Օրվա լրահոսը
Նիկոյանի փայլուն գաղափարը
«Պառլամենտում մեկը մյուսի փոխարեն քվեարկելը տարածված երեւույթ է: կարծում եմ՝ կարելի է այդ ուղղությամբ մտածել», հայտարարել է ԱԺ արդեն նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: «ՉԻ»- Սամվել Նիկոյանը ճիշտ ժամանակին է խորհուրդ տալիս այդ մասին մտածել, այսինքն՝ օրինականացնել ուրիշների փոխարեն քվեարկել։ Իշխող կոալիցիան ընդամենը 75 ձայն ունի, ու եթե մի քանի հոգի բացակայեն՝ հնարավոր չի լինի որոշումներ
Մեքենան շրջվել է ձորը
Մայիսի 31-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի 28 ՍՕ 646 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1938 թ. ծնված Ժիրայր Ղազարյան) դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի
«Իտալիայի դեսպանատունը ոտնահարում է ՀՀ քաղաքացիների իրավունքները» (Տեսանյութ)
Երկու օր առաջ Իտալիայի դեսպանատունը հայտարարել է, որ այսօրվանից այլեւս ՀՀ քաղաքացիներին չի տրամադրելու Իսպանիայի վիզաներ: Բայց առանց բացատրության վիզաների տրամադրումը դադարեցրել է երեկվանից: Դեսպանատան տարածած այս հայտարարությունը Իսպանիա մեկնող Աննա Կուրղինյանին ոչ միայն տհաճ անակնկալ , այլեւ մեծ գումարներ կորցնելու վտանգի տակ է դրել: Նրա պատմելով, երկու ամիս առաջ արդեն գնել է Իսպանիայի տոմսեր
Աղվեսների «մանկական» լացը
Մայիսի 31-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ձորափի 40 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնին հարակից ձորակից երեխայի լացի ձայն է լսվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով: Տեղանքի զննման և «Մանկական երկաթուղու» աշխատակիցների հարցման արդյունքում պարզվել է, որ տարածքում երեխա չկա, իսկ մանկական
Գեղարքունիքի մարզպետը հրաժարական տվեց
Երեկ առավոտյան Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը հրավիրել է իր աշխատակազմին, տեղեկացրել, որ հրաժարականի դիմում է գրել, շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար ու լքել մարզպետարանի շենքը: Առայժմ նրան կփոխարինի փոխմարզպետ, ՀՀԿ-ական Արտյուշա Ղուկասյանը, իսկ թե ով կլինի հաջորդ մարզպետը, պարզ կլինի առաջիկայում: Շրջանառվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, ԱԺ 5-րդ գումարման հանրապետական պատգամավոր
Քաղաքական գործիչներն էլ մանուկ են եղել
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց լուսանկարների միջոցով պարզել, թե ինչպիսի երեխա են եղել քաղաքական գործիչները:
Մանվել Գրիգորյան. «Դու լավ հարց տալ գիտես, ես էլ լավ ուշունց տալ գիտեմ»
Երեկ ԱԺ 5-րդ գումարման անդրանիկ նիստի ընդմիջմանը «Հայացք»-ի թղթակիցը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ցանկացավ զրուցել ՀՀԿ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ: Սակայն պատգամավորը անկհայտորեն չէր ցանկանում զրուցել եւ ձեռքը թափ տալով, իբր՝ «վազն արի», արհամարհանքով շրջեց դեմքը: – Պարոն Գրիգորյան, բայց ինչո՞ւ չեք պատասխանում հարցիս, երեխաներ, թոռնիկներ ունեք, ոչինչ չե՞ք ուզում ասել, լավ հարց եմ
Ռուսաստանի ФСБ-ին չեն թողնում Լոնդոն
Ռուսաստանի անվտանգության դաշնային բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ափսոսանքով արձանագրել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներուժը չի օգտագործվի Լոնդոնի օլիմպիական խաղերում իրենց երկրի պատվիրակության անվտանգությունն ապահովելու գործում: Բորտնիկովի խոսքերով, անգլիական կողմը մտացածին պատճառաբանություններով մերժել է իրենց առաջարկած ծառայությունը: «Տրամաբանական է, որ մենք այդ միջոցառումներն իրականացնելու էինք Անգլիայի տարածքում: Առանց մեր մասնակցության նրանք մեր պատվիրակության եւ մյուս
