Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիների եւս մի միավորում է պաշտպանում Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Հունվար 15,2013 15:49

2013թ. հունվարի 14-ին տեղի ունեցավ «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի ընդլայնված նիստը նախագահական ընտրությունները Հայաստանում օրակարգով:

Նիստը տեղի ունեցավ միավորման անդամների ինչպես նաև համակիրների ընդհանուր կարծիքը հաշվի առնելով:
Վերլուծելով և գնահատելով վերջին հինգ տարիների իրողությունները և հաշվի առնելով մի շարք օբեկտիվ պատճառներ. ինչպես մեր երկրի նախագահի, այնպես էլ կառավարության կողմից իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, ինչպես նաև բարեփոխումներ` մասնավորապես պայքարը կոռուպցիայի, անարդարությունների դեմ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում, քաղաքացիական հասարակության կայացման բնագավառում, որոնց իրականացման համար նախագահը պետք է ունենա և ժամանակ և հենարան:
Կայուն պետականություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ երկիր կառուցելու և արդարացի հասարակություն ստեղծելու, Ապահով Հայաստան նպատակադրումը կյանքի կոչելու համար մենք հավատացել ու հավատում ենք մեր երկրի նախագահին Սերժ Սարգսյանին: Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավ, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ:
Հավատացած ենք, որ ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կտրուկ կկանխվի արտագաղթը, կնվազեցվի գործազրկությունն և աղքատությունը, կաջակցի և հատուկ իրավական երաշխիքներ կսահմանի, որոնք կարող են ապահովել ազգային փոքրամասություների ներպետական և միջազգային իրավական ակտերի իրականացմանը:
Նիստը որոշեց. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Միաժամանակ հավատացած ենք և հորդորում ենք, որ մեր ժողովուրդի ներկայացույցիչները ակտիվ մասնակցեն ընտրություներին:
Դեպի Ապահով Հայաստան…

ՄիդիաՇանգալ եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031