Օրվա լրահոսը
Փրկարարներն օգնել են հասնել շտապօգնության ավտոմեքենային
Հունվարի 9-ին, ժամը 16.46-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի հին օդանավակայանի տարածքի 6-րդ տան բնակչուհին ունի առողջական խնդիր, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և առատ ձյան ու մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ նշված հասցեին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները, պատգարակի օգնությամբ, 1955 թ. ծնված Ռիմա
Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին
Հունվարի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Մարգարա-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին «Նիսսան Պայդֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Փրկարարները կանխել են հետագա փլուզման վտանգը
Հունվարի 8-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղարիբջանյան 72 տան պատը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ փլուզվել է Թառջումանյանին պատկանող չբնակեցված երկհարկանի տան 2-րդ հարկի պատը` մոտ 6 քմ մակերեսով և փակել է դեպի հարևան տներ տանող ճանապարհը, կա հետագա փլուզման վտանգ: Նշված հասցեում փլուզում
Վաշինգտոնի ազգային տաճարում կանցկացվեն համասեռականների պսակադրության արարողություններ
Եպիսկոպոսյան եկեղեցին վերջին մի քանի տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել՝ համասեռականներին իր շարքերում ընդգրկելու, այդ թվում՝ համասեռական հոգևորականների ձեռնադրման ուղղությամբ Միացյալ Նահանգներում ամենահայտնի եկեղեցիներից մեկում կանցկացվեն համասեռականների պսակադրության արարողությունները: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ազգային տաճարի առաջնորդներն այս մասին հայտարարությամբ հանդես կգան չորեքշաբթի օրը: Վաշինգտոնի ազգային տաճարը եպիսկոպոսյան եկեղեցու թեմի, որն ընդգրկում է ԱՄՆ-ի մայրաքաղաքի
Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցման արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը ունեցել է իրականում 4.1 տոկոս
Հանրահայտ Ահարոն Ադիբեկյանը, ով ոչ առանց հիմքի, պալատական սոցիոլոգի համարում ունի, երեկ հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքներն է հրապարակել առաջիկա նախագահական ընտրությունների թեմայով։ Ճիշտն ասած, մեծ զարմանք ապրեցի, երբ Ադիբեկյանի ներկայացրած թվերի հետ ծանոթացա։ Զարմանքիս պատճառն այն է, որ դրանք ավելի քան, վստահություն ներշնչող եւ իրականությանը մոտ էին թվում։ Այսպես, Ադիբեկյանը հայտարարել է, որ դեկտեմբերին, այն
Մեքենան շրջվել է
Հունվարի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին «Հունդայի Էլանտռա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, այնուհետև արգելապատնեշին և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Երկու տարեկան երեխան թունավորվել է շմոլ գազից
Հունվարի 9-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վարդենիկ գյուղի 2-ամյա մի բնակչուհի: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, տան խոհանոցում երեխան թունավորվել է գազի կաթսայի թերայրման հետևանքով շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Շտեֆան Ֆյուլեի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հրավերով հունվարի 8-ին ժամանեց Բրյուսել: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի
«Ինչ-որ բանաձև կա՞, որ որոշեն, թե քանի ուժ պետք է լինի, որ կոչվի ՀԱԿ». Զոյա Թադևոսյան
«ՀԱԿ-ի լինելության խնդիրը պայմանավորված չէ կուսակցությունների այն գնահատականներով, որ հնչում են: Քանի դեռ կան կուսակցություններ, որոնք հավատարիմ են հռչակագրի սկզբունքներին, ՀԱԿ-ը կլինի: ՀԱԿ-ը չի լինի այն դեպքում, երբ որոշում կլինի չեղյալ հայտարարել ՀԱԿ-ի գոյությունը»,-168.am-ի հետ զրուցում ասաց Կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը: «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը չի կարծում, թե կուսակցությունների դուրս գալը Կոնգրեսի կազմից
Ժոզե Մոուրինյոն՝ լավագույն ակումբային մարզիչ
Աշխարհի ամենասկանդալային ֆուտբոլային մասնագետներից մեկին՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին, Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 2012 թվականի արդյունքներով ճանաչել է տարվա լավագույն ակումբային մարզիչ: Պորտուգալացին հարցման արդյունքներով շրջանցել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյին եւ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնիին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանը միակողմանի վերացնում է վիզային ռեժիմը ԵՄ-ի և Շվեյցարիայի համար
