Օրվա լրահոսը

Ամփոփվեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը

«Դպրոցական բլոգը» մի հարթակ է, որտեղ ընդգրկված դպրոցականները քննարկում են իրենց խնդիրները»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը: Նրա համոզմամբ նմանատիպ մրցույթները երեխաներին կօգնեն հասարակության մեջ ներգրավվելուն եւ այդ հասարակության լիիրավ անդամը զգալու գործում. «Դպրոցական բլոգը» մեկնարկել է 2011թ.-ին՝ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների համար հանդիսանալով որպես հարթակ, որտեղ նրանք խոսում էին

Մարզական լրագրողները վերահաստատեցին, որ լավագույն տասնյակի իրենց տարբերակը լրացնելիս առաջնորդվելու են ՀՄԼՖ-ի կանոնակարգով

Այսօր կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործկոմի ընդլայնված նիստ, որում քննարկան գլխավոր թեման 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցն էր: Նիստին ներկա աշխատանքային փորձ ունեցող մարզական լրագրողները կրկին անդրադարձան լավագույն տասնյակի ընտրության սկսզբունքներին, որն անցած տարի լրացվել եւ ընդունվել է ՀՄԼՖ գործկոմի նիստում: Նրանք մեկ անգամ եւս փաստեցին, որ ամբողջ աշխարհում տասնամյակներ առաջ

Ինչպե՞ս հիասթափեցնել տղամարդուն

Եթե դուք հոգնել եք որևէ տղամարդու հետապնդուներից, սակայն չեք կարողանում ազատվել նրանից, ապա հետևեք որոշ հնարքների, որոնց միջոցով կկարողանաք վանել նրան: Իսկ եթե հակառակը՝ ցանկանում եք հավերժ ձեր կողքին տեսնել այդ տղամարդուն, ապա կրկին հետևեք մեր խորհուրդներին, որոնց օգնությամբ կխուսափեք ճակատագրական սխալներից: Տղամարդուն վանելու միջոցներից մեկը նրան հիասթափեցնելն է: Սակայն ինչպես կարելի է հիասթափեցնել նրան,

Սեյրան Օհանյանը մասնակցել է զորամասերի նորակառույց շինությունների բացման արարողությանը

Զինծառայողների ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, սպաների և նրանց ընտանիքների  բնակավորման խնդիրները մշտապես գտնվում են  պաշտպանության նախարարության հոգածության ներքո: Ազգային բանակի զորամասերում տարեցտարի ավելանում են նորակառույց շինությունները, իսկ ՊՆ պատվերով կառուցված բազմաբնակարան շենքերում ծառայողական բնակտարածքներով են ապահովվում նորանոր սպայական  ընտանիքներ: Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակառույց մեծ ճաշարանի

Նիկոլ Փաշինյանը՝ «Սերժի եղբորորդու» կրակոցների մասին

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր հիացմունքն արտահայտեց առ այն, որ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը օրերս բացահայտել է 90-ականներին տեղի ունեցած «Մոսկվիչի» գողության դեպքը: Ապա Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես է նախագահ Սարգսյանի եղբորորդին Երեւանում կրակոցներ արձակել եւ «արեւմտյան թրիլեր» ցուցադրել: «Մինչդեռ Վլադիմիր Գասպարյանի

Ուսանողները նմանակում են Գագիկ Շամշյանին (Տեսանյութ)

  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի կողմից անցկացվող «Ուսանողական աշուն» ամենամյա միջոցառման այս տարվա հաղթողը Կառավարման ֆակուլտետն է: Վերջինիս ուսանողները իրենց տեսանյութերից մեկում ներկայացրել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նմանակումը: Ֆոտոլրագրողին նմանակողը Կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արման Հարությունյանն է: Նա ասում է, որ դժվար էր նմանակումը, որովհետև, «Շամշյան չեն դառնում, Շամշյան ծնվում են». «Չեմ

«Հարսնաքարի» գործով» պաշտպանն ասում է՝ եթե 50-ը ներկայանային իրավապահներին, ապա նրանք կձերբակալվեին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին բռնարարքի գործով  հերթական դատական նիստը: Ավարտվեց երրորդ տուժողի՝ Էդգար Նիկոյանի հարցաքննությունը: Սկսվեց չորրորդ տուժողի՝ Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը: Նախորդ տուժողի՝ Է. Նիկոյանի հետ կապված հրապարակվեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի՝ նրան ճանաչման ներկայացնելու, ինչպես նաեւ առերեսման արձանագրությունները: Այդ ժամանակ տուժողն ասել էր.

