Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավակցում են նաեւ «Հայացք» ակումբը եւ «Հանրապետություն կուսակցությունը

Հունվար 21,2013 16:31

Քիչ առաջ ստացանք եւս երկու ցավակցական ուղերձ «Առավոտի» առաջատար լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Ցավով և խորը կսկիծով տեղեկացանք հրաշալի ու բարի մարդ, «Առավոտ» օրաթերթի տաղանդավոր  լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան լուրը: «Հայացք» մամուլի ակումբը ևս միանում է գործընկեր Նաիրա Մամիկոնյանի մահվան կապակցությամբ հնչած ցավակցական խոսքերին և զորակցությունն է հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին: Թող միշտ լուսավոր մնա քո հիշատակը սիրելի Նաիրա:

«Հայացք» ակումբ

 

«Հանրապետություն» կուսակցությունը խորապես վշտացած է հայտնի լրագրող, կուսակցության բարեկամ Նաիրա Մամիկոնյանի վաղաժամ մահվան կապակցությամբ ու ի խորոց սրտի ցավակցում է նրա հարազատներին ու մտերիմներին»:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031