է առանձին թիկնապահ վարձել այս իրավիճակում: Պարոն Բագրատյանը վստահեցրեց, որ վարչապետ է եղել, երբեք չի օգտվել թիկնապահի ծառայությունից. «Իմ թիկնազորի աշխատակիցներից մեկին երկու օր է՝ այս իրադարձություններից 3 օր առաջ խնդրել եմ, որ երեկոյան ուշ եմ տուն գնում, գա՝ իրար հետ գնանք»:

Բանավեճ Գորիսում` նախագահական ընտրություններին ընդառաջ

ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ` այսօր Գորիսում անցկացվեց բանավեճ, որին նախապես հրավիրված ՀՀ նախագահի բոլոր 8 թեկնածուներից կամ նրանց ներկայացուցիչներից մասնակցելու էին եկել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները: Բանավեճն անցավ ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում  շոշափվեցին հանրությանը մտահոգող բազմաթիվ հարցեր` Հայաստանի ներկայիս իրավիճակի, բնակչության շրջանում առկա սոցիալական խնդիրների, աղքատության աճի, արտագաղթի տեմպերի ավելացման, հանքարդյունաբերության, արդարադատության

Բագրատյանը պահանջում է անհապաղ հետաձգել ընտրությունները երկու շաբաթով

Քիչ առաջ Հրանտ Բագրատյանն իր ընտրողների հետ հանդիպմանը Ազատության հրապարակում պահանջեց իշխանություններից, որ երկու շաբաթով հետաձգեն ընտրությունները: Նա վստահեցրեց, որ այդ ահաբեկությունն ուղղված էր ոչ միայն Հայրիկյանի դեմ, այլեւ՝ իրենց դեմ նույնպես: «Մենք այսօր քարոզարշավ չենք արել՝ զորակցություն հայտնելով Պարույր Հայրիկյանին: Մի խնդիր կա. իշխանությունների հայտարարությունները, թե դա մենք չենք: Մեկն էլ հայտարարեց, թե դա

«Բոլորս տեսնում ենք`Հայաստանում էն իրավիճակը չէ, որ ինչ-որ մեկի դեմ մահափորձ արվեր»

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը դատապարտում է Պարույր Հայրիկյանի  դեմ կատարված մահափորձը Շիրակցի ՕԵԿ-ականների հետ հանդիպելու, նրանցից մի քանիսին  պարգևատրելու  ու նաև նախագահ Սերժ Սարգսյանի քարոզը անելու նպատակով Գյումրիում էր ՕԵԿ առաջնորդ, Ազգային  անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: «Ուզում եմ դատապարտել կատարվածը, ասել,

ՍԴ նախագահը՝ քվեարկության հետաձգման մասին

«Սա ոչ միայն ցավալի փաստ է, այլեւ վտանգ է ներկայացնում մեր պետականության համար»,- լրագրողներին ասել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա քիչ առաջ դուրս եկավ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակից։ Պարոն Հարությունյանը շեշտեց, որ եթե չկարողանանք արագ բացահայտել եւ համարժեք գնահատական տալ այս հանցագործությանը, ապա այն կազդի մեր երկրի զարգացման վեկտորի վրա։ «Այս հանցագործությունը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստ չի եղել, եղել է կարճատեւ զրույց՝ ներքաղաքական իրավիճակի մասին

Այսօր պետք է կայանար Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, սակայն նիստ, որպես այդպիսին, չի կայացել: Հանրապետության եւ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ զրուցել են Հայրիկյանի հանդեպ երեկ կատարված մահափորձից, քննարկել են ներքաղաքական հետագա զարգացումները: Ինչպես լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ ընտրությունները հետաձգելու մասին Պարույր

Հայրիկյանը միավորեց նախկին ու ներկա վարչապետերին: Առայժմ՝ նույն հիվանդասենյակում

Emedia.am-ն այսօր հրապարակել է բացառիկ լուսանկարներ, որոնցում Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակում կողք-կողքի կանգնած են ՀՀ նախկին եւ ներկա վարչապետեր Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը, որոնց՝ միմյանց հանդեպ, մեղմ ասած, ոչ բարեհաճ վերաբերմունքը որեւէ մեկի համար գաղտնիք չէ, քանի որ նրանք հրապարակային են այդ վերաբերմունքն արտահայտում: Սակայն դժվար թե միմյանց հանդեպ անբարեհաճ վերաբերմունք ունեցող երկու նախկին  նախագահները