Hurriyet Daily News. «Էմինե Էրդողան. դաուն համախտանիշով հիվանդները դրախտ են գնում»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, երեկ մասնակցում էր դաուն համախտանիշով հիվանդների համար կազմակերպված միջոցառմանը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով «Ռադիկալ»-ին: Էմինե Էրդողանը լրագրողներին պատմել է, որ նա դաուն համախտանիշով հիվանդ ազգական ուներ. «Ես դաուն համախտանիշով հիվանդ մոտ ազգական ունեի, նրա անունն էր Հայրեթթին: Նա մեր ընտանիքի թալիսմանն էր: Մենք

Ամփոփվեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը

«Դպրոցական բլոգ» ծրագրի շրջանակներում հայտարարվել էր «Ուլիսես» պատմվածքի մրցույթը: Դրան մասնակցել է 30 դպրոցական:  Իսկ այսօր «Նարեկացի» արվեստի միությունում ամփոփվում էին մրցույթի արդյունքները: «Նպատակը միայն օժտված երեխաների հայտնաբերում չէ, այլ նաեւ նրանց` հասարակական կյանքի մեջ ներգրավելը: Դպրոցականների կողմից գրված ստեղծագործությունները արտացոլում են մեր իրականությունը»- ասում է «Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը: «Ուլիսես» պատմվածքի մրցույթն

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»-ի հայցն ընդդեմ Արդարադատության նախարարության հիմնավո՞ր է

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության: Aravot.am-ի հետ զրույցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը մանրամասնեց, թե նման որոշման պատճառը որն է: Նա մասնավորապես ասաց. «Մենք ստացել ենք տեղեկատվություն զինծառայողներից, որ իրենցից գումարներ են հավաքել, կամ իրենց պարտադրել են աշխատավարձից ամսական վճարումներ կատարել:

Արմատախիլ եղած հսկայական արծաթափայլ եղևնիները տեղափոխվեցին գիշերային ակումբի սեփականատիրոջ տուն

Բնապահպանության նախարարությունը ամեն անգամ հանրությանը ներկայացնում է, թե խստացվել է պայքարը անտառահատումների դեմ: Ու այնպիսի խիստ ձևով են աշխատում, որ նույնիսկ հավքն իր թևքով, օձն իր պորտով չի կարող անտառում ծառահատումներ անել: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են երկու բեռնատար ավտոմեքենաներով Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոց տեղափոխում արմատախիլ

Ոստիկանության աշխատակիցները խախտել են քաղաքացու իրավունքները. հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել

Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգել է Արմենի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ–Զեյթուն բաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչ մի տեղեկությունչեն հայտնում: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի  աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա  է կանչվել  ոստիկանություն և նրան  մինչև  երեկոյան ժամը 22:00-նբաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել: Ժամը 22:00-ին  մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել: Սակայն, ինչպես հետո պարզվեց,

The Armenian Weekly. Հայ կանանց թրաֆիքինգ. Մեղավորը իշխանությունն է

Յոթ տարի առաջ Պարսից ծոցում հայ կանանց թրաֆիքինգի մասին Արա Մանուկյանի բացահայտումները բավական չէին: Կասկած չկա, որ այս երևույթը մինչև հիմա շարունակվում է: Գրում է «Արմենիան Ուիքլի» թերթը: Հրապարակման հեղինակը գրում է, որ մի պատմություն է լսել` մեկը գնացել էր իր հայրենիք` հյուսիսային Իրան: Ճաշի ժամանակ նրան հպարտությամբ պատմել են, որ իրենք Հայաստանից հարսնացու ունեն,

Սիրիահայերի հանդիպում-խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ (Տեսանյութ)

ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերաբար կազմակերպում է հանդիպում-խորհրդակցություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սիրիահայերին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով: Դեկտեմբերի 5-ին գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվող սիրիահայերը հնարավորություն ունեցան Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ  պարզաբանումներ ստանալ  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը  գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հայտարարել, մշակվում ու իրականացվում են  ոլորտի

Հունգարիան Ադրբեջանից մեծ ակնկալիքներ ունի

Հունգարիան Ադրբեջանին համարում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար, հունգարա – ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Պետեր Սիյարտոն։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիյարտոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունգարական կողմը շահագրգռված է Nabucco գազատարի նախագծի իրականացմամբ եւ այդ խողովակաշարով ադրբեջանական գազի` Կենտրոնական Եվրոպա առաքմամբ։ Միաժամանակ,

Մհեր Սեդրակյանը չի փախել, գնացել էր հիվանդանոց (Տեսանյութ)

Այսօր առավոտյան lurer.com կայքում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորայինները 2 եղբոր են ծեծել ու վերջիններս  ծանր վիճակում հիվանդանոցում են: Լրագրողները փորձեցին Սեդրակյանից ճշտել այդ տեղեկությունը, սակայն նա լքել էր Ազգային ժողովի շենքը: Տպավորություն ստեղծվեց, որ Սեդրակյանը գնացել է՝ խուսափելով լրագրողների հետ հանդիպումից: Սակայն քիչ առաջ Մհեր Սեդրակյանի օգնականն Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում

Դերասանն ասել է ոստիկանությանը, որ իրեն չեն ծեծել. ընկել է տանը

Դեկտեմբերի 1-ին ուղեղի ցնուցմով հիվանդանոց տեղափոխված Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանն ասել է, որ իրեն չեն ծեծել, այլ ինքը երեք օր առաջ ընկել է և ուղեղի ցնցում ստացել: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Սերգեյի ու նրա մոր՝ հիվանդանոցում տված  ցուցմունքների համաձայն՝ դեպքը պատահել է

The Copenhagen Post. «Թագավորական գրադարանը սուր քննադատությունների տակ. Թուրքիան ուզում է ցեղասպանության իր տարբերակը ցուցադրել»

Դանիայի Թագավորական գրադարանը խիստ քննադատության է արժանացել Հայոց ցեղասպանությանը վերաբերող թուրքական տարբերակի ցուցահանդեսն անցկացնելու համաձայնությունը տալու համար: Գրում է «Կոպենհագեն պոստ» թերթը: Գրադարանը ընդառաջել է Դանիայում Թուրքիայի դեսպանին, որպեսզի նա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսի, որն այժմ ցուցադրվում է գրադարանում, թուրքական տարբերակը ներկայացնի, ինչն արժանացել է մի շարք շրջանակների քննադատությանը, այդ թվում` քաղաքական գործիչների,

Առաքել Մովսիսյանը (Շմայս) ԱԺ-ում պարապությանը չդիմացավ

Այսօր ԱԺ միջանցքներում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ՀՀԿ իր գործընկերոջ՝ Մուրադ Մուրադյանի հետ պարապ ման էր գալիս: Մի քիչ շրջեց, մոտեցավ պատուհանին, նայեց պատուհանից դուրս, աջուձախ արեց, հետո զգալով, որ ժամանակը ոչ մի կերպ չի անցնում՝ դիմեց Մուրադյանին. «Չեթա՞նք նստենք: Պարապ մնանք ի՞նչ ենք անելու: Սեյրանենք ընդե՞ղ են»,- ասաց պատգամավորն ու քայլերն ուղղեց ԱԺ

Նախարարությունը ատամնաբույժներից պահանջում է վերացնել խախտումները

Դեռևս հունիսի վերջերից ՀՀ առողջապահության նախարարությունը հարուցված վարչական վարույթների շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Հայտնաբերվել են լիցենզավորման օրենսդրության և սանիտարական օրենսդրության մի շարք նորմերի պահանջների խախտումներ: Որպես լիցենզավորման օրենսդրության խախտում ավելի հաճախ արձանագրվել է ախտահանման սարքի, անհրաժեշտ մասնագետների առկայության, տվյալ տեսակի գործունեության համար պահանջվող տարածքների,  անհրաժեշտ անհետաձգելի

Մեղադրվում են ոստիկանության զորամասի աշխատավարձը հափշտակելու փորձ կատարելու մեջ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, քննվում է ավազակային հարձակմամբ ոստիկանության զորքերի զորամասի աշխատավարձերը հափշտակելու փորձի վերաբերյալ գործը: Ամբաստանյալները հինգն են՝ Վարդան Սարգսյանը, Դավիթ Սարգսյանը, Ռադիկ Հովագիմյանը, Գևորգ Աբրահամյանը և Գևորգ Հովակիմյանը: Ըստ մեղադրանքի, նրանք ոչ ավել- ոչ պակաս «աչք են դրել» ոստիկանության զորքերի զորամասի աշխատավարձերի վրա և դրանց

Կենտրոնում ծառ են «սպանել» (Տեսանյութ )

Դեկտեմբերի 3-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարածքում, ավելի ստույգ՝ Սայաթ-Նովայի փողոցում, «Կենտրոն կանաչապատում» ընկերության աշխատակիցները մի հսկայական ծառ տապալեցին՝ պատճառաբանելով, թե այն չորացած է: Տարածքի բնակիչներից մեկը Aravot.am-ին տրամադրեց տեսանյութ եւ լուսանկարներ, որոնք փաստում են, որ ծառը կենդանի օրգանիզմ էր: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

407.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 5-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:

Զոլյանի գործը՝ առանց իրեն

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարանի  նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ դատական նիստը: Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ավարտվել են նախնական դատական նիստերը եւ այսօրվա դատաքննության ժամանակ, ինչպես ինքը ներկայացրել է հայցը, այն

Գազալցակայանում ծեծված դերասանն ահաբեկված է: Նրան այցելել է Մհեր Սեդրակյանը (տեսանյութ)

Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը, ով Lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ծեծի չի ենթարկվել: Դերասանը մեծ դժվարությամբ էր լսում և պատասխանում հարցերին: Սերգեյ Գրիգորյանի պատասխանները հակասում էին մեկը մյուսին, քանի որ խոսքի սկզբում ասաց, թե նա չի ընկել, իսկ հետո ասաց, որ ընկել է և ուղեղի

«Հարսնաքարի» գործով» կհրապարակվի ճանաչման արձանագրությունը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի եւ նրա ընկերներին ծեծի ենթարկելու գործով դատական հերթական նիստը: Տուժողներ Գարիկ Սողոմոնյանից եւ Արտակ Բայադյանից հետո հարցաքննվեց թվով երրորդ տուժողը՝ Էդգար Նիկոյանը: Նրան հարցեր էր տալիս ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը:

Լեւոն Զուրաբյանը՝ Բաղդասարովի մասին. «Խայտառակում է մեր երկիրը ամենուրեք եւ ապաշնորհ է»

ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց հակամենաշնորհային այն քայլերը, որոնց խմբակցությունները պետք է կողմ քվեարկեն, եթե ուզում են պայքարել մեր երկրում մենաշնորհների դեմ: Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատասխանները, որոնց համաձայն, մեր երկրում մենաշնորհ չկա, կա միայն գերիշխող դիրք ունեցող, իսկ դա խախտում չէ: Խախտում է միայն , երբ չարաշահվում է

Ռուսաստանի ներդրած փողերով Թուրքիայում ատոմակայան կառուցելու ծրագիրը կասկած է հարուցում

2009 թվականին Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայտարարություն արվեց, որ ռուս-թուրքական ապրանքաշրջանառության ծավալները կազմում են մոտավորապես 23 մլրդ դոլար եւ պլանավորվում էր, որ մինչեւ 2015 թվականը այն պետք է դարձնել 100 մլրդ: «Նայելով 2009 թվից եկած դինամիկան, տեսնում ենք, որ կայուն դինամիկա է, բայց 100 միլիարդի հասնելու համար շատ հեռու է: Այսինքն, նույն կերպ այդ 20 միլիարդ

Արմեն Մարտիրոսյանը՝ ՀԱԿ- ՀՀԿ 2-րդ երկխոսության մասին

  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի տպավորությամբ, «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկության վերաբերյալ ՀԱԿ-ը կրկին ՀՀԿ-ի հետ երկխոսության գնաց: «Առաջին անգամ չենք տեսնում նմանատիպ իրավիճակ: Եղել է 2011-ին երկխոսություն: Այս անգամ էլ, երկխոսության ականատես ենք լինում, որտեղ եւս իշխանությունների կողմից լիազոր ներկայացուցիչը՝ Դավիթ Հարությունյանն է հայտարարում ՝ այդ հանձաժողովը ինչ ձեւաչափով պետք է

Անելկա Գրիգորյանը՝ Ֆրանսիայի հայկական թանգարանի վտարման մասին. Շատ վատ լուր ասացիք

2006-ի սեպտեմբերի 21-ից՝ Հայաստանի անկախության օրվանից, մեկնարկեց Հայաստանի տարին Ֆրանսիայում, որն ավարտվեց 2007-ի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը: Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում «Հայաստան, իմ բարեկամ» խորագրի ներքո կայացավ շուրջ 850 միջոցառում: Հայ եւ ֆրանսիական կողմերը  Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելը որակեցին որպես նոր եւ կարեւորագույն փուլ հայ-ֆրանսիական հարաբերություններում Եվ ահա, այդ նոր փուլի համատեքստում, ինչպես ահազանգում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031