Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլ 2013»-ի ցանկալի հավակնորդներն ու Գոհար Գասպարյանի հայտարարությունը

Հունվար 15,2013 18:33

«Եվրատեսիլ 2013»-ի մեկնարկին բավականին քիչ ժամանակ է մնացել, միակ հարցը, որ «տանջում» է հայերիս` այն է, թե ո՞վ է լինելու Հայաստանի ներկայացուցիչն այս տարի:

«Ես շատ կուզենայի Գոռ Սուջյանը գնար. լավ ձայն, հիանալի վոկալ, և ուղղակի Եվրատեսիլին արժանի միակ հայ երգիչը», – ասաց 19-ամյա Քնարիկ Սարգսյանը:

23-ամյա Սարգիս Հարությունյանն էլ կարծում է Սիրուշոն է այն լավագույնը, ով պետք է ներկայացնի Հայաստանը. «Վերջերս նույնիսկ իմացա, որ «Եվրատեսիլում» Սիրուշոյի մասնակցության հավանականությունը մեծ է և շատ ուրախացա, նա արժանի է երկրորդ անգամ մասնակցելու»:

«Թեև գիտեմ, որ նույնիսկ հավակնորդ չէ, բայց շատ կցանկանայի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացներ Աստղիկ Սաֆարյանը, – ասաց 18-ամյա Սիրարփի Հովակիմյանը, – սիրում եմ նրա երգերի ոճն ու կարծում եմ` եթե նա գնար հաստատ բարձր հորիզոնականներում կհայտնվեինք»:

«Միանշանակ Նիկ Էգիբյանը, – ասաց 23-ամյա Էմմա Ղազարյանն ու ավելացրեց, – բոլոր հավակնորդներից միայն նա է ինձ դուր գալիս, Նիկը տարբերվող ու յուրօրինակ երգիչ է»:

«Անկեղծ ասեմ, ինձ թվում է, կամ գրեթե համոզված եմ, որ Հայաստանն այս տարի Լիլիթ Հովհաննիսյանն է ներկայացնելու, ինչը ինձ բոլորովին դուր չի գալիս, ես կցանկանայի, որ այս տարի ևս Սիրուշոն ներկայացներ», – անկեղծացավ 19-ամյա Մարիա Գրիգորյանը:

Ինչևէ, կարծիքները բազմազան են, իսկ «Եվրատեսիլ 2013» հայաստանյան մասնակցի անունը պարզ կլինի մինչև այս ամսվա վերջ, այս մասին  «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասել է «Առաջին լրատվականին»: «Ներքին ընտրություն է լինելու,այսինքն`միանգամից կիմանաք մասնակցի անունը: Ես ոչ մի ինֆորմացիա չեմ կարող մեկնաբանել շրջանառվող լուրերի մասին, շատ մարդիկ են սոցիալական կայքերում քննարկվում՝ դա պաշտոնական տեղեկատվության հետ կապ ունենալ չի կարող»,- նշել է նա:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031