Օրվա լրահոսը
Ինգա Զառաֆյան. «ՀՀԿ-ի քաղաքականությունը ոչնչացնում է Երեւանը»
«Ինչքան հիշում եմ, լավ քաղաքապետ, որը կկարողանա պահպանել տարածքները, չենք տեսել: Բոլորը ապրում են Երեւանում, աչք ունեն Երեւանի վրա, ամենաթանկ տարածքն է, ամենաթանկ բնակարանները: Եթե այդպիսի ճնշում կա, շատ դժվար կլինի քաղաքապետին ընդդիմանալ այդ ճնշմանը: Ցավոք սրտի, ամենաբարդ խնդիրների լուծման համար քաղաքական կամք է պետք: Այդ ի՞նչ պետք է անի քաղաքապետը, եթե վերեւից իրեն հրաման
«Ատամհատիկիս օրն ապացուցեցի, որ որոշողը միշտ ես եմ». Երիտասարդների հումորի ու լրջության աստիճանը
Առաջին տպավորությամբ տարօրինակ թվացող ու զարմանք առաջացնոսղ «Առավոտ երիտասարդականի» հարցերն ուղղված երիտասարդներին շարունակվում են 🙂 Օրվա հարցն է՝ «Ո՞վ է որոշողը», պատասխանները տարբեր են՝ սկսած ծիծաղելիներից մինչև չափազանց լուրջ: «Իհարկե պետությունը, – կարծում է 22-ամյա Հրանտը, – մենք միայն ենթարկվողներն ենք կամ էլ ընդվզողները, չնայած մակերեսորեն ցույց են տալիս, թե ժողովուրդն է որոշում, բայց դե
CBS. «Որդին ողբում է հրուշակեղենի խանութում զոհված իր հայազգի հոր մահը»
Անցած շաբաթ Գլենդելի հրուշակեղենի խանութում տեղի ունեցած վթարից զոհված 55-ամյա հայազգի տղամարդու որդին ասում է, որ իր հայրը իսկական քաղաքացու օրինակ էր և հրաշալի ծնող: Հաղորդում է «Սի Բի Էս» առցանց հեռուստակայանը: Ստեփան Վարդանյանը մահացել է հինգշաբթի օրը, երբ 71-ամյա Վանդա Վոնգի մեքենան մխրճվել էր «Oledina’s» հրուշակեղենի խանութի մեջ: Վարդանյանը կանգնած էր վաճառասեղանի մոտ և սուրճ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները
Բնապահպանական պետական տեսչության կողմից 25.03-29.03.2013թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, bբնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում: Մասնավորապես` Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերությանը սնանկացնելու գործով պաշտոնյաներ կհարցաքննվեն
Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազությունից գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը: Սփյուռքահայ գործարարի փաստաբանը գործի Հատուկ քննչական
Հայաստանի լավագույն շախմատիստը 8-րդն է արագ շախմատում
Արագ շախմատի վարկանիշային դասակարգման ցուցակում, որն ապրիլի 1-ի տվյալներով հրապարակել է Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), Լեւոն Արոնյանը աշխարհի 10 ուժեղագույնների շարքում է եւ հանգրվանել է 8-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Ապրիլի 4-ին և 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում կանցկացնի Մարտակերտ-Թարթառ և Աղդամ – Բարդա ուղղություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկումը կիրականացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: Նախատեսվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման
Կայծակնային շախմատում Լեւոն Արոնյանը 6-րդն է աշխարհում
ՖԻԴԵ-ն հրապարակել է կայծակնային շախմատի վարկանիշային դասակարգման ցուցակը` ապրիլի 1-ի դրությամբ: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջատարների տասնյակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նա զիջում է Մագնուս Կարլսենին, Ալեքսանդր Գրիշչուկին, Սերգեյ Կարյակինին, Հիկարու Նակամուրային, Վիշվանաթան Անանդին, գերազանցում` Վեսելին Տոպալովին, Գատա Կամսկուն, Յան Նեպոմնյաշչիին եւ Պյոտր Սվիդլերին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայկական հուշարձանների մասին ինֆորմացիան հասանելի կլինի սմարթֆոններով
Այսօր «Էրեբունի» թանգարանում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» լրագրողներին հայտարարեցին մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի մեկնարկի մասին: BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի չորս երկրների` Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Հայաստանի 173 համայնքներում: Aravot.am-ի հետ զրույցում «Հայկական հուշարձանների
Հայաստանի Հանրապետությունում խախտվում է միավորումների և արտահայտման ազատության իրավունքը
2013 թ. մարտի 29-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Մինասյանի որոշմամբ կարճվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ 2012 թ. ապրիլի 16-ին հարձակման գործով քրեական գործի վարույթը: 2012 թ. ապրիլի 16-ին` առավոտյան ժամը 10-11-ի սահմաններում, 200-ից ավելի քաղաքացիներ, որոնց թվում` Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձինք, մի շարք կրթական հաստատությունների ուսանողներ, «Երկրապահ»
ՀՅԴ Գերագույն Մարմնի հայտարարությունը
Այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է: Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը, մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգևատրվել էր Արցախի «Մարտական խաչ» երկրորդ
