Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ բանաձև կա՞, որ որոշեն, թե քանի ուժ պետք է լինի, որ կոչվի ՀԱԿ». Զոյա Թադևոսյան

Հունվար 10,2013 10:39

«ՀԱԿ-ի լինելության խնդիրը պայմանավորված չէ կուսակցությունների այն գնահատականներով, որ հնչում են: Քանի դեռ կան կուսակցություններ, որոնք հավատարիմ են հռչակագրի սկզբունքներին, ՀԱԿ-ը կլինի: ՀԱԿ-ը չի լինի այն դեպքում, երբ որոշում կլինի չեղյալ հայտարարել ՀԱԿ-ի գոյությունը»,-168.am-ի հետ զրուցում ասաց Կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը:

«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը չի կարծում, թե կուսակցությունների դուրս գալը Կոնգրեսի կազմից կամ ՀԱԿ-ի մաս կազմող ուժերի կողմից հնչեցված քննադատությունները կանխորոշում են այդ կառույցի գործունեության ավարտը:

«Ինչ-որ բանաձև կա՞, որ որոշեն, թե քանի ուժ պետք է լինի, որ կոչվի ՀԱԿ: Հայ ազգային կոնգրեսը չի ներկայացնում միայն քաղաքական կուսակցություններ: Հայ ազգային կոնգրեսի անդամության տակ ստորագրել են 30 հազարից ավելի անձինք, ովքեր շարունակում են իրենց պայքարն այս իշխանությունների դեմ: Մենք մեր պայքարը շարունակելու ենք և Ազգային կոնգրեսի անվան տակ պայքարը շարունակելը մեզ համար ավելի պատասխանատու և պատվաբեր գործ է»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031