Օրվա լրահոսը

«Արմավիա»-ի ներկայացուցիչները «կորել են» (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին «Արմավիա»-ի գրասենյակի մոտ։ Սնանկացման գործընթացի մասին հայտարարած ընկերությունը խոստացել էր վերադարձնել իրենց տոմսերի արժեքը, բայց դուռը փակ էր: Մոսկվայաբնակ Մայիս Գասպարյանը իր ընտանիքի 16 անդամներով այսօր արդեն պետք է մեկներ Հայաստանից: «Դեպք է պատահել, եկել եմ Հայաստան, ընտանիքով եկել ենք հուղարկավորության: 16 հոգի այսօր պետք է ժամը 10-ին թռնեինք,բայց

Կապանում ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

Ոմանք գտնում էին, որ դա ողջունելի եւ ճիշտ քայլ է հերոսներին անկյուն տրամադրելը, իսկ մյուսները կարծում, որ այդ դեպքի հիմքում ահաբեկչություն է եղել, եւ այդ հարցում պետք է զգուշավորություն ցուցաբերել ու տվյալ փաստը չշրջանցել:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նժդեհ մեջբերելով, սպարապետի կենացը խմելով, կյանքի մեջ չծաղրեք Նժդեհին»

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին  ընդունեցին ծափահարություններով, ջերմագին խոսքերով, տատիկներից ոմանք էլ, տեսնելով նրան,  բացականչեցին. «Մեռնիմ ջանիդ»: «Ժառանգության» առաջնորդն էլ իր հերթին ելույթը սկսեց գյումրեցու ինքնասիրությունը շոյող խոսքերով: «Սիրելի հայրենակիցներ, Գյումրին ` Լենինականը, Շիրակ աշխարհը այնպես հաղթեց փետրվարի 18-ին, որ  իրենք հիշեցին իրենց հոր հարսանիք: Հայրաքաղաքը իր պատգամը տվեց շատ հստակ, անգամ իշխանական տվյալներով`

Բացվեց Կարինե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսը

Այսօր Նկարիչների տանը տեղի ունեցավ երաժիշտ, դիզայներ Կարինե Ասլամազյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Սա թվով երկրորդ ցուցահանդեսն է, որն իրականանում է Նկարիչների տանը: Առաջին անգամ Կ. Ասլամազյանի անհատական ցուցահանդեսը տեղի էր ունեցել Նկարիչների տանը 2004 թվականին` նվիրված Սվյատոսլավ Ռերիխի ծննդյան 100-ամյակին: Այս անգամ ցուցահանդեսը նվիրված էր բոլոր կանանց և  մայրերին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 7-ը: 

Որ չլինի գլխացավանք, այլ միայն բարի լուրեր (տեսանյութ)

11 տարի առաջ այս օրը Ա1+ հեռուստաընկերությունը վերջին անգամ դուրս եկավ եթեր։ Հաճախականությունների մրցույթում զուտ տեղեկատվական ուղղվածություն ունեցող Ա1+-ը պարտվեց ժամանցային ծրագրերի մեջ մասնագիտացած «Շարմ» ընկերությանը, որը խոստանում էր մի ուրիշ հեռուստաընկերություն «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»,-այդ ժամանակ հայտարարեց «Շարմ» ընկերության ներկայացուցիչ Հրանտ Թոխատյանը։ Հույս

Հովքի դպրոցում կրքերը դեռ չեն «հովացել»

 Ուսուցիչները  գնացել են մարզպետարան   «Առավոտը»  նախկինում ներկայացրել է  Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոցում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, մարտի 28-ին մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշում է կայացրել մինչեւ մրցույթով Հովքի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցվելը ապրիլի 2-ից  «ՀՀ Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  

Orange Հիմնադրամը շարունակում է աջակցել աուտիզմով երեխաներին

Այսօր աուտիզմի միջազգային օրն է   Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում ամփոփեցին  «Օգնենք աուտիզմով երեխաներին» բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն է նպաստել Հայաստանում աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերմանն ու միջամտությանը, աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին և նրանց ծնողներին խնդրին առնչվող մասնագետների իրազեկման,ինչպես նաև ախտորոշման և բուժման

Ուշագրավ խոստովանություն. արթիկցին պատմում է, որ իրեն 5000 դրամ են տվել, որ ընտրի Սարգսյանին (տեսանյութ)

Արթիկցին ընտրակաշառքը վերցրել է, բայց ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօր Արթիկում մինչ կսկսեր Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքը, մի արթիկցի պապիկ Aravot.amի հետ զրույցում անկեղծացավ, որ նախագահական ընտրություններում Արթիկում 5000-ական դրամ են բաժանել: Մեր հարցին՝ դուք վերցրե՞լ եք, նա խնդմնդալով պատասխանեց. «Վերցրել եմ ու ստորագրել եմ Րաֆֆիի համար»: Երբ խնդրեցինք այդ նույնը տեսանյութով ասել, արթիկցին վախեցավ. «Բռնել