ԱԺ անդրանիկ նիստում ԲՀԿ-ի պահվածքն ամենեւին էլ «այլընտրանքային» չէր
Կոալիցիա չկազմելու որոշման հրապարակումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անխտիր բոլոր անդամներն անվերջ կրկնում էին, թե իրենք նոր ԱԺ-ում լինելու են այլընտրանք Հանրապետական կուսակցությանը, թե ի դեմս ԲՀԿ-ի՝ մենք տեսնելու ենք իշխող մեծամասնության ազդեցիկ հակակշիռ եւ այլն։ Սակայն երեկվա անդրանիկ նիստում ԲՀԿ-ի պահվածքն ամենեւին էլ «այլընտրանքային» չէր։ ՀՀԿ-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանն
Սպառնում են ահաբեկել ՀՀ նախագահին
«Այնպես որ, Սե՛րժ Սարգսյան, համարեք, որ զգուշացված եք»,- այս սպառնալիքով է իր հրապարակումը եզրափակել Aze.az-ը: Մինչ այդ ահաբեկչական լրատվամիջոցը, վկայակոչելով ինքնությունը հրապարակել չցանկացած` «Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին», սպառնացել է, որ «բացառությամբ Քելբաջար- Զանգելան հատվածի, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ժամանակավորապես չեն վերահսկում, Ադրբեջանի ողջ օդային տարածքը վերահսկվում է ՀՕՊ ուժերի կողմից, որոնք սահմանախախտի հետ, զգուշացնում ենք,
Պոռնոաստղերը երկրպագում են «Օկլահոմային»
«Օկլահոմա-Սիթիի» բասկետբոլիստներն այս տարի հաջող մրցաշրջան են անցկացնում եւ արդեն հանդես են գալիս NBA փլեյ-օֆի կիսաեզրափակչում: Այս հաջողությանը մեծապես «աջակցել» են նաեւ ակումբի նվիրյալ հայտնի պոռնոաստղեր Բիբի Ջոնսը եւ Ջեսսի Ջեյնը: Ջեյնն ավարտել է Մուրի (Օկլահոմայի նահանգ) միջանակարգ դպրոցը եւ ներկայումս ամուսնու հետ բնակվում է Օկլահոմա-Սիթիում: Նա ամուսնու հետ հաճախ է ներկա լինում սիրելի թիմի
Արտաքին պարտքը մեծանալու է, բայց մեր տնտեսությունը այնքան արագ է աճելու, որ դա մեր վեջը չի լինելու
Ըստ կառավարության հավանությանն արժանացած ծրագրի, այս տարվա վերջին՝ ՀՀ արտաքին պարտքը կկազմի 3.9 մլրդ դոլար, 2013-ին կգերազանցի 4 մլրդ դոլարը, 2014-ին արտաքին պարտքը կլինի 4 մլրդ 200 միլիոն դոլար, եւս մեկ տարի անց՝ 4.5 միլիարդ դոլար։ Սա արձանագրենք ու անցնենք առաջ։ Ըստ ՀՀ ԱՎԾ-ի երեկ հրապարակած ցուցանիշների՝ այս տարվա առաջին, եռամսյակում մեր երկրի համախառն ներքին
Ինչի՞ է պետք ԱԺ նախագահ և փոխնախագահներ ընտրելու համար խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությունը
Ինչի՞ է պետք ԱԺ նախագահ և փոխնախագահներ ընտրելու համար խորհրդարանում փակ գաղտնի քվեարկության անցկացումը, եթե նախորդ օրը երեկոյան արդեն ողջ հանրապետությունը գիտի` ովքերն են զբաղեցնելու այդ պաշտոնները: Կառավարման հայաստանյան համակարգում ընտրովի պաշտոնները նշանակովիներից տարբերվում են միայն ընթացակարգով, այսինքն` ձևական կողմի ապահովմամբ, երբ քվեարկություն կոչվածը վերածվում է պարզունակ թատերական ներկայացման: Սա մեծամասնության ներքին քաղաքական մշակույթի խնդիր է, որովհետև այլընտրանքի հնարավորության
002օօ01 պետհամարանիշը բաժին կընկնի առավել ձայն ստացած Շարմազանովին, իսկ տիկին Նաղդալյանին բաժին կհասնի 003օօ01 պետհամարանիշը
Երեկ խորհրդարանում արձանագրվեց մեկ այլ կարեւոր եւ հիմնավոր իրողություն։ Այն խոսակցությունները, որ ԲՀԿ-ն լինելու է կառուցողական ուժ, այսինքն՝ մի քանի մանր բացառություններով, աջակցելու է ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիային, հաստատվեցին։ Դա ամենեւին չի վերաբերում ԱԺ նախագահի, փոխնախագահների եւ հանձնաժողովների նախագահների քվեարկությանը, որոնց ժամանակ ԲՀԿ-ականներն ակտիվորեն մասնակցում էին եւ, դատելով ՀՀԿ-ական թեկնածուների ստացած կողմ քվեների քանակից, կողմ էին քվեարկում։
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի աշխատել «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում
Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ներկայացվել է ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նոր կազմում ընդգրկվելու համար: «Վեդոմոստի» թերթը գրում է, որ «Սիստեմա»-ի բաժնետերերի ժողովը կկայանա հունիսի 30-ին, եւ քվեարկության ցուցակում ընդգրկված են 13 թեկնածուներ, որոնցից 10-ն արդեն հանդիսանում են տնօրենների խորհրդի անդամներ: Նրանք են` «Սիստեմա»-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի
ԱՄՆ Սենատորն այցելում է Հայաստան
Երևան, Հայաստան. Հունիսի 1-ին Հայաստան կայցելի ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս նահանգ): Նա հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը և ներքին իրավիճակին առնչվող հարցեր: Սենատոր Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների և կին քաղաքական առաջնորդների
Ռոբերտո Կառլոսից վեց ավտոմեքենա են տարել
Ռոբերտո Կառլոսը, որ, թերեւս, աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստներից մեկն է, նախընտրում է էկոնոմ կարգի ավտոմեքենաները: Այս հետաքրքիր փաստը բացահայտվել է շնորհիվ նրան դատի տված մի կնոջ: Ֆուտբոլիստը ոչ միայն «Անժիի» տնօրենն է, այլեւ RCS Empreendimentos ընկերության բաժնետեր: Եվ ահա այդ ընկերության աշխատակցուհիներից մեկը, որը երկար ժամանակ աշխատավարձ չի ստացել, դատի է տվել նրան: Դատարանն էլ որոշել
Գեղամյանի ֆավորիտը Հովիկ Աբրահամյանն է
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Ազգային Միաբանության ղեկավար Արտաշես Գեղամյանը քվեարկեց ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածության օգտին: Մի քանի տարի առաջ դժվար էր անգամ պատկերացնել, որ ընդդիմության երբեմնի լիդեր Արտաշես Գեղամյանը ոչ միայն կարող է հայտնվել ԱԺ-ում ՀՀԿ-ի ցուցակով, այլեւ կողմ քվերակել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում: Այս առթիվ զրուցեցինք ընդդիմության նախկին լիդերի հետ:
Նարեկ Սարգսյանի համոզմամբ` արտագաղթն ու սոցիալական վիճակի ծանր լինելը երեխաների դաստիարակության վրա բացասաբար են ազդում
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով հաշվառված են 41 երեխաներ: Նրանցից 16-ը հանցագործություն կատարած երեխաներ են, 18-ը` իրավախախտ: 41 երեխաներից պարտադիր ուսուցումից դուրս մնացածները 5-ն են: Բաժնում մուրացկանությամբ զբաղվելու 2 դեպք է գրանցված: Բաժնի պետ Նարեկ Սարգսյանի համոզմամբ, թեեւ այս երեխաներին հանցագործ աշխարհ դրդող պատճառները շրջապատի ազդեցությունն
Հայաստան-Հունաստան` 0:1
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ավստրիայում ընկերական հանդիպում անցկացրեց 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն Հունաստանի ընտրանու հետ եւ պարտվեց 0:1 հաշվով: Օրվա իսկական հերոս դարձավ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նա երկու անգամ որսաց 11 մետրանոցից հույների կատարած հարվածները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բացում են ֆուտբոլային երջանկությունը
«Կոկա-Կոլան» եւ ՀՖՖ-ն ապրիլ ամսից Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում արդեն 4-րդ անգամ անցկացնում են ֆուտբոլի «2012 Կոկա-Կոլա/ՀՖՖ ֆուտբոլի գավաթ» ավանդական մրցաշարը, որը մանկապատանեկան ֆուտբոլը համատեղ ջանքերով զարգացնելու նպատակ է հետապնդում: Օլիմպիական մրցակարգով անցկացված տարածաշրջանային մրցումներին այս տարի մասնակցել է 613 դպրոցական թիմ, որոնց կազմերում ընդհանուր առմամբ հանդես է եկել 1999-2000 թթ. ծնված շուրջ հինգ հազար
Բաց քվեարկություն եւ խառնաշփոթ՝ ԱԺ-ում (Տեսանյութ)
