Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգի համար կդիտեմ «Ընտրյալները» հեռուստասերիալը». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ ունի

Հունվար 30,2013 14:37 Share

 

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը իր երկրպագուներին է ներկայացրել նոր տեսահոլովակ: «Քամի» վերնագիրն ունեցող երգը «Ընտրյալները» հեռուստասերիալի սաունդթրեքն է:
«Հուսով եմ կհավանեք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լիլիթը: Սոցիալական ցանցում եւ Youtube վիդեոհոսթինգում տեսահոլովակն արժանացել է բազում դրական մեկնաբանությունների:
«Շա~տ լավն էր Լիլիթ ջան: Ինչպես միշտ` հաճելի ու ճաշակով երգ: Ապրես, շարունակիր այդպես: Մենք քեզ շատ ենք սիրում»,- գրել է օգտատեր Անի Մարգարյանը: Մեկ ուրիշն էլ ասել է, որ երգի համար կդիտի «Ընտրյալները» հեռուստասերիալը:

 

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել