Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն օգնել են հասնել շտապօգնության ավտոմեքենային

Հունվար 10,2013 11:13

Հունվարի 9-ին, ժամը 16.46-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի հին օդանավակայանի տարածքի 6-րդ տան բնակչուհին ունի առողջական խնդիր, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և առատ ձյան ու մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ նշված հասցեին, անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները, պատգարակի օգնությամբ, 1955 թ. ծնված Ռիմա Սարգսյանին մոտ 400 մ ոտքով տարել են դեպի շտապօգնության ավտոմեքենան:

***

Հունվարի 9-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի բնակչուհի 1987 թ. ծնված Գոհար Մարտիրոսյանն անհապաղ հոսպիտալաց­ման կարիք ունի, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով նրան հնարավոր չէ տեղափոխել հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն պատգարակով տեղափոխել են ավտոմեքենայի մոտ, ապա հանձնել Ծաղկահովիտ գյուղի շտապօգնության բրիգադի աշխատակիցներին:

Գ. Մարտիրոսյանը տեղափոխվել է Ապարան քաղաքի բ/կ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031