«Լեքսուսով» Րաֆֆի Հովհաննիսյանին հետեւում էին

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով եղավ Եղվարդում, Ուջանում, Թալինում, Արթիկում, Գյումրիում, Արմավիրում: Բոլոր հանդիպումներին անխտիր ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտ հանդիպման վայրում էին եւ տեսախցիկները միացրած սպասում էին նրան: Ոստիկանների այստեսակ վերահսկողությունը նորություն չէ ընդդիմության նման հանդիպումների համար: Սակայն այսօր հանդիպումների ժամանակ նկատեցինք, որ այդ ամբողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի մեքենային գաղտնի հետեւում

Մարալիկցի Ասյան՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. « Հո 100 միլիոն տարեկան չեմ, Հովհաննիսյան ջան»

Մարալիկցու եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Այսօր չնայած որեւէ հանդիպում նախատեսված չէր, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց մի քիչ քայլել նաեւ Մարալիկում եւ բարեւել իրեն հանդիպած բնակիչներին: Մի կին մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ բողոքեց. «Միայնակ, անտեր կնիկ եմ: Ոչ նպաստ, ոչ օգնություն, ոչ տուն: Էս ի՞նչ ապրել է՝ հեչ բան: Ի՞նչ եմ ապրում՝ հիվանդ: Աշխատում եմ՝ տանում

Greek Reporter. «Հայազգի դետեկտիվ գրողին շնորհվել է հեղինակավոր մրցանակ»

Դետեկտիվ ժանրի հայտնի գրող Պետրոս Մարգարիսը արժանացել է «Քուաս դու Պոլար» (Quais du Polar) 2013թ. փառատոնի մրցանակին: Ժյուրիի նախագահ Ժան Լուի Դեբրեն այդ մասին հայտարարել է պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի ունեցել մարտի 29-ին, Լիոնում: Գրում է «Գրիք ռիփորթեր» լրատվականը՝ նշելով, որ այս մրցանակը Արևմտյան Եվրոպայում դետեկտիվ ժանրի ամենահեղինակավոր մրցանակն է: Մարգարիսը լայն ճանաչում ունի

ԵՃՇՊՀ նախկին դասախոսը կաշառքի պրովոկացիա է արել

Ըստ Datalex կայքի՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի նախկին դասախոս Սիրուշ Իսրայելյանը իր դասախոսական աշխատանքը վերականգնելու համար դիմել է պրովոկացիոն քայլին: Նա հանցագործության արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով՝ մտել է նույն համալսարանի շիրանարարության դեպարտամենտի ղեկավար-դեկան Պետրոս Համբարձումյանի աշխատասենյակ և, առանց վերջինիս համաձայնության, փորձել է ծրարի մեջ դրված 600.000 ՀՀ դրամ տալ Համբարձումյանին, ինչի նպատակով գումարը

Տոլմայի վեճն ու ԼՂ հակամարտությունը

«Հայկական եւ ադրբեջանական խոհանոցները շատ նման են միմյանց եւ էականորեն տարբերվում են վրացականից: Բայց եթե մեկ հայի եւ ադրբեջանցու նստեցնենք իրար կողքի` նրանք կսկսեն վիճել, թե ո՞ր ազգին է պատկանում տոլման, եւ թե ո՞վ է ավելի լավ այն պատրաստում, իսկ թեժ բանավեճն, ի վերջո, կհանգի ծեծկռտուքի»,- այս համեմատությունն այսօր արեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական

ԼՂՀ ԱԳՆ հաշվետվություն է ներկայացրել 2012թ. գործունեության մասին

            Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն և մասնակցել  2012 թ. գերատեսչության գործունեության արդյունքների ամփոփմանն ու 2013թ. նախատեսվող աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը: Իր զեկույցում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ 2012թ. գերատեսչության գործունեության հիմնական ուղղություններն էին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության քաղաքական կարգավորումը և

Ահազանգ Սեւանից. քաղաքապետը ոստիկանների հետ բնակիչներին ահաբեկում է

Նա զգուշացնում է սեւանցիներին, որ վաղը չհամարձակվեն գնալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը: Վաղը ժամը 14.00-ին նախատեսված է Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ բնակիչների հետ: Քիչ առաջ սեւանցիներն ահազանգել են «Ժառանգությանը», որ Սեւանի քաղաքապետը այնտեղի ոստիկանության աշխատակիցների հետ տնետուն ընկած մեկ առ մեկ բնակիչներին զգուշացնում եւ «հաթաթա» տալիս, որ այդ հանդիպմանը չհամարձակվեն գնալ: Այս մասին Aravot.am-ի հետ

Ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը կասկածվում է մաքսանենգության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը: Վերջիններս կասկածվում են Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի` 2702.58 կառատ ադամանդները 2013թ. մարտի 1-ին նախնական համաձայնությամբ,

Թալինում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Պրիվետ, ախպե՜րսսսսս» (տեսանյութ)

  Մաստարայի բնակիչը Աստված է կանչում, որ «Րաֆֆի Ռիչագովիչի» գործերը հաջող գնան:   «Պրիվետ, ախպե՜րսսսսս»,- այսօր Թալինում Րաֆֆի Հովհաննիսյանին հենց այսպես բարեւեց բնակիչներից մեկը՝ Ազատ Հարությունյանը՝ հետաքրքրվելով «Ժառանգության» առաջնորդից, թե իրեն տեղը չբերե՞ց: «Տեղը բերեցի, բերեցի»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ծիծաղեց բարեւի այդ «ախպերական» տարբերակից: Aravot.am-ը բնակչից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն,

«Վալլեքսը» պարզաբանում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի վթարի մասին տեղեկությունները

  Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը և տվյալ հարցի նկատմամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝ սույնով հայտնում ենք հետևյալը. 2013 թ. մարտի 31-ին, ժամը 18.00-ի սամաններում արտադրական վթար է տեղի ունեցել Ալավերդու պղնձաձուլական գործարանում. փլուզվել է ձուլարանի՝ մոտ 1.2 կմ երկարություն ունեցող ծխատարի ծածկի 1.5 մ երկարությամբ մի հատված: Վթարի հետևանքով ծխատարն ու ծխնելույզը շուրջ մեկ

Քաղաքապետը հետևել է եվրոպական GOSPEL ծրագրով բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի կառուցման աշխատանքներին

Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեհի, Չեխովի, Թադևոսյան փողոցներին, ինչպես նաև Արշակունյաց պողոտային հարակից բակային տարածքներում արդեն իսկ մեկնարկել և լայն թափով ընթանում էին բարեկարգման նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի շրջանակում բարեկարգվող բոլոր բակերը կկահավորվեն խաղային ատրակցիոններով, մարզական գույքով, նստարաններով ու զրուցարաններով, ինչպես նաև կապահովվեն նոր արտաքին լուսավորության համակարգով և

Pasadena Star-News. «Փասադենայի հայերը հակամարտում են Ցեղասպանության հիշատկի օրվա, զոհերի հուշարձանի համար»

Փասադենայի՝ իրարից անջատ հայ համայնքները ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության երկու տարբեր հիշատակի արարողություն կանեն, բացի այդ նրանք մրցակցում են Հիշատակի այգում ցեղասպանության զոհերի հուշարձանի կանգնեցման հարցում: Գրում է «Փասադենա Սթար-նյուզ» թերթը: Փասադենայի «Հայ դատի» հանձնախումբը Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է կազմակերպել ապրիլի 24-ին ժամը 10:00-ին քաղաքային դահլիճում: Ճիշտ նույն ժամին, Փասադենայում հիմնված Հայ համայնքի կոալիցիան,

Արկադի Վարդանյանը Լիսկային. «Եթե էդքան լավ տղա ես, ավտարիտետ ես, արի՛ Րաֆֆու գլուխը ջարդի, ինչո՞ ւ չես գալիս»

Գյումրիում «Ժառանգության»  համակիրները նորից հիշեցին Սյունիքի մարզպետին:   Րաֆֆի Հովհաննիսյանի` Գյումրու  Թատերական հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ  առաջինը ելույթ ունեցավ հասարակական -քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, ով  անդրադարձավ նաև Սյունիքի մարզպետին՝ասելով. «Երեկվա շրջագայության ժամանակ պարզվեց մի շատ հետաքրքիր իրողություն, ես ուզում եմ անպայման  ձեզ ներկայացնել: Շատերս մտածում ենք, և բազմիցս  նման հարթակներից նաև հայտարարում ենք,

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ Զատիկի պատարագին Վեհափառը հիշել է Սերժ Սարգսյանին

Էջմիածնում Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց կաթողիկոսին, որ ապրիլի 9-ին «սուտ երդում» թույլ չտա: Էջմիածնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ ժողովուրդն ապացուցել է, որ «մեր մթնոլորտը գաղջ չի»՝ պատասխանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին ասուլիսում արված  այն դիտարկմանը, որ մարդիկ արտագաղթում են, քանի որ մթնոլորտը գաղջ է: Ռուբեն Հակոբյանը խնդրեց մարդկանց ապրիլի 9-ին գալ Ազատության

