Օրվա լրահոսը

Վթարի հետևանքով ժամկետային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր` հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում զինվորական համազգեստով մի երիտասարդ է իրենց մոտ բերվել: Ըստ «Shamshyan.com»– ի, հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն

Նախագահի հրամանագրով Սաբիր Ստեփանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական և հասարակական-քաղաքական ոլորտներում երկարամյա ու արդյունավետ գործունեության համար և ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ Սաբիր Ստեփանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքը երբեք էլ չի լռի

Ամանորի օրերին մարդիկ ֆեյսբուքում ամենևին էլ պասիվ չէին, այլ ընդհակառակը, յուրաքանչյուր պահի հասարակության իրազեկմանն էին նպաստում՝ բազմաբովանդակ գրառումներ կատարելով: Թվում է ֆեյսբուքը երբեք էլ չի լռելու: Հայաստանում  Facebook-ից օգտվում է 372 հազար 540 մարդ, այդ թիվը վերջին 6 ամիսների ընթացքում աճել է 67 հազար 920-ով: Այս մասին տեղեկացնում է socialbakers.com կայքը: Երկրի բնակչության  թվաքանակով` Facebook-ի ներթափանցումը Հայաստան

«Արդի գրողները պետք է անպայման օգտվեն իրենց գրականությունը ներկայացնելու այս հնարավորություններից». Համացանցը` գրականության դերի բարձրացման միջոց

Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում գրքարտադրությունը եւ գրավաճառությունը հատկապես չեն գտնվում այն բարձր մակարդակի վրա, ինչպես ասենք եվրոպական մի շարք երկրներում է: Դրանից էլ դրդված գրողները դիմում են ալտերնատիվ տարբերակների` իրենց ստեղծագործությունները ընթերցողին հասցնելու համար: Այդ հարցում նրանց օգնության են հասնում գրական կայքերը, էջերը, բլոգները: Սակայն որքանո՞վ է ճիշտ, որ նրանց գրականությունը լինի

Հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու դին

Այսօր՝ հունվարի 13-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեի մոտ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Մալաթիայի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացած երիտասարդին

«Ո´չ ճակատին է գրված, ո´չ էլ աչքերում, որ վարակ ունի». արտագնա աշխատանքը և անտեղյակությունը խթանում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը

Առաջնեկի անհամբեր սպասումները, հույսերն ու սրտի թրթիռները 28-ամյա Անի Վարդանյանի մոտ միանգամից փոխվեցին անպաշտպան հուսահատության, երբ հղիության առաջին ամիսներին բժիշկները կնոջը տեղեկացրին նրա` ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին: «Ես էլ, ամուսինս էլ չէինք պատկերացնում, որ մեզ հետ նման բան կարող է լինել: Ես շատ էի հուզվել… Մտածում էի` հրաժարվեմ երեխայից, աբորտ անեմ: Ամեն ինչ խառնվել էր

Մարիո Բալոտելին հրաժարվում է տեսնել դստերը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին, որ հայտնի է ոչ միայն իր ֆուտբոլային վարպետությամբ, այլեւ անկանխատեսելի վարքագծով, քննադատության հերթական ալիքի թիրախ է դարձել: Նրան պարսավում են սեփական դստերը՝ Պիային, տեսնել չցանկանալու համար: Փոքրիկին Մարիոյի համար լույս աշխարհ է բերել մոդել Ռաֆաելա Ֆիկոն: Սակայն մինչ Ֆիկոն պատրաստվում էր ծննդաբերել, Բալոտելին իր համար մեկ այլ զբաղմունք էր գտել

Մերկասառույցի պատճառով ավտովթարի հետևանքով Գյումրու դեպոյի ողջ ղեկավար կազմը հայտնվել է հիվանդանոցում

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Թալին-Մաստարա գյուղի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի փաստով : Ըստ shamshyan.com-ի, բախվել էին Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Բաբկեն Ղաբանյանի վարած «Օպել» մակնիշի 34 ՍT 563 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա

Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը

ՖԻԴԵ-ի կայքում հրապարակվել են այն անվանակարգերը, որոնցով որոշվելու են 2013 թվականի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 5-ը Տրոմսյոում (Նորվեգիա) կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի 128 մասնակիցներին: Սակայն հայտնի են կոնկրետ անուններ, որոնք այդ իրավունքն արդեն ունեն 2012 թվականի արդյունքներով: Նրանց մեջ են նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Արագածոտնի մարզի Սարալանջ, Ափնա, Երնջատափ, Նորաշեն, Թթուջուր, Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Սպիտակ-Երևան, Սարավան-Սիսիան, Սիսիան-Գորիս, ինչպես նաև Լոռու և Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի

Սիրանուշ Անդրիասյանը 10 րոպե ուշացած ներկայացավ

Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության մեկնարկային տուրում ընդամենը մեկ խաղաղ արդյունք գրանցվեց. ոչ-ոքիի համաձայնեցին միջազգային վարպետներ Նարինե Գասպարյանն ու Սիրանուշ Անդրիասյանը: Երբ մրցավարները ժամացույցները գործի դրեցին, Սիրանուշը դահլիճում չէր: Կանոնակարգի համաձայն նման դեպքերում մրցավարները սպասում են 15  րոպե եւ եթե մասնակիցը չի ներկայանում, նրան պարտություն է գրանցվում: Անհանգստացած էր նաեւ Սիրանուշի ամուսնու՝ Միխայիլի, մորաքրոջ աղջիկը՝

Արոնյանը եւ Մովսիսյանը ոչ-ոքի արեցին, Մխիթարյանը հաղթեց

Վեյկ-ան Զեե քաղաքում այսօր մեկնարկած «Tata Steel 2013» շախմատային գերմրցաշարի առաջին տուրում հայաստանցիներ Լեւոն Արոնյանը՝ «A» խումբ, Սերգեյ Մովսիսյանը՝ «B» միավորը բաժանեցին, համապատասխանաբար,  Լյուկ վան Վելիի եւ Արկադի Նայդիչի հետ, իսկ«C» խմբում հանդես եկող բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Մխիթարյանը պարտության մատնեց հոլանդացի Թոն Բուրգին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ՀԱԿ-ի մասին. «Ուր է մի կարգին բան ասեն՝ ինձ կպնող ու տեսեք, թե ես իրենց մասին ինչեր եմ ասելու»

Aravot.am-ը  Կոնգրեսին հարող, ՀԱԿ համակիր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին հարցրեց՝ չե՞ք մտածում, որ Կոնգրեսը կսկսի այս խոսքերից հետո քարկոծել նաեւ Ձեզ, եւ Դուք էլ կհայտնվեք դավաճանների ցուցակում: Հիշեցնենք, որ նա հրավիրած ասուլիսում շատ հստակ ասաց , որ ուզում է Սերժ Սարգսյանը դառնա նախագահ եւ շնորհակալ է, որ հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ազատ Արշակյանն այսպես

Շախմատի Հայաստանի առաջնությունները մեկնարկեցին

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 68-րդ առաջնությունները, որոնց մասնակցում են 10-ական շախմատիստներ: Տղամարդկանց առաջնությունում գրանցվեցին այսպիսի արդյունքներ: Ռոբերտ Աղասարյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2 Ռոբերտ Հովհաննիսյան-Ավետիք Գրիգորյան՝ 0-1 Տիգրան Քոթանջյան-Արման Փաշիկյան՝ 0-1 Տիգրան Լ. Պետրոսյան-Հրանտ Մելքումյան՝ 1-0 Հովիկ Հայրապետյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1/2: Առաջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցում է նաեւ արցախցի միջազգային

Աշխարհի ամենահին ֆուտբոլային ակումբը «Շեֆիլդին» է

Աշխարհի ամենահին ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1857 թվականի հոկտեմբերի 24-ին: Այն Հիմնադրել են Նաթանիել Քրեսվիկը եւ Ուիլյամ Փրեսթը՝ Շեֆիլդի կրիկետի ակումբի հիմքի վրա: ՖԻՖԱ-ն «Շեֆիլդին» ճանաչել է որպես աշխարհի ամենահին ֆուտբոլայի ակումբ, իսկ 2004 թվականի պարգևատրել Արժանապատվության համար մեդալով: Իր առաջին խաղը անգլիական ակումբը անցկացրել է 1860 թվականին:   Օսկարի 1-ին մրցանակաբաշխության ժամանակ հանձնվեց միակ

Միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռն առգրավել են

«Ֆորմուլա 1» դասում հանդես եկող «Ֆորս Ինդիա» թիմի սեփականատեր, հնդիկ միլիարդատեր Վիջայ Մալլյան իրեն պատկանող «Kingfisher» ավիաընկերության ֆինանսական բարդությունների պատճառով լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Ավիաընկերության թռիչքները դադարեցված են արդեն մի քանի ամիս: Իսկ հարկային մարմիններն առգրավել են նրա անձնական ինքնաթիռը: Խոսքը Airbus A319 AGJ-ի մասին է: Ավելի վաղ հայտարարվել էր, թե ավիաընկերության պարտքերը մոտենում

Հաջորդ շաբաթ կժամանեն ԵԽԽՎ դիտորդները

Հունվարի 16-17-ին նախընտրական այցով Երևան կժամանեն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները: Ըստ ԵԽ պաշտոնական կայքէջի հաղորդագրության, ժամանման նպատակը փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական արշավի ընթացքը և իրավիճակը գնահատելն է: Հունվարի 17-ին Երևանում նախատեսված է դիտորդների պատվիրակության հանդիպումը լրագրողների հետ: «Փաստինֆո»  

«Ես ինքնահաստատվելու խնդիր չունեմ». Դեռահաս աղջիկները չափահասների մասին

«Ես սիրում էի անպատասխան սիրով մի տղայի, ով տարված էր ինձնից 3 տարով մեծ մի աղջկանով: Ես այդ ժամանակ 14 տարեկան էի և ատում էի նրան: Սակայն պիտի խոստովանեմ, որ միաժամանակ հետաքրքրություն կար, թե ինչով է նա ինձնից լավը,-պատմում է 19-ամյա Նոնան ու հավելում,-ես նախանձում էի նրան, մտածում, որ նա հասուն է, գեղեցիկ կազմվածքով, այդ

Հօգուտ ՀՀ-ի կբռնագրավվի… հյութաքամիչը

Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արտաշես Մկոյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով՝ զրկվելով կազմակերպական-տնօրինչական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով: Այսպիսով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, դոկտոր-պրոֆեսորին հանցավոր է ճանաչել կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատարանը միաժամանակ վճռել

Հացպանյանին տվեցին ՀՀ անձնագիր

Ֆրասիահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքյան իր էջում ՝ նշելով. «Արդարությունը հիվանդանում է բայց չի մեռնում»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Կուրացնող սեր» (Ֆոտո)

Հետաքրքիր պահ է  նկարել փողոցային անվտանգության տեսախցիկը: Երիտասարդն այնքան է տարված  իր սիրած էակով, որ չի էլ նկատում, թե ինչպես է անցորդը թալանում իրեն 😀 : Աղբյուր` Fishki.net

Մալիում ֆրանսիական ուղղաթիռի օդաչու է սպանվել

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Մալիում իսլամիստ ապստամբների դեմ մարտում ֆրանսիական ուղղաթիռի օդաչու է զոհվել։ Նախարարը չի հստակեցրել՝ ուղղաթիռը խփվել է, թե ոչ։ Լե Դրիանը նշել է, որ ֆրանսիական ռազմական ինքնաթիռները շարունակում են հարվածներ հասցնել իսլամիստներին։ Նա նշել է, որ Ֆրանսիայի զինված ուժերի մի քանի հարյուր զինծառայողներ այս պահին մասնակցում են

«Ադրբեջան պետության քաղաքականությունը ցեղասպան է».Գեւորգ Մելքոնյան

«Հարցը հնարավոր է լուծել միայն մարդու իրավունքների միջազգային եվրոպական դատարանով: Տարբեր միջազգային կազմակերպությունների շնորհիվ Ադրբեջանի վարքը պետք է իջեցնել»,-այսօր Բաքվում հայերի ցեղասպանության վերաբերյալ ասուլիսի ժամանակ նշեց իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը: Նրա պնդմամբ եթե ունենանք դատապարտող բանաձեւեր, միջոցներ, ապա կկարողանանք խոսել միջազային պատասխանատվությունների մասին: Ադրբեջանահայերը չեն կարող իրականացնել իրենց իրավունքները Ադրբեջանի կազմում, նրանք կարող

