Օրվա լրահոսը
Միխալ Բիլեկ. «Սա թիմային հաղթանակ էր»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2014 թվականի ընտրական մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0:3 հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն: Խաղից հետո հրավրիրված մամուլի ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Միխալ Բելեկն ասաց. «Ինձ հայտնի էր, որ Հայաստանի հավաքականը ուժեղ է հատկապես հարձակման գծում եւ կարող է անհանգստություններ պատճառել: Եվ ուրախ եմ, որ մենք կարողացանք այստեղ երեք միավոր
ՀՀԿ փոխնախագահին. «Ինքը նոր կրոնի առաքյալ է, այլընտրանք՝ Հայ Առաքելական եկեղեցուն»
«Ժառանգությունում» վստահ են, որ Սերժ Սարգսյանը չի կիսում Ռազմիկ Զոհրաբյանի մոտեցումները: «Չեմ ուզում հավատալ, որ գործող նախագահը կիսում է իր որոշ կուսակիցների այդ անհեթեթ գաղափարները կամ մոտեցումները»,- Aravot.am-ի հետ զրույցում այպես պատասխանեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, երբ նրան հարցրեցինք, թե իր կարծիքով ի՞նչը ստիպեց, որ Սերժ Սարգսյանը պատասխանի այս «աղանդավորական, սատանայական» շարժմանը: Հիշեցնենք, որ
Голос России. «Նիկոլայ Բորդյուժա. Հայաստանի և Ռուսաստանի ԱԻՆ-ները արդյունավետ են համագործակցում»
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցությունը: «Վերջերս Հայաստանում էի ու նայում էի, թե ինչ արդյունավետ են աշխատում Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները, թե ինչպիսի արդյունավետությամբ են համագործակցում ճգնաժամային իրավիճակները ղեկավարելու, տեղեկատվության փոխանակման, արտակարգ իրավիճակների կանխատեսման, գոյություն ունեցող և տեղի ունեցած աղետների
«Ես Վոլոչկովայի այլընտրանքը չունեմ». Արմեն Մարտիրոսյան
Նա վստահեցնում է, որ Վոլոչկովայի եւ առհասարակ «դրսից ներմուծված» նման ծառայությունների կարիք չկա: Այսօր ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը վստահեցնում էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիշերը 3-4 ժամ է քնում, Երեւանն ուզում է դարձնել Փարիզ: Aravot.am-ը «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրրվեց, թե ինքը Երեւանը ո՞ր մայրաքաղաքին է նմանեցնելու եւ ի՞նչ է պատրաստվում
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մարզվում է ողբալի պայմաններում
Արթուր Ալեքսանյանի մարզիչը տարբեր դահլիճներ է փնտրում չեմպիոնի պարապմունքները ճիշտ կազմակերպելու համար : Թբիլիսիում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած գյումրեցի Արթուր Ալեքսանյանը մարզվում է խղճուկ պայմաններում: Նրա հայրը` Գևորգ Ալեքսանյանը, ով նաև չեմպիոնի մարզիչն է, մեզ հետ զրույցում, անդրադառնալով մարզադպրոցի պայմաններին, ասաց. «Մարզադպրոցը շատ ցավալի վիճակում է գտնվում, մի քանի տարի
Զարզա՞նդն է ծեծել, թե՞ ընկել է
Այսօր առավոտյան 06:30-ի սահմաններում գլխի հատվածին տարբեր վնասվածքներով եւ անգիտակից վիճակում Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք է տեղափոխվել Կապանի բնակիչ, 1970թ.-ի ծնված Արմեն Վարդանյանը: Բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ` հիվանդի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է եղել, իսկ հիվանդի մոտ այդ պահին առկա էր ալկոհոլային հարբածություն: Դեպքի հետ կապված մանրամասն տեղեկությունների այստեղ չէին տիրապետում: «Ճիշտն ասած բժշկին
13-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող երիտասարդը 1 եւ 2 տարեկան երեխաներ ունի
Ամբաստանյալը չընդունեց իր մեղքը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի,
ՀՀԿ-ին զայրացրել է օմբուդսմենի զեկույցը
Երեւանի քաղաքապետարանի վերաբերյալ oմբուդսմենի զեկույցը հում է: Կարծում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։ «Տպավորություն էր, որ ինչ -որ փորձագետ ոլորտների մեջ մտնելով փորձել է փորձագիտական ինչ- որ եզրակացության գալ»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Հովհաննես Սահակյանը։ Պաշտպանը իր զեկույցում արձագանքել է, որ Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներից անօրինական գումարներ է վերցրել, չի լուծել ինքնակամ շինությունների խնդիրը եւ այլն։
Armenian Life. «Նոր երգ սիրիահայերի մասին»
Լույս է տեսել Ժակ Հակոբյանի կատարմամբ Սիրիահայերի մասին «Հասեք հայեր» երգը: Գրում է «Արմենիան լայֆ» պարբերականը: 2011թ. սկսված Սիրիայի ճգնաժամը դժբախտացրել է բազմաթիվ սիրիացիների և սիրիահայերի: Արմատներով սասունցի Ժակ Հակոբյանը ծնվել և մեծացել է Հալեպում, այժմ ապրում է Նյու Յորքում: Հակոբյանը առավել հայտնի է հայ, ասորի և արաբական համայնքներում: Նա ելույթ է ունենում զանազան
«Թուրքիայի մատը խառն է»
«Վերականգնենք պատմական արդարությունը» այս խորագրով ֆեյսբուքում ստորագրահավաք է մեկնարկել։ Նախաձեռնության հեղինակները հույս ունեն անվանափոխել Բրիտանական թանգարանի 54-րդ սրահը։ Հենց այստեղ են տեղ գտել Ուրարտական ժամանակաշրջանի, ինպես նաեւ Արարտյան թագավորության մեր մշակութային արժեքները։ Մինչդեռ սրահի ցուցատախտակի գրությունը ազդարարում է, թե ցուցադրվելիք գտածոները պատկանում են հնագույն Թուրքիային: «Հանուն Հայաստանի» ՀԿ նախագահ Գայանե Գևորգյանը պայքարի տարբեր եղանակների է
Մի կտոր հաց. էն էլ հրեն՝ երկնքից կախված
Հայաստանին այսօր անհրաժեշտ է գյուղատնտեսական ապահովագրությունը, կարծում է Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը: «Գյուղատնտեսությունը բաց երկնքի տակ է, և բնականաբար մասնագիտացված գործակալությունները պետք են աշխատեն հենց ֆերմերների հետ», – նշեց նա: Ագրարագյուղացիական միավորման ղեկավարը հիշեցրեց, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության փորձ եղել է 1999թ.-ին: «Մեկ միլիոնի չափով ներդրում արեցին միջազգային կազմակերպությունները, որպեսզի ստեղծվի ապահովագրական գործակալություն: Ցավոք սրտի,
Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը մեծարեցին կապուտաչյա չեմպիոնին
Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այնուհետ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իրենց առանձնասենյակներում պարգևատրեցին Գյումրուն մեծ պատիվ բերած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 21-ամյա Արթուր Ալեքսանյանին: Սկզբում նրան ընդունեց Շիրակի մարզպետը , որը 2 թանկարժեք սրբապատկերներ ու 400 հազար դրամ նվիրեց: Այնուհետ չեմպիոնին ծափահարություններով ընդունեցին Գյումրու քաղաքապետարանում: Սամվել Բալասանյանը նրան 180
Արթուր Իսպիրյան. «Ով եկավ քաղաքապետ, մտածեց մի բան փախցնի, գնա»
«Ես չեմ սիրում, երբ որ մի բան արվում է հանուն քաղաքի, հանուն հայրենիքի, կուսակցությունները մոռանում են էդ կարեւոր խնդիրը ու սկսում են կռվել: էդ կուսակցական կռիվներն իմ ամենաատելի բանն են: Այս դեպքում առաջարկությունը եղավ «Ժառանգություն» կուսակցությունից, համաձայնեցի: Եթե կարողանայի իմ քաղաքի համար մի լավ բան անեի, կապ չունի, թե որ կուսակցությունը կառաջարկեր», – Aravot.am-ի հետ
«Հայտարարել, որ Նազարյանն ինքնասպան է եղել, նախաքննական մարմնի կողմից անամոթություն եւ ցինիզմի ծայրահեղ դրսեւորում է»
Տուժողը կողմը պահանջեց արդարացնել ամբաստանյալներին: Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության մարտի 26-ի նիստում, դատական վիճաբանությունների շրջանակում, ճառով հանդես եկան տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը: Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ Ա. Նազարյանի սպանության գործը դատարանում, չգիտես ինչու, անվանում են ինքնասպանություն: Նա անդրադարձավ Նազարյանի մարմնի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Նազարյանի մարմնի վրա
Պետրոս Մակեյան. «Եթե ՀԱԿ-ը հայտնվի այս հրապարակում, մենք որեւէ խնդիր չունենք»
