Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործում է հաճույքի համար

Դեկտեմբեր 05,2012 19:21

«Նկարը մշտապես եղել է և կլինի նյութապես ապահով և ինտելեկտուալ խավի հաճույքի ձև»,- կարծում է երիտասարդ նկարիչ Հովհաննես Գյուլումյանը:

Հովհաննեսը, ով սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնում, նախընտրում է գումար վաստակել այլ միջոցներով, իսկ ստեղծագործում է հաճույքի համար:
«Նկարչությունն առաջնային կենսական և կենցաղային պահանջ չէ հատկապես մեր հասարակությունում, որն ունի ամենօրյա սոցիալ-տնտեսական խնդիրներ, մարդիկ նախընտրություն չեն տալիս համապատասխան գումար տրամադրել նկար ձեռք բերելուն: Այսինքն դա այն հիմնական խնդիրն է, որին նկարիչը բախվել է բոլոր դարերում»:
Հովհաննեսի ստեղծագործությունները տարբեր թեմատիկայով են, առանձնացնում է «Մետամորֆոզ», «Ալկոհոլային տեսիլքներ» շարքերը:
«Մետամորֆոզ» շարքում մարդու կերպարանափոխությունների և ձևափոխումների միջոցով է արտահատված ասելիքս, «Ալկոհոլային տեսիլքներ»-ը էրոտիկ բնույթ է կրում»,- նշում է նկարիչը:
Հովհաննեսը նաև ծաղրանկարներ է անում. «Արձագանքը հիմնականում դրական է լինում: Շատ հաճախ մարդիկ իրենց նոր դիտանկյունից են տեսնում, որը նրանց դուր է գալիս:»
Երիտասարդ նկարիչը, սակայն չի հերքում, որ հնարավոր է արվեստով գումար վաստակել բայց. «Երբ դու կայացած և հայտնի նկարիչ  ես: Իսկ այդ կարգավիճակին հասնելը շատ բարդ ճանապարհ է, որը ես փորձում եմ հաղթահարել»:
Հովհաննեսը մասնակցել է միջազգային և Հայաստանում անցկացված խմբակային տարբեր ցուցահանդեսների, իսկ մոտ ապագայում պլանավորում է անձնական ցուցահանդեսն ունենալ, իսկ մինչ այդ, ինչպես նկարիչն է  նշում, հանրության լայն շրջանակը ծանոթանում է նկարներին սոցիալական ցանցերի միջոցով
(«Մետամորֆոզ» շարքի նկարներից  կարող եք տեսնել այստեղ, ծաղրանկարների մի որոշ մասը` այստեղ, բնանկարներն էլ` այստեղ):
Արփինե Արզումանյան`  (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31