Օրվա լրահոսը

Սերոբ Բոզոյանի բողոքը կքննվի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքը կքննվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ: Սերոբ Բոզոյանը վերաքննիչ բողոքում միջնորդել է մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով (գործը դատարանում քննվել է

Լուծարված քոլեջները կպայքարեն

ՀՀ կառավարության նոյեմբերի 1-ի N1425-Ն որոշմամբ «Երեւանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը եւ «Երեւանի էստրադային-ջազային արվեստների պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման արդյունքում վերակազմակերպվել են եւ միացվել առաջինը՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին, իսկ երկրորդը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային: Հիշեցնենք, որ վերոնշյալ երկու քոլեջները 2010թ. մշակույթի նախարարի հրամանով միավորվել էին, բայց միացումը այդպես էլ չէր կայացել:

Նուբարաշենի զորամասի մոտ հրազենով ինքնասպան է եղել թիկունքի պետի վարորդը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 17 տան դիմաց «Ուազ» մակնիշի ՊՆ 0654 Մ համարանիշի ավտոմեքենայում մահացած անձ կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի

Կապանի նախկին փոխոստիկանապետը ձերբակալվել է

Կապանի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Դանիելյանը դեկտեմբերի 5-ին ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցներ կեղծելու կասկածանքով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` հիշեցնելով, որ դեռեւս սեպտեմբերի 6-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գագիկ Դանիելյանի լիազորությունները դադարեցվել

Հանգուցյալի ցուցմունքները չէին կարող հետազոտվել

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է անցյալ տարվա նոյեմբերի 21-ին Էդգար Կարաքեշիշյանի կողմից «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենից խոշոր չափի՝ 900 000 դրամ, կնիքների եւ փաստաթղթերի հափշտակության գործով դատական քննությունը: Իմ պաշտպանյալ Աշոտ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել օժանդակելու համար: Դատավոր Արշակ Վարդանյանը կամայականորեն փոփոխելով դատավարության կարգը, որոշում

Դեղերի շուկան կկանոնակարգվի, անապահով քաղաքացին դեղ կստանա

«Նախագահի կողմից խնդիր էր դրվել դեղերի, բժշկական օգնության ծառայությունների որակի, դեղերի շրջանառության, պետական միջոցների ծախսման ոլորտներում առկա խնդիրների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնել, որպեսզի տրամադրված միջոցներն արդյունավետորեն ծախսվեն, որպեսզի համապատասխանաբար՝ դեղերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովվեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, վկայակոչելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայտնի խորհրդակցության ժամանակ տված հանձնարարականները,

Եթե Ծառուկյանն առաջադրվի, ՀՅԴ-ն կպաշտպանի՞

ՆԺԿ նախագահի կարծիքով՝ «միասնական պլատֆորմը» անհեռանկար է Երեկ Դաշնակցությունը հասարակական քննարկում էր հրավիրել՝ «Միասնական օրակարգ. նախագահական ընտրություններ» թեմայով, որի ժամանակ առաջարկվեց դեռ մեկ ամիս առաջ ՀՅԴ-ի հրապարակած յոթ կետից բաղկացած ծրագիրն ընդունել իբրեւ միասնական պլատֆորմ՝ առաջիկա նախագահական ընտրություններում: Քննարկմանը ներկա էին ընդդիմադիր խորհրդարանական ուժերը՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի ներկայացուցիչները եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նաեւ՝ հասարակական

Հովհաննես Մարգարյան. «Ցխկվում են, տրաքվում են ՕԵԿ-ից»

Գագիկ Ծառուկյանը եթե դրսում սեփական սպիտակեղենը ուրիշերին է ցույց տալիս ու հայտարարում ընդդիմություն լինելու մասին, դուք էլ դրսում էիք ձեր ընդդիմություն լինելու մասին հայտարարել՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հայտնի զրույցը: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ընդդիմություն լինելու մասին, հետո նախագահի թեկնածու առաջադրվեց, հիմա էլ Գագիկ Ծառուկյանն է: Այսօր ԱԺ քառօրյան ամփոփելիս լրագրողներից մեկի այս դիտարկմանը

«Մեր ետեւում փողեր չկան»

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանի կարծիքով՝ Հայաստանում կուսակցությունների դարաշրջանն ավարտվել է, եւ դրանք այսօր ոչինչ չեն ներկայացնում իրենցից: Իսկ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը գտնում է, որ, այնուամենայնիվ, այսօր մեկ կամ մի քանի կուսակցություն է որոշում երկրի քաղաքական ուղեգիծը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու ակտիվիստների «Դեմ առ դեմ» զրույցից: Եղիա Ներսիսյան- Երբ ժողովուրդը

Հեղինե Բիշարյան. «Բա որ թեկնածու ունենայինք՝ ոնց էր տժժալու էս դաշտը»

ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն այսօր հարցին՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել, ինչպե՞ս եք սկզբունքորեն վերաբերվում արտերկրում ներքին խնդիրները քննարկելուն: Տիկին Բիշարյանը պատասխանեց, որ իրենք են ձեւաչափը, տեղը որոշում եւ «կոռեկտ չէ, որ մեկ այլ քաղաքական ուժի մոտեցումներին գնահատական տամ»: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մասին ասված խոսքերին, որ թեկնածուի լինելու համար շատ կարեւոր

Իրական «կուսակցությունները»

Ընկերներիցս մեկը (որն, ի դեպ, կուսակցական է) վերջերս շատ ճիշտ, իմ կարծիքով, անվիճելի միտք արտահայտեց: Նա ասաց, որ այսօրվա Հայաստանում մարդկանց բաժանում են ոչ թե կուսակցությունները, այլ արժեքային համակարգերը, եւ անձամբ իր համար շատ ավելի հոգեհարազատ է մրցակից, բացարձակապես այլ գաղափարախոսություն դավանող կուսակցությունը ներկայացնող պարկեշտ մարդը, քան սեփական կուսակցության սրիկան: Ես, չնայած երբեք որեւէ կուսակցության

Արամ Մանուկյան. «Համայն հայության, տիեզերական թեկնածու…լավ էլի, ժողովուրդը ձեռից գնում ա արդեն»

Վարդան Օսկանյանը, երբ արտգործնախարար էր, ՀԺԿ-ն երբ դրսում ներկայացնում էր ներքաղաքական խնդիրները, ասում էր, որ կեղտոտ սպիտակեղենը պետք չի ցույց տալ դրսում: Հիմա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որը նույնն է անում՝ ինչպե՞ս եք դրան վերաբերվում: Այս հարցին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց, որ նորմալ է վերաբերվում, քանի որ ներքին խնդիրները միայն ներսում լուծել չի

Աղետից 24 տարի անց

«Այն ընտանիքները, որոնք զոհեր ու մարդկային կորուստներ են տեսել, դեռ դեկտեմբերի 7-ը չեն մոռացել: Ես ինքս կողմ եմ որ օրը մոռացվի, միշտ ցավ ես ապրում, իսկ հոգեբանական սթրեսը երկար է տեւում: Ամենամեծ զոհերը եւ ավերածությունները Գյումրին տեսավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը: Նրա համոզմամբ ամենավատ վիճակում հիմա Գյումրի քաղաքն

Արամ Մանուկյան. «Իրա ախպոր տղու արածները Տիգրանի արածի հետ համեմատելի՞ են, մարդիկ մեքենայով մարդ են գցում տակը»

Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում համագործակցել ՀՅԴ-ի հետ, որը չի բացառում, թե կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե ընդունի իրենց առաջարկները՝ պատասխանեց. «Դա քաղաքական մոտեցում է: Եթե այս ընթացքում իշխանությունները լուծեն ընդդիմության խնդիրները, այդ դեպքում այդ քաղաքական ուժերը հայտնվում են լուսանցքում»: Նա նշեց, որ այսօր նորից պիկետ են անելու

Երիտասարդ ընթերցողի մասին

Ես չեմ ընդունում այն արտահայտությունը, որ ասում են. «հիմիկվա սերունդը գիրք չի կարդում»: Ես էլ եմ «հիմիկվա» սերնդից, ընդհամանը 22 տարեկան եմ ու միշտ էլ կարդացել եմ ու դրանում ոչ ոք ինձ չի ստիպել, իմ ցանկությամբ եմ կարդացել: Պարզապես նոր տեխնոլոգիների զարգացմանը զուգընթաց առաջ է եկել գիրք կարդալու այլընտրանքային տարբերակ, երբ ցանկացած ստեղծագործություն հնարավոր է

