Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր. Սերժ Սարգսյանը փորձում է արդարացնել իր 5 տարվա նախագահությունը

«Բայց արդյոք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին: Իշխանությունների համար բնավ դա պետք չէր: Ինչո՞ւ էր պետք իշխանություններին, երբ իշխանությունները ընտրություններում մեծամասնություն ունեին: Իշխանություններին պետք էր, որպեսզի ի՞նչ անեին՝ մրոտեի՞ն ընտրությունների արդյունքները, իշխանություններին պետք էր, որպեսզի հավելյալ դժվարություննե՞ր ունենային: Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետեւ բոլորս էլ մեղավոր ենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «մարտի

Աղասի Արաբյան. «Ջավախահայերի հույսն Իվանիշվիլին է»

«Սահակաշվիլու իշխանության օրոք բանտարկվում էին ջավախահայ լիդերները, այդ պատճառով նրանց մի մասը խնդիրները բարձրաձայնում էի Ջավախքից դուրս: Բացի այդ, տիրում էր, այսպես կոչված, ոստիկանական ավտորիտար ռեժիմ, իսկ մարդիկ չէին կարողանում հանգիստ արտահայտել իրենց կարծիքը»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց  «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք»  կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանը: Նրա խոսքով. «ջավախահայերին անգամ համարել են Վրաստանի թշնամիներ, քանի որ Սահակաշվիլին

Հրանտ Բագրատյանը՝ արտաշատցիներին. «Չեմ ակնկալում որեւէ պաշտոն, չի լինելու նման բան» (Տեսանյութ)

«Անշուշտ, այս ընտրությունների հիմնական ինտրիգը լինելու է նախագահի ու իմ մեջ: Այստեղ կասկած չկա: Բայց մի կարծեք, թե պապը ամեն անգամ փլավ ա ուտելու: Ես ձեզ լավ հաշիվ եմ տալիս՝ ինչ եմ անելու: Գոհ եմ, որ եկել եք այս հանդիպմանը: Սա ձնագնդի նման ծավալելու եմ ամբողջ հանրապետությունով մեկ: Ես ձեզանից ձայն չեմ խնդրում: Նման խնդիր

Նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա: Արմեն Աշոտյանը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական

Ցավակցում են նաեւ «Հայացք» ակումբը եւ «Հանրապետություն կուսակցությունը

Քիչ առաջ ստացանք եւս երկու ցավակցական ուղերձ «Առավոտի» առաջատար լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ցավով և խորը կսկիծով տեղեկացանք հրաշալի ու բարի մարդ, «Առավոտ» օրաթերթի տաղանդավոր  լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան լուրը: «Հայացք» մամուլի ակումբը ևս միանում է գործընկեր Նաիրա Մամիկոնյանի մահվան կապակցությամբ հնչած ցավակցական խոսքերին և զորակցությունն է հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին: Թող

«Հրանտ Դինքը խաչը շալակած բարձրացավ Գողգոթա»

Հարցազրույց Հրանտ Դինքի դպրոցական ընկերոջ Սարգիս Հացպանյանի հետ   -Հրանտ Դինքի դատավարությունն ավարտվեց Թուրքիայում, սակայն բոլոր հարցերին պատասխաններ չտրվեցին: Դուք ի՞նչ կասեք դատավարության մասին: -Դատավարությունը շատ նման էր Հայաստանում 1999 հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության դատավարությանը, երբ հայտարարվեց, որ դա միայն այդ մի քանի երիտասարդների գործն է, կազմակերպված հանցագործություն չի: Այս հինգ տարիների ընթացքում նույնիսկ անմեղսունակ

Գյումրու քաղաքապետ. «Ես միշտ էլ պաշտպանել եմ երկրի նախագահին»

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել` խոսելու այս կարճ ժամանակահատվածում իր թիմի կատարած աշխատանքների մասին և բնականաբար ձեռքի հետ էլ նախորդների թողած պարտքերի մասին բարձրաձայնելու: Քանի որ քաղաքապետի պաշտոնավարման հարյուր օրը համընկավ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի հետ. լրագրողները հետաքրքրվեցին, թե ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը սատարելո՞ւ է, արդյոք,