Գալուստ Սահակյանը՝ բերման ենթարկված ԲՀԿ-ականի մասին. «Հանցագործության հետ գործ ունենք»
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «հերթական անհեթեթություն» համարեց ոստիկանություն բերման ենթարկված ԲՀԿ-ական երիտասարդի մասին լուրը: Zham.am-ի տեղեկություններով, բերման ենթարկված երիտասարդից պահանջում են ավագանու ընտրություններում չաշխատել ԲՀԿ-ի համար: «Ծանոթ չեմ դեպքին: Արդեն մոդայիկ է դարձել երիտասարդների շրջանում` ինչ-որ խախտումներ եթե լինում են, անմիջապես վերագրում են այս կամ այն կուսակցությանը, որ այս կուսակցության անդամ ենք, քաղաքական հետապնդում է:
Լևոն Անանյան. Մանկական գիրքն է մեր առաջին ուսուցիչը, դաստիարակը
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և մանկագիր Սուրեն Մուրադյանը խոսեցին մանկապատանեկան գրականության ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին: Արդեն 70 տարի է, ինչ նշվում է Մանկական գրականության շաբաթը: Դեռ պատերազմի թոհուբոհի մեջ, 1943թ-ին ռուսները ձեռնարկեցին այս նախագիծը` հաշվի առնելով մատաղ սերնդի դաստիարակության կարևորությունը: Հայաստանը նույնպես սկսեց մեծ շուքով նշել այդ տոնը,
Մանկագիր Երվանդ Պետրոսյան. Տեխնոլոգիաները չէ, որ գրողներ են ծնում
Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է: Այս առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ մանկագիր Երվանդ Պետրոսյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը անդրադարձան մանկագրության ոլորտին, դրա խնդիրներին եւ Հայաստանում զարգացածության մակարդակին: Ըստ պարոն Պետրոսյանի`մեզ մոտ կա երիտասարդ մանկագիրների պակաս: Եվ չնայած զարգացող տեխնոլոգիաներին` միշտ չէ, որ դրանք նպաստում են մանկագիր դառնալուն, քանի որ տեխնոլոգիաները չէ, որ գրողներ են
ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը ԲՀԿ-ականներին բերման ենթարկելու մասին. «Ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել»
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալելէ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների: Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով: Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում
Մեսրոպ Մովսեսյան. «Սերժ Սարգսյանը գիտի, որ իր թիմն անկում է ապրելու»
«Ներքաղաքական դաշտում զարգացումներ չեմ ակնկալում, փոխարենը` մեծ անկում եմ ակնկալում»,-այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: Նրա կարծիքով. «Անկման ելակետը Սերժ Սարգսյանի թիմն է, որն արդեն ապրել է իր դարը եւ հիմա պետք է հանձնի դիրքերը: Ես չգիտեմ` ով կլինի Սերժ Սարգսյանից իշխանությունն ընդունողը, բայց համոզված եմ, որ այդ պահը
Տիգրան Խզմալյան. Ռուբեն Գեւորգյանցը կոմունիստների ժամանակ կոմունիստ էր, մասոնների ժամանակ՝ մասոն
Իսկ նորմա՞լ է, երբ պարոն Գեւորգյանցը 3-րդ անգամ է վերընտրվում: «Ոչ, աննորմալ է»,-հակիրճ ասաց ռեժիսորը:
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Ապրիլի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
«Թեժ գիծ» ծառայություն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ
Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ապրիլի 2-ի դրությամբ ստացվել է 4 զանգ, որից միայն 1-ն է վերաբերվել անշճտություններին: Այսպես, քաղաքացին հայտնել է, որ որդին թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա
Արդեն մեկ տարի է, ինչ գործում են Պաշտպանի 6 մարզային գրասենյակները
Այսօր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Պաշտպանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ Գյումրի քաղաքում նշեցին Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակների հիմնադրման մեկամյա տարելիցը, որտեղ Պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց նաև 2013 թվականի նախագահի ընտրությունների վերաբերյալ պաշտպանի արտահերթ զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Պաշտպանի աշխատակազմի հետ համգործակցող այլ միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար
ԲՀԿ երիտասարդները բերման են ենթարկել կենցաղայի՞ն հարցով
«Նոր նորքի ոստիկանության բաժանմունքից նոր ենք դուրս գալիս: Պարզվում է, որ քաղաքացի կա, որը տարածք է վարձակալությամբ հանձնել մեր կուսակցականներից մեկին, հետո ցանկացել է ետ ստանալ ու ինչ-ինչ խոսակցություններ են գնացել: Բայց դա դեռ պարզաբանման փուլում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ երիտթեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Հիշեցնենք, որ հրապարակումներ եղան այն մասին, որ
ՋՕՄ-երը պարազիտի նման նստել են գյուղացու վզին (Տեսանյութ)