Հայրիկյանի հարցազրույցը՝ հիվանդասենյակից.«Կասկածում եմ օտար պետության գործակալների վրա» (տեսանյութ)

Պարույր Հայրիկյանը այսօր հիվանդասենյակից հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ Հ1-ին: Հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ տեսել է կրակողին, բայց չի հիշում, թեեւ կարծում է, որ կրկին տեսնելուց կճանաչի: Նա ասել է, որ ատրճանակն ուղղված է կրծքին, ինքը դիմադրել է: Նա ենթադրել է, որ այս մահափորձը կապված է իր քաղաքական գործունեության հետ, մասնավորապես, իր

ԴԱՀԿ աշխատակիցն այցելել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

Դեռեւս հունվարի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն: Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ

Հայրիկյանը հարկադրված է հետաձգել ընտրությունները (Տեսանյութ)

Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ Հ1 հեռուստաընկերությանը: Հարցազրույցում նա ասել է, որ չի ցանկանում ընտրությունները հետաձգել, սակայն հարկադրված է դա անել: Ըստ ամենայնի՝ ընտրությունները տեղի կունենան ոչ թե փետրվարի 19-ին, այլ մարտի 4-ին: Մանրամասները՝ ավելի ուշ:  

PR-ի մասնագետը չի կարծում, որ Հայրիկյանն ինքն է իր մահափորձը կազմակերպել

«Եթե օլիգարխիկ քրեական կապերի համար մահափորձ ուզենային անել, ավելի լավ կտորներ կան, ավելի հարմար թեկնածուներ կան, որոնց հանդեպ կանեին, մինչեւ Հայրիկյանին հերթը հասնելը»   Aravot.am-ը PR-ի մասնագետ Հայկ Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե մահափորձի միջադեպն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հեղինակության վրա, դեպքը նրա համար քարոզչությո՞ւն, թե հակաքարոզչություն կապահովի: «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ պարոն

Ն. Փաշինյան. «Իշխանությունը մեկ «հայտարարություն» ունի»

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ի երեկոյան տեղի ունեցած մահափորձը նոր հարված է Հայաստանի Հանրապետությանը: Կարծում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեւէ այսպիսի մահափորձ չէր եղել նախագահի թեկնածուի նկատմամբ: Բռնությունն այսպիսով՝ մեծացնում է իր ընդգրկումը, ինչը տագնապի նոր ահազանգ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»,- նշում է Նիկոլ Փաշինյանը: Ըստ

Իմ քաղաքը. Հրազդանն այսօր

Յուրաքանչյուր քաղաք իր քաղաքացու և բնակչի համար ամենալավն ու գեղեցիկը պետք է լինի: Շատ վատ եմ զգում, երբ իմ քաղաքացիների կողմից լսում եմ (ինչն, ի դեպ հաճախ է պատահում). «Զզվում եմ Հրազդանից, բա Երևանին, Աբովյանին հալալ չի», կամ էլ «Էս ինչ երկիր ա, այ  մարդը պիտի  Ռուսաստանում ապրի» և նմանատիպ այլ արտահայտություններ: Չարժեզրկելով պետությանս և

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը հրապարակելու առաջարկությամբ հանդես է եկել նրա նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում արձագանքել միջադեպին` կապված ՀՀ Նախագահի թեկնածու, հայ ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ և իրավապաշտպան Պարույր Հայրիկյանի վրա 2013 թ. հունվարի 31-ին կատարված զինված հարձակման հետ: Ասոցիացիան, տվյալ գործողության իրավական գնահատումը և

Թայվանում բացվել է աշխարհում առաջին «Բարբի-սրճարանը»