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հունվարի 21-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Շիրակ Թորոսյան. «Համաներման կարգով ազատ կարձակվի Վահագն Չախալյանը»

«Ջավախահայերի խնդիրների վերաբերյալ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանքի» խոստումներն աննախադեպ են` ի տարբերություն Սահակաշվիլու ընդհանուր եւ ոչ առարկայական խոստումների: Ավելին, Սահակաշվիլին, օրինակ, հայոց լեզվի դասաժամերը կրճատեց երեք անգամ: Իսկ Իվանիշվիլու խոստումների իրականացման շուրջ մեծ հույսեր կան»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով. «Վրաստանում նախընտրական քարոզարշավի

Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Գրացում

ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման և Հայ հնատիպ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հունվարի 17-ին, Գրացի Հոգևոր սեմինարիայի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայաստանի պատկերը Գրացի համալսարանի գրադարանի հավաքածուներում պահվող ձեռագիր և տպագիր գրքերում. Հայկական տպագրության 500-ամյակը» գրքույկի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայում գործող PRO ORIENTE կրոնական իրավունքի հիմնադրամը` օժանդակությամբ Ավստրիայի Շթայերմարկ երկրամասի

Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի ստվերից. Ռիչարդ Կիրակոսյան

Հայաստանի պատմության ամենաքիչ մրցակցային ընտրություններն են լինելու և ի տարբերություն Ուզբեկստանի և Բելառուսի, այս հարցում չպետք է մեղադրել գործող նախագահին: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Տարածաշրջանային հետազոտություններ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Սերժ Սարգսյանը չունի ուժեղ ու կենսունակ մրցակից: Ոչ մրցակցային ընտրությունները արտահայտում են այսօրվա Հայաստանի քաղաքական իրականությունը: Մենք նկատում ենք

Գորիսի մանկապարտեզում պատշգամբի փլուզման վտանգ կա

Այսօր առավոտյան ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 մանկապարտեզում պատշգամբի փլուզման վտանգ կա, նախակրթարանի մասնաշենքի 2-րդ հարկի պատշգամբում առաջացել են ճաքեր, որը վտանգավոր է ինչպես մանկապարտեզի երեխաների, այնպես էլ` փողոցով քայլող անցորդների համար: Նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադունցի տեղեկացմամբ` մանկապարտեզի շենքը 100 տարվա պատմություն ունի, Գորիսի առաջին կառույցներից մեկն

ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը սպասում է, որ Հայաստանի նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու

«Այսօր առավոտյան ԵԽԽՎ Բյորոյի նիստում Հայաստանի պատվիրակությունը վստահեցրել է, որ ամեն ինչ անում են Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվեն թափանցիկ, ազատ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»: Այդ մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Մինյոնը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից: Նա հիշեցրեց, որ նախընտրական առաքելությամբ Հայաստան

Պատգամավորները բոյկոտեցին էթիկայի հանձնաժողովի հրավերը

Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորներն այսօր բոյկոտեցին նաև Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերը: Հանձնաժողովը նախօրոք գրավոր ծանուցել էր Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորներից 17-ին` այսօր ժամը 10-ից 13-ը, 10 րոպե պարբերականությամբ, յուրաքանչյուրին որոշակի ժամին հրավիրելով հանձնաժողովի նիստին` պարզաբանումներ տալու նպատակով: «Ես ուզում եմ ընդգծել, որ Էթիկայի

Հայտնաբերել են դի

Հունվարի 18-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի 68 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1962 թ. ծնված Տակուշ Մանուչարովայի դին: *** Հունվարի 20-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել,

Ուժեղ քամի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում

Հունվարի 17-ի, ժամը 18.00-ի սահման­նե­րում Սյունիքի մարզի տարածքում գրանցվել է ուժեղ քամի, որի հետևանքով վնասվել է. – Շինուհայր գյուղի մանկապարտեզի տանիքը` 100 քմ մակերեսով և երկփեղկ պատուհանը` 6 քմ, թիվ 3 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը` 21 քմ և պոլիմերային կոշկեղենի գործարանի վարչական շենքի թիթեղյա տանիքը` 150 քմ մակերեսով: Դեպքի վայրում է գտնվել  տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի

Փլուզում շենքում

Հունվարի 18-ին, ժամը 09.10-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է  Սյունիքի մարզի դատաախազությանը պատկանող Գորիսի Օրբելյանների 12 շենքի 2-րդ հարկի միջնա­պատը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ փլուզվել է միջնապատը` 20 քմ մակերեսով, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են կախված միջնորմասալերը: ԱԻՆ

Բանդիտիզմի գործով տուժողները բերման կենթարկվեն դատարան

Դատարանի որոշմամբ, փետրվարի 4-ի դատական նիստին բերման կենթարկվեն տուժողներ Կարեն Ջինանյանն ու Երվանդ Գրիգորյանը: Դատարանը դատական նիստին ներկայանալու ծանուցագրեր նորից կուղարկի Նապոլեոն և Միլենա Ազիզյաններին, Ատոմ Ղազազյանին, ովքեր, ըստ բժշկական փաստաթղթերի կամ հարազատների հայտարարության, առողջական պատճառով չեն կարողանում ներկայանալ դատարան:

Սերժ Սարգսյանին համեմատեց Երեւանի փողոցներում հարցեր պարզող կրիմինալ տղերքի հետ (Տեսանյութ)

«Անորոշությունից, անէությունից գալ ու ասել՝ վաղը նախագահ եմ դառնալու, մի քիչ դժվար երեւույթ է: Նախագահ են դառնում թիմով, անցած ճանապարհով եւ ոչ թե իշխանություններին քննադատելով»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր Aravot.am-ը իշխանություններին քննադատող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ նախագահի այս ասածներն իրեն վերագրո՞ւմ է ու արդյոք համաձա՞յն է նախագահի

Մակեյանի տպավորությունը կարող է եւ խաբուսիկ լինել

«Այս պահին ընտրություն չկա: Սա իմիտացիա է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը չի սատարում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկին, մասնավորաբար, Հրանտ Բագրատյանին, Մակեյանն աաց, որ ՀԱԿ-ի փոխարեն չի կարող պատասխաններ տալ, բայց իրենք դիմել են կուսակիցներին, որ ազատ են իրենց ընտրության կամ որեւէ մեկին սատարելու

Դավիթ Գյուրջինյան. Շտեմարանը պետք է խո՛-տա՛-նե՛լ

Aravot.am-ը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանից հետաքրքրվեց՝ վստա՞հ է, որ հայոց լեզու եւ գրականություն առարկայի անորակ շտեմարանի դեմ պայքարն արդյունք կտա: «Մենք դառը փորձ ունենք, որ  նույնիսկ համաժողովրդական ընդվզման եւ բողոքի դեպքում մեր կրթական ոլորտի իշխանավորները կարող են շատ հանգիստ մի 30 առաջադրանք խոտանել կամ վերանայել ու ասել, որ ստեղծվել

«Ժողովրդավարական հայրենիքի» օրակարգում ՀԱԿ-ից դուրս գալու հարց չկա (Տեսանյութ)

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կրկին անդրադարձավ կուսակցությունում ստեղծված իրավիճակին, կուսակցության նախագահի տեղակալ Ղուկաս Մեհրաբյանի՝ իր համար զարմանալի գործողություններին: Մակեյանն ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը նոր չէ, որ ՀԱԿ-ին բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ է անում: Դա արդեն մեկ տարվա պատմություն ունի ու ներկայացրեց փաստաթղթերի խրոնիկան, որը ներառում է սկանդալային

Սպան մեղադրվում է Պոլանսկուն նկարելու համար (Տեսանյութ)

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի մատուցմամբ, ձերբակալվել է կամբոջացի մի բանտային ծառայող՝ Կամբոջայի կալանավայրերից մեկում պահվող ռուս գործարար Սերգեյ Պոլանսկուն գաղտնի նկարելու համար: Տեսագրությունը, որ շաբաթ օրն արդեն հայտնվել էր համացանցում, առգրավված է, իսկ սպային ծառայողական լիազորությունները վերազանցելու մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է դատապարտյալին գաղտնի տեսագրելու եւ տեսագրությունները արտասահմանյան լրատվամիջոցներին տրամադրելու համար: 3 րոպեանոց տեսագրության մեջ

Վարդան Սեդրակյանի խոսքով՝ նախընտրական շտաբները «բլոտ» խաղալու տեղեր են (Տեսանյութ)