Հրաչ Բերբերյանի կարծիքով` 1 միլիոն դոլարով ստեղծվեց 9 խորքային հոր, մինչդեռ այդ գումարով հնարավոր էր ստեղծել 30 հոր: Գյուղացին պետք է օրենքով պաշտպանված լինի, որպեսզի մթերող կազմակերպությունները չկարողանան տարիներով գյուղացիների պարտքերը ձգձգել: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ավելացնելով, որ Արտաշատի եւ Իջեւանի գյուղացիներին մթերող կազմակերպությունները, վերցրած գյուղմթերքի դիմաց, գյուղացիներին
Ոստիկանապետի ընդունարանում ծեծի գործով
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր, ժ.15-ին շարունակվեց Արմեն Խալոյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դատական վիճաբանությունների փուլում այսօր մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրողը: Նա հիմնավոր համարեց նախաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցները, որոնք հաստատվել էին այս գործով տուժողներ Մերուժան Հակոբյանի, Հայկ Կարապետյանի, Ռաֆայել Սարգսյանի ցուցմունքներով: Ըստ այդ
Վլադիմիր Մովսիսյան. «Ինչպես ՀՀ նախագահն է ասում` եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը»
«Մենք նայում ենք վերջին տարիների ամեն ամսվա մոնիտորինգ կենտրոնի տվյալները, Սեւանա լճում առկա վանադիումի պարունակությունը 5-6 անգամ գերազանցում է PDK-ն: Այդ ի՞նչ խմելու ջրի պոտենցիալ պաշար պետք է ունենանք, երբ որ վանադիումը խմելու չէ: Ի՞նչ ձկնային պաշար բազմացնենք, երբ այդ ձկները պետք է իրենց մեջ կուտակեն այդ ծանր մետաղները: Ոչ մեկը պատասխանատվություն չի կրում: Այդ
«Խորհրդային տարիներին կառուցված շենքերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար». Փոխքաղաքապետ
Այսօր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի քննարկման ժամանակ դժգոհություն հնչեց, որ Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներն ու մուտքերը ոչ մի հարմարություն չեն ընձեռում հաշմանդամություն ունեցող անձանց գոնե դուրս գալ շենքի բակ: Դժգոհությանն անդրադարձած փոխքաղաքապետ Կամո Արեյանի հավաստմամբ, խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերից եւ ոչ մեկը հարմարեցված չէ
Մեսրոպ Մովսեսյան. «Հիմնական խնդիրը Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ «Ա1+»-ի դռանը կախված պիտակն էր» (Տեսանյութ)
Ինչպես հայտնի է, 2002թ. այս օրը «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Այս կապակցությամբ այսօր Մամուլի ազգային ակումբում «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ նախորդ տարիները բավական դժվար են անցել, իսկ դժվարությունները մինչ օրս էլ շարունակվում են. «Հիմնական խնդիրն այն պիտակն էր, որը տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ կախվեց «Ա1+»-ի դռանը` որպես «երկրի թշնամի», «երկիրը քանդող» եւ «ապատեղեկատվություն
ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնումը ժամանակավորապես դադարեցվել է
Փետրվարի 24-ին ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնման ժամանակ երկու ուսանողի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել. էկրանին հայտնված նկարը և քննություն հանձնողի տվյալները չեն համապատասխանել: ԵՊՀ ներկայացուցիչները խնդրի կարգավորման նպատակով դիմել են TOEFL iBT քննությունը կազմակերպող և պատասխանատու միջազգային ընկերությանը: Այս ընկերության կողմից տեխնիկական խնդիրների պատճառների ուսումնասիրության և կարգավորման նպատակով ներկայումս ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների
Բերման են ենթարկել ԲՀԿ երիտասարդի
Երևանի Նոր Նորքի ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչ մի քանի երիտասարդների: Zham.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ական երիտասարդներից պահանջել են ավագանու ընտրություններում չաշխատել ԲՀԿ-ի օգտին: Մեր ճշտած տեղեկության համաձայն բերման է ենթարկվել ԲՀԿ-ական մեկ երիտասարդ: ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր կուսակից ընկերներ Վահե Էնֆիաջյանի և Տիգրան Ուրիխանյանի հետ արդեն ոստիկանությունում
«Օրենքի նոր նախագծում դրույթներն ավելի հստակ են».Արմեն Ալավերդյան
«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նոր նախագծի մասին
Ընտրացուցակների վերաբերյալ հետազոտության արդյունքները
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հ/կ-ն « ՀՀ նախագահական ընտրություններ. Ընտրողների ցուցակների բարելավում» ծրագրի շրջանակներում հետազոտություն է անցկացրել` պարզելու բնակիչների իրազեկվածության մակարդակը ընտրացուցակների վերաբերյալ, հայտնաբերելու ցուցակներում առկա անճշտությունները: Հ/կ նախագահ Ռուբեն Սարգսյանն այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց, որ համայնքի բնակիչների եւ ընտրացուցակների համադրությունից բացահայտվել են 6,8 տոկոս անճշտություններ. «Որտեղ 1,5 տոկոսի դեպքում ընտրողը եղել է, բայց ընտրողների ցուցակում


















































