Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկասառույցի պատճառով ավտովթարի հետևանքով Գյումրու դեպոյի ողջ ղեկավար կազմը հայտնվել է հիվանդանոցում

Հունվար 13,2013 11:18

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Թալին-Մաստարա գյուղի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի փաստով :

Ըստ shamshyan.com-ի, բախվել էին Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Բաբկեն Ղաբանյանի վարած «Օպել» մակնիշի 34 ՍT 563 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Աղաս Մանուկյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 05 ՍՏ 488 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել վարորդներն ու ուղևորները: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված անձինք են Գյումրու քաղաքի բնակիչներ 63 ամյա Գրիշա Գրիգորյանը, ով աշխատում է Գյումրիի դեպոյում գլխավոր մասնագետ, 31ամյա Մայիս Գրիգորյանը՝ Գյումրու դեպոյում բաժնի պետ , 57 ամյա Վալերի Մուրադյանը՝ Գյումրու դեպոյի տնօրեն, 39 ամյա Կարեն Աղզուբցյանը՝ Գյումրու դեպոյում ինժիներ: Նշված անձինք Օպելի ուղևորներն են եղել:

Հիվանդանոց են տեղափոխվել նաև «Գազ 31-10» ի վարորդ , 27-ամյա Աղաս Մանուկյանը, ուղևորներ 43 ամյա Աշոտ Մանուկյանը, 43 ամյա Ալիսա Մանուկյանը, 51 ամյա Աղվան Մանուկյանը:

Ավտովթարը տեղի է ունեցել մերկասառույցի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031