Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի նախկին թեկնածուն դժգոհում է ՀՀ վարչապետի պատասխանից (Տեսանյութ)

Փետրվար 01,2013 22:04

Պավլիկ Սարգսյանը երաշխիքներ է ուզում վարչապետ Տիգրան Սարգսյանից

 

Այսօր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնում նախագահի չգրանցված թեկնածու Պավլիկ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ անվտանգության ի՞նչ երաշխիքներ են տալիս իշխանությունները: «Այդ հարցը Աստծուն են տալիս»,- պատասխանեց ՀՀ վարչապետը:

«Այսինքն դուք իշխանության ներկայացուցիչ չե՞ք»,- հարցը շարունակեց Պ. Սարգսյանը: Ի պատասխան վարչապետը հավելեց. «Իշխանությունը օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները պետք է կատարի, որ երաշխավորի անվտանգությունը»: Նա նաեւ պատասխանեց նախագահի նախկին  թեկնածուի վերջին հարցին, թե ի՞նչ պատասխանատվություն է վարչապետը զգում. «Մեծ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Իր հարցերի պատասխաններից, սակայն, նախկին թեկնածուն գոհ չմնաց: «Ինչպես միշտ՝ վարչապետը պատասխան չունի: Երբ նախագահը իրեն դիտողություն էր անում վատ աշխատանքի համար, նա կառավարությանն ասում էր՝ այս ի՞նչ է ասում նախագահը, չե՞ք լսում: Նրա անձնական պատասխանատվությունը երբեք չեմ տեսել: Հարցնում եմ երաշխիքներ ունե՞նք, էլ բեթարը չլինելու  համար, ասում է՝ Աստծուն հարցրու: Ի՞նչ գործ ունի Աստված այստեղ, երբ նրանք իրենց պաշտոնական պարտականությունները չեն կատարում»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց նախագահի նախկին թեկնածուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728