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը պետք է անցկացվեր փակ, գաղտնի քվեարկությամբ: Դրա համար էլ ԱԺ նախասրահում տեղադրվել էին քվեախցիկներ: Սակայն այսօր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ միջանցքում այնպիսի աժիոտաժ ու խառնաշփոթ ստեղծվեց, որ ով որտեղ պատահի բացեիբաց քվեարկում էին: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շտապ փորձեց քվեարկել ու հեռանալ, բայց մոտ 5-10 րոպե «յաշիկն ո՞ւր ա»
Սամվել Ալեքսանյան. «Ես պատահական մարդ չեմ, հերս էդ ձեւ անունով մարդ չի եղել»
«Փարվանայի քեֆը շա՜տ լավ անցավ, ուրախացանք, շատ լավ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ «Փարվանայում» մի քեֆ էլ կազմակերպել է «վերջին զանգի» կապակցությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ համայնքների շրջանավարտների համար: Մենք պարոն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ պարբերաբար Ձեր անունը շրջանառվում է մամուլում, ամենուրեք, Ձեզ քննարկում են, ինչպե՞ս եք մեկնաբանում, ինչից է դա: «Պատահական
Հարություն Քուշկյանը՝ հնարավոր ճնշումների մասին. «Չեմ գտնում, որ ես պետք է ինչ-որ խնդիր ունենամ»
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախարարի իր պորտֆելը շուտով հանձնելու է: Aravot.am-ի հետ զրույցում նախարարը կիսվեց, թե ինչ «սրտով» է հանձնելու իր պահած-փայփայած ոլորտը եւ ում է տեսնում նախարար՝ իրենից հետո: Մեր հարցին՝ չե՞ք ափսոսում, որ հանձնելու եք հարազատ ոլորտի նախարարի պորտֆելը, նա պատասխանեց. «Ես ոլորտի զարգացման համար արել եմ առավելագույնը: Ուզում եմ ասել՝ գոհ եմ
«Դեմ առ դեմ». Կարեն Քոչարյան եւ Մանվել Սարգսյան
Հունիսի 1-ին ժամը 12-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի իներորդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը եւ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քննարկման թեման` ինչպիսին կլինի քաղաքական ուժերի իրական դիրքավորումը նորընտիր Ազգային ժողովում: Նրանց հարցեր
Վարդան Այվազյանը՝ ՀԱԿ-ի խոստումների մասին. «Հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանա»
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասում է ՀԱԿ-ին: Նա ուրախ է, որ նոր գումարման ԱԺ-ում Կոնգրեսն էլ է լինելու: Մեր դիտարկմանը՝ սուր հարցեր կլինեն Ձեր հանքերից, բիզնեսներից, պարոն Այվազյանը պատասխանեց. «Պատրաստ եմ, ինչքան սուր հարցեր կլինեն, այնքան լուծումներն ավելի օպտիմալ, ավելի պրագմատիկ կլինեն: Ես
Երկքաղաքացին մեղադրվում է մաքսանենգության մեջ
ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է երկքաղաքացու (ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի) կողմից մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի Ա. Հարությունյանը 2009թ. որոշել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
ՀՀ նախագահը հանդիպել է Ֆիլիպ Լեֆորին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են արձանագրել: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից կարևորվել է նաև առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի Հայաստան
Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը
Ս.թ. մայիսի 31-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն:
Բրեյվիկը թմրամիջոցների ազդեցության տակ է եղել
Դատական բժիշկներն այսօր Օսլոյի դատարանում հայտարարել են, որ անցյալ տարվա հուլիսի 22-ին զանգվածային սպանդ իրականացրած Անդերս Բրեյվիկ Բերինգը հանցագործությունը կատարելուց առաջ խմել է թեթեւ թմրամիջոցների կոկտեյլ, որում եղել է էֆեդրին, կոֆեին եւ ասպիրին։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ դատավոր Յորգ Մոերլանդի, Բրեյվիկն այդ խմիչքից հետո ավելի գրգռված եւ ագրեսիվ է դարձել։ Բրեյվիկն ընդունել