ՀՀԿ-ական պատգամավոր. Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահին լուրջ մրցակից կլինի

«Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեպքում ականատես կլինենք մրցակցային որոշակի բարձր նշաձողի»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը` հիշեցնելով տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնցով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը բավականին բարձր է: «Նա բարձր վարկանիշ ունի, սա գաղտնիք չէ ոչ մեկիս համար»,- հավելեց պարոն Դավթյանը: Պարոն Դավթյանն ընդդիմադիր ուժերի հանդիպումներն ու նախաձեռնած տարբեր կոնսուլտացիաները պայմանավորեց նրանց

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության կոչը` ուղղված Հայաստանի իշխանություններին

Լրացավ 1988 թվի Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցը: «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը արձանագրում է, որ չնայած անցած տարիներին աղետի գոտում իրականացված բնակարանաշինությանը, երկրաշարժից 24 տարի անց աղետի գոտին դեռ ամբողջությամբ չի վերականգնվել. միայն Գյումրիում երկրաշարժից անօթեւան է եւ տնակներում է ապրում ավելի քան 2.700 ընտանիք (աճած եւ կիսված անօթեւան ընտանիքներ, բնակարաններ կորցրած եւ չհաշվառված, սեփական

Իշխանությունը թիկունքից հարված է հասցնում ԲՀԿ-ին

Երեկ «Հրապարակը» հրապարակեց Եվրոպական խորհրդարանականների առաքելության հաշվետվությունից բառացի մեջբերումներ, որոնք կազմել են ԲՀԿ ղեկավարների հետ հանդիպումներից հետո այն ժամանակ, երբ կուսակցությունը հայտ էր ներկայացրել անդամակցելու Եվրոպական ժողովրդավարական կուսակցությանը։ Այդ որակումները ԲՀԿ-ի հասցեին, մեղմ ասած, բացասական էին: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանը» բավականին արհեստական տպավորություն թողեց», «Կուսակցությունը թողեց ոչ թե իսկապես արժեքների վրա հիմնված կառույցի, այլ սոսկ իշխանություն

Կողոպտիչները հայտնաբերվել և ձերբակալվել են

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հափշտակել են 38-ամյա մի կնոջ պայուսակը, որի մեջ եղել էր կանխիկ գումար, «Նեթ-բուք» համակարգիչ և բջջային հեռախոս:  Ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մելսիկ Պողոսյանին, 1980 թ. ծնված Գևորգ Մինասյանին, 1988 թ. ծնված Արմեն Գագիկյանին և

Տաքսու վարորդը տիրացել էր ուղևորների գումարին և իրերին

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 1-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում կորցրել է բջջային հեռախոսը:  Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, քաղաքացին իր բջջային հեռախոսն ու կնոջ մոր պայուսակը, որի մեջ եղել է ոսկյա ժամացույց, ոսկյա 2 մատանի, 63.000 դրամ,

«Հակահարվածի» տղաներից մեկն ազատ է արձակվել

Այսօր առավոտյան 11-ի մոտակայքում, ինչպես արդեն հաղորդել ենք,  կրկին բերման են ենթարկվել «Հակահարված» նախաձեռնության 3 ակտիվիստներ: Նրանցից միայն 2-ը՝ Արտակ եւ Հերբերտ Գեւորգյաններն են  այս պահին դեռ ոստիկանությունում: Թաթուլ Սարոյանը Aravot.am-ին ասաց, որ ինքը քիչ առաջ է ինքնակամ դուրս եկել ոստիկանությունից, քանի որ բերման ենթարկելու կարգավիճակ ու բերման ենթարկելու հստակ պատճառաբանություն ոստիկանությունում չի ստացել: Այս

Երեւանի միկրոավտոբուսային երթուղիները, որոնք փոխարինվելու են ավտոբուսներով

Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է այն միկրոավտոբուսային երթուղիների ցանկը, որոնք առաջիկայում կդառնան ավտոբուսային: Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ ERTUXINERI POPOXUTYUN-2:  Rea.am

«Հակահարված»-ի անդամները ոստիկանությունում են, բայց «բերման ենթարկված չեն»

Այսօր առավոտյան՝ ժամը 9.30-ի սահմաններում,«Հակահարված» արտ-խմբի 3 անդամներ՝ Թաթուլ Սարոյանը, Հերբերտ Գևորգյանը և Արտակ Գևորգյանը, հերթական ակցիան անցկացնելու ժամանակ բերման են ենթարկվել Ոստիկանութան բաժնի Մարաշի բաժանմունք: Խմբի ակտիվիստներն առավոտյան Երևանի պետական համալսարանի մոտ գետնանցումում «Մի ենթարկվիր ռեժիմին» գրությամբ պաստառ են փակցրել, որի վրա պատկերված է բարձրախոսով երիտասարդ: Նույն գրությամբ և պատկերով պաստառ իրենք փակցրել են

Կոռուպցիայի մասին խոսելու համար արդյոք պարտադի՞ր էր հասնել Բրյուսել

Չգիտես ինչու մեզ թվում էր, թե ԲՀԿ առաջնորդը Բրյուսելում նույնպես պետք է կրկներ ու եվրոպացի պաշտոնյաներին հավաստիացներ նույն բանը, ինչը լսում ենք նրանից արդեն կես տարի. «Ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել, բայց սրբորեն պահել-պահպանել ձեր հավատն ու վստահությունը»: Քանզի նա արդեն երկար ժամանակ, բացի այդ հայտարարությունից, կարծես թե այլ բան չի ասել: Դժվար է

Ուղիղ միացում. Սամվել Մարտիրոսյանը եւ Ահարոն Ադիբեկյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 63-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Քննարկման թեման` գալիք նախագահական ընտրությունների քարոզչական տեխնոլոգիաները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Առաջարկ քաղաքապետին. Ողջամիտ ժամկետում վերանայել Երևանի փոքր կենտրոնում Երևանի գլխավոր հատակագիծը

Մենք ենք այս քաղաքի տերը. ՀՀ կառավարության Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին հայեցակարգի նախագծի վերաբերյալ Ուսումնասիրելով «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հայտարարում ենք հետևյալը.   1. Նախևառաջ, սույն օրենքի ընդունման մասին խոսվեց 2012թ. ձմռանը, երբ Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ Երևանի Մաշտոցի պուրակում սկսվեց կառուցապատում,

Դասագիրքը Հայոց պատմության դասավանդման բուհական ծրագրից հիմնավորապես շեղված է

«Հայոց պատմության» բուհական դասագրքի շուրջ վերջերս բարձրացած աղմուկ-աղաղակը, բեկվելով երկրում ծավալվող ներքաղաքական գործընթացների ոսպնյակի մեջ, աստիճանաբար սկսել է շեղվել իր բուն նպատակից՝ հապշտապ դասագիրք դարձած հատորի մասնագիտական գնահատականից։ Մինչդեռ հայոց պատմության դասավանդման բուհական ծրագրից հիմնավորապես շեղվող նշված հատորը, որը 2012-ին հրատարակության է ներկայացրել Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնը եւ կրթության ու գիտության նախարարի 2011թ.

Քարոզարշավի մեկնարկը տրված է

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը «ամոթալի» է գնահատել Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում հնչեցրած այն կարծիքը, թե «Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»։ «ՉԻ» – Էդուարդ Շարմագանովն, իհարկե, կարող էր այդ հայտարարությունը գնահատել ոչ միայն որպես ամոթալի, այլեւ, օրինակ, անհարիր, վտիտ, տխրադալուկ, ամպագոռգոռ, լալահառաչ եւ այլն։ Խնդիրը, սակայն, դա չէ,

Ինքնաշեն ատրճանակ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման ենթարկվածի գոտկատեղից

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից  բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սուրեն Պողոսյանին: Անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, որում տեղադրված

Սերոբ Բոզոյանը անվճարունակ է վիրահատվելու համար

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված, օնկոլոգիական հիվանդությամբ տառապող Սերոբ Բոզոյանի վիրահատության հարցը մնացել է առկախ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ս. Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը, բժիշկները կրկնապատկել են վիրահատության գինը, և հիվանդը չգիտե որտեղից ճարել անհրաժեշտ գումարը: «Ստացվում է, որ հիվանդ մարդը մեկ ճանապարհ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031