Քաղաքագետ. «Ներքաղաքական պոռթկումը հասարակությունն արտահայտում է արտագաղթով»

«Առաջիկա նախագահական ընտրություններից հետո հնարավոր է հզոր ընդդիմության ձեւավորում, սակայն դա միանգամից տեղի չի ունենա: Աստիճանաբար կսկսվի հասարակական ակտիվության եւ ներքաղաքական խմորումների գործընթացը»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Նա նշեց, որ հասարակության շրջանում կուտակված քաղաքական խնդիրները, տեսակետերը եւ բախումները իրենց վերջնակետը պետք է գտնեն ընտրություններում. «Եթե լուծում չտրվի, խնդիրները նորից կվերադառնան հասարակությանը` հիմք հանդիսանալով

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ս.թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման և այլ ընթացակարգային  բնույթի, ինչպես նաև ընտրությունների ընթացքում արտակարգ դրության

2013-ին սպասվող համերգներից մինչև «բալիկաբեր» տարի

Ամանորյա հանգստից հետո «Առավոտ երիտասարդականը» շարունակում է Ձեզ ներկայացնել շոուբիզնեսի ներկայացուցիչների մասին  նորություններից ամենաքննարկվածը վերջին շրջանում: Հաճելիորն զարմանք ու շատերին նաև ուրախություն պատճառեց Խուլիո Իգլեսիասի՝ Երևանում համերգ ունենալու մասին լուրը: Համերգը կկայանա մարտի 18-ին, այս մասին Panorama.am-ին է տեղեկացրել համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան «Global art» և հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները: «Նա

Քաղաքագետ. «Ռեսուրսների առումով առավելությունը Սերժ Սարգսյանինն է»

«Բացի 1991թ-ի  եւ առաջիկա ընտրություններից, նախորդ ընտրությունները եղել են խիստ բեւեռացված`  ընթանալով միմյանց հակադիր, խիստ ընդդիմադիր եւ քաղաքական դաշտը սեւ եւ սպիտակի բաժանող բեւեռներով: Օրինակ, 1998թ-ին անհաշտ պայքար ընթացավ Ռոբերտ Քոչարյանի եւ Կարեն Դեմիրճյանի, իսկ 2008թ-ին` Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի  միջեւ»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը, ապա հավելեց,- «1991թ-ին չկար նման  քաղաքական բեւեռացում,

Որդու գերեզմանի մոտ կախված կինը մեծ պարտքեր է ունեցել

Հունվարի 8-ին Դիլիջան քաղաքում,Մյասնիկյան փողոցին հարակից գերեզմանատանը ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Դիլիջան քաղաքի 62-ամյա բնակչուհի: Այդ գերեզմանատանն է թաղված կնոջ որդին:  Իրավապահ մարմիններին մոտ կանգնած Դիլիջանի մեր աղբյուրները  հայտնեցին,  որ կնոջ որդին զոհվել  է 22 տարի առաջ, ավտովթարից:   Ինքնասպան եղած կինը մեծ պարտքեր է ունեցել,  նրա  պայուսակում գտնվել  են պարտքերի վերաբերյալ գրառումներ:  Կինն

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակացությամբ վարչապետն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:   ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:  «Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների: Քաղաքացիական հասարակության կայացումն առանց ԶԼՄ-ների

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կհանի՞ իր թեկնածությունը

Այսօր «Տեսակետ» ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը խոսեց քաղաքական իրավիճակի, նախագահական ընտրությունների եւ իր ծրագրերի մասին: Թեկնածուն անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին,  հարցրեց, արդյոք  վերջինը իր գերժամանակակից տեխնոլոգիաները երբեւէ օգտագործե՞լ է ճշտելու համար թե ժողովրդի, որ մասն է ձայնը տալու իրեն: «Իշխանությունը հաստատ հիսուն տոկոսի շեմը չի հաղթահարի, եթե նրան միայնակ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031