Օրվա լրահոսը
ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը (29.01.2013 թ. դրությամբ)
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը: Այսպես, քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում
«Բանակն իրականում» նախաձեռնությունը բացիկներ եւ թռուցիկներ է բաժանում պաշտոնյաներին
Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնությունը ակցիա էր կազմակերպել՝ թռուցիկներ էր բաժանում Բանակի օրվա առթիվ տոնական համերգին մասնակցողներին՝ համերգից հետո, Օպերայի բակում: Մանրամասները դիտեք տեսանյութում: Իսկ ավելի վաղ «Բանակն իրականում» նախաձեռնությունը 2012-ի հունվարի 27-ին զոհված զինծառայող Փայլակ Շահնազարյանի անունից ՀՀ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղարկել էր խորհրդանշական շնորհավորական բացիկ, որի վիդեոտարբերակը
«Դեմ առ դեմ». Արա Պապյան եւ Արման Նավասարդյան
Հունվարի 29 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 76-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանը եւ «Մոդուս Վիվենդի » կենտրոնի ղեկավար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը: Քննարկման թեման` արտաքին քաղաքականության վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը
«Գզիրն ընկած դռնեդուռ, ասում են՝ ով մարդ բերեց՝ փող եմ տալու»
Աչքալուսանք մարդկանց՝ «ընտրակաշառք լինելու է» Այսօր ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը մի ուրախալի լուր հայտնեց բոլոր նրանց, ովքեր սպասում են ընտրակաշառքի եւ մտածում են, որ այս ընտրություններին դա չի լինելու. «Ես մի հարցազրույցում ասեցի, որ այս անգամ փող չեն տալու: Բայց սխալվեցի: Այս անգամ փողը չեն տալու, որ Սերժին ձայն տան, չէ: Դրա համար
Հայրիկյանը ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ կխորհրդակցի (Տեսանյութ)
«Ինձ ասում են հանրապետականի, «Օրինաց երկիր» կուսակցության հե՞տ էլ պետք է խորհրդակցես. այո՛, համարձակվում եմ ասել՝ բոլոր նրանց հետ, ովքեր այսօր նաեւ որպես հակառակորդ են ներկայանում, պետք է աշխատենք»,- այսօր Էջմիածնում ԱԻՄ համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: «Ես ե՛ւ Բագրատյանի տնտեսական կարողությունները, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի անուշությունը հարաբերություններում ե՛ւ մյուս
Անդրիաս Ղուկասյանի պահանջը՝ «քաղաքականապես տհաս» է
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին եւ նրա ներկայացրած պահանջին, կարծիք հայտնեց, թե այն «անիմաստ» է, նրա պահանջը ընկալելի չէ: Մեր դիտարկմանը, որ նախագահի թեկնածուն պահանջում էր չգրանցել Սերժ Սարգսյանին, քանի որ համարում է, որ «2007-ից ՀՀԿ-ն է իշխում» եւ պատասխանատու է հանդիսանում օրինական ընտրություններին խոչընդոտելու համար, Կարեն Քոչարյանը
ՀԱԿ անդամի խոստովանությունը. «Նստել ու հույսը կապել հարուստ մարդկանց հետ՝ դա սխալ էր»
«Ոչ դեմ էի, ոչ կողմ»,- Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ Դուք դե՞մ էիք, թե՞ կողմ, այսպես պատասխանեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, երբ խնդրեցինք հիշեցնել ժամանակին իր դիրքորոշումը՝ ԲՀԿ-ի նկատմամբ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքական գծի հետ կապված: Հովհաննես Իգիթյանի խոսքերով՝ «Ես հնարավորություն չունեի ՀԱԿ-ի վրա ազդելու: Ես բազմիցս, երեւի ԲՀԿ-ի ստեղծվելուց ի վեր ասում էի եւ հիմա
Հրազդանի քաղաքապետի եղբայրը վթարի է ենթարկվել
Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00 -ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Արթուր Դանիելյանը, վարելով «Ինֆինիտի» մակնիշի 66 ТТ 909 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ-ոց հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին և կողաշրջվելով՝ հարվածել ձորակում գտնվող ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
«ԲՀԿ-ի հետ հաշվարկներում Լեւոն Տեր-Պետրոսյանը չի սխալվել»
Գուրգեն Եղիազարյանը «գնալով հիանում է» Լեւոն Տեր-Պետրոսյանի կատարած քայլից: ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանն իրեն մեղավոր էր զգում ՀԱԿ-ում այսօր ստեղծված իրավիճակի համար, նրա համար, որ չի պնդել իր կարծիքը՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելու հետ կապված: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե նա իրեն մեղավոր չի՞ համարում: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց՝ «իհարկե»: Մեր դիտարկմանը,
Հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր բանակների մասին
Թվաքանակով ամենամեծ բանակն ունեն Չինաստանը` 2,285,000 , Ամերիկայի Միացյալ Նահանգները` 1,456,850, Հնդկանստանը` 1,325,000, Հյուսիսային Կորեան` 1,262,000, Ռուսաստանը` 1.037.000 մարդ: Բոլիվիան թեև չունի ծովային տարածքներ, սակայն այդ երկրի բանակում կան նաև ռազմածովային ուժեր: Բանն այն է, որ երբ 1879թ.-ի պատերազմից հետո Բոլիվիան ստիպված էր Չիլիին զիջել իր ջրային սահմանները, այդպես էլ երկրի հասարակական գիտակցությունը չկարողացավ հաշտվել այդ
Վանաձորցի բերանը կարած կալանավորը ստորագրությամբ ազատ է արձակվել
Լոռու մարզի դատախազության որոշմամբ փոփոխվել է խափանման միջոց կալանավորումը Aravot.am-ի տեղեկություններով այսօր Լոռու մարզի դատախազության որոշման համաձայն` «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Շալիկո Մանուչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին: 33 –ամյա Շալիկո Մանուչարյանը 15 օր էր, ինչ կարել էր բերանն ու հացադուլ էր հայտարարել: Այդկերպ նա իր բողոքն էր արտահայտում դատախազության եւ ոստիկանության դեմ:
Նախկին ԱԻՄ-ականը հիասթափված է Հայրիկյանից (Տեսանյութ)
«Ինչպե՞ս կարող է Հայրիկյանի ծրագիրը հույս ներշնչել, եթե ինքը փորձում է Բագրատյանի ներուժն օգտագործել: Երբ Բագրատյանը որձ կովերի մասնագետ է. ասում էր՝ պարսկական խաղողն ավելի էժան կարող եմ ներմուծել Հայաստան, ավելի լավ կլինի խաղողը վերացնեք: Ուզում էի իրեն հիշեցնել,թե ինչ չարիք հասցրեց ԱԻՄ-ին ինքը, ու այն դառը հիասթափությունը, որ մեկ գիշերվա մեջ մոտ 130- ԱԻՄ-ական
«Եթե անկեղծ սիրես, բաժանում չի լինի». Տաթեւը հպարտ է, որ սիրելին բանակում է
Շատ հաճախ երիտասարդ սիրահար զույգերի հարաբերությունների վրա մեծ ազդեցություն է ունենում տղայի` հայրենիքին ծառայելու պարտականությունը: Կան աղջիկներ, ովքեր խոստանում են սպասել իրենց սիրելիին, իսկ պատահում են նաեւ դեպքեր, երբ զույգերը, ստիպված լինելով, վերջ են դնում իրենց հարաբերություններին: 19-ամյա Տաթեւ Հովակիմյանը գրեթե երեք տարի է` ընկերություն է անում Սամվել Բաբայանի հետ: Մի քանի օրից կլինի երկու
Տիգրան Հակոբյանի դեմ գործն արդեն դատարանում է
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ հունվարի 29-ին տեղի կունենա Տիգրան Հակոբյանի դեմ գործով առաջին դատական նիստը: «Հեռուստառադիոպետկոմ»-ի և «Արմենպրես» գործակալության նախկին նախագահ ու տնօրեն Տիգրան Հակոբյանը մեղադրվում է որպես «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով, ընկերությանը և ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և
Տնտեսությունը կապաքրեականացնի, 10% աճի կհասցնի, ՓՄՁ-ի առաջ էլ կանաչ լույս կվառի
Օտարերկրյա ներդրումների ծավալը տարեկան 1,5 միլիարդ դոլարի է խոստանում հասցնել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհհաննսիյանը. դրան պիտի հասնի դրսում Հայաստանի համբավն ու վարկանիշը բարձրացնելով Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է ցրել Երեւանում բնակչության մեծ մասի կենտրոնացումը. պարոն Հովհհանիսյանն իր նախընտրական ծրագրում նշել է, որ գյուղաբնակ քաղաքացիները աշխատելու համար որպեսզի չգան Երեւան կամ արտագաղթեն երկրից, անհրաժեշտ է
Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Շոյգուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: ՌԴ պաշտպանության նախարարը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդումն ու երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը արդի մարտահրավերներին
Ներքին Հանդ գյուղում չեն մոռանում պատերազմական օրերի դժվարությունները (տեսանյութ)
Կապանի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղը Ղարաբաղյան հակամարտության տարիներին շրջափակվել էր Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ գյուղը, լինելով սահմանամերձ բնակավայր, պաշտպանական և ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում: 1991-93թթ. պատերազմական գործողությունների ժամանակ զգալի տուժել է գյուղը, գյուղացիները 20 տարի անց էլ չեն մոռանում, թե ինչպես են ազերինները 1993.թ-ին ներխուժել գյուղ և հրդեհել այն, ապրումներն
Թեկնածուի կինը սատարում է բոլոր հարցերում
Այսօր նախագահի թկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 8-րդ օրն է: Այս օրերին նա ունեցել է բազմաթիվ հյուրեր, եկել գնացել են ծանոթ ու անծանոթներ: Սակայն կա մեկը, ով ամեն օրը օրը մի քանի անգամ գնում է նրա մոտ ու ջուր է տանում’ նրա կինն է: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը սատարում է ամուսնու քայլերն ու գաղափարախոսությունը, սակայն մեր հետ
Քրեական գործ` Գյումրու քաղաքապետարանի կողմից գանձված գույքահարկի ու աղբավճարների համար
Քրեական գործի մասին կխոսի նաև Գյումրու քաղաքապետարանում ստուգումներ իրականացրած ֆինանսների նախարարությունը Այս մասին լրագրողներին անձամբ տեղեկացրեց Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Կոնկրետ անուն-ազգանուն չնշելով` նա ասաց, որ քրեական գործը հարուցվել է քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից մեկի` Շիրակի մարզի դատախազություն ներկայացրած բողոքի հիման: Իսկ թե ինչո ՞ւ է տվյալ աշխատակիցը դիմել իրավապահներին, Սամվել Բալասանյանը այսպես պարզաբանեց. «Հավելագրումներ
Էպոսագետը ԿԸՀ-ի արձանագրած սխալի մասին. «Ընկեր քաղաքապետարան ջան, ես քո տուգանքը վճարել եմ»
– Կհասցնե՞ք փոխել ձեր պաստառները:
– Եթե չհասցնեմ, ինձ կհանեն ընտրարշավից, դուք էլ ձեզ լավ կզգաք, առանց աշխատանքի կմնաք, ձեր թեկնածուն արդեն չի լինի: Դե՜ առաջ Աստված, տեսնենք…
ՀԱԿ-ը շնորհավորում է բանակի կայացմանն ու գործունեությանը առնչվողներին
Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի բանակի ստեղծման 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում է զինծառայողներին, սպաներին, ազատամարտիկներին, բոլորին, ովքեր առնչվել են բանակի ստեղծմանը կայացմանն եւ գործունեությանը։ Նորահռչակ Հայաստանի Հանրապետության իշխանության առաջին հիմնաքարային գործերից մեկն էր բանակի ստեղծումը։ Երկրի քաղաքական ղեկավարության կողմից ժամանակի ճշգրիտ ընտրությունը, կադրային, ռազմատեխնիկական մասշտաբային համալրումը, կազմակերպչական ու այլ բնույթի արդյունավետ ձեռնարկումներն ապահովեցին պաշտպանության բնագավառի առաջանցիկ
ՀՀՇ վարչության երկու անդամները վերահաստատում են Բագրատյանին իրենց աջակցությունը
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը բազմիցս դրական է արտահայտվել Հրանտ Բագրատյանի թեկնածության վերաբերյալ: Նաեւ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն էր «Հրապարակին» ասել, թե «Բագրատյանին պետք է աջակցել, ես ակտիվ պայքարի կողմնակից եմ եւ ինքս աջակցելու եմ»: Սակայն հունվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀՇ կուսակցության նորընտիր վարչության եւ հանրապետական խորհրդի ընդլայնված նիստ, որից հետո կուսակցությունը հայտարարեց, որ
Սերժ Սարգսյանի այցի օգուտը
Տավուշի մարզխորհրդի նիստերում բազմիցս նշվել է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու, Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի եզրին գտնվող Իջեւանի քաղաքային աղբավայրի հակասանիտարական վիճակը վերացնելու անհրաժեշտության մասին: Աղբավայրը գտնվում է Լուսաձոր գյուղի վարչական տարածքում: Բացօթյա թափված աղբը տարբեր տարափոխիկ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Աղբավայրում թափված ցելոֆանե հարյուրավոր տոպրակները կառչելով մայրուղու եզրին աճած ծառերին եւ թփերին՝ «հեքիաթային» պատկեր են ստեղծում: Ֆինանսական
