Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը սպասում է, որ Հայաստանի նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու

Հունվար 21,2013 15:43 Share

«Այսօր առավոտյան ԵԽԽՎ Բյորոյի նիստում Հայաստանի պատվիրակությունը վստահեցրել է, որ ամեն ինչ անում են Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվեն թափանցիկ, ազատ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»: Այդ մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Մինյոնը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:

Նա հիշեցրեց, որ նախընտրական առաքելությամբ Հայաստան էր ժամանել Քերեն Ուոլդսեթի (K. Woldseth) ղեկավարած պատվիրակությունը, որը առաքելության վերջում հայտարարություն էր տարածել: «Ըստ այդ հայտարարության, կան որոշ մտահոգություններ նախագահական ընտրություններից առաջ, սակայն Հայաստանի պատվիրակության ղեկավարը այսօր Բյուրոյի նիստում վստահեցրել է, որ այս ընտրությունները լավագույնն են լինելու: Այն, ինչ նա ասել է, մեզ ոգևորում է», -հայտարարեց Մինյոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել