Օրվա լրահոսը

NEWSru. «Օրենբուրգի ոստիկանները դատապարտվել են 13 տարվա ազատազրկման՝ Հայաստանի քաղաքացուն սպանելու համար»

Երեկ Օրենբուրգի մարզային դատարանը վճիռ է կայացրել երկու նախկին ոստիկանների նկատմամբ: Նրանք մեղավոր են ճանաչվել ձերբակալված Հայաստանի քաղաքացուն դաժանորեն սպանելու մեջ: Հայտնում է «Նյուզ ռու» պարբերականը: Ըստ հետաքննության, 2011թ. նոյեմբերին 34-ամյա Արմեն Սարգսյանն իր ընկերների հետ այցելել էր հիվանդանոց՝ իրենց ծանոթին տեսակցելու: Երեկոյան, հիվանդանոցից հետ վերադառնալիս, Սարգսյանին ու իր չորս ընկերներին կանգնեցնում են ոստիկաններ ու

«Թռչկան» նախաձեռնության հայտարարությունը Պարզ լիճ բնության հուշարձանի վերաբերյալ

Հայտարարություն   Ինչպես տեղյակ եք ս. թ. դեկտեմբերի 3-ին հարցումով դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին`«Պարզ լիճ» բնության հուշարձանի տարածքում կատարված ծառահատումների և անհասկանալի աշխատանքների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և փաստաթղթեր ստանալու ակնկալիքով: Սակայն, ըստ էության մեր հարցադրումներին ու պահանջներին պատասխանելու փոխարեն, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը 17.12.2012թ. գրությամբ հայտնել է հետևյալը. «ՀՀ բնապահպանության նախարարի 09.11.12թ.

ՀՀԿ պատգամավոր. «Մհեր Սեդրակյանը հրապարակավ ներողություն է խնդրել»

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հրավիրած բանավեճի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, գնահատելով իր գործընկերոջ՝ Մհեր Սեդրակյանի եւ մեր գործընկերոջ՝ Մհեր Արշակյանի միջադեպը՝ այսպիսի հայտարարություն արեց՝ կապված Սերժ Սարգսյանի ապահով Հայաստան կարգախոսի հետ դրա հակասության մասին. «Ցավոք, կոնկրետ այդ միջադեպը չափազանց բացասական ձեւով է ներկայացվել լրատվական միջոցներում: Եթե ուշադիր հետեւել եք այդ միջադեպին

«ԱրմենՏելի» ժամանակավոր պաշտոնակատար՝ Կարեն Շահնազարյա՞նը

Այս տարվա հունվարի 1-ից «ԱրմենՏել» ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոյին ընկերության ղեկավարի պաշտոնում կփոխարինի մեկ այլ պաշտոնյա: Սա Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեղլոյանը` ասելով, որ պարոն Կլիմկոն տնօրենի պաշտոնը լքում է կողմերի համաձայնությամբ: Նրան առայժմ փոխարինելու է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որի անունը, ինչպես Ա. Բեղլոյանն ասաց, կհրապարակեն հունվարին: Aravot.am-ի

«Ունենք չակերտավոր քաղաքական վերնախավ, որը չգիտի երկիրն ուր է տանում»

Մի խումբ ակտիվ քաղաքացիներ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանի գլխավորությամբ նախախորհրդարան են ստեղծել ու երկրի կառավարման իրենց մոդելն են մշակել: Այսօր ասուլիսի ժամանակ պարոն Չուգասզյանը բացատրեց, թե ինչու են իրենց խմբավորումը նախախորհրդարան կոչում, երբ ավելի շատ կառավարության գործառույթներն են իրականացնելու. «Քաղաքացիական հասարակությունից է ծնվելու ներկայացուցչական մարմինը: Այս նախաձեռնությունը նախապատրաստում է այլընտրանքային ընտրությունները, որով

ԵՊՀ հրատարակչության տնօրենը Լիբանանի արխիվներից մեկում «շոշափել» է Ադոնցի փշրվող ձեռագրերը

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ անվանի հայագետ, պատմաբան Նիկողայոս Ադոնցի երկերի վեցհատորյակի շնորհանդեսը: ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը նշեց, որ վեցհատորյակի հրատարակությունը պահանջել է ծանր եւ տքնաջան աշխատանք. «Ադոնցի բարձր արժեք ունեցող ուսումնասիրությունները գտնվել են տարբեր երկրների արխիվներում, համաշխարհային եւ տեղական մամուլի էջերում: Հատկապես կարեւոր է վերջին հատորը, որի հիմնական նյութը վերաբերում է

