Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի հետևանքով ժամկետային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվար 13,2013 17:32

Այսօր` հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում զինվորական համազգեստով մի երիտասարդ է իրենց մոտ բերվել:

Ըստ «Shamshyan.com»– ի, հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում Կապանի Սպանդարյան փողոցում` Դավիթ Բեկ թփաղամասի թիվ 10 շենքի հարևանությամբ, «Ռենո Լուտեքսիա» մակնիշի 34 OD 180 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտու մայթեզրի էլեկտրասյանը և, ըստ տեղեկությունների, զինվորական համազգեստով երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել նշված ավտովթարի հետևանքով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արշակունյանց 50/1 շենքի բնակիչ Լիլիթ Կարապետյանի անվամբ: Ըստ տեղեկությունների` վիրավորը Լևոն Ալեքսանյանն է, ով զինծառայող է:

Փաստի առթիվ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նախապատրաստված նյութերը ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունք` հետագա ընթացքը լուծելու համար:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` ավտոմեքենայի վարորդին և այլ մանրամասներ ճշտելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031