Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի բերանը կարած կալանավորը ստորագրությամբ ազատ է արձակվել

Հունվար 28,2013 21:24

Լոռու մարզի դատախազության  որոշմամբ   փոփոխվել  է խափանման միջոց կալանավորումը

 Aravot.am-ի տեղեկություններով այսօր Լոռու մարզի դատախազության որոշման համաձայն` «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Շալիկո Մանուչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին:

33 –ամյա Շալիկո Մանուչարյանը 15 օր էր, ինչ կարել էր բերանն ու հացադուլ էր հայտարարել: Այդկերպ նա իր բողոքն էր արտահայտում դատախազության եւ ոստիկանության դեմ:

Դատախազության որոշումից հետո նա կալանավայրից  ազատ է արձակվել, քանդել է կարերն ու գնացել տուն:

Նա պարտավորվել է կանչերի դեպքում ներկայանալ ոստիկանություն, առանց թույլտվության չփոխել բնակության վայրը:

Շալիկո Մանուչարյանը նախորդ տարվա մայիսի 30-ից կալանավորված էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 112 եւ 135 հոդվածներով:

Քննությունը շարունակվում է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031