Սերժ Սարգսյանը սպասել է, որ իրեն պիտի շնորհավորեին

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր հերթական բանավեճը՝ նախագահական ընտրությունների թեմայով, որին մասնակցում էին ՀՀԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ կան բոլոր պայմանները, կա քաղաքական կամք՝ ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ կա ընտրացուցակների խնդիր: Հարցին՝ ընդդիմության այս բոյկոտային տրամադրությունները ինչպե՞ս կազդեն նախագահի

5-րդ գումարման խորհրդարանի բացթողումները՝ ըստ Զարուհի Փոստանջյանի

  Այսօր ամփոփելով խորհրդարանական տարին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց այն բացթողումներից ու թերացումներից, որոնք, ըստ նրա, տեղ են գտել 5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներում: Տիկին Փոստանջյանի դիտարկումները հիմնականում վերաբերում էին արտաքին քաղաքական մասին, մասնավորաբար, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման առիթով ՀՀ ԱԺ ընդունած բանաձեւին: Հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումը՝ «…վերահաստատում է այն իրողությունը, որ ԼՂՀ-ն որեւէ

5-րդ գումարման ԱԺ-ի ձեռքբերումներն՝ ըստ Թեւան Պողոսյանի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը խոսեց այն ձեռքբերումներից, որոնք, ըստ խմբակցության գնահատականների, ունեցել է 5-րդ գումարման խորհրդարանը: Թեւան Պողոսյանը  դրական որակեց հատկապես ընդդիմադիր դաշտի պատգամավորների՝ համախմբվելու եւ միասին աշխատելուն ուղղված քայլերը, ինչի շնորհիվ կարողացել են երեք հարց առաջ տանել: Նախ՝ ՀԱԿ-ի ներկայացրած ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու նպատակով արտահերթ նիստ

Վարչապետի համար անցնող տարին ծանր էր, բայց արդյունավետ

  Այսօր կառավարության այս տարվա վերջին նիստն էր, ու վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի օրակարգից հետո ամփոփեց տարին: «Ծանր  տարի էր, լարված աշխատանք, բայց արդյունքները, որոնք արձանագրում ենք, վկայում են այն մասին, որ մեր նպատակներին հասել ենք. ե՛ւ քաղաքական դաշտում՝ անցկացնելով խորհրդարանական ընտրություններ, ե՛ւ տնտեսական ոլորտում: Այն հիմնական թիրախները, որ մեր առջեւ դրված էին, որ ստացանք,

Զարուհի Փոստանջյանն ընդդիմանում է Սերժ Սարգսյանին

  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀԿ վերջին համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մի քանի շեշտադրումների: «Սա Նոր Հայաստան է, եւ վերջ»,- Սերժ Սարգսյանի պնդմանը Զարուհի Փոստանջյանը պատասխանում է. «Նոր Հայաստանը կլինի ապագայում, մենք դրան հավատում ենք, դա մենք պետք է բերենք մեր ուժերով, մեր հասարակությամբ, մեր քաղաքացիներով

ԱԳՆ շենքի աճուրդ կկազմակերպեն

Հաշվի առնելով ԱԳՆ  շենքի գործարքի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը՝ այսօր կառավարության նիստում որոշվեց շենքի վաճառքը կազմակերպել աճուրդով: «Հաշվի առնելով, որ հասարակությունը գործարքի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի, գործարքը ավելի թափանցիկ եւ հասարակության համար հասանելի դարձնելու նպատակով, որպես նախօրոք հայտնի գնորդ, «Տանգո» կազմակերպության հետ կնքել նախնական պայմանագիր՝ սահանելով, որ ավելի բարձր արժեքով գույքի օտարումը իրականացնելու նպատակով պետական գույքի

Սամվել Կարապետյան. «Տարեվերջը տարվա իրիկունն է»

  «Տարեվերջին մարդ ուզում է հաշիվ տալ, թե տարվա ընթացքում ազգի համար ինչ է արել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Հուշարձանագետը ամփոփեց 2012թ. ընթացքում ՀՃՈՒ /հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող/ հիմնադրամի իրականացրած հիմնական աշխատանքները: Դրանք էին` հուշարձանների վկայագրում, գիտարշավներ, հրատարակություններ, ֆիլմեր, ցուցահանդեսներ, համակարգչային ծրագրեր, եռաչափ մոդելավորում եւ ընթացիկ աշխատանքներ:

Գիսանե Պալյանը, Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ը ՝ 2012թ-ի ձեռքբերումների եւ հիասթափությունների մասին

Տարին մոտենում է ավարտին: Բոլորն ամփոփում են այն եւ նախապատրաստվում 2013թ.-ին: Նախորդ տարվա ձեռքբերումների, ցանկությունների իրականացման մասին խոսեցինք  հայտնիների հետ : «Vitamin» ակումբի Արամ MP3-ը գոհ է անցնող տարվանից: Ասում է`բազմաթիվ ձեռքբերումներ են ունեցել իրենց փրոդաքշնով: Մի շարք ծրագրեր կան, որոնք պետք է ի կատար ածվեն գալիք տարվա ընթացքում: Վստահ է` եկող տարի ավելի լավ

Զոլյանի վճիռը կհրապարակվի վաղը

  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ հայցի քննությունը համարեց ավարտված եւ մտավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Այն կհրապարկվի վաղը՝ ժ.13.30-ին: Հիշեցնենք, որ նախկին ռեկտորը պահանջում է անվավեր ճանաչել նախարարի՝ իրեն աշխատանքից ազատելու

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 841 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 831.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 90.2% ով և 85.1%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

Գասպարին ամփոփեց տարին

Կառավարության շենքի դիմաց այսօր անսովոր հանգիստ էր: Ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների մեծ մասն այսօր չկար: Իսկ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին եկել էր տարին ամփոփելու: «Ամբողջ տարին այստեղ կանգնած մնացին տուժած մարդիկ և ոչ մի տեղաշարժ չեղավ: Բոլոր քննչական մարմինները, դատարանները, մեկը մյուսին հաջորդելով , պարտակում են հանցագործությունները և այդ ամեն ինչը արվում է

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը վերակենդանացման բաժանմունքում է

Բուշը չի կորցրել գիտակցությունը, և բժիշկները «զգույշորեն լավատեսական» են արտահայտվում նախկին նախագահի բուժման կապակցությամբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը տեղափոխվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: 88-ամյա նախկին նախագահն անցյալ ամիս տեղափոխվել էր հիվանդանոց՝ «բրոնխիտ» ախտորոշմամբ: Իր խոսնակի համաձայն, Ջորջ Բուշը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք անցյալ կիրակի «մի շարք վատթարացումներից» հետո, ներառյալ

Վրաերթի է ենթարկվել «Սթար» սուպերմարկետի տնօրենը

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վահան Դալլաքյանը, վարելով «Վազ 21011» մակնիշի 31 ՍՕ 466 համարանիշի ավտոմեքենան, Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզակայանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լենինգրադյան փողոցի բնակիչ, 56-ամյա Գարեգին Համբարձումյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Համբարձումյանը վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել

Կկարգավորվեն բուժծառայությունների և դեղերի գները

  Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր զարգացող և մի շարք զարգացած երկրներ լայնորեն կիրառում են դեղերի, երբեմն նաև բժշկական ծառայությունների գների կարգավորման ուղղակի և անուղղակի մեթոդներ, ՀՀ կառավարությունն ստեղծել է սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային

Վարդան Սեդրակյան. «Ռոբերտ Քոչարյանը իմ շնորհակալության կեսը կուղղի Գագիկ Ծառուկյանին»

  Այսօր «Վարկած» ակումբում էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներին. «Բազմիցս նշել էի, որ նրանք չեն առաջադրվելու: Այսօր առանց գոռոզության իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իր կատարած իմաստուն քայլի համար, որ իր առաջադրվելով խոչընդոտ  չհանդիսացավ ինձ համար: Ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանին՝ չառաջադրվելու եւ արհեստական խոչընդոտներ չստեղծելու

«Հայաստանում նորաձեւությունը 4 տարի հետ է». Սեդա Մանուկյան

«2013թ.-ը ջրային օձի տարին է, հետեւաբար ակտուալ են կապույտ եւ կանաչ գույները, արդիական են նաեւ գինու բոլոր երանգները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ատեքս» նորաձեւության կենտրոնի հագուստի դիզայներ Սեդա Մանուկյանը: Նրա պնդմամբ` անհատն իր տեսքին համապատասխան հագուստ պետք է ընտրի, տարվա ընթացքում կտորներից նորաձեւ են համարվում ժանյակները. «Ամենակոպիտ սխալը ոչ հարմար հագուստ կրելն է: Հայաստանում,

Չիլիի փորձը արդյունավետ կլինի՞ Հայաստանի համար

  2014 թվականին ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքով` յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձի 5%-ը կփոխանցվի հիմնադրամին, իսկ պետությունն` իր հերթին կփոխանցի եւս 5%: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական սրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը: Միության տնօրենի հավաստմամբ` 2014 թվականից ուժի մեջ մտնող օրենքը միայն կվերաբերվի 1974 թվականից հետո ծնվածներին:

Կաղանդի տոնից միայն տնից տուն գնալն է լավ պահպանվել

Երաժշտագետի ու հոգեւորականի մեկնաբանությունները Հաճախ են հնչում բարի ցանկություններ, թե պետք է վերադառնալ արմատներին: Սակայն իրականում ոչ մի գործնական քայլ չի արվում կոնկրետ՝ Կաղանդի կամ Ամանորի ծիսակարգը ժողովրդին վերադարձնելու համար: Մասնագետները հավաստիացնում են, որ մենք ունեցել ենք Կաղանդին նվիրված հիանալի երգեր, որոնք գալով անհիշելի ժամանակներից, այսօր էլ շարունակում են մնալ միայն գիտական աշխատություններում եւ մասնագիտական

Կառավարությունը կփոխհատուցի սիրիահայ ուսանողների կրթաթոշակները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրի սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում կստանան Հայաստանում սովորող ավելի քան 110 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Մեծարում՝ հիդրավլիկայի տիտանին, նոր շունչ՝ ինստիտուտին

ԵրՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ Ջրային հիմնահարցերի ինստիտուտի գրադարանում: Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի գլխին ժամանակին «սեւ ամպեր» էին կուտակված, մինչեւ վերջերս այն ավերակ էր: Այսօր ինստիտուտը կենդանություն է ստացել, վերանորոգվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ջանքերով, եւ հիմա բուհի ուսանողների մի մասը այնտեղ ոչ միայն դասերն է անցկացնում, այլեւ

Գյումրու քաղաքապետարանը լրագրողների համար՝ «հերանց տո՞ւն»

Երեկ «Առավոտը» ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին սատարած ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի առաջնորդ Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով նորընտիր քաղաքապետի օրոք ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Գյումրիում, կա՞ արդյոք դրական տեղաշարժ բարոյահոգեբանական մթնոլորտում, որի մասին ակնարկում էր երկրի նախագահը, կարելի՞ է Գյումրին այսուհետ անվանել ոչ կրիմինալ քաղաք: «Եթե փոփոխություններ ուզում ենք, ուրեմն փոփոխությունների գնալու

Ամենաազդեցիկը Սերժ Սարգսյանն է, ամենաբարեփոխողը՝ Տարոն Մարգարյանը

  Aravot.am-ի հետ զրույցում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօերն Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց քաղաքական գործիչների ազդեցիկության աստիճանի և վերջին 20 տարիների Երևանի լավագույն քաղաքապետերի վերաբերյալ իրենց կատարած մոնիթորինգի արդյունքները: Սոցիոլոգը մանրամասնեց. «Քանի որ վերջնական որոշված չէ, թե նախագահական ընտրություններում ով կառաջադրվի, մենք ուզում էինք իմանալ քաղաքական դաշտում կա՞ն դեմքեր, որոնք կարող են հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին:

Պոլիտեխնիկի ռեկտորը` ԿԳՆ գործունեության մասին. «No comment…»

«Հակակոռուպցիոն գործունեությունը ՀՊՃՀ-ում իրականացվում է կոռուպցիոն ռիսկերը ծնող պատճառները բացահայտելու եւ դրանք ի չիք անելու ուղղությամբ: Մասնավորապես, աշխատել ենք սոցիալական իրավիճակի բարելավման, ընդհանուր քննարկումներ կազմակերպելու եւ թափանցիկություն ապահովելու ուղղությամբ, բայց հաշվի առնենք, որ ինչ-ինչ դեպքեր կարող են պարզապես թաքցվել: Այս տարի բուհին ոչ սազական եւ ոչ պատվաբեր վարույթներ իրականացնելու համար հեռացվել են մի քանի աշխատակիցներ»,-այսօր`

83-ամյա կնոջ կյանքը նախկին ոստիկանը դժոխքի է վերածել

«Հարգելի ոստիկանապետ, ես հայտնվել եմ մի այնպիսի իրավիճակում, որն ինձ տանում է դեպի մահ: Ես իմ միամիտ ու անկեղծ բնավորության պատճառով կորցրել եմ ողջ ունեցվածքս ու առողջությունս: Նաեւ Ձեզ դիմում եմ՝ ասելով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում». սա նամակի մի հատված է՝ գրված ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նամակի հեղինակը Արզումանյան 10 շենքի բնակիչ,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031