Օրվա լրահոսը

Բախտորոշ Զոյգ Մը Զուգադիպութիւն

Հաւանօրէն շեշտուած էր ցաւակցական գիրիս ջերմութիւնը հանդէպ Վենեզուելլայի ժողովրդասէր նախագահ Չավէզին, անոր անժամանակ կուրստին առթիւ: Պատճառը նաեւ պատկառանքս էր վաղամեռիկ նախագահին կառավարութեան կատարած պաշտօնական յայտարարութեան հանդէպ, այն յայտարարութեան որ հռչակուեցաւ 2005 թուականին, նուիրուած Հայ ժողովուրդի գերագոյն ողբերգութեան-Ցեղասպանութեան – անոր Իննսուն Ամեայ Տարելիցին առթիւ: Բաղդատած բազում ուրիշ պետական յայտարարութիւններու, Չավէզի պետութեան Գիրը իւրայատուկ է իր համապարփակ

Տասը զոհ տվեցինք, մինչև հնչեց՝ «Գնացեք տուն»

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանից ակնկալում ենք քայլերի հաջորդականություն, ինքներս մեզ պետք է հարցնենք՝ իսկ մե՞նք ինչպես ենք դա պատկերացնում։ Նրանք, ովքեր իրենց ձայնը տվել են այս իշխանությունների դեմ և, ինչպես ինքս, իրենց ձայնը չփոշիացնելու համար քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի անվան դիմաց, կարծում են, թե իրենց դիրքորոշումն արդեն պայքար է։ Եվ, առհասարակ, ոչ մի այլ պարտավորություն իրենք

Հ.Հովհաննիսյանի կարծիքով, «Ժառանգության» առաջնորդը փորձում է չկրկնել ՀԱԿ-ի սխալները

Քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գնահատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի մեկնաբանություններն իր իսկ հայտարարած հացադուլի վերաբերյալ հակասական էին: «Սկզբից հայտարարեց, որ դա քաղաքական ակցիա է, ծոմ չէ, որովհետեւ զուգահեռ էր անցկացվում այն հացադուլի հետ, որն արել էր 2011 թվականին, իսկ երբ հացադուլից դուրս եկավ, հայտարարեց, որ ծոմ էր: Այստեղ սեփական ակցիայի վերաբերյալ գնահատականները հակասական էին: Բայց դա

Գալուստ Սահակյան. «Րաֆֆին կարող էր երդվել, երբ որ ղարաբաղյան պատերազմ էր»

Մի ուրիշն էլ կարող է գալ ու երդվել։ Ազատ աշխարհ է, ու բոլորն էլ մտածում են, որ կարող են երդվել։

Vesti.az «Ադրբեջանահայ ռեպեր. իմ ընտանիքը քիչ չէ տառապել՝ լքելով Բաքուն»

«Վեստի.ազ» լրատվականը հիշել է ադրբեջանահայ ռեպեր Պտախային (Դավիդ Նուրիև), որն անցած տարի ռուսական «Մինաև լայվ» հաղորդման ժամանակ ասել էր, որ եթե հնարավորություն լինի վերադառնալ ու ապրել Բաքվում, նա 100 տոկոսով չի վերադառնա. «Ես 9 տարեկանից Մոսկվայում եմ: Բաքու վերադարձել եմ երկու անգամ 1999թ. և 2001թ.», – ասել էր նա,- «Հայրս հայ է: Եղավ ղարաբաղյան պատմությունը,

Մնաց միայն ԲՀԿ-ի փողերով շտաբի անձնակազմի կերած բուտերբրոդների մասին հիշողությունը

Նախագահական ընտրություններին չմասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իր չմասնակցությունը պոստ ֆակտում փորձեց ներկայացնել որպես բոյկոտ, Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում որոշել է որդեգրել հակառակ մարտավարությունը, մասնակցել բոլոր ուժերով, սակայն ընտրություններում չհաղթելու դեպքում՝ բոյկոտել։ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե եթե Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվեն, ապա ԲՀԿ-ն կբոյկոտի իր մասնակցությունն այդ «ոչ լեգիտիմ

