Օրվա լրահոսը
Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել ատամնաբույժների բարձրացրած խնդիրները
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները և դժգոհությունները` կապված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ։ Քննարկման առարկա են դարձել մասնավորապես մանկական ստոմատոլոգիայի, ինչպես նաև ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։
Նախագահի թեկնածուն պնդում է՝ իր նկատմամբ հակաքարոզչություն ու լրատվական շրջափակում են իրականացնում
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ քարոզչական պաստառներ չի ունենա: Այսօր պարոն Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց իր դիմում- հայտարարությունը, որով տեղեկացրեց, որ հրաժարվում է այդ պաստառներից: «Քանի որ դեռեւս չսկսված քարոզարշավը հեռուստաընկերությունների հիմնական մասը, հատկապես հանրային հեռուստաընկերությունը իրականացնում է իմ նկատմամբ հակաքարոզչություն եւ լրատվական շրջափակում, հրաժարվում եմ օգտվել 5
Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է լինելու
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում որոշվեց առաջիկա ընտրություններին նախագահի թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Հանրային հեռուստատեսությունը թեկնածուներին կտրամադրի 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի եթերաժամ, իսկ հանրային ռադիոն՝ 120 րոպե անվճար ու մինչեւ 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Եթերաժամից օգտվելու հաջորդականությունը այսօր որոշվեց հենց հանձնաժողովի նիստի ընթացքում՝ վիճակահանությամբ: Առաջինը
«Եվրատեսիլ 2013»-ի ցանկալի հավակնորդներն ու Գոհար Գասպարյանի հայտարարությունը
«Եվրատեսիլ 2013»-ի մեկնարկին բավականին քիչ ժամանակ է մնացել, միակ հարցը, որ «տանջում» է հայերիս` այն է, թե ո՞վ է լինելու Հայաստանի ներկայացուցիչն այս տարի: «Ես շատ կուզենայի Գոռ Սուջյանը գնար. լավ ձայն, հիանալի վոկալ, և ուղղակի Եվրատեսիլին արժանի միակ հայ երգիչը», – ասաց 19-ամյա Քնարիկ Սարգսյանը: 23-ամյա Սարգիս Հարությունյանն էլ կարծում է Սիրուշոն է այն
Ցուցմունք տվեցին դատական կարգադրիչները, դատական նիստերի քարտուղարը, լրագրողը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու համար դատապարտված Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է այդ գործով 2012 թ. հուլիսի 26-ի դատական նիստի ժամանակ մեղադրող Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Տուժող դատախազը գրություն էր ուղարկել դատարան, որ գործով
Սիլվա Հակոբյանի նոր երգը նման չէ նրա նախորդ երգերին (Տեսահոլովակ)
Լույս է տեսել Սիլվա Հակոբյանի այս տարվա առաջին տեսահոլովակը: Այն շատ է տարբերվում նախորդող բոլոր երգերից: Ի տարբերություն դրանց, այս մեկն անգլերենով է: Կոչվում է` «Dont apologize» (Ներողություն մի խնդրիր): Խոսքերի հեղինակը Միկն է, իսկ TwoGuyz-ն էլ երաժշտությունն է գրել: Կատարումը մեծ հավանության է արժանացել թե ֆեյսբուքում, թե մի շարք այլ պորտալներում: Քննադատություններ եւս եղել
«Հատուկ ընտրատեղամաս սարքեցիք, բա ո՞նց պիտի հասնենք էդ տեղամաս». իրավապաշտպան
«Մայիսյան ընտրությունների ժամանակ 65 կուսակցությունից միայն 9 կուսակցության նախընտրական ծրագրերի մեջ էր շեշտվում «հաշմանդամ» բառը: Չգիտես ինչու նախընտրական ծրագրերի մեջ կուսակցությունները հաշմանդամություն ունեցող անձանց նույնացնում էին աղքատների, նպաստավորների եւ սոցիալական անապահով խավի մնացած ներկայացուցիչների հետ»,- այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի թեմայի մասին խոսելիս իր մտահոգությունը հայտնեց «Փարոս» հ/կ-ի նախագահ Սուրեն Օհանյանը:
Վարչապետի ցավակցական խոսքը Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ
«Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ: Այս ծանր պահին ցավակցում և հոգու տոկունություն եմ մաղթում մեծն վարպետի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և հազարավոր երկրպագուներին»: ***
