Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի հետեւից բղավեց՝ «Հերիք ա դերասանություն անես, արյան ծարավ են դրանք» (տեսանյութ)

Փետրվար 01,2013 22:47

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելելու:

Արդեն բժշկական կենտրոնից հեռանալու ժամանակ մի տարեց կին սկսեց բղավել՝ «Հերիք ա, հերիք ա  դերասանություն անես, արյան ծարավ են դրանք»:

Aravot.am-ի հետ զրույցում էլ այդ տարեց կինը՝ Արցախ ուղարկելիք զենքի փորձարկումից զոհված Էդիկ Տոռոզյանի մայրը՝ տիկին Փառանձեմ Բարսեղյանը, որը տարիներ շարունակ ընդդիմության հանրահավաքների մշտական մասնակիցներից է, ասաց, որ Սերժ Սարգսյանից սպասելիքներ չունի ու չի հավատում նրա ասած ապահով Հայաստանին. «Ուրիշը գրում ա տալիս ձեռքը, կարդում ա, վերջավորություններն էլ սխալ ա ասում: Էս ինչ են ուզում մեզանից»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728