Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ես որոշում եմ կայացրել չմասնակցել նախագահական ընտրություններին». Տ.Աբրահամյան

Հունվար 09,2013 23:57

Նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն հայտնած անձանցից մեկը՝ Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Galatv.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը ֆինանսական միջոցների սակավությունն է: Թեև հավաքել են 14 մլն դրամ, որը բավարար է 8 մլն ընտրագրավը մուծելու համար, սակայն քիչ է ամբողջ քարոզարշավի համար:

«Ցավոք մեր հավաքած գումարը չանցավ 14 միլիոն դրամից, և անհրաժեշտ 25 միլիոն դրամը ընտրագրավի և նախընտրական քարոզարշավի համար չի բավարարում: Այսօր ես որոշում եմ կայացրել չմասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ գումարն ամբողջությամբ չի բավարարում ամբողջ պայքարի համար»,- galatv.am-ին հայտնեց Տարոն Աբրահամյանը:

Նա նշեց, որ հաշվարկել են, որ ծախսերը շատ մեծ են, և իրենք ի վիճակի չեն այդքան գումար ձեռք բերել:

Հարցին՝ կա՞ թեկնածու, որին կցանկանար տեսնել հաղթող, Աբրահամյանն ասաց. «Ես իրենց ծրագրերին ծանոթ չեմ, եթե նույն ծեծված հարցերն են իրենք դնելու, ես չեմ ուզի, որովհետև պետք է անիմաստ երգ երգեն և արդյունքի չհասնեն: Թող ծրագրեր հրապարակեն, ես նայեմ՝ իրո՞ք փոփոխություն կա, կամ այդ նպատակին հասնելու համար ի՞նչ միջոցներ են օգտագործելու: Մի քանի ընտրությունների ժամանակ ասել ու ոչ մի բան չեն արել, իսկ ասելը բոլորս էլ կարող ենք ասել, բայց իրական արդյունքը չի երևում ոչ դիմադիր ոչ ընդդիմադիր դաշտի կողմից»,- նշեց Աբրահամյանը:

Հաջորդ ընտրություններում նա չի բացառում, որ կառաջադրի իր թեկնածությունը: Սակայն նրա խոսքով ամեն ինչ կախված է նրանից՝ կմնա՞ Հայաստանում, թե՞ ոչ: «Ամերիկայում ինձ նշանակել են Ռազմական կարատե ջիցու համաշխարհային համաամերիկյան կենտրոնի ղեկավար, կանչել են Ամերիկա, եթե քաղաքացիությունս չփոխեցի, կդնեմ»,- նշեց նա:

 

Անի Շաբոյան

Galatv.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031