Այսօր «Արմատ» ակումբում նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը խոսելով իր քարոզարշավի մասին, ասաց, որ նախորդ շաբաթ կարեւոր իրադարձություններ եղան, թեկնածուները որոշել էին իրենց քարոզարշավներն անցկացնել նաեւ Հայաստանից դուրս. «Մեր թեկնածուները լուրջ քարոզարշավ անցկացրեցին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներում, իսկ թեկնածուներից մեկն էլ, որը մտել է քարոզարշավ՝ հույս ունենալով հետագայում ստանալ իր երազած արտգործնախարարի պաշտոնի  դերի մեջ,

Րաֆֆի Հովհաննիսյանի օրիգինալ քարոզարշավը մեկնարկեց

Քիչ առաջ Օպերայից մեկնարկեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը: Ժառանգականները հայտարարել էին, որ քարոզարշավին անակնկալ է լինելու: Անակնկալն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբ չի ունենալու: Իր նախընտրական շտաբները լինելու են նրա լուսանկարներով մեքենաներ, որոնք տեղում չեն մնալու, շրջելու են ամենուր: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ շատ ակտիվ քարոզարշավ է սպասվելու.

Շուտով մեքենաների մգեցված ապակիներն էլ կստուգեն

Երիտասարդությունը մի փոքր ավելի կարգ ու կանոնով է՝ երթեւեկության մեջ: Այսօր «Հայելի» ակումբում ասաց Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Նրա ներկայացմամբ՝ այն կարծիքը, որ երթեւեկության կանոնների խախտումներ ավելի շատ կին վարորդներն են կատարում, դա սուբյեկտիվ կարծիք է, իսկ իրականում, ըստ Արսեն Արշակյանի, կին վարորդներն ավելի կարգապահ են, ավելի ուշադիր են, կին վարորդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային

Նախագահի թեկնածուն քարոզարշավը սկսեց հացադուլով (Տեսանյութ)

Այսօր քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համար սկսվեց գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլով: «Իշխանություններից պահանջում եմ ապահովեն քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը: Դիմել եմ պետությանը, որ քաղաքացիների առջեւ իր պարտականությունը կատարի: Վստահ եմ, որ իրավունքը օրենքից ավելի բարձր կատեգորիա չէ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ղուկասյանը: Նա նորից կրկնեց, որ բավարարված չէ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ իր դիմումի

ՀՀ Նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին. «Թեժ գիծը» գործում է

ՀՀ Նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանումն ու հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ Նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին կոչ ենք անում նախընտրական փուլում կազմակերպվելիք ընտրողների հետ հանդիպումների, ինչպես և այլ միջոցառումների օրվա, ժամի և տեղի վերաբերյալ նախապես իրազեկել ոստիկանությունում գործող «Թեժ գիծ»՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-46-48, 010-52-65-70: ՀՀ ոստիկանություն

Փրկել են 3850 կնոջ կյանք

Մի քանի ամիս առաջ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղադրված թվայնացված մամոգրաֆների շնորհիվ հնարավոր կլինի ավելի ճշգրիտ ախտորոշել քաղցկեղ հիվանդությունը ու ավելի շուտ սկսել բուժումը: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: «Դարի չարիք համարվող քաղցկեղը հնարավոր չէ բուժել, այն միայն հնարավոր է կանխարգելել»,- ընդգծեց կենտրոնի տնօրենը` նկատելով, որ հիվանդության

ՀՀԿ պատգամավորը շոյվել է Վրաստանի վարչապետի վերաբերմունքից (Տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով Ջավախքից Տաճատ Վարդապետյանը շոյվել է Վրաստանի վարչապետի բարյացակամ վերաբերմունքից: Օրեր առաջ կառավարությունում Վրաստանի ու Հայաստանի վարչապետների հանդիպումից շատ բան է հասկացել: «Մոտեցա Վրաստանի վարչապետին, շնորհակալություն հայտնեցի նախընտրական խոստումների համար, դրանք դեռ չեն կատարվել, բայց այն բարյացակամ վերաբերմունքը, որ նկատեցի, շատ շոյեց: Հույս հայտնեցի, որ անպայման այդ խոստումները կիրականանան: Վարչապետն էլ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031