Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Սպան մեղադրվում է Պոլանսկուն նկարելու համար (Տեսանյութ)

Հունվար 21,2013 14:57 Share

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի մատուցմամբ, ձերբակալվել է կամբոջացի մի բանտային ծառայող՝ Կամբոջայի կալանավայրերից մեկում պահվող ռուս գործարար Սերգեյ Պոլանսկուն գաղտնի նկարելու համար:

Տեսագրությունը, որ շաբաթ օրն արդեն հայտնվել էր համացանցում, առգրավված է, իսկ սպային ծառայողական լիազորությունները վերազանցելու մեղադրանք է առաջադրվել:

Նա մեղադրվում է դատապարտյալին գաղտնի տեսագրելու եւ տեսագրությունները արտասահմանյան լրատվամիջոցներին տրամադրելու համար: 3 րոպեանոց տեսագրության մեջ Պոլանսկին ընկերների հետ զրույցում մեղադրում է ռուսաստանցի Օստապ Դորոշենկոյին, որը Կամբոջայի վարչապետի խորհրդականի որդին է: Գործարարը նաեւ խոսում է այն մասին, թե ինչպես են իրեն ստիպել ստորագրել ինչ-ինչ փաստաթղթերի տակ՝ խոստանալով ազատ արձակել, սակայն մինչ օրս բանտում է:

Սերգեյ Պոլանսկին մեղադրվում է Կամբոջայի մերձակայքում նավարկող նավի անձնակազմի վրա հարձակում գործելու համար:

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել