Օրվա լրահոսը

«Հայկական գարունը» կգա «հայկական ձմռանը»

Հարցազրույց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանի հետ – Պրն Մայիլյան, ամիսներ առաջ մեր թերթում տպագրված Ձեր հարցազրույցում մի քանի կանխատեսումներ էիք արել առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Կարծում եք, որ ներկա իրավիճակը համապատասխանո՞ւմ է այդ կանխատեսումներին: Մասնավորապես՝ կրկին պնդո՞ւմ եք, որ «հայկական գարուն» կլինի: – Այո, կանխատեսումներս իրականանում են: Միայն մեկ ուղղմամբ՝ գուցե «հայկական գարունը» կգա «հայկական ձմռանը»:

ՍԴ-ն կարճեց գործի վարույթը

Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 25-ի նիստում, գրավոր ընթացակարգով քննության առնելով քաղաքացի Գոհար Բոտոյանի դիմումի հիման վրա գործը, որոշեց կարճել գործի վարույթը: Որոշում ընդունելիս ՍԴ-ն առաջնորդվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 32, 60 և 69-րդ հոդվածներով սահմանված դրույթներով: Ըստ այդմ, մասնավորապես, ՍԴ-ն կարճում է գործի վարույթը դրա քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են գործի քննությունը մերժելու օրենքով

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

      «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ.  դեկտեմբերի 26-ին. 1. ժամը 09.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 1, 2, 3, 4, 9, 10, 11 փողոցների, Արշակունյաց պող. 4-րդ նրբանցքի, Ս.Տարոնցի փող. 1/1, 3/1, 3/2, 7/1, 7/2, 7/3, 15, Եղ. Թադևոսյան փող. 1,

Վայ, Պուտին ջան

Թե ինչով են տարբերվում արժեքային համակարգը եւ գաղափարախոսությունը, ու որքանով են այդ երկուսը պայմանավորում քաղաքական կողմնորոշումը, ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, որովհետեւ ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ քաղաքագետ: Այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ համար անվերապահ հեղինակություն է, եւ, հետեւաբար, ես ամբողջությամբ վստահում եմ այն բնորոշումներին, որոնք նա տվել է ՀՀՇ վերջին համագումարում: Որպես

Տեր-Պետրոսյանը «մաքսազերծեց» ՀԱԿ-ին

Հովհաննես Իգիթյանը եւ Ստեփան Սաֆարյանը՝ ՀԱԿ առաջնորդի ելույթի մասին «Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական գործիչ է, ինձ թվում է՝ ինքը որոշ վերլուծություններ անելու ժամանակ է ուզում, եւ չի բացառվում նաեւ, որ որոշ ուժերի, ինչու ոչ՝ նաեւ իր թիմի հետ խորհրդակցելու կարիք ունի: Այս վերջինը ես շատ եմ կարեւորում, գտնում եմ, որ նախագահի ցանկացած թեկնածու, հատկապես Լեւոն

Մյասնիկ Մալխասյան. «Որտեղի՞ց ենթադրեցիք, որ ընդդիմությունը զենքերը վայր է դրել»

ՀԱԿ անդամ, ԵԿՄ նախկին անդամ Մյասնիկ Մալխասյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց` Ձեր անելիքներն այս պարագայում որո՞նք են լինելու, պասի՞վ եք լինելու` նա պատասխանեց. «Ես միշտ անելիք ունեմ: Զբաղվելու եմ հանրօգուտ գործերով»: Մեր հարցին` Հրանտ Բագրատյանին չե՞ք սատարելու` նա պատասխանեց. «Դեռ որոշում չենք կայացրել: ՀԱԿ-ը չգիտեմ դեռ ինչ որոշում կկայացնի: Կկայացնի` հանրությունը տեղյակ կլինի»: Մենք ճշտեցինք` այսինքն`

Ալկոհոլ օգտագործած վարորդներին չեն ներելու

Տոնական օրերին ալկոհոլ օգտագործած  վարորդների նկատմամբ ներում-բեկում չի լինելու: Նրանք, ըստ Ճանապարհային ոստիկանության  փոխգնդապետ Արսեն Արշակյանի, պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: «Ոչ մի ներում-բեկում չի լինելու, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, վարորդը, որը օգտագործած կլինի ալկոհոլ, միայն կենթարկվի վարչական պատասխանատվության, այսինքն՝ մեքենան տուգանային հրապարակ չի տեղափոխվի, որ  մեքենայում գտնվող  ուղեւորները դրանից չտուժեն»,- այսօր «Ֆորում» ակումբում

Պետական դավաճանության գործով դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը որոշել է վերադարձնել պետական դավաճանության հատկանիշներով հարուցված գործով արդեն իսկ դատապարտյալների բողոքները: Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, որոշումն ընդունվել է դեկտեմբերի 20-ին և օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, այն վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվել են մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանությունը,

Մեղրաձոր առողջարանային գոտում են կենտրոնացել հանքարդյունաբերության ռիսկերը

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որում ասված է. Մեղրաձոր առողջարանային գոտին հայտնվել է ցիանային արտադրության, Մեղրաձորի ոսկու եւ Թեժ Սարի նեֆելինայինսիենիտների հանքավայրերի բաց շահագործման վտանգավոր նախագծերի իրականացման կենտրոնում: Ինչպես հայտնի դարձավ «ԷկոԼուր»-ին, դեկտեմբերի 25-ին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մտադիր է Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրի հարցով հանդիպել  «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ղեկավարների հետ: Ընկերությունը համառորեն անցկացնում է հասարակական

Commentary Magazine.ԱՄՆ հայ համայնքը դեմ է Չակ Հագելին պաշտպանության նախարար նշանակելուն

Երկրի ամենահեղինակավոր հայ-ամերիկյան լոբբիստական խմբերը «անհանգստացած են»  ԱՄՆ պաշտպանության նախարարի հավանական թեկնածու Չակ Հագելի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած դիրքորոշումից: Գրում է «Քոմմենթարի մեգըզին» հանդեսը: «Մենք մեր անհանգստությունն ենք հայտնում նախկին սենատոր Հագելի Անկարայի խորամանկ խաղի կանոնններին հետևելուն, որոնցով հարցականի տակ է դրվում Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան ազնվությունը», – ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր

Քաղաքագետ. Հայաստանը պետք է համագործակցի ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ Եվրասիական միության հետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի համոզմամբ, Հայաստանը Եվրոպական միության կամ Եվրասիական միությանն ինտեգրվելու ընտրության հարցում պետք է իրականացնի Հայաստանի համար շահավետ քաղաքականություն: «Այնպիսի քաղաքականություն, որը կբխի Հայաստանի շահերից, այլ ոչ թե գաղափարախոսական խնդիրներից: Իսկ թե ում հետ պետք է լինի Հայաստանը՝ Եվրասիական միությա՞ն, թե՞ Եվրոպական միության հետ, կարծում եմ՝ առաջին հերթին իր հետ»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում

Ալեքսանդր Արզումանյան. «Ես վստահ եմ եղել, որ չի առաջադրվելու»

«Ես տարի ու կես առաջ եմ ասել, որ իմ կարծիքով չի առաջադրվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումն այսպես մեկնաբանեց «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը` վստահեցնելով, որ այն բացարձակ անակնկալ չէր իր համար. «Դա միանգամայն սպասելի էր: Այո, ես վստահ եմ եղել, որ չի առաջադրվելու: Իսկ մեկնաբանել չեմ ցանկանում: Դա իր իրավունքն

Պահպանողական կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից

 Ի գիտություն ընդունելով ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս. 1.      Հայ ազգային կոնգրեսից,  2.      ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից: Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Հիմնադիր-նախագահին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի

Աղվան Վարդանյան. «Լեւոն Տեր Պետրոսյանի խնդիրն էր Մարտի 1-ի արյունը իրենից հեռու պահել»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումն իր համար միանգամայն սպասելի էր. «Ես վստահ էի, որ նման որոշում կկայացնի: Դա պարզ էր ինձ համար: Տարիքի հետ կապված հիմնավորումը շատ տրամաբանական ու նորմալ էր»: Աղվան Վարդանյանի մեկնաբանությամբ` ՀԱԿ առաջնորդը լուծված է համարում իր առջեւ

Իրանի քաղաքացին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.50-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված  Ահմադ  Ռոհուոլլահի  վարած  «Վոլվո/Ֆ-Հ»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին ենթարկվել է կողասահքի, ինչի ընթացքում վարորդը դուրս է ցատկել ավտոմեքենայի խցիկից և ընկել հանդիպակաց ընթացող  «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, այնուհետև՝ ճանապարհին: Պատահարի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը քաղաքացու ուժի եւ բնապահպանության մասին

Արդեն առավել քան հստակ է, որ հանքարդյունաբերության աճը Հայաստանում համահունչ չի եղել պետական շահին եւ առավելապես ներկայացրել է արտոնյալների շահերը, որոնք հասցրել են կուտակել հսկայական ծավալների հասնող հարստություն, այն ժամանակ, երբ մեր երկիրը գլխիվայր սլանում է դեպի աղքատություն եւ հուսալքում: Վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն ենք պետական շահի պատրվակով սոսկալի խախտումների, պատմական հուշարձանների ավերածությունների, ընդարձակ եւ

Հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի  ծառայողները Պաղաղբյուր գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Արամայիս Ա.-ին, որը 2005 թ. հոկտեմբերի 2-ից ՌԴ Ադիգեայի Ինքնավար Հանրապետության Մայկոպի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Բռնվեց կաշառք ստանալու փաստով

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել է, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և ս/թ հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման  Բաղդասարյանն իրենից պահանջում է մեկ ամսվա

ՄԻՊ-ի հակասահմանադրական ուղերձը

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր ամանորյա շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ գալիք տարում կազատվենք իշխանավոր բիզնեսմեններից, անիրավ դատավորներից ու տնտեսական անարդար մրցակցությունից։ «ՉԻ» – Փաստորեն Կարեն Անդրեասյանը հավակնում է Սերժ Սարգսյանի ամենաանհաջող կադրի դափնիներին։ Ուշադրություն դարձրեք՝ նա ակնհայտորեն խարխլում է պետականության հիմքերը, որովհետեւ ուղիղ նշանառությամբ հարվածում է հատկապես այն «ինստիտուտներին», որոնց վրա հիմնված է

Ստեփան Գրիգորյան. «Սերժ Սարգսյանը կվերընտրվի օրինական ձևով»

Հատված Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանի հարցազրույցից:  – Նորմա՞լ է, երբ կենտրոնամետ, իր ազդեցությամբ երկրորդ ուժը դիմազրկում է քաղաքական դաշտը, որովհետև նրա «այո», թե «ոչ»-ին սպասելիս մյուսները չգիտեն ինչ անել, և, ի վերջո, արժեզրկվում է ընդդիմության գաղափարը։   – Եկեք բաժանենք և չխառնենք կոշտ ընդդիմադիր դաշտն ընդդիմախոսի դաշտի հետ։ Քաղաքական մեր

Մեղադրողը ճառը չկարդաց

Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունն արդեն երկրորդ անգամ ավարտվեց դեռ չսկսված: Մեղադրող Ալիկ Աբրահամյանը այսօր դատարանում նշեց, որ Վճռաբեկ դատարանի վարույթում նմանատիպ մի գործ է քննվում, որը կարող է նախադեպային լինել եւ խնդրեց դատական նիստը հետաձգել մեկ ամսով; Դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարեց միջնորդությունը; Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2013թ.

ՀԱԿ անդամ. «Շնորհավորենք մեր ազգին, այս հասարակությունն արժանի է Սերժ Սարգսյանին»

«Միանգամայն հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում այդ որոշմանը: Ես, անկեղծ ասած միշտ ասել եմ եւ մնում եմ նույն կարծիքին` ինձ համար քաղաքական դաշտում միակ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Շարունակում է մնալ այդպիսին: Իսկ դա նշանակում է, որ իմ պատկերացրած նախագահի թեկնածուն չի կարող գոնե ավելի պակաս հատկանիշներով օժտված մեկը լինել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Տարիքի

Մարզերում հետազոտվել է ավելի քան 8500 մարդ

Շարունակվում են Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունների առաջատար մասնագետների այցերը հանրապետության բոլոր մարզեր։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մարզային բուժհաստատություններին այդ կենտրոնների կցումները նպատակ ունեն բնակչությանը հասանելի դարձնել մասնագիտացված բժշկական օգնությունը, ինչպես նաև նվազեցնել մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքը։ Հոկտեմբերից սկսված այցերի  ընթացքում արդեն հետազոտվել է 8586 մարդ։ Նրանցից 6952-ին նշանակվել է ամբուլատոր,

Hurriyet Daily News .«Սիրիայի քրիստոնյաների համար տխուր է այս տարվա Սուրբ Ծնունդը»

Սիրիայի քրիստոնյաները տխուր Սուրբ Ծնունդ կնշեն այս տարի, քանի որ երկրի եկեղեցիներն ու նրանց հետևորդները շարունակվող բռնությունների իրենց մասնաբաժինն են ունեցել: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրում կա մոտ երկու միլիոն քրիստոնյա, որոնցից շատերը հայեր են: «Երկրում շարունակվող բռնությունների պատճառով Սիրիայի կրոնական առաջնորդները որոշում են կայացրել, որ եկեղեցիները չեն տոնի

Լ. Տեր-Պետրոսյանի չառաջադրման հարցում տարի՞քն էր պատճառը

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններին: Նա «ՉԻ» օրաթերթին տված հարցազրույցում իր այս որոշման հիմնական պատճառն է հայտարարել իր տարիքը: Լ. Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի

ՀԱԿ անդամ. «Կոնգրեսի և ԲՀԿ-ի համագործակցությունն ավարտված չէ»

Հատված Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, նկարիչ Արման Գրիգորյանի հետ հարցազրույցից – ՀԱԿ–ին հաճախ մեղադրում են համագործակցությունների մեջ։ Վերջին շրջանում հատկապես «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) հետ համագործակցությունը շատերի կողմից որակվեց՝ որպես չստացված։ Արդարացվա՞ծ եք համարում այս համագործակցությունը։ – Իհարկե։ Նախ՝ ես կարծում եմ, որ Կոնգրեսի և ԲՀԿ-ի համագործակցությունն ավարտված չէ, այն շարունակական է։ Եթե Գագիկ Ծառուկյանը

«Հայինկասացիայի» նախկին աշխատակիցները բողոք են բերել

Առանձնապես խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ մեղադրվող «Հայինկասացիայի» նախկին աշխատակիցների վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 2013թ. հունվարի 10-ին: Այդ մասին այսօր տեղեկացանք այս գործով ամբաստանյալ Անահիտ Գրիգորյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանից: Վերաքննիչ բողոքի հիմք է դարձել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանի կայացրած

Ինչո՞ւ են մարդիկ վճարում տեխզննության համար

Տրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են վճարել մի ծառայության համար, որի դիմաց ոչինչ չեն ստանում։ Խոսքը մասնավորապես մեքենաների տեխզննության մասին է։ Այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց, որ տեխզննության կտրոնը բանկից ստանալուց հետո պարտադիր չէ այցելել տեխսպասարկման կետ, բազմաթիվ սեփականատերեր դադարեցին օգտվել այդ ծառայությունից։ Թեեւ իրականում այն միշտ էլ ձեւական բնույթ է ունեցել։ Բոլորն էլ գիտեն,

Հայկական շոու բիզնեսի աստեղային զույգն ամանորը կդիմավորի Լոնդոնում

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն 2013 թվականը կդիմավորեն Լոնդոնում։ Դեկտեմբերի 28-ին նրանք մեկ շաբաթով կմեկնեն Անգլիա, քանի որ դեկտեմբերի 31-ի գիշերն այնտեղ երգելու հրավեր ունեն։ Անահիտի խոսքով՝ նրանք մի քիչ տխրել են, քանի որ չեն կարող իրենց որդուն՝ Արմանին, իրենց հետ վերցնել, ու բալիկը Նոր տարին կդիմավորի տատիկ- պապիկների հետ։ Բայց եւ այնպես նրանք արդեն զարդարել

Ով է ավելի շատ սպառնում իշխանություններին

Եվրամիությունը ավելի ու ավելի բացահայտ է հայտարարում, որ Հայաստանը պետք է ընտրի կա՛մ Մաքսային միությունը, կա՛մ Եվրամիության հետ Համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունները, ինչպես հայտնի է, արդեն ընթանում են: Եթե Եվրամիությունը կարճ ժամանակահատվածում մի քանի պաշտոնյաների, մինչև անգամ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնի մակարդակով հայտարարում է նման դիլեմայի մասին, Հայաստանին դնում դրա առջև,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031