Օրվա լրահոսը
Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ռուսաստանի Դաշնային ժողովում
Ապրիլի 25-ին` Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպեց Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի և Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վերահաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։ Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները քննարկեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը՝ ընդգծելով այդ ձևաչափի կարևորությունն ու մեծ ներդրումը
Վրեժ Գալստյանը վտանգավոր է հասարակության համար
ԱԺ ներխուժած Վրեժ Գալստյանը վտանգավոր է հասարակության համար և նախաքննական մարմնի միջնորդությամբ դատարանն այսօր նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառել հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը։ Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՔԾ-ից, 2013թ. ապրիլի 26-ին ստացվել է դատահոգեբուժական փորձաքննության թիվ 34 եզրակացությունը, որի համաձայն Վրեժ Վանիկի Գալստյանը տառապել և տառապում է «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ զառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Քրեական
200,000 դրամ աշխատավարձ ստացող բժշկից հնարավոր չէ պահանջել հերոսություններ
«Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Երեւան քաղաքի առողջապահական խնդիրները և լուծումներն ըստ ավագանու ընտրությունների համար պայքարող ուժերի» թեմայով: Բանախոսներն էին Ենոք Աբրահամյանը (ՀՅԴ), Հայկ Մարտիրոսյանը (Բարև Երևան), Մանուկ Սուքիասյանը (Առաքելություն), «Բժշկական ազատ-անկախ արհմիության» անդամ Գեւորգ Թամամյանը, «Արմավիրի զարգացման կենտրոնի» ղեկավար Նաիրա Առաքելյանը: Առողջապահության ոլորտը ամենաքիչ արծարծված թեմաներից է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերում,
409.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.99 դրամ:
Լեւոն Զուրաբյանը չի բացառում միավորվելը (Տեսանյութ)
Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ մեր թիրախը իշխանությունն է և չենք քննադատելու որևէ այլ ուժի
Ողջի գետի պղտորումը հողային աշխատանքների արդյունքում է եղել
Ապրիլի 22-ին տեղեկացրել էինք, որ Կապանի միջով հոսող Ողջի գետը քաղաքի կենտրոնական հատվածում պղտոր գույն էր ստացել՝ Կավարտ թաղամասից եկող ու Ողջի գետ թափվող վտակի ջրերի պատճառով, որն այդ օրը սովորականից մուգ տեսք ուներ: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները գետի ջրից փորձանմուշ էին վերցրել, որի արդյունքն արդեն պարզ է: Ըստ բաժնի պետ
Տաքսիների արտոնագրային վճարը նվազեցնելու առաջարկը մերժվեց
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահան Բաբայանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեության համար բազային հարկային արտոնագրային վճարը նվազեցնել եւ մեկ մեքենայի
Ընտրակաշառքի մեխանիկան
«Առաջին լրատվական». Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը «ընդառաջ» են գնում երևանցիների պահանջներին ընտրակաշառքների հարցում՝ այս անգամ, սակայն, պահանջելով 100 տոկոսանոց երաշխիքներ: Քանաքեռ-Զեյթուն համայնքի ՀՀԿ կենտրոնական շտաբը գտնվում է «Քեթրին» բարեգործական հիմնադրամի շենքում: Այն պատկանում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին՝ «Քեթրինի Միհրանին»: Նա ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններին, այլև խորհրդարանական և
Պարգևատրվեցին «Ուսանողական գարուն» ծրագրի հաղթողները
Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) ամփոփվեց ՙՈւսանողական գարուն 2013՚ սպորտային և մշակութային միջոցառումը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսանողական խորհուրդը։ Պարգևատրվեցին մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերին թաղթած թիմերը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց ուսանողների ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու խնդիրը։ «Ուրախալի է,
Ամենուրեք գործում է հետևյալ եռամիասնությունը. քաղաքականություն-բլեֆ-փող
Քաղաքականության մասին կարելի է անվերջ խոսել և ամեն պահի` ինքդ քեզ բռնացնել այն մտքի վրա, որ այն, ինչի մասին այդքան երկար խոսվեց, ընդամենը մի կաթիլ է քաղաքականության օվկիանոսում: Ընդհանուր առմամբ, քաղաքականություն կոչվող երևույթն իր ներսում մաքրության շատ քիչ տարրեր է պարունակում և այն հիմնականում միտված է` տարաբնույթ բլեֆների միջոցով մեծ հարստություն դիզելուն, որի ճանապարհին` շատ-շատերի
Գեւորգ Պողոսյան. «ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն շեմին են. կարող է անցնեն, կարող է՝ չէ»
Ըստ Երեւանցիների՝ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական, թե՞ քաղաքային ընտրություններ են: Այսօր ՄԱԱ-ում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանին հարց ուղղեց լրագրողներից մեկը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իշխող ՀՀԿ-ն ընտրությունները շեշտադրում է քաղաքային խնդիրների մակարդակում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը տանում են քաղաքական դաշտ: Գեւորգ Պողոսյանի դիտարկմամբ, այդ երկակի մոտեցումն ընտրողի մոտ էլ կա, քանի որ եթե
Նաեւ հարուստ օպերասերի կարիք ունենք
Կամո Հովհաննիսյանը՝ ՀՀ նախագահի, քաղաքապետի եւ այլոց աջակցության մասին Բեմական-բեմադրական տեխնիկական հագեցվածությունն առաջին պայմանն ու պահանջն է ինչպես բարձրարվեստ բեմադրություններ իրականացնելու, այնպես էլ ընդհանրապես՝ բարձրակարգ թատրոն համարվելու համար: Սա խնդիր է նույնիսկ գերհզոր երկրներում թանկ հաճույք համարվող օպերային թատրոնի դեպքում: Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը այլեւս ունի նման տեխնիկա, ինչը արդյունք
Կոլյա Ղուկասյանը եւ այլք բերման են ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով
Ապրիլի 25-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Գյումրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրիի Մայակովսկի փողոցի թիվ 27 տան մոտից՝ «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Փ.-ին և նրա ուղևորներ՝ 1982 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1982 թ. ծնված, նախկինում դատապարտված
«Գրողը չպետք է «տիտիկ» անի ադաթների տակ»
Արտեմ Հարությունյանը՝ գրականության եւ գրական մթնոլորտի մասին Արդյոք գոյություն ունի՞ նորմալ գրական մթնոլորտ մեր օրերում, եւ հետաքրքրություն՝ ժամանակակից գրողի հանդեպ: Այս եւ այլ հարցերի մասին «Առավոտը» զրուցեց բանաստեղծ, թարգմանիչ եւ գրականագետ Արտեմ Հարությունյանի հետ: Նա գրական մթնոլորտը խայտաբղետ որակեց. «Տարբեր ճաշակի ընթերցող եւ գրող կա, որոնք էլ ստեղծում են գրական մթնոլորտը: Վերջինս խիստ կապված է նաեւ
Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոդիսականը
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան նախագահական ընտրություններից հետո հարցում է անցկացրել Երեւանի 12 համայնքների 1000 բնակիչների միջեւ՝ փորձելու համար հասկանալ, թե ի վերջո, ըստ բնակչության, ո՞վ էր նախագահական ընտրություններում առավել շատ ձայն հավաքել: Ստացվել են այսպիսի պատասխաններ՝ Սերժ Սարգսյան՝ 51,5 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 35,5 տոկոս: «Այսինքն, իր ստացած ձայներից, դեռ մի բան էլ քիչ են նշել»,- եզրակացրեց
«Օրիգինալ Հովյան» բլոգի մասին
«Օրիգինալ Հովյան» բլոգի (www.hovyan.com) մասին շատերն են տեղյակ: Սակայն ո՞վ է նա իրականում` ոչ ոք չգիտի: Այդպես է ցանկացել բլոգի ղեկավարը: Սկզբում նա կեղծանունով է հանդես եկել, հետո որոշել է հանրությանը ներկայանալ որպես անդեմ բլոգեր: Որպես վերջնական տարբերակ էլ ընտրել է Հովյանը: Ասում է, որ այն այսօր և՛ ազգանուն է, և՛ անուն իր համար,
«Արմավիան» փորձում է փրկվել
Ավիաընկերությունը առողջացման ծրագիր է մշակել. կառավարություն ներկայացնելուց հետո կորոշվի՝ «կբուժվի՞» ընկերությունը, թե՞ ոչ: «Արմավիա» ավիաընկերությունը կարծես չի ցանկանում լքել քաղավիացիոն շուկան. ընկերությունը, որ դեռ վերջերս հայտարարել էր, թե սնանկացման գործընթաց է սկսելու, ու արդեն 1 ամիս է՝ ոլորտի պատասխանատուներն ու հասարակությունը սպասում են, թե սնանկություն ճանաչելու համար կդիմի՞ «Արմավիան» դատարան, թե՞ ոչ, երեկ պարզվեց, որ ավիաընկերությունը
Մեր հասնելու տեղը
Անտեսանելիի, անճանաչելիի հանդեպ վախն էր թերեւս, որ մարդուն ստիպեց զգուշորեն ետ քաշել դեպի անհայտություն տանող առաջին վարագույրը: Վարագույր, որը բաժանում էր մարդուն աստվածներից՝ սկզբում կին աստվածուհիներից, հետո՝ տղամարդ: Մարդն ուզում էր ճանաչել այն, ինչ գիտեին աստվածները, եւ ինչն անհասու էր իրեն: Եվ մարդը ետ քաշեց վարագույրը ու շատ կարճ ուրախությունից հետո անմիջապես էլ տեսավ, որ
Կայացել է ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով ներկայացվել են ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովի և «Post-Rio» համաշխարհային գործընթացին Հայաստանի մասնակցության արդյունքները: Անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի ընթացքում ներկայացված բնապահպանական ոլորտին առնչվող միջազգային փորձին, խնդիրներին և ձեռքբերումներին: Առաջարկվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ «Հետ Ռիո գործընթաց»-ը
Դպրոցների «մանր ծառայությունները»
Որքան էլ հանրապետականները առարկեն, պարզ է՝ ամեն մի ընտրարշավ կրկին ու կրկին ապացուցում է, որ դպրոցները Հայաստանի արատավոր համակարգի մի մասն են եւ ակտիվորեն, կասեի նաեւ՝ ցինիկաբար օգտագործվում են ընտրություններում՝ իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Անհերքելի փաստ է, որ դպրոցների տնօրենները ուսուցիչներից պահանջում են մարդկանց ցուցակներ, որոնք, ենթադրաբար, քվեարկելու են Տարոն Մարգարյանի օգտին, եւ այդ ցուցակներն
«Դա իրականում բլեֆ է»
Ավագանու ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը 2009-ի համեմատ չի մարել։ Այն, որ այս տարի քաղաքական ուժերի առաջին դեմքերը ակտիվ չեն, դա, ըստ քաղաքագետների, զուտ մարտավարական խնդիր է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Խոշտանգումների հայտարարությունների առնչությամբ քրեական գործ չի հարուցվի
Նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը՝ Երևանի Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության և դրա պատվերը տալու մասով գործերի նախաքննության ընթացքում խոշտանգումների կիրառման վերաբերյալ հայտարարությունների հիման վրա: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին այսօր հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործությունների դեպքի բացակայության
