Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Իրա ախպոր տղու արածները Տիգրանի արածի հետ համեմատելի՞ են, մարդիկ մեքենայով մարդ են գցում տակը»

Դեկտեմբեր 07,2012 12:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում համագործակցել ՀՅԴ-ի հետ, որը չի բացառում, թե կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե ընդունի իրենց առաջարկները՝ պատասխանեց. «Դա քաղաքական մոտեցում է: Եթե այս ընթացքում իշխանությունները լուծեն ընդդիմության խնդիրները, այդ դեպքում այդ քաղաքական ուժերը հայտնվում են լուսանցքում»:

Նա նշեց, որ այսօր նորից պիկետ են անելու դատախազության մոտ՝ ՀԱԿ ակտիվիստների ազատության համար. «Մենք հո գիժ չենք ակցիա անենք դատախազության մոտ, եթե քաղբանտարկյալ չունենայինք: Իրենք են ստիպում: Տիգրանին ինչի՞ համար են…մի հատ հարցրեք, էլի: Իրա ախպոր տղու արածները Տիգրանի արածի հետ համեմատելի՞ են: Մարդիկ մեքենայով մարդ են գցում տակը: Ա՛յ ժուռնալիստներ, ո՞ւր եք: Մի հատ ռուսական սայթերը նայեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: