Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ կխորհրդակցի (Տեսանյութ)

Հունվար 28,2013 22:34

«Ինձ ասում են հանրապետականի, «Օրինաց երկիր» կուսակցության հե՞տ էլ պետք է խորհրդակցես. այո՛, համարձակվում եմ ասել՝ բոլոր նրանց հետ, ովքեր այսօր նաեւ որպես հակառակորդ են ներկայանում, պետք է աշխատենք»,- այսօր Էջմիածնում ԱԻՄ համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

«Ես ե՛ւ Բագրատյանի տնտեսական կարողությունները, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի անուշությունը հարաբերություններում ե՛ւ մյուս բոլոր քաղաքական գործիչների կարողությունն եմ օգտագործելու»,- շարունակեց պարոն Հայրիկյանը:

Նա իր համակիրներին ներկայացրեց իրենց անցկացրած վերջին հարցումների ադյունքները, որոնցով իր վարկանիշն արդեն լուրջ առաջընթաց է ունեցել. «Այսպիսի սրընթաց աճ ոչ մի թեկնածու չի ապրել, զրոյականից հասնել 8 տոկոսի, բայց սա շատ քիչ է, ու մենք դա կարող ենք հասցնել մի քանի անգամ ավելի: Հաջողության հասնելու դեպքում ասպարեզ եմ տալու ե՛ւ Բագրատյանին եւ Հովհաննիսյանին, իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, այստեղ ինձնից բան կախված չէ, ինքը ունի իր տեղը: Եթե գործող նախագահը առավելություն ունի մյուս թեկնածուների նկատմամբ, ապա մյուսները անգամ մասնակի միավորվելու դեպքում այնքան առաջ են անցնում, որ նույնիսկ կեղծիքների դեպքում ընտրությունները մի փուլով ավարտվում է»:

Նա նաեւ ասաց, որ քարոզարշավը Էջմիածնից սկսելով՝ այստեղ էլ ծրագրել է ավարտել. «Գալու եմ ընտրություններից առաջ նախավերջին աղոթքի. մի բան պիտի խնդրեմ, որ մարդիկ անկաշկանդ գնան, կատարեն իրենց պարտքը, ինքնորոշվեն»:

Իսկ վերջում էլ հավելեց. «Չեմ ասում կենսաթոշակ ու աշխատավարձ եմ բարձրացնելու: Ես այլ մոտեցում ունեմ, ասում եմ՝ կունենաք այնպիսի իշխանություն , որը ճիշտ կհաշվարկի մեր ազգային հնարավորությունները եւ կանի առավելագույն լավը ձեզ համար: Եզրափակեմ խոսքս՝ այո՛, Հայատանում երկրորդ փուլ դժվար թե լինի, մենք առաջին փուլով հաղթելու ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031