Դվին հյուրանոցը 2016-ին վերակառուցված կլինի
Կառավարության 2-րդ մասնաշենքը՝ արտգործնախարարության, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունների շենքի աճուրդը կմեկնարկի մարտ ամսվա առաջին 10 օրում: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով անցած տարին եւ ներկայացնելով 2013-ի ծրագրերը` ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Լուրերը, որ Էդուարդո Էռնեկյանը հրաժարվում է կառավարական 2-րդ շենքից, ինչի պատճառով էլ կառավարությունը որոշեց աճուրդի
Ռեժիսորները դեմ են, որ դերասանները պահպանակ օգտագործեն
Ամերիկյան երկու խոշորագույն պոռնոֆիլմ արտադրող ընկերություններ հայց են ներկայացրել դատարան, այն մասին, որ իրենք դեմ են, որ ֆիլմերում, բաց տեսարաններում դերասանները պահպանակ օգտագործեն, ինչը պարտադրվում է օրենքով: Հիշեցնենք, որ սույն օրենքը ուժի մեջ էր մտել անցյալ տարի, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում: Նշենք, որ այս ընկերությունները հանդիսանում են ամերիկյան պոռնոֆիլմերից շուրջ 90 տոկոսի արտադրողը եւ ստանում
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը պարգեւատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
ՀՀ պետական կառավարման համակարգում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգեւատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական–վերլուծական կենտրոն
Լարիսա Ալավերդյան. «Ցեղասպանության զոհերը մեր մեջ են»
«Հայաստանում մեր քաղաքական վերնախավը դեռ չի հասունացել, որպեսզի ընդունի այնպիսի որոշումներ, որ այդ զոհերը բնորոշվեն որպես ցեղասպանության զոհեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նրա պնդմամբ՝ 1988-1992թթ. տեղի ունեցած դեպքերը եւ դրանից հետո Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը ունեն մեկ անվանում`ցեղասպանություն: Ըստ նրա, թուրքերը եւ ադրբեջանցիները նույն
Մկնդեղ, սնդիկ, քրոմ, կապար` երեխաներին. Հայաստանում վաճառվող խաղալիքների մեծ մասը պարունակում է թունավոր քիմիական տարրեր
Տիկնիկներ, բիժուտերիա, խոհանոցային սպասք, շրթներկ և երեխաների համար նախատեսված մանկական մի շարք այլ խաղալիքներ, ըստ հետազոտությունների, պարունակում են քիմիական ծանր մետաղներ՝ մկնդեղ, սնդիկ, քրոմ, կապար: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի «Խաղալիքներն առանց թույնի» ծրագրի շրջանակներում Երևանի տարբեր տաղավարներից և խանութներից հետազոտության համար վերցվել է 68 խաղալիք: Հետազոտությունները ցույց են տվել, որ
406.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.2 դրամ:
Freedom House –ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես «մասամբ ազատ» երկիր
Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը` «ոչ ազատ» երկրից դառնալով «մասամբ ազատ»: Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով: Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը
Փաստաբանն ընդդեմ արդարադատության խորհրդի
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը նոր հանգամանքի հիմքով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ պահանջելով ՀՀ Արդարադատության խորհրդի գործողությունները վիճարկելու վերաբերյալ գործով բեկանել Վերաքննիչ վարչական դատարանի 06.04.2012թ.-ի որոշումը: Դա հնարավորություն կտա նրան դիմել վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ ԱԽ կարգապահական հանձնաժողովին պատշաճ պատճառաբանել մերժումը: Փաստաբանը մի քաղաքացիական գործով դիմել էր ՀՀ ԱԽ՝ պահանջելով կարգապահական
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվողին «Սաֆարով» անվանեցին, Շիրակի ոստիկանապետին էլ` «մսագործ»
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, սկսվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլի 12-ին` Գյումրու նախկին քաղաքապետի ավագ դստեր` Մանյայի ու Կարենի նշանադրության օրը, դաժանաբար սպանել էին փեսացուին: Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն կատարելը և 188 հոդվածի
Հայաստանում ապաստան է ստացել 145 անձ
ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով 2012թ.-ին դիմել են 565 օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից 494-ը` Սիրիայի, իսկ մյուսները հիմնականում Իրաքի, Իրանի, Կոտ դ`Իվուարի, Գվինեայի, Թուրքիայի քաղաքացիներ են: Տարածքային կառավարման նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, նրանցից ՀՀ-ում փախստական են ճանաչվել և ապաստան են ստացել 145-ը: «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու համար 48 ապաստան հայցողների տրվել է ուղեգիր: Բացի այդ, ծառայության տնօրինության
Վահան Հովհաննիսյանը՝ Բագրատյանի ծրագրի մասին. «Շատ հավանական է, որ չուզեմ ընդհանրապես կարդալ»
Այսօր «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հրապարակել է նաեւ արտաքին քաղաքականության վերաբերյալ իր նախընտրական ծրագրի 10 կետերը: Այդ առնչությամբ Aravot.am-ը խնդրեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին իր կարծիքը հայտնել՝ այդ 10 կետերի վերաբերյալ: Նա ասաց, որ չի կարդացել դրանք: Իսկ երբ փորձեցինք փոխանցել, թե ԼՂՀ հարցի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված
Եհովայի վկաները դժգոհ են ՀՀ պետեկամուտների կոմիտեից
Վարչական դատարանը՝ դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ քննում է «ՀՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության» հայցն ընդդեմ ՀՀ պետեկամուտների կոմիտեի Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան: Կազմակերպությունը պահանջում է պատասխանողից ամբողջությամբ վերացնել վարչական ակտը, պարտավորեցնել նվիրատվության ծանուցագրով ներկայացված արժեքներն ընդունել, վարչական մարմնի կողմից ընտրված մեթոդն ու սահմանված արժեքները ոչ իրավաչափ ճանաչել և պարտավորեցնել փոխհատուցել դրա հետևանքով պատճառված
Հոգեբուժարանում բուժվող մարդը կարող է ունենալ անվճար փաստաբան
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Դավիթ Հարությունյանի «Հոգեկան օգնության մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու առաջարկին: Կառավարության կայքէջից տեղեկանում ենք, որ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ այս հարցը: Պատգամավորներն այդ երկու օրենքներում բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորում են հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ հոգեբուժական օգնության իրականացման բարելավման
Թուրքագետ. «Ադրբեջանը կիրագործի ագրեսիվ նկրտումները, եթե Արեւմուտքն Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալի»
«Նախորդ տարվա ընթացքում Ղարաբաղի հարցում Ադրբեջանը շարունակում էր վարել իր ներկայիս ղեկավարի որդեգրած քաղաքականությունը, մասնավորապես` ագրեսիվ հռետորաբանություն եւ սահմանի վրա լարվածության միտումնավոր ուժգնացում»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով` Ադրբեջանի կողմից հարձակման շուրջ մտավախությունները հիմնավորված են. «Սակայն Ադրբեջանն իր ագրեսիվ նկրտումները կփորձի իրականություն դարձնել այն դեպքում, երբ Իրանի
Amnesty International. «Հարկավոր է Իսա Ղամբարի դեմ հարձակման անկախ հետաքննություն անցկացնել»
Միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Amnesty International-ը, Ադրբեջանի իշխանություններից պահանջում է հետաքննել անցած կիրակի Լենքորանում տեղի ունեցած միջադեպը, երբ մի քանի տասնյակ երիտասարդներ հարձակվել էին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի ավտոշարասյան վրա՝ խոչընդոտելով նրա մուտքը քաղաք։ Այդ հարձակման ընթացքում ընդդիմության շուրջ մեկ տասնյակ կողմնակիցներ վիրավորվել էին, «Մուսավաթ»-ի փոխնախագահին փորձել էին վրաերթի ենթարկել, իսկ ընդդիմության առաջնորդի մեքենային
Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական նիստը տեղի չունեցավ
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ Վ.Զատիկյանի երկրորդ որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի մահվան պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 22-ին: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Սեդրակ Զատիկյանի սպանության գործով քննվում է Ստեփան Հակոբյանի մասով գործը: Ըստ մեղադրանքի, նա Նարեկ Խաչատրյանի հետ,
Եզդիների եւս մի միավորում է պաշտպանում Սերժ Սարգսյանի թեկնածությունը
2013թ. հունվարի 14-ին տեղի ունեցավ «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի ընդլայնված նիստը նախագահական ընտրությունները Հայաստանում օրակարգով: Նիստը տեղի ունեցավ միավորման անդամների ինչպես նաև համակիրների ընդհանուր կարծիքը հաշվի առնելով: Վերլուծելով և գնահատելով վերջին հինգ տարիների իրողությունները և հաշվի առնելով մի շարք օբեկտիվ պատճառներ. ինչպես մեր երկրի նախագահի, այնպես էլ կառավարության կողմից իրականացվել և իրականացվում են
Խորհուրդներ կնոջ ապագա ամուսնուն
Մոդել Քեթի Պրայսը պատրաստվում է կրկին ամուսնանալ: Խառը մենամարտերի մարզիկ Ալեքս Ռիդից երկու տարի առաջ ամուսնալուծվելուց հետո Քեթին նոր ընկեր է գտել` մերկապարող, 25-ամյա Կիրան Հեյլերին: Նրանց հարաբերությունները բավականին լուրջ են եւ ըստ շրջանառվող լուրերի Քեթեն եւ Կիրանը պատրաստվում են ամուսնանալ: Հետաքրքիր է, որ Ռիդը հոժարակամ որոշել է նախկին կնոջ կյանքի ապագա ընկերոջն այդ առիթով
Նախարարությունը հորդորում է չհավատալ «մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով» հանդես եկողներին
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է. Հայաստանի Հանրապետությունում գործող մանկատները ապահովված են բոլոր կենսական պայմաններով, պետությունը հոգում է մանկատան սաների սոցիալական, առողջական, կրթական խնդիրները: Խնդրում ենք չհավատալ և ետ մնալ «մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով» հանդես եկած տարբեր անհատների և կազմակերպությունների /«Ես և դու» ամսագիր, դրամ հավաքող քաղաքացիներ/ կողմից
Վրացագետը Բիձինա Իվանիշվիլու հայաստանյան այցից մեծ ակնկալիքներ չունի (Տեսանյութ)
Վրացագետ Հայկազուն Ալվրցյանն այսօր «Ելակետ» ակումբում խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին՝ փաստեց. «Վրաստանն այսօր պատմության դասագրքերում, որոնք ըստ էության պետական, պաշտոնական փաստաթուղթ են , Հայաստանից ունի տարածքային պահանջներ: Այդ դասագրքերում այնպիսի քարտեզներ են գծվում, որոնցում Հայաստանի, նաեւ պատմական Հայաստանի շատ տարածքներ, այդ թվում Անին, Վրաստանի տարածքի մաս են: Սրանք քաղաքական ստորջրյա հոսանքներ են, որոնց գումարվում է
Գալուստ Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին. «Ոչ պայմաններ է առաջարկում, ոչ խնդիրներ է առաջարկում, ոչ էլ գործընթաց առաջարկում»
«Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք պատճառ է նշել, թե ինչի՞ համար չի առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հիմնավոր համարո՞ւմ է այդ պատճառները, ասաց. «Երկրորդ նախագահի խոսքն է, իհարկե, հետաքրքրություն պիտի առաջացնի, բայց քաղաքական այս պայմաններում, կարծում եմ, որ
Իվանիշվիլին կայցելի Հայաստան` անկախ Փանջիկիձեի հայտարարությունից
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստանի չի հետաձգվի` կապված արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հայտարարության շուրջ սկանդալի հետ։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։ Իվանիշվիլին հունվարի 17-ին ժամանելու է Երեւան եւ հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Նախօրեին Թբիլիսիում տեղեկություն էր տարածվել, որ Փանջիկիձեի` Լիտվայում արած հայտարարությունների պատճառով


















































