Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար

Դեկտեմբեր 28,2012 13:25

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:

Երեխաները հնարավորություն են ստացել դիտելու «Չիպոլինոյի զվարճալի արկածները» ամանորյա մանկական ներկայացումը:

«Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու «Կիլիկյան» վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաև՝ քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցների 305 և «Փրկություն» ՀԿ կողմից կրթություն ստացող ևս 57 երեխա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնակցել են անվճար դիտումներին»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Քաղաքապետի կողմից բոլոր երեխաները ստացել են խորհրդանշական նվերներ: Փոքրիկներից շատերը երևանյան թատրոնում առաջին անգամ են եղել և հիացմունքով նշել են, որ հետագայում ևս անպայման այցելելու են:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31