Թայվանական Թայբեյ քաղաքում բացված սրճարանը թե՛ իր արտաքին տեսքով, և թե մատուցողուհիների զգեստներով ու առհասարակ իր ընդհանուր տեսքով հիշեցնում է Բարբի տիկնիկի կերպարը: Տիկնիկի կերպարին են համապատասխանեցված հատկապես մատուցվող կերակրատեսակները: Իբրև աղանդեր առաջարկվում է համտեսել խաղալիք-ուտելիքի նմանվող վառ գույներով թխվածքներ, իսկ Բարբիի զգեստի տեսքով տորթն համարվում է սրճարանի ֆիրմային ուտեստը. գրում է mirfactov-ը:   Հոլիվուդի

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դատապարտում է նախագահի թեկնածուի դեմ մահափորձը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը  դատապարտում է  նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  դեմ կատարված  մահափորձը, որը  տեղի է ունեցել երեկ Երևանում: «Ես ցնցված և վշտացած եմ այս ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձով: Խիստ դատապարտում եմ բռնության այս դրսևորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի համար այդքան վճռորոշ ժամանակահատվածում` նախագահական ընտրություններին ընդառաջ: Հավատացած

«Բանակն իրականում» նախաձեռնությունը նախագահի թեկնածուներին հարցաշար է ուղարկել

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է 2013թ. փետրվարյան ընտրություններում առաջադրված նախագահի բոլոր թեկնածուներին՝ խնդրելով ներկայացնել բանակի բարեփոխման մասին իրենց տեսլականը՝ պատասխանելով կից ներկայացված մանրամասն հարցաշարին, որը մշակվել է «Բանակն իրականում» խմբի նախաձեռնությամբ: Նախագահի թեկնածուներին «Բանակն իրականում» նախաձեռնությունը խնդրել է հնարավորության դեպքում հարցերին պատասխանել մեկշաբաթյա ժամկետում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ պատասխանները հրապարակվելու են ստանալուն պես: Հարցաշարին ուղեկցող

«Ես ծանոթանալու եմ նրա ընկերուհու հետ». Զույգերի հարաբերությունները բաժանման ժամանակ և բաժանումից հետո

«Եթե երբևէ մենք բաժանվենք, խոստացիր, որ կմնանաք լավ ընկերներ». այս արտահայտությունը լսած կլինեն շատերը. ոմանք կատարում են իրենց խոստումը, ոմանք՝ անտեսում: Վերջիները մեծամասնություն են կազմում: Բացատրում են՝ սիրող սրտերը, որքան էլ սառչեն, միևնույն է զգացմունքները չեն սպանում, նույնիսկ կապվածության դեպքում առկա է խանդը. միմյանց այդքան մոտիկ լինելով՝ միմիայն կտանջվեն: Բացի այդ՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով՝ հնարավոր

«Ռադիո Մաոն» մեկ տարեկան է

Այսօր՝ փետրվարի 1-ին, առաջին ուսանողական ռադիոն՝ «Ռադիո Մաոն», նշում է իր 1-ամյակը: Այս ընթացքում Մաոն հասցրել է ունենալ մի շարք հաղորդումներ, եղել է ինֆորմացիոն աջակից, մասնակցել է մրցույթների ու մրցանակների արժանացել… Ռադիոկայանի հիմնադիր տնօրեն Ռաֆայել Մնացականյանի խոսքով՝ այս ամենն իր համար երազանք էր, որի իրականացման համար տարբեր ուղիներ էր փնտրում.  «Երբ ընդունվեցի Կրթության միջազգային ակադեմիայի

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ (Տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու,  ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Գլխավոր դատախազը զրուցել է նախ գլխավոր բժշկի հետ եւ հետաքրքրվել Պ.Հայրիկյանի առողջական վիճակով, նրան պատճառված վնասվածքի բնույթով, ապա՝ Պ.Հայրիկյանի հետ, որի ժամանակ վերջինս գլխավոր դատախազին նկարագրել է նաեւ դեպքի մանրամասները։ Հաշվի

Պետության կողմից ձեռք բերված ինսուլինն այսօրվանից բաշխվում է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը և հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին ու Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին` մրցույթի արդյունքների

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր զայրույթն է հայտնում քաղաքական ականավոր գործիչ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ: Միայն հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամին կարող էր կազմակերպել և կատարել այսօրինակ ստոր և սադրիչ արարքը: Կասկածից վեր է, որ այս էլ որերորդ անգամ մեր անկախ պետության օրոք նպատակ էր դրված ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը և

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031