Հայաստանը՝ լվացքատուն

Անցած շաբաթվա վերջին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2012 թվականի ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին մանրամասն տեղեկանք: Տեղեկանքը իր մեջ մի ուշագրավ, չափազանց ուշագրավ միտում է պարունակում։ Խնդիրը վերաբերում է մեր տնտեսության օֆշորացմանը։ Եթե մինչեւ հիմա կանխատեսում էինք, որ գնալով օֆշորային մութ փողերի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կմեծանա, ապա հիմա արդեն ունենք ասվածի ապացույցը։

«Իմ նման մարդիկ պետք չունեն ծնվելու Ամերիկա». Րաֆֆի Հովհաննիսյան (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Րաֆֆի Հովհանիսյանը Ուջանի պատերին թողեց իր քարոզչապաստառներից մեկը Այսօր Ուջանում մինչ հանդիպումը բնակիչների հետ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ փողոցներում իր քարոզչապաստառներն են մնացել: Նա սկսեց մեկ առ մեկ պոկել դրանք: Ուջանի պատերից մեկին մնաց միայն այն քարոզչապաստառը, որտեղ բնակիչներին կոչ է արվում ապրիլի 9-ին մասնակցել հավաքին: Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց նաեւ Ուջանի թոնրատուն՝ այնտեղից լավաշ գնելու:

The Boston Globe. «Բոսթոնի հայազգի տաքսիների արքան»

Բոսթոնի տաքսի մեքենաների արդյունաբերության արքա Էդվարդ Թութունջյանը, որը ժամանակին տաքսու վարորդ էր, 40 տարի առաջ սկսեց գնել տաքսու արտոնագրեր և մեդալիոններ (ամերիկյան դեղին տաքսի մեքենաներ): Գրում է «Բոսթոն գլոբ» թերթը: Այժմ նրան են պատկանում Բոսթոնի տաքսիներից 5-ից մեկը: Հորդանանում ծնված ու պատանի հասակում Վոթերթաուն ներգաղթած Թութունջյանը դարձել Բոսթոնի ամենաաննկատ մեծահարուստը և ունի 372 մեդալիոն: Նա

Սուրիկ Խաչատրյանը խախտել է օրենքը (Տեսանյութ)

Ուրեմն.  Սուրիկ Խաչատրյանը լրագրողին տրամադրում է մի տեսագրություն։ Հեղինակն է Արթուր Առուստամյանը, վերնագիրը՝ «Հայոց պատմության կեղծարարներին», որոնց մեջ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, որը մեղադրվում է «Հայկական լեռնաշխարհի» փոխարեն «Արեւելյան Անադոլու» ասելու համար։ «Նյութն իրականություն է թե կեղծարարություն, չեմ կարող ասել… Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը

Ով է շահում «Արմավիայի» սնանկացումից

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, որը տասը տարի ՀՀ կառավարության հետ կնքած համաձայնագրով մենաշնորհային դիրք ուներ շուկայում, ապրիլի 1-ից բոլոր ուղղություններով դադարեցրեց չվերթները և սկսեց սնանկացման գործընթաց: Սա, իհարկե, նախևառաջ «Արմավիայի» ղեկավարության տարիների ապաշնորհ կառավարման և կարճաժամկետ օգուտներ ստանալու գործելաոճի անխուսափելի հետևանքն էր: «Արմավիայի» սնանկացումը, սակայն, ոչ պակաս չափով պայմանավորված էր այդ ընկերության նկատմամբ կառավարության

Բարեւին չոռ մի ասեք

Րաֆֆի Հովհաննիսյանին թվում էր՝ եթե ինքը բարի ու հանդուրժող է («Ֆեյսբուքում» անգամ տերմին է տարածված՝ «դոբրիի մեջ»), եթե ինքը չի վիրավորում ու անպատվում, ուրեմն իրեն էլ չեն անի նույնը: Նա կարծում էր, թե աստվածաշնչյան պատվիրանը՝ «դիմացինիդ արա այն, ինչ որ կուզենաս դիմացինդ քեզ անի», կգործի, եւ ինքը պաշտպանված կլինի: Սակայն պարզվեց՝ ժամանակակից աշխարհում աստվածաշնչյան պատվիրանները

ՐԱՖՖԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Օ՜ Սյունյաց սարեր, աստղեր ու լուսին, Ձեզ չենք թողնելու Լիսկայի հույսին:

Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետի դին

Yerkir.am-ի տեղեկություններով` մոտ կես ժամ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: Նախնական տեղեկություններով` համայնքապետին սպանել են: Այս պահին ոչ ոքի չեն թույլատրում մոտենալ դիակին, սպասում են ոստիկանությանը: Հրաչ Մուրադյանը եղել է ազատամարտիկ, ակտիվ մասնակցություն ունեցել Արցախի ազատագրման համար մղվող մարտերին, երկար տարիներ ղեկավարում էր Պռոշյան համայնքը:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ  մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

«Թշնամի են Նժդեհին` Նժդեհի խոսքը ասելով եւ կենացը խմելով». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արարատի մարզում (Տեսանյութ)

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Արարատ քաղաքում  ժամանակ տվեց քաղաքապետին՝ գալու եւ բանավիճելու նրա հետ, սակայն քաղաքապետն այդպես էլ չեկավ: Փոխարենը պարոն  Հովհաննիսյանը ներկայացրեց «Արաբո»  եւ «Շատախ» ջոկատների ազատամարտիկներին` հրամանատարների, ովքեր եկել էին նրան սատարելու. «Նրանք կյանք են դրել, ընկեր են կորցրել, եւ մնացել են նվիրյալ քաղաքացիներ եւ զինվորներ` հայ ազգի եւ  հայոց պետության, եւ չեն առաջնորդվել

Մագնուս Կարլսենը նվաճեց հավակնորդների մրցաշարի միակ ուղեգիրը

  Լոնդոնում այսօր ավարտվեց հավակնորդների մրցաշարը: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ: Ավաղ, Հայաստանի լավագույն շախմատիստը չտիրեց գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ շախմատային թագը վիճարկելու իրավունքին: Վճռորոշ տուրում պարտվեցին երկու առաջատարները՝ Վլադիմիր Կրամնիկն ու Մագնուս Կարլսենը: Նրանք երկուսն էլ վաստակեցին 8,5-ական միավոր: Սակայն «e3e5» կայքի վկայությամբ միակ ուղեգիրը բաժին

Մազմանյան. «Մնում է Րաֆֆին երդվի՝ հորս արեւ ես եմ անցել»

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի գնահատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական սակարկությունների է գնացել եւ  «տուպիկի» է դեմ առել: «Որովհետեւ մի բան էր, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի մեջքին կանգնեին բոլոր ընդդիմադիր կուսակիցներն՝ իրենց լիդերներով, բոլորովին քաղաքական այլ իրավիճակում ենք հայտնվում: Հիմա ինքը մենակ է, իսկ մենակ ինքը պայմաններ դնել՝ ես անցել եմ, դա արդեն գալիս

Ոստիկանությունը շարունակում էր նկարել հավաքված քաղաքացիներին

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Արարատի մարզում էր: Եղավ Արարատ, Արտաշատ քաղաքներում եւ Գոռավան գյուղում: Մինչ սպասում էինք Րաֆֆի Հովհաննիսյանի  այցին Արարատ քաղաք, նկատեցինք, որ քաղաքում ոստիկանները նկարում էին կանգնած քաղաքացիներին: Կանգնածները մեզ հավատացնում էին, որ կան նաեւ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ, ովքեր հետեւում են, թե ովքեր են մոտենում եւ միանում «Բարեւ Հայաստանի»  ստորագրահավաքին: Արտաշատ քաղաքում նույնպես ոստիկանները

«Երեւանցիներին տրակտորներ պետք չեն»․ Ռուբեն Մեհրաբյան

«Երեւանցին Արգիշտի թագավորի ժամանակներից սկսած հազիվ թե ավելի մեծ անեծք պատկերացնի, քան՝ քաղաքապետ Վարդան Օսկանյան»։   «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերի հնարավոր միավորմանը, նկատեց․ «Նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերի՝ մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու «սպառնալիքի» առումով ակնհայտ է, որ այստեղ գլխավոր դերակատարը ԲՀԿ-ն է, մեծ

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին

Ապրիլի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։ Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Քոչարյանը նշեց, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։ Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրները, ընդգծվեց դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին

Քրեական գործ պետք է հարուցվի ոչ թե Սամվել Ալեքսանյանի, այլ իշխանության նկատմամբ

  Վահագն Խաչատրյանը կարծում է, որ քաղաքապետարանի հետ միասին պետք է դատի տալ նաեւ քաղաքաշինության ու մշակույթի նախարարություններին: Այսօր Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամները հայտարարություն են տարածել, որով պահանջում են Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի սեփականատիրոջ` Սամվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել. «… Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնե՞ց հրապարակը

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրեց մինչեւ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Արդյոք նա Ազատության հրապարակը հանձնեց իշխանություններին: «Ճիշտ վարվեց, եթե տակտիկական հնարները, մարտավարական հնարքները պարզ են, ապա դիմացինը համապատասխան գործողության սցենար է կազմում, եւ մեզ մոտ մենք գիտենք` դա ինչ է` թրըխկ-շրըխկ, ջարդենք-փշրենք, վերջանա-գնա: Նա խուսանավումի մարտավարություն է վարում»,- ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Քաղաքագետը չի կարծում,

ՀՀԿ-ում բարդույթավորված չեն Գագիկ Ծառուկյանի պահվածքից

«Վերընտրված նախագահին շնորհավորել են ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի, ՌԴ-ի նախագահները եւ շատ այլ պատկառելի այրեր: Այնպես որ, մենք բարդույթավորված չենք դրանից: Խնդիր չկա»,- Aravot.am-ի հարցին` ՀՀԿ-ում ինչպե՞ս են ընկալում այն իրողությունը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինչ օրս չի շնորհավորել Սերժ Սարգսյանին` վերընտրության առիթով, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պարոն Շարմազանովը,

The Verisity. «Լոս Անջելեսը քայքայիչ քաղաք է ռեժիսորի համար. Ատոմ Էգոյան»

Ատոմ Էգոյանը իր ֆիլմերի բնապատկերները Տորոնտոյում է նկարում, քանի որ այն իր տունն է ու քանի որ այն Լոս Անջելեսը չէ, որտեղ բոլորը ֆիլմ նկարելու կրքով են լցված: «Վերսիթի» թերթին տված հարցազրույցում  ասել է Էգոյանը, որը հայ հանդիսատեսին հայտնի է Ցեղասպանության մասին նկարած «Արարատ» ֆիլմով: Նա բացատրել է, որ եթե ռեժիսորը չի աշխատում ինչ-որ հատուկ

Կատարվել է պաշտոնների բաշխում

  1. Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 206-ական, «Բարգավաճ Հայաստան»

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ ծիծաղն ամրացնում է օրգանիզմի և իմունիային համակարգը, իջեցնում է զարկերակային ճնշումը, նվազեցնում է սթրեսային հորմոնների արտադրությունը և արյան մեջ ավելացնում է երջանկության հորմոնի` էնդորֆինի քանակը: Տարբեր երկրներում հումորային տարաբնույթ երևույթներ, գործողություններ ընկալվում են տարբեր ձևերով: Օրինակ` եթե Հայաստաում կամ այլ երկրում որևէ մեկի դեմքին տորթ քսես, ապա շատերին

Ով այնպիսի սուտ կասի…. (տեսանյութ)

Ապրիլի 1-ը որպես ծիծաղի եւ հումորի տոն նշելու ավանդույթը ունի բազմաթիվ վարկածներ: Այն սկիզբ է առել Ֆրանսիայում 16-րդ դարում եւ կապված է տարվա սկիզբը ապրիլի 1-ից հունվարի 1 տեղափոխելու որոշման հետ: Նոր տարին ապրիլի 1-ին նշելու համար, այդ սովորությանը հետեւողներին անվանում էին «ապրիլմեկյան հիմարներ»։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Լռե՞լ, թե՞ չլռել. Դասախոսություն Ազատության հրապարակում (Տեսանյութ)

«Պետք է լինեն ինչ-որ եղանակներ, միջոցներ հասարակության մեջ, որոնք թույլ կտան քեզ ազատ, առանց վտանգի տակ դնելու քո հաստատած կենսակերպը, քո ունեցածը, բարձրաձայնել այն կարծիքը, որ դու ուզում ես»,-նշեց սոցիոլոգը:

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031