Լրահոս
Օրվա լրահոսը

Որդու գերեզմանի մոտ կախված կինը մեծ պարտքեր է ունեցել

Հունվար 12,2013 14:27 Share

Հունվարի 8-ին Դիլիջան քաղաքում,Մյասնիկյան փողոցին հարակից գերեզմանատանը ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Դիլիջան քաղաքի 62-ամյա բնակչուհի: Այդ գերեզմանատանն է թաղված կնոջ որդին:  Իրավապահ մարմիններին մոտ կանգնած Դիլիջանի մեր աղբյուրները  հայտնեցին,  որ կնոջ որդին զոհվել  է 22 տարի առաջ, ավտովթարից:   Ինքնասպան եղած կինը մեծ պարտքեր է ունեցել,  նրա  պայուսակում գտնվել  են պարտքերի վերաբերյալ գրառումներ:  Կինն աշխատում էր Դիլիջանի ավտոձեռնարկությունում՝ որպես տոմսավաճառ:  Ինքնասպանության դեպքի կապակցությամբ ոստիկանությունում  նյութեր են նախապատրաստվում:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել