Օրվա լրահոսը

Գյումրեցի հավատացյալները կաթողիկոսի որոշման մասին. «Եթե մի ոսկեվազցի կամ ապարանցի եպիսկոպոս հայտնվի, անխոս Մարալիկի թեմ էլ կստեղծվի»

Մի քանի օր առաջ  կաթողիկոսը  Շիրակի մարզը բաժանեց երկու թեմերի` ստեղծելով   Արթիկի թեմ ու հոգևոր առաջնորդ նշանակելով իր ոսկեվազցի համագյուղացուն` Մայր աթոռի  միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Փաստորեն Վեհափառը կիսեց Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել եպիսկոպոսի հոգևոր պաշտոնը` նրա տիրակալությունից  վերցնելով Արթիկը` իր հարակից 23 գյուղերով: Մայր Աթոռի մամուլի ծառայության  տարածած  հաղորդագրության մեջ  նպատակը

Թուրքմենստանում Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել և ընդունել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից

Վարչապետը հորդորեց` դիմել Ծառուկյանին

«Դիմեք  այն մարդուն, ում ուղղված է հարցը»,- այսօր  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողներն արդեն որերորդ անգամ փորձում էին վարչապետից գնահատականներ ստանալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու մասին: Լրագրողները վարչապետից նաեւ հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ինչո ՞ ւ է ուշանում ԲՀԿ առաջնորդի որոշումը: Այն հարցին, թե ԲՀԿ-ն

Տիգրան Սարգսյանն արտառոց բան չի տեսնում

«Շատ տրամաբանական է, որ ընդդիմությունը բյուջեին դեմ է քվեարկում, իսկ կառավարություն ձեւավորած կոալիցիան` կողմ է քվեարկում: Դա հենց դասական քաղաքական պայքարի կանոններ են: Այդտեղ որեւիցէ արտառոց բան ես չեմ տեսնում: Անտրամաբանական կլիներ եւ քաղաքական սենսացիա կլիներ, եթե ընդդիմությունը գովաբաներ պետական բյուջեի նախագիծը եւ կողմ քվեարկեր»,- այսօր կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում

Կատարյալ անհեթեթություն, բացարձակ սուտ եւ հերյուրանք…

Այսօր 1.am-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի` Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն` Դավիթ Մանուկյանին, ով նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, Ռուսաստանից ժամանած «օրենքով գողեր»-ը ծեծել, ապա Հայաստանից  վտարել են: «Առավոտը» կապվեց պարոն դեսպանի հետ, ով միանշանակորեն ժխտեց այդ տեղեկությունները, դրանք կատարյալ անհեթեթություն, բացարձակ սուտ եւ հերյուրանք որակելով, եւ

ԲՀԿ-ին անհրաժեշտ էր պետաիրավական հանձնաժողովում քվեարկությունը, որպեսզի «մաքրվեր»

«Առավոտ»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ, այժմ՝ «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ դեկտեմբերի 3-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավորների հեղինակած՝ Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկության հետաձգման փաստի առիթով

ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին կողմ է քվեարկելու

«ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին կողմ ենք քվեարկելու»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ում շատ գործարարաներ կան, մենք հետաքրքրվեցինք, թե դա չի՞ խոչընդոտի նրանց բիզնեսներին: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի բիզնեսը մենաշնորհների հետ»: Մենք ճշտեցինք՝ ԲՀԿ-ականները մենաշնորհներ չունե՞ն: «Իհարկե՝ ո՛չ»,- պնդեց պատգամավորը,- «Մենք դրա մասին միշտ խոսել ենք, ու

Գյուղերի կանայք ամուսինների ծեծելը բռնություն չեն համարում (ֆոտոշարք)

Այսօր Մոսկվա կինոթատրոնում բացվեց «Հայտնի տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որը կազմակերպել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն: Aravot.am-ի հետ զրույցում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը հայտնեց, որ ցուցահանդեսն իրականացվում է գենդերային բռնության դեմ համաշխարհային պայքարի 16-օրյակի շրջանակում. «Կարեւորում ենք տղամարդկանց մասնակցությունը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, որովհետեւ իրականում բռնության հիմնախնդիրը միայն

Սյունիքի մի շարք գյուղերի աշխատակազմի քարտուղարներ 2015թ-ին հնարավոր է ազատվեն պաշտոններից

Սյունիքի մարզի գյուղական համայնքներում օրենքի  չափանիշներին համապատասխան եւ անհրաժեշտ մասնագիտական փորձ ունեցող կադրերի բացակայության խնդիր կա: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի խոսքով` 2008թ.-ին մարզի 78 համայնքներում օրենքով սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով, աշխատակազմերի քարտուղարներին հնարավոր չեղավ նշանակելու  համայնքային ծառայության պաշտոններում:  Տվյալ համայնքներում թափուր  կադրերի համալրման նպատակով հայտարարվել

Ստեղծագործում է հաճույքի համար

«Նկարը մշտապես եղել է և կլինի նյութապես ապահով և ինտելեկտուալ խավի հաճույքի ձև»,- կարծում է երիտասարդ նկարիչ Հովհաննես Գյուլումյանը: Հովհաննեսը, ով սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնում, նախընտրում է գումար վաստակել այլ միջոցներով, իսկ ստեղծագործում է հաճույքի համար: «Նկարչությունն առաջնային կենսական և կենցաղային պահանջ չէ հատկապես մեր հասարակությունում, որն ունի ամենօրյա

Ваши новости. «Հայաստանցի Մարիամի տխուր պատմությունը Ռուսաստանում»

Նովգորոդ երկրամասի երեխաների իրավունքների պաշտպան Ելենա Ֆիլինկովան «Վաշի նովոստի» թերթին պատմել է մի հայաստանցու տխուր ճակատագրի մասին: 2005թ. մայր և դուստր Իսկանդարյանները մեկնել էին Նովգորոդի երկրամասի Բոռովիչ քաղաք` մշտական բնակության: 2007թ անբուժելի հիվանդությամբ տառապող մայրը եկել էր Հայաստան, բայց այլևս չէր կարողացել հետ գնալ: Հայաստանում ծանոթները հեռախոսով են հաղորդել Մարիամին, որ մայրը մահացել է: Մահը

Նախագահը օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հեռուստատեսության

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Կառավարության պատասխանը մեր հարցապնդմանը բացահայտում է ահավոր մի իրողություն, այն է՝ Հայաստանի իշխանություններ ի դեմս գործող կառավարության ունեն մենաշնորհների եւ համակարգային կոռուպցիայի նվիրյալ սպասարկու եւ փաստաբան: Ասածս ապացուցեմ հետեւյալ փաստարկներով 1/ Նախ կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Մինչդեռ, անգամ համաձայն պաշտոնական տվյալների, օրինակ, շաքարավազի շուկան 99 տոկոսով կենտրոնացած է մեկ ընկերության ձեռքում, ինչն

2012թ.-ի 10 ամենաբարձր վարձատրվող երգիչները

«Ֆորբսը» հրապարակել է 2012թ.-ին ամենաբարձր վարձատրվող երգիչների տասնյակը: Այս տարի նշված ցուցակը գլխավորում է ամերիկացի ռեփ ոճի կատարող Dr. Dre-ն, ով այս տարի վաստակել է շուրջ 100 միլիոն դոլար: Անգլիական «Pink Floyd» ռոք բենդի համահիմնադիր Ռոջեր ՈՒոթերսը 88 միլիոնով զբաղեցնում է 2-րդ տեղը: Երգչի այս տարվա եկամուտների զգալի հատվածը ստացվել է շրջագայություններից: 3-րդ հորիզոնականում է

Թուրքիայի համար 20 միլիարդ կա, Հայաստանի համար 5 միլիարդ չկա. Ռուսաստանի նոր քաղաքականությունն անհանգստացնում է

Ռուսաստանը 20 միլիարդ դոլար կտրամադրի Թուրքիային ատոմային էլեկտրակայան կառուցելու համար, մինչդեռ Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությունը փաստացի արգելափակվել է: Ռուսաստանը համաձայնել է տրամադրել հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ 5 միլիարդ դոլարի 25%-ը: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի կարծիքով` ստացվում է, որ Ռուսաստանը հետևում է բացառապես իր տնտեսական

Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական միություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր  խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին հնչեցրեց Հայաստանի օրակարգում վերջերս թիվ 1-ը դարձած հարցը՝ Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական միություն: Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ ի վերջո, ո՞ր միությանն անդամակցությունն է կարեւորում Հայաստանի Հանրապետությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով վերջին շրջանում հասցրեց աչքի ընկնել հակաեվրասիական իր պահվածքով,  նկատեց, որ Հայաստանն այդուհանդերձ ակտիվորեն աշխատելու

Ամփոփվեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը

«Դպրոցական բլոգը» մի հարթակ է, որտեղ ընդգրկված դպրոցականները քննարկում են իրենց խնդիրները»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը: Նրա համոզմամբ նմանատիպ մրցույթները երեխաներին կօգնեն հասարակության մեջ ներգրավվելուն եւ այդ հասարակության լիիրավ անդամը զգալու գործում. «Դպրոցական բլոգը» մեկնարկել է 2011թ.-ին՝ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների համար հանդիսանալով որպես հարթակ, որտեղ նրանք խոսում էին

Մարզական լրագրողները վերահաստատեցին, որ լավագույն տասնյակի իրենց տարբերակը լրացնելիս առաջնորդվելու են ՀՄԼՖ-ի կանոնակարգով

Այսօր կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործկոմի ընդլայնված նիստ, որում քննարկան գլխավոր թեման 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցն էր: Նիստին ներկա աշխատանքային փորձ ունեցող մարզական լրագրողները կրկին անդրադարձան լավագույն տասնյակի ընտրության սկսզբունքներին, որն անցած տարի լրացվել եւ ընդունվել է ՀՄԼՖ գործկոմի նիստում: Նրանք մեկ անգամ եւս փաստեցին, որ ամբողջ աշխարհում տասնամյակներ առաջ

Ինչպե՞ս հիասթափեցնել տղամարդուն

Եթե դուք հոգնել եք որևէ տղամարդու հետապնդուներից, սակայն չեք կարողանում ազատվել նրանից, ապա հետևեք որոշ հնարքների, որոնց միջոցով կկարողանաք վանել նրան: Իսկ եթե հակառակը՝ ցանկանում եք հավերժ ձեր կողքին տեսնել այդ տղամարդուն, ապա կրկին հետևեք մեր խորհուրդներին, որոնց օգնությամբ կխուսափեք ճակատագրական սխալներից: Տղամարդուն վանելու միջոցներից մեկը նրան հիասթափեցնելն է: Սակայն ինչպես կարելի է հիասթափեցնել նրան,

Սեյրան Օհանյանը մասնակցել է զորամասերի նորակառույց շինությունների բացման արարողությանը

Զինծառայողների ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, սպաների և նրանց ընտանիքների  բնակավորման խնդիրները մշտապես գտնվում են  պաշտպանության նախարարության հոգածության ներքո: Ազգային բանակի զորամասերում տարեցտարի ավելանում են նորակառույց շինությունները, իսկ ՊՆ պատվերով կառուցված բազմաբնակարան շենքերում ծառայողական բնակտարածքներով են ապահովվում նորանոր սպայական  ընտանիքներ: Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակառույց մեծ ճաշարանի

Նիկոլ Փաշինյանը՝ «Սերժի եղբորորդու» կրակոցների մասին

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր հիացմունքն արտահայտեց առ այն, որ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը օրերս բացահայտել է 90-ականներին տեղի ունեցած «Մոսկվիչի» գողության դեպքը: Ապա Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես է նախագահ Սարգսյանի եղբորորդին Երեւանում կրակոցներ արձակել եւ «արեւմտյան թրիլեր» ցուցադրել: «Մինչդեռ Վլադիմիր Գասպարյանի

Ուսանողները նմանակում են Գագիկ Շամշյանին (Տեսանյութ)

  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի կողմից անցկացվող «Ուսանողական աշուն» ամենամյա միջոցառման այս տարվա հաղթողը Կառավարման ֆակուլտետն է: Վերջինիս ուսանողները իրենց տեսանյութերից մեկում ներկայացրել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նմանակումը: Ֆոտոլրագրողին նմանակողը Կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արման Հարությունյանն է: Նա ասում է, որ դժվար էր նմանակումը, որովհետև, «Շամշյան չեն դառնում, Շամշյան ծնվում են». «Չեմ

«Հարսնաքարի» գործով» պաշտպանն ասում է՝ եթե 50-ը ներկայանային իրավապահներին, ապա նրանք կձերբակալվեին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին բռնարարքի գործով  հերթական դատական նիստը: Ավարտվեց երրորդ տուժողի՝ Էդգար Նիկոյանի հարցաքննությունը: Սկսվեց չորրորդ տուժողի՝ Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը: Նախորդ տուժողի՝ Է. Նիկոյանի հետ կապված հրապարակվեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի՝ նրան ճանաչման ներկայացնելու, ինչպես նաեւ առերեսման արձանագրությունները: Այդ ժամանակ տուժողն ասել էր.

Hurriyet Daily News. «Էմինե Էրդողան. դաուն համախտանիշով հիվանդները դրախտ են գնում»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, երեկ մասնակցում էր դաուն համախտանիշով հիվանդների համար կազմակերպված միջոցառմանը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով «Ռադիկալ»-ին: Էմինե Էրդողանը լրագրողներին պատմել է, որ նա դաուն համախտանիշով հիվանդ ազգական ուներ. «Ես դաուն համախտանիշով հիվանդ մոտ ազգական ունեի, նրա անունն էր Հայրեթթին: Նա մեր ընտանիքի թալիսմանն էր: Մենք

Ամփոփվեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը

«Դպրոցական բլոգ» ծրագրի շրջանակներում հայտարարվել էր «Ուլիսես» պատմվածքի մրցույթը: Դրան մասնակցել է 30 դպրոցական:  Իսկ այսօր «Նարեկացի» արվեստի միությունում ամփոփվում էին մրցույթի արդյունքները: «Նպատակը միայն օժտված երեխաների հայտնաբերում չէ, այլ նաեւ նրանց` հասարակական կյանքի մեջ ներգրավելը: Դպրոցականների կողմից գրված ստեղծագործությունները արտացոլում են մեր իրականությունը»- ասում է «Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը: «Ուլիսես» պատմվածքի մրցույթն

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»-ի հայցն ընդդեմ Արդարադատության նախարարության հիմնավո՞ր է

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության: Aravot.am-ի հետ զրույցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը մանրամասնեց, թե նման որոշման պատճառը որն է: Նա մասնավորապես ասաց. «Մենք ստացել ենք տեղեկատվություն զինծառայողներից, որ իրենցից գումարներ են հավաքել, կամ իրենց պարտադրել են աշխատավարձից ամսական վճարումներ կատարել:

Արմատախիլ եղած հսկայական արծաթափայլ եղևնիները տեղափոխվեցին գիշերային ակումբի սեփականատիրոջ տուն

Բնապահպանության նախարարությունը ամեն անգամ հանրությանը ներկայացնում է, թե խստացվել է պայքարը անտառահատումների դեմ: Ու այնպիսի խիստ ձևով են աշխատում, որ նույնիսկ հավքն իր թևքով, օձն իր պորտով չի կարող անտառում ծառահատումներ անել: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են երկու բեռնատար ավտոմեքենաներով Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոց տեղափոխում արմատախիլ

Ոստիկանության աշխատակիցները խախտել են քաղաքացու իրավունքները. հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել

Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգել է Արմենի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ–Զեյթուն բաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչ մի տեղեկությունչեն հայտնում: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի  աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա  է կանչվել  ոստիկանություն և նրան  մինչև  երեկոյան ժամը 22:00-նբաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել: Ժամը 22:00-ին  մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել: Սակայն, ինչպես հետո պարզվեց,

The Armenian Weekly. Հայ կանանց թրաֆիքինգ. Մեղավորը իշխանությունն է

Յոթ տարի առաջ Պարսից ծոցում հայ կանանց թրաֆիքինգի մասին Արա Մանուկյանի բացահայտումները բավական չէին: Կասկած չկա, որ այս երևույթը մինչև հիմա շարունակվում է: Գրում է «Արմենիան Ուիքլի» թերթը: Հրապարակման հեղինակը գրում է, որ մի պատմություն է լսել` մեկը գնացել էր իր հայրենիք` հյուսիսային Իրան: Ճաշի ժամանակ նրան հպարտությամբ պատմել են, որ իրենք Հայաստանից հարսնացու ունեն,

Սիրիահայերի հանդիպում-խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ (Տեսանյութ)

ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերաբար կազմակերպում է հանդիպում-խորհրդակցություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սիրիահայերին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով: Դեկտեմբերի 5-ին գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվող սիրիահայերը հնարավորություն ունեցան Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ  պարզաբանումներ ստանալ  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը  գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հայտարարել, մշակվում ու իրականացվում են  ոլորտի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031