Պահանջում են սպանության բացահայտմանը վերաբերվել խստագույն պատասխանատվությամբ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն իր խորը զայրույթն է հայտնում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության առթիվ և ցավակցում է նրա մերձավորներին, հարազատներին ու ընկերներին: Հրաչ Մուրադյանը Սիրիայից ներգաղթած ընտանիքի զավակ էր: Նա ՀՅԴ և նրա առաջին մարտական ջոկատների անդամ էր և մեծ ավանդ ուներ Արցախյան ազատամարտում, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: 2005 թվականից ընտրվելով գյուղապետի

Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան 5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց

Ապրիլի 1-ից սկսած՝ Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բոլոր բաժանորդները, պարզապես ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից, կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար: Այսպիսով, յուրաքանչյուր երկուշաբթի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան նվեր. 2 անվճար միջազգային րոպե` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, և 5

«Խորհրդարանում մարդիկ կան՝ ալերգիա ունեն խոսափողից». Ռուբեն Հակոբյան

Նա Արմավիրում հավատացնում էր, որ Հայաստանում գործարարների «հերն անիծում են»: «Մեզ ասում են, որ պետք է շատ կտրուկ քայլեր անել: Հավատացեք, որ լուրջ բանի համար պայքարը ժամանակ եւ համբերություն է պահանջում, նաեւ հավատամք եւ վստահություն: Մենք ուզում ենք, որ առանց ցնցումների, առանց արյունահեղության իրականացնենք մեր պայքարը»,- քիչ առաջ Արմավիրում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց

«Կենդանիները մարդուն սովորեցնում են սիրել». Կենդանի-մարդ հարաբերությունների մասին

19-ամյա Դիանային ամեն առավոտ արթնացնում է իր շնիկը: Վերջինիս համարում է իր ամենալավ ընկերը, ում հետ կիսում է իր հացը, անկողինը և առհասարակ կյանքը. «Ես շատ եմ սիրում իմ շանը, նա շատ լավ է ինձ հասկանում, երբ ջղայնացած ու հուզված եմ լինում, նրա հետ խաղալով հանգստանում եմ և դրական լիցքեր ունենում»,-ասում է նա: Հավելում է

«Ատկատների» գործով նախկին պաշտոնյան ԱԺ օրենքներին եզրակացություններ է տալիս

Aravot.am-ը ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց` արդյոք նպատակահարմա՞ր է այն, որ անձնավորությունն, ում անունը կապվում է «ատկատների», պետական միջոցների ոչ ճիշտ բաշխելու հետ, այժմ ընդգրկված լինի ԱԺ հանձնաժողովում և օրենսդրական եզրակացություններ շարադրի:

Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրու հանրահավաքը նկարահանում էր նաև ոստիկանը (ֆոտոշարք)

Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Գյումրու Թատերական հրապարակում: Չնայած աշխատանքային թեժ ժամ էր, այդուհանդերձ հրապարակը դարձյալ լիքն էր, այս անգամ կարելի էր տեսնել նոր դեմքերի, ընդ որում, դասախոսների, ուսուցիչների ու այլ մտավորականների: Հանրահավաքը տեղի ունեցավ առանց ոստիկանության հետ բախումների , ոստիկանները թեև բավականին մեծ թիվ էին կազմում, սակայն թույլ չտվեցին իրենց ավելորդ

Հացադուլ դատախազության մոտ

Երեւանցի Սուսիկ Հակոբջանյանն արդեն 5-րդ օրն է` գալիս է Գլխավոր դատախազություն եւ պահանջում հանդիպում Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Այսօրվանից նա հացադուլ է հայտարարել, որի մասին վկայում է նաեւ ձեռքին պահած ցուցապաստառը: «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Հակոբջանյանը հայտարարեց, որ 3 օր Գլխավոր դատախազության մոտ հացադուլ անելուց հետո, այն կշարունակի Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ: Պատճառն հետեւյալն

«Աշխարհի ամենահաջողակ մարդը», ով ենթարկվել է բազմաթիվ դժբախտ պատահարների և դարձել միլիոնատեր

Խորվաթ Ֆրանե Սալեկոմին թերևս կարելի է համարել աշխարհում ամենահաջողակ մարդը: Առաջին պատահարը նրա հետ տեղի է ունեցել 1962թ.-ի հունվարին, երբ գնացքը, որով ուղևորվում էր նաև Ֆրանեն, դուրս գալով ռելսերից, ընկավ սառցապատ գետը: Վթարի հետևանքով զոհվեց 17 մարդ, իսկ Ֆրանեն կոտրել էր միայն ձեռքը և թեթև վնասվածքներ ստացել: Մեկ այլ դեպքում խորվաթ տղամարդը ընկել է ինքնաթիռից,

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031