Այսօրվանից` հունվարի 10-ից, ուժի մեջ է մտնում Եվրամիության անդամ և Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի միակողմանի վերացման մասին որոշումը, որը ՀՀ կառավարությունը հաստատել է 2012թ. հոկտեմբերին։ ԵՄ անդամ պետությունների (Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և
«Ոսկե գնդակի» համար Ռոնալդուն խորամանկության է գնացել
ԶԼՄ-ները եւ «Բարսելոնայի» երկրպագուները կարծում են, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու նպատակով խորամանկության է դիմել: Նա չի մասնակցել ամենամյա հարցմանը, քանի որ այդ դեպքում իր անունը նշելու իրավունք չէր ունենա: Նրա փոխարեն քվեարկել է Պորտուգալիայի հավաքականի մեկ այլ անդամ՝ Բրունու Ալվեշը, որն առաջին հորիզոնականում նշելով Ռոնալդուի անունը՝ թիմակցին լրացուցիչ հինգ
Միասնական պայքար՝ ընդդեմ Հայաստանի հասարակության
Այն, որ Հայաստանում իշխանությունը, մեղմ ասած, արհամարհում է հասարակական կարծիքը, կամ համընդհանուր ընկալմամբ` թքած ունի դրա վրա, որևէ մեկի համար նորություն չէ: Ընտրություններում հասարակության դերակատարությունը գրեթե զրոյական է, իշխանությունը կատարելության է հասցրել ընտրակեղծարարության մեքենան, որը ցանկացած մեկին կարող է «դարձնել» պատգամավոր կամ նախագահ: Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակական կարծիքի վրա թքած ունի նաև
41 ֆուտբոլիստ ցմահ որակազրկվել է
Պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ մեղադրվող կորեացի 41 ֆուտբոլիստների ՖԻՖԱ-ն ցմահ որակազրկել է: Նրանք ոչ միայն չեն կարող մասնակցել Կեյ-լիգայի եւ ԿՖԱ-ի առաջնություններին, այլեւ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերին: Սակայն 21 ֆուտբոլիստներ 2-ից 5 տարվա հատուկ փորձաշրջան անցնելուց հետո, հնարավոր է, մարզական կարիերան վերսկսելու հնարավորություն ստանան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժ Սարգսյանի ահեղ մրցակիցը
Թեև համընդհանուր գնահատականն այն է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը, ըստ էության, լուրջ մրցակիցներ չունի, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա ամենալուրջ մրցակիցը, որ կարող է երբևէ լինել որևէ թեկնածուի համար: Դա Հայաստանում առկա իրավիճակն է՝ իր գրեթե բոլոր կողմերով, բացի, իհարկե, քաղաքական ամայությունից: Մնացյալ բոլոր առումներով Հայաստանում առկա ծանրագույն վիճակը լուրջ, չափազամց
«Բարսելոնայի» հինգ հերոսները խախտել են ռեժիմը
Հունվարի 7-ին չորրորդ անգամ անընդմեջ «Ոսկե գնդակի» արժանացած «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիմակիցները՝ Խավի Էռնանդեսը, Անդրես Ինյեստան, Խերարդ Պիկեն եւ Դանի Ալվեշը, որոնք Մեսսիի հետ ընդգրկվել են 2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքական, չարտերային չվերթով Իսպանիա վերադառնալիս օդանավում խախտել են մարզական կարգապահական ռեժիմը՝ ոգելից խմիչք օգտագործելով: Նրանց հետ «խրախճանքին» մասնակցել են նաեւ ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը,
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Մանթաշ-Պեմզաշեն, Լուսաղբյուր-Ջաջուռ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սևաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Հանքավանի և Սևաբերդի, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը,
2013 թվականը կլինի Հենրիխ Մխիթարյանի տարին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականին՝ Օձի տարում: Հետեւաբար, 2013-ը նրա համար հաջող պետք է լինի: Ու դրա բոլոր նախադրյալները կան: Մխիթարյանը ներկա պահին ոչ միայն Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն նշանառուն է, այլեւ հավակնում է դառնալ այդ երկրի ֆուտբոլի պատմության մեջ արդյունավետության ռեկորդակիր: Դրա համար նրանից պահանջվում
«Այսօր ես որոշում եմ կայացրել չմասնակցել նախագահական ընտրություններին». Տ.Աբրահամյան
Նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն հայտնած անձանցից մեկը՝ Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Galatv.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը ֆինանսական միջոցների սակավությունն է: Թեև հավաքել են 14 մլն դրամ, որը բավարար է 8 մլն ընտրագրավը մուծելու համար, սակայն քիչ է ամբողջ քարոզարշավի համար: «Ցավոք մեր հավաքած
Ռ. Զոհրաբյան. «Ճիշտ էլ արեցին» (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունը 2013թ. մուտք է գործել մեծ ակնկալիքներով: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանին հաղթանակը ակնհայտ էր նաեւ այսպիսի հզոր ուժերի համար, որոնք նախընտրեցին չմասնակցել ընտրություններին սեփական թեկնածուով: «Այնպիսի լուրջ թեկնածուներ, որոնց թիկունքում կային հասարակության տված քվեներ, չմասնակցեցին ընտրություներին և համարում եմ, որ ճիշտ էլ արեցին»,- ասաց նա։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Գագիկ Բեգլարյան. «Բնության դեմ անզոր են անգամ գերտերությունները»