Մարտիրոսյան. «Միրզոյանի սիմֆոնիան կատարելիս աչքերով նրան եմ փնտրում»
«Ազգային պատկերասրահ» փառատոնը նվիրված է Էդուարդ Միրզոյանի հիշատակին
Երեւանցի կանայք Տարոն Մարգարյանին շա՜տ են սիրում
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հարցումների համաձայն, անկախ կուսակցական պատկանելությունից, Երեւանի 12 համայնքներում հարցված 1000 անձանց 57 տոկոսը նշել է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում կցանկանար տեսնել Տարոն Մարգարյանին, 12,7 տոկոսը՝ Վարդան Օսկանյանին, 6,1՝ Արմեն Մարտիրոսյանին, 4,7՝ Արմեն Երիցյանին, 4,3՝ Վահագն Խաչատրյանին եւ 2 տոկոսը՝ Արմեն Ռուստամյանին: Ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն այսօր Մամուլի Ազգային ակումբում հրապարակելով այս
«Եթե իմ ֆիլմը նայելուց գոնե մեկի աչքից արցունք թափվի, ուրեմն այն ստացվել է».Լիբոր Շպիմար
«Ֆիլմը, որն ուզում եմ նկարահանել, մի քանի ասպեկտ ունի: Առաջին` 1915-1923թթ. ընկած ժամանակահատվածը` ներկայացնելով այդ հողերի վրա գոյություն ունեցող ցեղասպանության մշակույթը, երկրորդ` Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմական կոնֆլիկտը և վերջում կցանկանայի ներկայացնել հայ կենցաղը և անսահման մեծ մասշտաբների հասնող հյուրասիրությունը»,-այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում ասաց սլովակ դոկումենտալիստ-օպերատոր, Ղարաբաղի մասին դոկումենտալ ֆիլմի հեղինակ Լիբոր Շպիմարը: Նա Հայաստանում կլինի
Նույնականացման քարտերը սպառնում են քաղաքացիների անվտանգությանը (Տեսանյութ)
Գիտնականը ներկայացնում է նույնականացման քարտերի վտանգը
CD եւ DVD-ներ վերարտադրման ու իրացման ոլորտում էլ մենաշնորհ կլինի (Տեսանյութ)
Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալի խոսքերով` մենաշնորհ կլինի, բայց հետո կկարգավորվի «Եթե պայմանագիրը ներկայացնում են, եթե պայմանագրում ինչ-որ մի սուբյեկտ հանդես է գալիս իրավատեր, որպես պայմանագրի առարկա նշում է, որ ես` այս ինչ կազմակերպությունս, հանդիսանալով այս ինչ ստեղծագործության իրավատերը, սրա նկատմամբ այս, այս, այս իրավունքները այս ինչ ժամկետով ու պայմաններով փոխանցում եմ այս ընկերությանը, որեւէ
Մարքսիստը՝ նախընտրական խոստումների մասին. «Ծաղիկ ցանենք, ծաղիկ ջրենք, ասֆալտ փռենք, ասֆալտ լվանանք»
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ, վերարտադրված հին իշխանությունների առջեւ այսօր երեք մարտահրավեր կա: «Պետական նոր մեքենայի ձեւավորման եւ տնտեսական նոր քաղաքականություն սկսելու անհարժեշտութուն կա: Բայց այդ նոր տնտեսական քաղաքականության ճարտարապետին չեմ տեսնում: Սկզբունքորեն նոր դիվանագիտական դոկտրինայի մշակումն է՝ արդիական մարտահրավերներին դիմակայելու համար, որովհետեւ քսան տարի շարունակ պարտվողական եւ պարտադրվող արտաքին դիվանագիտությունը այսօր կորցրել է
«Երեւանն այսքան քաղաքականացված մթնոլորտ չի կարող տանել». Միքայել Դովլաթյան
ՀՀԿ ցուցակի ավագանու թեկնածու Միքայել Դովլաթյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, ասաց. «Երեւանից պիտի սկսենք» լոզունգի մեջ ինձ համար անհասկանալի բան կա, որովհետեւ, դա նշանակում է՝ ինչ -որ տեղ պիտի գնալ, որ սկսել… Երեւանը այսքան ընտրություններ, քաղաքականացված մթնոլորտ չի կարող տանել: Երեւանը փորձադաշտ չէ: Մենք խոսում ենք գործից, ընդդիմադիրները՝ քաղաքականությունից»: Դովլաթյանը նշեց, որ


















