Նա բացատրեց, թե ինչու է մրցակցելու իր պայքարի ընկերների դեմ Այսօր Ազատության հրապարակում Aravot.am-ը բաց քաղաքացիական խորհրդի նիստին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ Դուք «Բարեւ Երեւան» դաշինքում եք, իսկ ավագանու ընտրություններին մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը, Դուք փաստորեն Ձեր պայքարի ընկերների հե՞տ եք մրցակցում: Նա պատասխանեց. «Իհարկե, հարցը տեղին է,
Տղամարդկանց ո՞ ր քայլն է ուրախացնում կանանց
«Երբ անսպասելիորեն զանգում և ասում է. «10 րոպեից Ձեր տան մոտ եմ, պատրաստվիր, գնում ենք հետաքրքիր ժամանակ անցկացնենք»,-ասում է 19-ամյա Քրիստինեն: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե տղամարդկանց որ քայլերն են ուրախացնում կանանց: Պատասխաները տարբեր են, սակայն մարդիկ գերապատվությունը տալիս են ռոմանտիկ քայլերինն՝ սերենադին, օրիգինալ նվերներին և այլն: Կան նաև այլ պատասխաններ, օրինակ՝ ազնիվ քայլերն ու ճիշտ
Վահագն Խաչատրյանը քննադատեց ՀՀԿ-ական ավագանու աշխատանքը. «Երեւանին նայում են որպես բիզնեսի սուբյեկտի»
ՀԱԿ ավագանու ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը պնդում է՝ 90-ականների Երեւան քաղաքի խնդիրները մինչ օրս մնացել են առանց լուծման: «Շատ զարմանալի է, խնդիրներն ավելի խորացել են, քան թե մեր ժամանակ կար: Նույն բնապահպանական, աղբահանության խնդիրները: Մարդիկ առաջ են գնացել, բայց 20 տարի առաջվա աղբահանման տեխնոլոգիաները մինչեւ հիմա օգտագործվում են: 21-րդ դար է, բայց մարդիկ դեռ
Րաֆֆի Հովհաննիսյանը բացում է իր ռազմավարությունը. «Լուծումը տանելու ենք կոմբինացիայով»
Նա վստահեցնում է, որ քայլերը, խաչաձեւ կոմբինացիաներն իրենց ձեռքում են «Նախաբան իմ խոսքի ժամանակ մեր քաղաքացիներից մեկն ընդհատեց ինձ, ասեց՝ պետք չի գնալ Սերժ Սարգսյանի հետ երկխոսության, իրենք կխաբեն: Հիմա մենք այն վիճակի մեջ ենք, սիրելի հայրենակիցներ, որ քայլերը, խաչաձեւ կոմբինացիաները մե՛ր ձեռքում են լինելու, մե՛ր ձեռքում են»- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Շունն ամեն օր փրկում է իր փոքրիկ տիրոջը
Լաբրադո ցեղատեսակի շունը իր 6-ամյա տիրոջ համար, բացի լավ ընկեր լինելուց, համարվում է նաև նրա փրկարարը: 6 տարեկան Ալեն Հյուզը տառապում է 1-ին կարգի շաքարային դիաբետով և նրա կայուն վիճակի համար պատասխանատու է վերջինիս շունը: Երբ Ալենի արյան տոկոսը նվազում է, նրա մաշկից գալիս է տանձի հոտ, իսկ երբ բարձրանում է, փոքրիկի բերանից յուրահատուկ հոտ
Րաֆֆի Հովհաննիսյան. «Տարոն Մարգարյանը պիտի պատասխան տա այս գրադարանավարի համար»
Նա վստահեցնում է, որ կանգնելու է յուրաքանչյուր քաղաքացու կողքին եւ թույլ չի տալու, որ ճնշեն: «Ես չեմ ուզում ավելորդ տեղը կենտրոնանալ շարքային պաշտոնյաների վրա, ասել, որ այսինչ հրահանգի տակ են: Բայց ուզում եմ երկու խոսք ասել: Վստահ եմ, որ «Բարեւ Երեւանը» կմտնի Երեւանի ավագանու մեծամասնության մեջ: Բայց մի բան իմացեք, որ ճշմատությունը ամեն մի
Ազատության հրապարակում երեխա էր կորել ու եկել Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ
Բարեբախտաբար, պատմությունը հաջող ավարտ ունեցավ Ազատության հրապարակում քիչ առաջ մի երեխա էր կորել: Երեխան հուսահատության մեջ էր: Նրան ոստիկանները բերեցին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ տիկին Արմենուհու մոտ: Այդ ընթացքում քաղաքացիական բաց խորհրդի նիստն էր եւ Լեւոն Բաղրամյանը միկրոֆոնով հաղորդեց՝ Անուշ եւ Գուրգեն, մոտեցեք հրապարակի հարթակ, ձեր երեխան այստեղ է: Սակայն ոչ մի արձագանք չեղավ: Ի
«Առաջ տղերք, մեզ հաղթանակ պիտի պարգեւեք». Երիտասարդները սպասում են Հայաստանի հավաքականի հաղթանակին (Ֆոտոշարք)
Երեւանը եւ ինչու ոչ` ամբողջ Հայաստանն է այսօր ապրում ֆուտբոլով: Պիտի կայանա Հայաստան-Չեխիա հանդիպումը: Այն «Բրազիլիա 2014»-ի աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղն է: Հաղթանակի կարեւորությունը մեծ է: Հենց այս հանդիպումից է կախված Հայաստանի հավաքականի հնարավոր մասնակցությունը աշխարհի խաղերին: Ինչպես ազգային հավաքականի նախորդ ֆուտբոլային պաշտոնական հանդիպումներից առաջ, այնպես էլ այս անգամ, «FAF»-ը կազմակերպել էր երթ: Նրանք
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժամանակն է, որ նրանք մտածեն, թե մենք ինչ ենք անում»
Պետրոս Մակեյանը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դասեր քաղել «Ժամանակն է, որ նրանք մտածեն, թե մենք ինչ ենք անում, ոչ թե մենք մտածենք, թե իրենք ինչ են անում»,- այսօր Ազատության հրապարակում մինչ քաղաքացիական բաց խորհրդի նիստը կսկսեր՝ քաղաքացիներին այսպես արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ քաղաքացիները կոչ էին անում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ չգնա Բաղրամյան 26, որ կխաբեն: Այսօր
Գրադարանավարուհուն ազատել են աշխատանքից, ինչ է թե «Բարեւ Երեւան» ցուցակում է
Ահազանգում են ճնշումների մասին Այսօր Ազատության հրապարակում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ Մանուել Գասպարյանն ասաց, որ երեկվա Սերժ Սարգսյանի նամակը հուսադրող էր: Նրա դիտարկմամբ՝ շատերը ինչ-որ պատառ փախցնելու նպատակով հայտնվել են այդ թիմում եւ Սերժ Սարգսյանին թույլ չեն տալիս խելամիտ լուծումներ անել: Իսկ երեկվա նամակը խոհեմ քայլ է: Ըստ նրա՝ «Մի անձը չի կարող իր բարեկեցությունն
Հայաստանը միացել է “eTwinningplus” ծրագրին
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել “eTwinningplus ծրագրին Հայաստանի միացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են “eTwinningplus” ծրագիրը, կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները: Ծրագրին մասնակից դպրոցների ներկայացուցիչներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ով մասնավորապես, նշել է.””eTwinningplus”-ն ուղղակի ծրագիր չէ, այն Եվրոպական հարևանության քաղաքականության, այսինքն
Գագիկ Բեգլարյանն առաջարկում է համաձայնագիր կնքել
Հայաստանի եւ Սլովենիայի փոխադրողները կազատվե՞ն հարկերից ու տուրքերից Բեռների ավտոմոբիլային փոխադրումներ, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումներ Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ անարգել իրականացնելու եւ փոխադրողներին հարկերից եւ տուրքերից ազատելու համար, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում է երկու երկրների միջեւ համաձայնագիր կնքել: Կառավարության մարտի 28-ի օրակարգում ընդգրկված է նաեւ այս հարցը: Մինչ օրս Սլովենիայի հետ
«Նախավերջինից հետո եկողը». Երիտասարդների պատասխանները հերթական հարցին
«Առավոտ երիտասարդականը» այսօր կրկին «չափեց» երիտասարդների երևակայությունն ու հումորի զգացումը՝ հանկարծակիի բերելով իր հերթական հարցով: «Վերջինը ո՞վ ա», մինչ կշտապեք մտածել այս հարցի շուրջ, ներկայացնում եմ երիտասարդների մտքի թռիչքները 🙂 «Վերջինը չգիտեմ, բայց առաջինը Լենինն էր», – ասում է 22-ամյա Քնարիկը: 19-ամյա Գարիկը փորձեց «տրամաբանել». «Դե եթե հաշվի առնենք, որ ամենաերկարակյացը Ալվարդ տատն ա ու
Ադրբեջանը՝ Վրաստանի ամենախոշոր առեւտրական գործընկեր
2013 թվականի առաջին երկու ամիսներին արտաքին առեւտրի բնագավառում Վրաստանի ամենախոշոր գործընկերը եղել է Ադրբեջանը՝ 185 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն, որից արտահանումը՝ 87.1 միլիոն, ներմուծումը՝ 93.4 միլիոն դոլար։ «Թրենդ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները, հաղորդում է նաեւ, որ երկրի առեւտրական գործընկերներից երկրորդ տեղում է Թուրքիան՝ 181 միլիոն, երրորդում՝ Ուկրաինան՝ 94 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն տարվա առաջին
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 26-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Ընտրախախտումների վերաբերյալ 5 գործ ուղարկվել է դատարան
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ավարտվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ


















