Այսօր ստուգայցով Շիրակի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, վերջինս խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ, որտեղ և պարզ դարձավ, որ նախարարը դժգոհ է մի քանի ճանապարահաշինական կազմակերպություններից, օրինակ` «Հովհաննես Մարտիրոսյան» և «Ապարան» ճանշին ընկերություններից: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին` մի՞թե հնարավոր չէր անանցանելի ճանապարհները մաքրելու ուղղությամբ ավելի վաղ աշխատանքներ տանել, պարտադիր է
«Նախագահի արարողակարգը նրա համար չէ, որ ասի, թե դու ինչ շորով ես գալու կամ պայուսակդ ուր ես դնելու»
Ֆեյսբուքում բուռն քննարկման առարկա էր դարձել մեր բարձրաստիճան պաշտոնյաների 2 պաշտոնական հանդիպումները. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժեշտի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյի հետ: Քննարկման թեման էր այդ բարձրաստիճան կանանց պայուսակները, որոնք նախագահի, վարչապետի հանդիպման ժամանակ թափթփված էին սրահում՝ ոտքերի մոտ: «Շուկա գնացող նախագահ, տնական
Բոստանջյանն ու Ծառուկյանը զրուցել են, Բոստանջյանը չի կարողացել տալ իրեն հուզող հարցը
«Ես չեմ էլ մտածել ԲՀԿ-ից դուրս գալու մասին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ Դուք դեռ ԲՀԿ անդա՞մ եք: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում չհայտնվելուց մի քանի օր հետո Վարդան Բոստանջյանը ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անակնկալ ջերմ ելույթ ունեցավ ՀՅԴ-ի մասին՝ ասելով, որ միակ կուսակցությունն էր, որտեղ ցուցակը կազմելիս
«Դեմ առ դեմ». Միքայել Հայրապետյան եւ Տիգրան Հակոբյան
Հունվարի 10 -ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 70-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը եւ PR մասնագետ, վերլուծաբան Տիգրան Հակոբյանը: Քննարկման թեման` առաջիկա նախագահական ընտրությունները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին: Նաեւ
2050-ին կլոնավորված մարդիկ կլինեն
Բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Գերդոնը մարդկությանը համար կանխատեսել է կլոնավորման դարաշրջան: Ըստ pulsplus.ru-ի, բժիշկը կարծիք է հայտնել, որ առաջիկա տասնամյակում կլոնավորման թերապեւտիկ մեթոդները մասսայական գործածություն կգտեն: Մասնագետը գտնում է, որ հարկ կլինի դիմել կլոնավորմանը, եթե, դիցուք, ծնողները ցանկանան «վերադարձնել» ողբերգականորեն կյանքից հեռացած երեխային: Առայժմ կլոնավորումը պաթոլոգիկ ռիսկեր է պարունակում, սակայն բժիշկները պնդում են,
Մարթա Այվազյան․ «Կոմպլեմենտար քաղաքականությունն արդեն իրեն սպառել է»
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Մարթա Այվազյանին «Առավոտ»-ը հարցրեց, թե որքանո՞վ է հնարավոր Եվրամիության եւ Եվրասիական միության հետ սերտ հարաբերությունների համատեղումը, Արեւմուտքը եւ Մոսկվան Հայաստանի իշխանությունների կողմից «կոմպլեմենտար» քաղաքականությունը կարո՞ղ են հանդուրժել առաջիկա նախագահական ընտրություններից հետո: «Հաշվի առնելով այդ կառույցների միջեւ գոյություն ունեցող սկզբունքային տարբերությունները, համագործակցության
Ոստիկանության պարզաբանումը` ընտրողների թվի աճի վերաբերյալ
Զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տարածվել են Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունները` Հայաստանի ընտրողների թվի աճի վերաբերյալ: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետությունից մշտապես բնակության մեկնողների թվի և ընտրողների ռեգիստրում հաշվառվածների թվի միջև անմիջականորեն կապ գոյություն չունի, քանի որ օտարերկրյա պետության մշտական բնակության վայր ժամանելուց հետո ՀՀ քաղաքացները, որպես կանոն, հյուպատոսական մարմիններ ՀՀ բնակչության պետական
Ճանապարհները հիմնականում դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սևաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվողհատվածը, Թալին-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Երևան-Վանաձոր, Ալագյազ-Արթիկ, Գավառ-Մարտունի-Վարդենիս
«Սթրես կենտրոնը» վաճառել են. աշխատակիցները սթրեսի մեջ են
Այսօր Aravot.am-ի խմբագրությունը նամակ է ստացել «Սթրես կենտրոնի» մի խումբ աշխատակիցներից, որոնք դժգում են, որ կենտրոնի՝ ամիսներ առաջ աճուրդով վաճառքից հետո մի քանի աշխատակիցներ կրճատվել են, իսկ մնացածի ճակատագիրն էլ մազից է կախված՝ ամեն օր սպասում են, որ ազատման դիմում գրելու հրահանգ կստանան: Նամակում մասնավորապես նշված է, որ մոտ 42 աշխատակից կմնան անգործ եւ ստիպված


















