2013թ. մրցաշրջանի առաջին մեդալները
Հունվարի 26-ից 28-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվեց սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային` ,,A,, դասի մրցաշարը, որը կրելով «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակներ» անունը, հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը: Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց մարզիկներից երկուսը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով. Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում՝ Մավրիկ Նասիբյանը, Մարզական սամբոյի
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրապարակել են հայտարարություն այսօր Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ կայացած համատեղ հանդիպման մասին։ Նախարարների հետ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իեն Քելլիի (ԱՄՆ) հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Համանախագահները եւ նախարարները քննարկել են խաղաղության հաստատմանն
«Ես իհարկե կվերադառնամ».Վլադիմիր Վիսոցկի
«Վիսոցկուն հիշել, երբեք էլ ուշ չէ: 32 տարի է, ինչ նա մեզ հետ չէ, սակայն նրա անունը, թողած հիշողություններն ու տաղանդը չի մոռացվել»,-այսօր ռուս նշանավոր երգիչ- կատարող, պոետ, երգահան եւ դերասան Վլադիմիր Վիսոցկու 75-ամյակին նվիրված «Ես իհարկե կվերադառնամ» գրական-երաժշտական ցերեկույթի ժամանակ նշեց Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի մշակութային ծրագրերի համակարգող Սուսաննա Հովհաննիսյանը: Նրա պնդմամբ՝ Վիսոցկու
Ի պատասխան Յուրի Վարդանյանի. «Ծառուկյանից պետք է շնորհակալ լինել»
Hayeli.am-ը «Ծառուկյանին ֆռացնում են, ու ինքն էլ լավ ֆռում է» վերնագրով հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի հետ, որում օլիմպիական խաղերի չեմպիոնը ասել է. «Դե, հիմա Ծառուկյանը կարծում է, որ ինքն արդեն երկար ժամանակ աշխատում է սպորտի ոլորտում եւ ամեն ինչից տեղյակ է: Ինքը մտածում է` կան մասնագետներ, նրանցից կպահանջեմ: Բայց մասնագետները իրեն
Իմ լավ ընկերների բնակության հասցեն
«Կենդանաբանական այգու կանգառում կանգնեք»,- մի փոքր բղավելով ասացի ես: Խնդրանք-պահանջս մի քանի այլ ուղևորների միջոցով հասավ «ուստա վարպետին» ու նույն կերպ ինձ վերադարձավ նրա պատասխանը. «Գազնոցի մո՞տ ես իջնում»: Առանց երկարացնելու, բայց մի փոքր տխուր դրական պատասխան տվեցի վարպետին ու իջա: Մինչ կհասնեի այգի, պատահական ունկնդիր դարձա այգի շտապող երջանիկ ընտանիքի խոսակցությանը. «Բալես էս էլ
«ՊՆ-ն է 21 տարեկան, իսկ հայկական բանակի տարիքը չափվում է հազարամյակներով». Բանակի մասին
Մեր՝ հայերիս, վաղեմի երազանքն է եղել ունենալ պետությունը պաշտպանող հզոր բանակ, հայ երիտասարդներ, ովքեր խրոխտաբար ձեռքները կվերցնեն զենքն ու կապահովվեն երկրի խաղաղությունը: 1992 թ. կատարվեց մեր երազանքը. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հեռուստալրագրող Արտակ Հերիքյանի ծառայությունն անցել է Պաշտպանության
Սպարապետի մայրը` Րաֆֆուն. «Վազգեն Սարգսյանը եղել է երկրի առաջին զինվորն ու վերջին ֆիդային»
«Ես ամեն տարի նույն օրը գալիս եմ այստեղ. իմ այս այցելությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի», – այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին հայտարարեց ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պանթեոնում նա մոտենում էր հերոսների շիրիմներն այցելած հարազատներին, ցավակցում, շնորհակալության խոսքեր հայտնում, ծաղիկ դնում շիրմաքարերին: Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ, որտեղ այդ ժամին Սպարապետի ծնողներն


















































