Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Ինձ կարող եք դիմել նաեւ Facebook-ով»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) այսօր ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Հավաստագրերը հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հավաստագրերի մի մասը սիրիահայ ուսանողներին հանձնեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Դիմելով ուսանողներին` Սփյուռքի նախարարն ասաց. «Դուք  բախտավոր եք, որ ունեք ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետություն, որը Ձեր

Հրաչյա Ռոստոմյան. «Մենք ունենք կամք` բացթողումները վերացնելու»

   Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հանդիպեց մի քանի լրատվամիջոցների հետ: «2012 թվականը օլիմպիական տարի էր, եւ մեր գնահատականը բազմիցս հնչեցրել ենք: Բայց քանի որ սա ամփոսփիչ հանդիպումն է, մեկ անգամ եւս ասեմ, որ մեր մասնակցությունն օլիմպիական խաղերին բավարար էր. որոշ մարզաձեւերում` գերազանց, որոշ մարզաձեւերում էլ, կարելի է

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Երկար էր սպասել առաջնեկին Պայմանագրային զինծառայող Դավիթ Աբգարյանը տարիների սպասումից հետո իմացել էր, որ հայր է դառնալու։ Դավիթն ու կինը՝ Ասյան, ծանոթացել են վեց տարի առաջ։ Ասյան այդ ժամանակ ուսանող էր: «Վեց տարի առաջ ծանոթացանք, մեկ տարի հանդիպել ենք ու 2007թ. սեպտեմբերի 24-ին ամուսնացանք: Առաջին հանդիպմանը ծաղիկներ նվիրեց ինձ, շատ ուշադիր էր»,- հիշում է Ասյան։

«Վտանգավոր» բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ

Այսօր Ուրբաթ» ակումբում «Մատաղիսի» գործի հետ կապված մի շարք բացահայտումներ արեցին սպանված զինծառայողների ծնողները եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդարացման դատավճիռ ստացած 3 մեղադրյալների փաստաբանը: Նրանք «ՎՏԱՆԳԱՎՈՐ Է» ցուցանակով հրապարակել էին մի խումբ բարձրաստիճան նախկին եւ ներկա պաշտոնյաների ցանկ, թե ովքեր են ներգրավված այս գործում եւ

Լսողության խնդիր ունեցող Սենիկ Սերոբյանը մտադիր է դառնալ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

  Ամեն օր՝ վաղ առավոտյան, վանաձորցի 16-ամյա Սենիկ Սերոբյանը կամացուկ բացում է տան դուռն ու ելնում բակ՝ կերակրելու իր սիրելի ճագարներին: Այնուհետեւ, մինչ դասերը կսկսվեն, շտապում է վազելու: Վազքից տուն՝ նախաճաշելու, տնից դպրոց, հետո մի փոքր հանգիստ, ու նորից Սենիկը դրսում է՝ այս անգամ ըմբշամարտի պարապմունքի: Թեեւ երկրորդ տարին է, ինչ Սենիկ Սերոբյանը ըմբշամարտով է

Տոնածառից կախենք հույս, հավատ, ազնվություն եւ արդարություն

Աստղագետներն իրավացիորեն խորհուրդ են տալիս չհավատալ հորոսկոպներին, Հայ առաքելական եկեղեցին՝ նույնպես: Սակայն բոլոր մարդկանց ներսում էլ փոքր երեխա է ապրում, որը կարիք ունի գեղեցիկ հեքիաթի, ինչը կարող է մի օր իրականություն դառնալ: Ըստ արեւելյան հորոսկոպի, 2013-ը Օձի տարի է, ընդ որում՝ Օձն իր իրավունքները կստանձնի գալիք տարվա փետրվարի 10-ից: Ասում են՝ Օձի տարին խոստանում է

The Messenger Online. «Վրաստանից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքի արտահանումը մեկնարկեց»

Վրացական ցիտրուսները ներմուծվել են ռուսական շուկա: Ասել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն` նշելով, որ միրգը Ռուսաստան է մտել Բելառուսի տարածքով: Ըստ առևտրի համաշխարհային կազմակերպության, ամեն ինչ օրինական է արված և ավելի շատ վրացական ցիտրուս կներկրվի Ռուսաստանի շուկա մոտ ապագայում, եթե հնարավոր լինի այն տանել Վերն Լարսի անցակետով: Գրում է «Մեսենջեր օնլայն» պարբերականը: Բացի Ռուսաստանից,

«Ես գիտեմ, որ հանրապետությունում ժամկետանց ու թերի մակնշված սնունդ է իրացվում». Աբրամ |Բախչագուլյան

Անցնող տարում  սննդի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում շուրջ 18 տնտեսվարող սուբյեկտներ զրկվել են հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու հնարավորությունից, իսկ տուգանված տնտեսվարող սուբյեկտները շուրջ 33 մլն. 620 հազ. դրամի չափով տուգանք են վճարել  պետբյուջե: Այսօր, անցնող տարին ամփոփելիս,  այս մասին հայտարարեց սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Ըստ ծառայության պետի` անցնող տարում

«Կառավարությունը լինելու է սիրիահայերի կողքին և նրանք առարկայականորեն տեսնելու են պետության օժանդակությունը». Տիգրան Սարգսյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 110 սիրիահայ ուսանողների տրամադրել է կրթաթոշակների հավաստագրեր: Երիտասարդական հիմնադրամում կայացած միջոցառման ժամանակ կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը  ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որպեսզի սիրիահայերը ստանան այնպիսի օժանդակություն, որն օգնելու է հաղթահարել առկա դժվարությունները: «Ծրագրերը բազմազան են: Մենք պետք է լինենք

Տասը տարի՝ առանց Տիգրանի

Արդեն անցել է շուրջ տասը տարի այն ցրտաշունչ, չարաբաստիկ օրից, երբ ոճրագործի գնդակից սպանվեց Հանրային հեռուստառադիոխորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանը: Խելամիտ, տաղանդավոր, բանիմաց, բազմակողմանի զարգացած և իր ժողովրդին անսահման նվիրված երիտասարդ: Նրա սպանությունը մեծ հարված էր ողջ հայության համար: 2002թ. դեկտեմբերի 28-ին, մեր երկրի սաֆարովները, որոշակի ժամանակ հետապնդելով Տիգրանին, կարողացան իրականացնել իրենց նպատակը, զրկելով նրան

Մարգար Օհանյանով սկսեցինք, ավարտեցինք «Մատաղիսի գործով» արդարացմամբ

 Տարին հարուստ էր դատական գործընթացներով «Առավոտի» տեսախցիկներն ու ձայնագրիչներն անպակաս են եղել ինչպես մարզերի դատական ատյաններում, այնպես էլ մայրաքաղաքի տարբեր ատյաններում ընթացող դատավարությունները լուսաբանելիս: Տարին սկսվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի եւ ՃՈ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով: Տարին ավարտվում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին

Դե, 52 միլիոն դոլար ներդրումն ինչ է, որ իրար խառնվեն

 Հայաստանում մոտավորապես այսքան գումարի ներդրում էր պատրաստվում անել ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարկետների ցանցը: Օտարերկրյա ներդրումները սովորաբար հոսում են այն երկիր, որտեղ ներդրումային միջավայրը բարենպաստ է: Հավատալով մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուների խոստումներին, թե Հայաստանում ներդրումային դաշտը բարելավված է, եւ կան մի շարք հարկային արտոնություններ, ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարկետների ցանց, որն ամբողջ աշխարհում իր տեսակի մեջ

Նախագահի համագումարի ելույթից ՍԻՄ-ն ազդվել է ու որոշել սատարել նրան

Այսօր ՍԻՄ կուսակցության համագումարում միաձայն որոշվեց պաշտպանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:  ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «երկրի նախագահի ելույթը ՀՀԿ-ի 14-րդ համագումարում ամբողջությամբ համահունչ է ՍԻՄ ծրագրերին: Այն  շեշտադրումը, որ նա արել է՝ մեզ համահունչ է, եւ մենք, ելնելով դրանից, կատարել ենք մեր որոշումը: Երկրի նախագահի վարած քաղաքականությունը վերջին 5

Աբորտներն ու սեռավարակները՝ անպտղության հիմնական պատճառ

Հայաստանում գրեթե ամեն 2-րդ հղիություն ընդհատվում է արհեստական ճանապարհով: Հայ կանայք իրենց կյանքի ընթացքում իրականացնում են միջինը 2 աբորտ: Սա փաստում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հրապարակած տվյալները: Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրական պատկերը եւ պտղաբերության ցուցանիշը, որը 1 կնոջ հաշվով կազմում է 1.4 երեխա, իսկ ժողովրդագրական եւ առողջության հարցերի հետազոտության տվյալներով՝ 1.7, յուրաքանչյուր առողջ

«Հո 1991 թիվը չի՞, որ աթոռ փախցնելու խուժան կռվի մեջ մտնենք»

«Երեւի բոլորը երբ տեսնում են, որ Հայրիկյանը մասնակցում է, հասկանում են, որ պարկեշտ չի լինի Հայրիկյանի դեմ մրցակից լինել պատմական այս փուլում, երբ երկրի համար ստրատեգիական խնդիրներ կան: Եվ ես ողջունում եմ բոլորի առողջ մոտեցումը: Ովքեր էլ որ դրել են, նրանք էլ շուտով կմտածեն դրա մասին, որովհետեւ եթե չմտածեն, նշանակում է՝ իրենց ժառանգների դեմ փորձում

Իրատեսության մունետիկը

ՀՀ նախագահի հավանական թեկնածուներից մեկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա ընտրապայքարին: Առաջին հայացքից տեղի ունեցածը սովորական մի դեպք է, բայց դրա մակերեւութային դրսեւորումների տակ թաքնված են խորքային երեւույթներ, որոնք արժանի են զննման ու անկողմնակալ քաղաքագիտական գնահատականի: Խնդիրն այն է, որ նա միայնակ չհեռացավ գործուն քաղաքական կյանքից, այլ իր այդ քայլով եզրափակեց քաղաքական կյանքի

Ահա եւ վերջ. իսկ այժմ՝ բոյկոտ, բոյկոտ, մինչեւ…

Բոյկոտը այլեւս Սերժ Սարգսյանի իշխանության «ջրաղացին ջուր լցնել» չէ Երեկ քաղաքական առօրյայում նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Սեյրան Յուզբաշյանը ԿԸՀ է ներկայացրել նրա առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Հայ ազգային կոնգրեսն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը, ինչպես եւ ԲՀԿ-ն, նույնպես չի մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին եւ որեւէ առաջադրված թեկնածուի

Գեներալ-գնդապետ Խաչատուրովի ամանորյա ուղերձը

Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ և զինվորներ, Հայոց բանակի ծառայողներ, բանվորներ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մեր նորանկախ պետության ազգային բանակի տարեգրությունը հարստացավ ևս մեկ տարով: Վերհիշելով անցած տարվա մեր բանակային կյանքը և փորձելով ամփոփիչ խոսք ասել կատարված աշխատանքների մասին, առաջին հերթին  հիշենք, որ 2012 թվականը զինված ուժերում հայտարարված էր

ԱՎԾ մասնագետ. «Բնական է, որ որքան մոտենում է Ամանորը, այնքան գները բարձրանում են»

Որքան մոտենում է Ամանորը, այնքան բարձրանում են գնաճի տեմպերը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա ներկայացմամբ՝ այս տարվա  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.1% գնաճ: Իսկ այս տարվա դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել

Վարչապետը` սիրիահայ ուսանողներին. «Մենք հետեւելու ենք, թե ինչպես են ընթանում Ձեր գործերը բուհում»

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) այսօր ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Հիմնադրամի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հայտնեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ` Հայաստանում սովորող ավելի քան 110 սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ. «Մենք տարբերություն չենք դրել` ուսանողը պետական, թե ոչ պետական բուհում է սովորում»:

«Կլինի՞, որ ես իր փոխարեն չկարծեմ»

 Հովիկ Աբրահամյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման մասին «Ես յուրաքանչյուր քաղաքացու որոշումն էլ հարգում եմ: Իսկ այս դեպքում՝ առավել եւս, առաջին նախագահի որոշումները նույնպես հարգում եմ»,- երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում չմասնակցելու որոշումը, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով տարիքային ցենզը,

Անձնական

Այս տարվա վերջին խմբագրականում ես չեմ անդրադառնա առաջիկա նախագահական ընտրություններին, ոչ էլ նույնիսկ ժողովրդավարության եւ բռնապետության խնդրին՝ մանավանդ, որ ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում գոյություն չունի: Ես ուզում եմ գրել անձնական թեմայով, քանի որ՝ ա/ Նոր տարին տրամադրում է նման բնույթի հիշողություններ, բ/ հունվարին՝ առաջադրումների, չառաջադրումների եւ այլ «այսրոպեական» խնդիրների, իրադարձությունների համատեքստում նման բան գրելու

Ուղիղ միացում. Լիլիթ Գալստյանը եւ Թեւան Պողոսյանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 68-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ անդամ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը: Քննարկման թեման` 2012 թ. քաղաքական ձեռքբերումներն ու բացթողումները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Ամանորը` Հայկական բարձրավանդակում. Զարուհի Փոստանջյանը և Շուշան Պետրոսյանը` տոնական սեղանի մոտ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող երգչուհի Շուշան Պետրոսյանն ասում է, որ եղել են տարիներ, երբ Նոր տարին անցկացրել են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, սակայն այս տարի կլինեն տանը: «Հայրիկիս մահվան առաջին տարին է, անխոս Հայաստանում կլինենք, ընտանեկան հարկի տակ»,- ասում է նա: Սիրում է լինել խոհանոցում միշտ, այդ թվում և` Ամանորին: «Միայն հատուկ ուտեստներ կան, որոնք պատվիրում եմ

Ոստիկանները թույլ չտվեցին կնոջը վրան տեղադրել նախագահական նստավայրի դիմաց (Տեսանյութ)

Շուրջ 200 օր նախագահական նստավայրի դիմացի մայթին բողոքի ակցիա անցկացնող Էմմա Սահակյանին ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել: Երեկ բողոքող կինը Еpress.am-ի հետ զրույցում նշել է, որ իր ինքնազգացոությունը ցրտից կտրուկ վատացել է, ու այլևս չի կարողանում գիշերել բաց երկնքի տակ: Նա պատմել է վրան տեղադրելու առաջին փորձի մասին: «Հոկտեմբերի 30-ի գիշերը 12-ին տեղադրեցի, առավոտյան

Սամվել Թադեւոսյան. «Ա/Ձ-ն ընդամենը 1 աշխատողով, 150 օբյեկտ է ստուգել»

Փակ շուկայում պարբերաբար աշխատանքներ են տարվում, մինչդեռ ճարտարապետները վստահեցնում են, մինչեւ շինարարության նախագիծը չհրապարակվի՝ կառուցապատողն իրավունք չունի այնտեղ որեւէ շինարարություն անելու: Այսօր քաղաքաշինության նախարարությունում ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը պատասխանելով Փակ շուկայի վերաբերյալ հարցին ասաց. «Փակ շուկայում շինարարության թույլտվությունը տրված էր զրո նիշից ցածր: Ես հանձնարարություն եմ տվել ուսումնասիրությունից հետո հանրությանը կտեղեկացնենք»: Պարոն Թադեւոսյանն ամփոփելով

Ակումբի նկարները գողանալ չհաջողվեց

Դեկտեմբերի 28-ին, ժամը  01.55-ին, Երևան քաղաքի Ամիրյան  փողոցի   ակումբներից մեկում   ոստիկանության ծառայողին  է մոտեցել մենեջերն ու հայտնել, որ երկու երիտասարդ ակումբի պատից հանել են նկարները և ուզում են գողանալ: Նշված անձինք՝ 1982 թ. ծնված  Արմեն Կ.-ն և 1982 թ. ծնված Մխիթար Փ.-ն բերման են ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Քաղաքագետը Տեր-Պետրոսյանի մասին. «Գիտի, որ ջախջախվելու է, ասում է տարիքս»

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ, քաղաքական գործունեությունից դուրս գալու ԲՀԿ-ի քայլը բերեց ընդդիմության ֆիասկոյին ու կոլապսին: «Քաղաքական դաշտը փակուղի մտավ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը: Ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի որոշումը քաղաքագետը բնորոշեց նահանջ երգով. «Ջախջախվել են, բայց անընդհատ պատմում են, թե ինչ հաջողություններ ունեն: Ասում են 7 կետ ունենք: Ազնիվ խոստովանելը վա՞տ բան է,

Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Երեխաները հնարավորություն են ստացել դիտելու «Չիպոլինոյի զվարճալի արկածները» ամանորյա մանկական ներկայացումը: «Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու «Կիլիկյան» վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաև՝ քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցների 305 և

Սուրեն Զոլյանի հայցը մերժվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը (լուսանկարում) այսօր ամբողջությամբ մերժեց ԵՊԼՀ նախկին ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանի հայցն ընդդեմ Կրթության եւ գիտության նախարարության: Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանն Aravot.am-ին հայտնեց, որ վճիռն անպայման բողոքարկելու է վերաքննիչ դատարան:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031